15:31 11.03.2019
«Ստիպված եմ եղել բերքատու այգին կտրել՝ մոտ 300 ծառ: Զրկվել եմ իմ ապրուստի միջոցից»,- մարտի 11-ին հրավիրված Հանրային դատարանում` Թեղուտի հանքի հարցի քննության ժամանակ, ասաց Շնող գյուղի բնակիչ Աշոտ Ադամյանը` ավելացնելով, որ վնասները շատ են, իսկ պատասխանատվություն կրող դրա համար չկա: Աշոտ Ադամյանը զբաղվում է հողագործությամբ, և նրա հիմնական վնասները սկսել են ջրային արտահոսքից: Նա […]
15:00 11.03.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մարտի 11-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
14:00 11.03.2019
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ այսօր՝ մարտի 11-ին, մեկնարկել է Հանրային բնապահպանական դատարանի դատաքննությունը, որը քննում է «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը ՀՀ Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերում հանգեցրել է բնապահպանական վիճակի վատթարացման, հողի, ջրի ծանր մետաղներով աղտոտման, սոցիալական, առողջապահական իրավիճակի սրման: Սա հանգեցրել է տեղի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ձախողման: […]
13:57 11.03.2019
Հանրային բնապահպանական դատարանում քննվել է «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը: Դատավոր Հրանուշ Խառատյանը հիշեցրել է, որ արդեն մեկ տարի է, ինչ հանքը չի շահագործվում: Խառատյանը հետաքրքրվել է, թե ինչ վիճակում է հանքը: «2018 թվականին ընկերությունն ասել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի գույքը փոխանցում է ՎՏԲ բանկին, ուստի իրենք պատասխանատու չեն, լրագրողները դիմել են նաև ՎՏԲ-ին, […]
13:39 11.03.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մարտի 11-ին ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադարձավ կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծին: Նա նշեց՝ կառավարությունն իր կառուցվածքը ներկայացնելու մոնոպոլ իրավունք ունի, և իրենք չէին կարող ներկայացնել իրենց տարբերակը: Պատգամավորը հայտնեց, որ հիմա այլընտրանքային առաջարկ են պատրաստում, որը միտված է լինելու մի քանի նախարարություններ պահպանելուն: «Առաջարկը միտված է նաև վերափոխելու […]
12:54 11.03.2019
Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը շարունակվում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը` ի պատասխան մամուլում տարածված այն լուրերի, որ 6-րդ ծրագրի աշխատանքների իրականացման մեջ Հայաստանի ներգրավումը հարցականի տակ է դրվել Հայաստանի կառավարության կողմից: «Տեղյակ եմ այդ հրապարակումներին: Չեմ հասկանում՝ որն […]
12:49 11.03.2019
ՊԵԿ վարչական շենքում տեղի է ունեցել ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանի հանդիպումը լրագրողների հետ: Թեման ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործերով վերականգնված գումարները, պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկները, ինչպես նաև հարկային վարչարարության բարեփոխումները, օրենսդրական նախաձեռնություններն էին: «2016, 2017, 2018 թվականների քրեական գործերի շրջանակներում պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկները. 2016 թվականին 86 քրեական գործի շրջանակում մոտ […]
12:44 11.03.2019
Մարտի 7-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ բանավեճ եղավ առողջապահության նախարարի և վարչապետի միջև այն ժամանակ, երբ քննարկվում էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Երբ Նիկոլ Փաշինյանին դուր չեկան Թորոսյանի հայտարարությունները, և նա բարկացավ, նախարարը նշեց, թե մի՞թե կարծիք չպետք է հայտնի։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Արսեն Թորոսյանի հետ քննարկումից […]
12:37 11.03.2019
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նախարարն այն դրական գնահատեց: Հիշեցնենք, որ պատգամավորները նախարարին հարցեր էին ուղղում նաև ծխելը հանրային վայրերում արգելող նախագծի վերաբերյալ: «Քննարկումը միանշանակ արդյունք տվեց, սա առաջինն էր, կլինեն շարունակական բոլոր շահագրգիռ հանձնաժողովներում, այս պահին որոշումներ չեն կայացվել, բայց մեր կողմից կա ցանկացած […]
12:19 11.03.2019
