14:35 13.03.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ԱԺ արտահերթ նիստում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ Հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին քննարկումներին: «Լսելով մի քանի հարցադրումներ՝ տպավորություն ստացա, որ կարծես թե թերի է տեղեկատվությունը՝ ինչ հանձնաժողովի մասին է խոսքը: Այո, քանի որ եղան արտահերթ խորհրդարանական, նաև Երևանի ավագանու ընտրություններ, […]
14:20 13.03.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը մարտի 13-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ այդպես էլ չստեղծվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը նախատեսված էր օրենքով: «Խնդիրները քաղաքակա՞ն էին, տեխնիկակա՞ն, սկզբունքայի՞ն: Ի՞նչ մոտեցում կար»,- հարց ուղղեց նա: Քրմոյանն արձագանքեց, որ իրականում հարցի հասցեատերը կառավարությանը չէ, քանի որ այդ մարմինը պետք […]
14:16 13.03.2019
Ազգային ժողովում աջ ղեկով մեքենաների ներմուծման հարցի հետ կապված քննարկման ժամանակ պատգամավորներից մեկը կառավարության ներկայացուցիչներին հարցրեց՝ համաձա՞յն են նախկին իշխանությունների այն պնդմանը, որ աջ ղեկով մեքենաները վտանգավոր են, և եթե այդպես է, ապա ի՞նչ անել արդեն շահագործվող մեքենաների հետ։ Հարցին պատասխանելիս ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը ասաց, որ բազմաթիվ քննարկումներ են ունեցել այս հարցով, ու […]
14:16 13.03.2019
Նախկինում հակակոռուպցիոն հանձնաժողովում ընդգրկվում էին այն պաշտոնյաները, որոնց փաստորեն պետք է հետևեր այդ հանձնաժողովը, և սա ձևական էր դարձնում հանձնաժողովի գոյությունը։ Ովքե՞ր են լինելու այն մարդիկ, որոնք լինելու են նոր հանձնաժողովում։ Այս մասին Ազգային ժողովի քննարկման ժամանակ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին հարցրեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Քրմոյանի խոսքերով՝ նախկինում այդ հանձնաժողովն ուներ անբավարարություն միջազգային ստանդարտներին […]
14:14 13.03.2019
Աջ ղեկով մեքենաների ներկրումը թույլատրելու կամ արգելելու հարցում խնդիրները գալիս են նրանից, որ նախկինում օրենքի ընդունման ժամանակ չեն եղել օրենքի ազդեցության նորմալ տնտեսական և այլ գնահատումներ։ Այս մասին Ազգային ժողովում քննարկման ժամանակ ընդդիմադիր գործընկերների հետ այս հարցում համաձայնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նա համաձայնեց, որ այսուհետ նման դեպքերում և՛ իրենք՝ մեծամասնության պատգամավորները, և՛ […]
14:14 13.03.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր նստավայրում ընդունել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: «ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դիմավորման հանդիսավոր արարողությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:50 13.03.2019
Ազգային ժողովում աջ ղեկով մեքենաների արգելքը հետաձգելու մասին նախագծի քննարկման ընթացքում ՏԿՏՏ նախարարի զեկուցումից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նրան հարցրեց՝ եթե ոչինչ չեն փոխում հին օրենքում, դա նշանակում է, որ պաշտպանո՞ւմ են նախորդ իշխանությունների դիրքորոշումը, որի համաձայն՝ աջ ղեկով մեքենաների օգտագործումը վտանգում է մարդկանց կյանքը։ Պետրոսյանն ասաց, որ դեռևս նախորդ խորհրդարանում աջ ղեկով […]
13:43 13.03.2019
Ազգային ժողովում աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի հետաձգման մասին նախագծի քննարկումից կարող է տպավորություն ստեղծվել, թե մարդիկ կարող են հենց վաղը գնալ ու աջ ղեկով մեքենա գնել։ Այս մասին ԱԺ քննարկման ընթացքում ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից Սիսակ Գաբրիելյանը։ Նա հիշեցրեց, որ նախագիծն այն մասին է, որ կարող են ներկրվել աջ ղեկով միայն այն մեքենաները, […]