Հայաստանում մեկնարկում է «ՆԱՏՕ-ի շաբաթը»: Այդ առիթով այսօր՝ մարտի 11-ին կայացած ասուլիսն ազդարարեց ծրագրերի մեկնարկը: Շաբաթը, որ նախատեսված էր անցկացնել նախորդ տարվա դեկտեմբերին, տեղափոխվեց այս տարի՝ ներքաղաքական զարգացումների պատճառով: Այս մասին տեղեկացրեց ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը: ««ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի շրջանակներում անցկացվելու են մի շարք միջոցառումներ, որոնց թվում ԱԺ-ում կանցկացվի […]
12:09 11.03.2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը մտահոգի՞չ է, թե՞ ոչ, հարցին պատասխանելիս խորհրդարանի մեծամասնությունը կազմող «Իմ քայլը» դաշինքի անունից հանդես եկող պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ այդ հայտարարությունն իրենց համար փաստ է, որն ընդունում են ի գիտություն, և որը չի խանգարում պաշտպանել Արցախի բնակչության իրավունքները։ Խոսքը շարունակելով՝ պատգամավորն ասաց․ «Մտահոգի՞չ է։ Միանշանակ և՛ այո, և՛ ոչ։ […]
12:02 11.03.2019
Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում կարող են հնչել տարբեր առաջարկներ ու տարբեր մոտեցումներ, և Հայաստանի վարչապետի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ բանակցային գործընթացի ու կարգավորման հիմքում պետք է լինեն այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի են Հայաստանի Հանրապետության, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։ Այս մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» դաշինքի անունից ասաց պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ […]
11:40 11.03.2019
Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության անունից տրված ճեպազրույցի ընթացքում խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, պատասխանելով Մինսկի խմբի հայտարարության մասին հարցին, ասաց, որ երկու կարծիք լինել չի կարող՝ Արցախյան հակամարտության վերջնական լուծումն Արցախի միջազգային ճանաչումն է։ Տոնոյանի խոսքով՝ հայտարարության մեջ մտահոգության առիթներ կան, որովհետև երկրորդ պլան են մղվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ «Միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի […]
11:28 11.03.2019
ԱԺ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում նարգիլեի արգելքի քննարկման ժամանակ առողջապահության նախարարը քննարկմանը մասնակից գործարներից մեկի խոսքին արձագանքեց: Գործարարն իր մտահոգություն էր արտահայտում Առողջապահության նախարարության նախաձեռնության դեմ, որով նախատեսվում է հանրային վայրերում արգելել նարգիլեի գործածումը: «Եթե մենք փակ, մասնագիտացված ակումբ ենք, եթե մեզ մոտ գալիս են մենակ նարգիլե ծխողներ, ինձ թվում է՝ ձեր այս […]
11:23 11.03.2019
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանի մտահոգություններին՝ կապված «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ում փակցված գնացուցակների և գոյացող հերթերի հետ: «Բարեբախտաբար, Հայաստանում տուբերկուլյոզը վերանում է, մենք ամեն ինչ անելու ենք այն վերջնականապես հաղթահարելու համար: Ու քանի որ, բարեբախտաբար, տուբերկուլյոզը […]
11:11 11.03.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին մարտի 11-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում փոխանցեցին քաղաքացիների մտահոգությունները, որ նախագիծ է առաջարկվել, որով նախատեսվում է թմրանյութերն օրինականացնել: Թորոսյանը նշեց, որ պետք է նախագծերն ուշադիր կարդալ ու հասկանալ՝ ինչ միտում է: Նա մասնավորեցրեց՝ խոսքը գիտահետազոտական նպատակներով որոշակի նյութերի օգտագործման մասին է: «Հայաստանի Հանրապետությունում հոգեմետ և […]
23:59 10.03.2019
«Հայաստանին միանշանակ պետք է կանանց նկատմամբ իրականացվող բռնություններն արգելակող օրենք», – «Հեռանկար»-ի տաղավարում ասել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը: Ըստ Վարդանյանի՝ կլինեն ընտանքիներ, որոնց օրենքը շատ բան չի տա: Կանայք, այնուամենայնիվ, կվախենան դիմել ոստիկանություն, որևէ ՀԿ ու չեն ասի, որ ամուսնու կողմից բռնության են ենթարկվել: «Այդ հարցերն ավելի շատ պետք է ընտանիքում […]
23:55 10.03.2019
Մոսկովյան բնակարաններից մեկում «աղջիկ-մաուգլի» են գտել։ Life.ru-ի փոխանցմամբ՝ երեխան բնակվում էր Լենինգրադյան խճուղու բազմաբնակարան շենքերից մեկում։ Հարևանները նկատել են, որ 8-րդ հարկի բնակարանից հաճախ երեխայի լացի ձայն է լսվում։ Բազմաթիվ անգամներ փորձել են պարզել, թե ինչ է այնտեղ կատարվում, սակայն բնակարանի դուռը չեն բացել, այդ թվում՝ հարևանների խնդրանքով ժամանած տեղամասային ոստիկանի առջև։ Հարևանները, նկատելով, որ […]