13:42 13.03.2019
Ազգային ժողովում աջ ղեկով մեքենաների ներկրման հարցի քննարկման ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նախագիծը ներկայացրած ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանին հարցրեց, թե ԵԱՏՄ շրջանակներում աջ ղեկով մեքենաների ներկրումների արգելքին էլ ո՞ր երկրներն են միացել, բացի Հայաստանից։ Թանդիլյանն ասաց, որ աջ ղեկով մեքենաների սահմանափակումներ մտցնող կարգավորումները սահմանել են նախկին իշխանությունները՝ խայտառակ թույլ հիմնավորումներով։ Պատգամավորը հարցրեց՝ […]
13:34 13.03.2019
ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների` Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ ցուցմունք են տալիս տուժողները: Խաչատուր Ավետիսյանը 2016 թվականի հունիսի 17-ին եղել է ՊՊԾ գնդի հրամանատար: Նա պատմեց, որ դեպքի օրը տեսել է, թե ինչպես են զինված մարդիկ մտել գունդ, տեսել է «Կռազ»-ով վնասված դարպասները և գնդի պատերը: Պատմեց՝ տեսել […]
13:16 13.03.2019
Արդեն գնված աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան թույլ տալու մասին նախագիծն Ազգային ժողովում քննարկելու ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ աջ ղեկով մեքենաների ներկրումը պետք է թույլատրել այն պայմանով, որ դրանց ղեկերի տեղաբաշխումն աջից ձախ կատարվի Հայաստանում։ Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է անդրադառնալ նաև տեխնիկական զննումներին ու դրանք իրականացնել պատշաճ մակարդակով։ Նա նախարարին հարց […]
13:14 13.03.2019
Գովելի է այն, որ հաշվարկները կատարվում են մինչև օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը։ Ազգային ժողովում աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը հետաձգելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։ Խոսքն այն մասին է, որ կառավարության հաշվարկներով՝ սահմանին է մնացել մոտ 1000 մեքենա, որոնց հարցն էլ լուծվում է այս նախագծով։ Պատգամավորի խոսքերով, սակայն, […]
12:59 13.03.2019
Ազգային ժողովում աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը հետաձգելու մասին կառավարության առաջարկած նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ այս նախագծով ոչ թե ընդհանուր հետաձգվում է արգելքի կիրառումը, այլ հրատապ խնդիր է լուծվում այն մարդկանց համար, ում բերած մեքենաները մնացել են սահմանին։ Պատգամավորների հնչեցրած մտքերի վերաբերյալ նա ասաց, որ այս […]
12:51 13.03.2019
Ազգային ժողովում աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի հետաձգման հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավորներից Գևորգ Պետրոսյանը հարցրեց՝ հնարավոր չէ՞ քաղաքացիների համար ավելի կանխատեսելի դարձնել կառավարության ծրագրերն ու աջ ղեկով մեքենաների գնումները սահմանափակել դիցուք հունվարի 1-ով, իսկ ներմուծումը՝ հունիսի 1-ով։ Խնդիրն այն է, որ այս նախագծով առաջարկվում է ներկրման հնարավորություն տալ այն մարդկանց, ովքեր մեքենաները գնել են […]
12:47 13.03.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից այսօր SHANTNEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված նրա ակտիվ մասնակցությունն օրենսդիրի աշխատանքներին, արդյո՞ք պատրաստվում է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ: «Դրա կարիքը կա, ձևավորվում է, ընդունվում են օրենքներ, առաջարկներ, մենք պետք է մասնակցենք, ներկայացնենք մեր տեսակետը, մեր մոտեցումները»,- ասաց նա: Ճշտող հարցին՝ նախկինում չկա՞ր դրա կարիքը, Ծառուկյանը պատասխանեց. […]
12:45 13.03.2019
Աջակողմյան ղեկով մեքենաների ներկրման արգելքը որոշ ժամանակով հետաձգելու մասին նախագիծն Ազգային ժողովում քննարկելու ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախագիծը ներկայացրած ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց՝ քննարկվե՞լ է կառավարությունում այնպիսի տարբերակ, որ աջ ղեկով մեքենաները բերվեն Հայաստան ու ձևափոխվեն, դարձվեն ձախակողմյան ղեկով։ Արշակյանն ասաց, որ նման քննարկումներ կառավարությունում եղել են, և կառավարության որոշմամբ այդպիսի […]
12:44 13.03.2019
Այսօր Ազգային ժողով ներկայացված նախագծով նախատեսվում է աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելող կարգավորումները որոշ ժամկետով հետաձգել, ինչի արդյունքում թույլ կտրվի, որ ներմուծվեն այն մեքենաները, որոնք գնվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը և Հայաստան են բերվել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը։ ԱԺ-ում քննարկման ընթացքում պատգամավորներից Տաթևիկ Հայրապետյանը հարցրեց՝ քանի՞ մեքենայի մասին է խոսքը, և արդյո՞ք […]
12:40 13.03.2019
ՀՀ Ազգային ժողովում այսօր քննարկվող առաջին հարցն աջակողմյան ղեկով մեքենաների հարցի լուծմանն էր վերաբերում։ Թեև արգելքն արդեն ուժի մեջ էր մտել, բայց նախկինում գնված մեքենաները բերվել էին Հայաստան ու մնացել սահմանին՝ առանց ներմուծման հնարավորության։ Պատգամավորներին կառավարության առաջարկած նախագիծը ներկայացնելիս ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ նախագծի նպատակը հենց այս հարցը լուծելն է։ Նրա նշել […]
12:34 13.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից խորհրդարանում այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է գնահատում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների միասնական նիստի արդյունքները: «Մենք ողջունում ենք, որ առաջին անգամ տեղի ունեցավ Անվտանգության խորհուրդների միասնական նիստ, սակայն այն, ինչ սպասում էինք մենք և հանրությունը, լիարժեք պատասխանը չստացվեց, կարող է՝ մոտ օրերս ստացվի, բայց դա կիսատ էր, բավարար […]
12:18 13.03.2019
Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի հարցերից մեկը վերաբերում է աջ ղեկով մեքենաների ներկրումների հնարավորություն տալուն։ Սահմանվում է, որ քաղաքացիներին հնարավորություն է տրվելու ներկրել մինչև 2018 թվականի վերջը գնված ու մինչև 2019 թվականի մայիսի 1-ը Հայաստան բերված մեքենաները։ Մինչ հարցի քննարկումը ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարցը ներկայացնող ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանին խնդրեց ևս մեկ […]
12:14 13.03.2019
ՀՀ Ազգային ժողովում այսօր քննարկվում է երկու հարց՝ աջակողմյան ղեկերով մեքենաների ներկրման, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ անելու հարցերը։ Այս հարցերի քննարկման համար է հրավիրվել արտահերթ նիստը։ Նիստի սկզբում ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց խնդիրներն ու Ազգային ժողովի որոշման նախագիծը, ըստ որի՝ այս հարցերը կքննարկվեն հատուկ ընթացակարգով՝ երկրորդ ընթերցումը կսկսվի առաջին ընթերցմամբ […]
12:00 13.03.2019
55 տարեկանում մահացել է ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, կինոռեժիսոր, ձայնային ռեժիսոր, մարզիկ, «Ոստան Հայոց» խմբի հիմնադիր ու առաջնորդ Արեգ Նազարյանը: Նրա մահվան կապակցությամբ երաժիշտ Գիսանե Պալյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրտս ցավաց` Ուստան-Արեգը ռոքի նվիրյալ էր ու մեծատառով երաժիշտ… Դեռ էնքան բան կունենար ասելու… Հազար ափսոս… Խաղաղությամբ հանգչիր…»:
11:51 13.03.2019
Բանակցությունների հնարավոր ձևաչափում որևէ փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար, կարծում եմ, ՀՀ կառավարությունը գտել է ճիշտ ձևաչափը: ՀՀ ԱԳՆ-ում այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը՝ պատասխանելով հարցին, թե Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում ո՞վ պետք է ներկայացնի Արցախի ժողովրդին: Լայչակի խոսքով՝ կա միջազգայնորեն ճանաչված երեք սկզբունք՝ տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում […]
11:47 13.03.2019
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանից հետաքրքրվել է, թե ինչն է պատճառը, որ չի ստեղծվում հակակոռուպցիոն մարմինը: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ի պատասխան պատգամավորի հարցի՝ ասել է, որ նոր մարմինը պետք է ստեղծվի Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա: «Այդուհանդերձ, մարմինը համարվում […]
11:38 13.03.2019
«Շնորհավորում եմ ՀՀ կառավարությանը ստացած հզոր մանդատի համար»,- ՀՀ ԱԳՆ-ում այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը: Նա ասել է, որ մեր տարածաշրջան է եկել մարդկանց իրական կյանքը տեսնելու, հասկանալու համար, թե ինչպես է հնարավոր սահմաններին նվազեցնել բռնությունները: Լայչակի խոսքերով՝ լարվածությունը թուլացնելու բոլոր հնարավորությունները կան: «Մենք հասկանում ենք, թե ինչքան կարևոր է […]
11:31 13.03.2019
ՀՀ ԱԳՆ-ում այսօր տեղի է ունեցել ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ Մնացականյանը հայտարարել է, որ Հայաստանը հանձնառու է տարածաշրջանային անվտանգության պահպանմանը: «ԵԱՀԿ-ն իրապես տարածաշրջանում ապրող մարդկանց համար է, և մենք խորապես կիսում ենք մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և անվտանգ կեցության արժեքները»,- ասել է ՀՀ ԱԳ […]
11:20 13.03.2019
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Վրաստանի նախագահը վաղ առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ավելի վաղ հայտնել էինք` հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Վրաստանի նախագահը:
01:00 13.03.2019
«Բացառու՞մ եք, որ դպրոցներում և մանկապարտեզներում կա «սև փողերի» շարժ», – «Հեռանկար»-ի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը հարցրել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին՝ հաշվի առնելով նրա այն հայտարարությունը, որ ինքը չի կարող գտնել մի երևանցու, որը կասի, որ իր բարեկամը որևէ դպրոցում աշխատանքի տեղավորվելու համար վճարել է որևէ գումար, չի կարող գտնել մի երևանցու, որը կասի, որ […]
00:30 13.03.2019
«Հեռանկար»-ի տաղավարում զրույցի ժամանակհաղորդավար Արամ Աբրահaմյանը Երևանի փոքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին հիշեցրել է այն մասին, ըստ որի՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեռ ամիսներ առաջ է ասել, որ մայրաքաղաքում նոր տրանսպորտային համակարգ ունենալու վերաբերյալ փետրվարի վերջին որոշակի հայտարարություն կարվի: «Չնայած ասում են՝ մարդկանց դեմքին արդեն ժպիտ կա, բայց այդ ժպիտով նրանք կանգնած են կանգառում և էլի խցկվում […]
23:25 12.03.2019
«Մենք ուզո՞ւմ ենք, որ սպասարկման որակը բարձրանա Երևան քաղաքի հանրային սպասարկման տրանսպորտում, ուզում ենք, բոլորս ենք ուզում և բոլոր ջանքերը, որոնք գործադրվում են և այն գործիքակազմը, որն ընտրվում է, հաստատ ընտրվում է Երևանի բնակչի համար ավելի որակյալ սպասարկում իրականացնելու համար»,- «Հեռանկար»-ի տաղավարում զրույցի ժամանակ ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ անդրադառնալով ավտոբուսների վարորդների այն դժգոհությանը, […]