23:35 10.03.2019
«Քաղաքական գործչի կին լինելով` ոչ միշտ է, որ պետք է կարողանաս ուզածդ ասել, որովհետև դա վերագրում են նաև ամուսնուն, չնայած, որ դու և ամուսինդ կարող եք նույն տեսակետը չունենալ տարբեր հարցերում: Երբ քո ամուսնուն քննադատում են, դու վատ ես զգում դրանից: Չնայած՝ պետք է ասեմ, որ իմ ընտանիքում քաղաքական հարցերով ամուսնուս ամենամեծ քննադատը ես եմ […]
22:56 10.03.2019
Լոնդոնի «Արսենալ»-ը Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Հանդիպումն ավարտվել է Ունայի Էմերիի սաների հաղթանակով՝ 2:0 հաշվով: «Զինագործներ»-ի կազմում գոլերի հեղինակ են դարձել Գրանիտ Ջական և Պիեր-Էմերիկ Օբամյանգը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը: Ըստ «Արսենալ»-ի պաշտոնական կայքի` հայ կիսապաշտպանը բաց է թողել հանդիպումը […]
22:43 10.03.2019
«Հեռանկար»-ի տաղավարում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանին հողարդավար- վելուծաբան Արամ Աբրահամյանը հարցրել է, թե ինչպիսի իրավիճակ է Հայաստանում կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում կան նաև այնպիսի գործիչներ, ովքեր դեմ են իրավահավասարությանը և «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունմանը։ «Այո, իրավահավասարություն պետք է լինի, բայց մենք այսօր պատրաստ չենք […]
22:15 10.03.2019
«Կանայք ու տղամարդիկ ֆիզիկական նույն ուժը չունեն, չնայած կան բացառություններ: Ինչ վերաբերվում է հնարավորություններին, ապա ես կարծում եմ, որ այն կանայք, ովքեր ցանկանում են ինչ-որ աշխատանք անել և ուժ ունեն այդ անելու, ապա հնարավորությունը պետք է տրվի»,- ասել է «Օրրան» բարեգործական ընկերության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը «Շանթ» հեռուտսաըներության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Նրա խոսքով՝ մեր երկրում այն […]
23:50 09.03.2019
«Անլուրջ եմ համարում վարորդների այդ մոտեցումը, որովհետև բողոքել, որ տեսախցիկներ են տեղադրվել, դա դեռևս հիմք չէ, որ գործադուլ անեն», – «Հեռանկար»-ի տաղավարում մի շարք ավտոբուսների վարորդների ակցիայի մասին խոսելիս ասել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը: Թեհմինա Վարդանյանն ասել է, որ նորմալ է համարում, որ ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրվեն, քանի որ ավելացել են թե՛ […]
23:25 09.03.2019
«Երևանի ավգանիում ինչպե՞ս է տղմարդկանց և կանանց փոխհարաբերակցությունը»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար»-ի տաղավարում հարց է ուղղվել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանին։ «Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը միակն է, որտեղ կանայք գերիշխում են: Երեք հոգանոց խմբակցություն է՝ երկու կին և մեկ տղամարդ»,- ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ ինչպես խորհրդարանում, այնպես էլ Երևանի ավագանիում տղամարդկանց թիվն, ընդհանուր […]
22:53 09.03.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է թիվ 19 պոլիկլինիկայի խնդրին: Հաղորդավար Արամ Աբրահամյանը հիշեցրել է, որ Վարդանյանն այնքան է զբաղվել այդ խնդրով, որ պոլիկլինիկայի տնօրենն ի վերջո նրա դեմ դատական հայց է ներկայացրել։ «2018 թվականի ամռանը մենք բազմաթիվ բողոքների և խնդրանքների հիման վրա գնացինք 19 պոլիկլինիկա և մի շարք խախտումներ […]
22:10 09.03.2019
«Կինը շատ կարևոր դեր ունի ընտանիքում և երեխաներն ավելի շատ օրինակ իրենց մայրիկից են վերցնում: Մեր ընտանիքում Րաֆիի խոսքն է ավելի կշիռ ստանում, սակայն նայած` ինչ հարցում. եթե երեխաներն են, ապա այդտեղ հարց չի առաջանում, թե ով վերջին խոսքը պետք է ունենա»,- ասել է«Օրրան» բարեգործական ընկերության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը «Շանթ» հեռուտսաըներության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Արմինե […]
21:25 09.03.2019
Ճապոնիայում նավը բախվել է կետին, և ավելի քան 99 մարդ տուժել է, հաղորդում է Kiodo գործակալությունը: ««Գինգա» նավը դուրս է եկել Նիիգատայի նավատորմից և ուղևորվել դեպի Սադո կղզի: Նավի վրա գտնվել է 121 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:15-ին: Նավի պոչային հատվածում 15 սմ-անոց ճաքեր են հայտնաբերվել, վնասվել են […]
21:10 09.03.2019
«Պարգևավճարների հարցը, գոնե Երևանի ավագանու մակարդակում, ինչ-որ ձևով կանոնակարգվե՞ց», – «Հեռանկար»-ի տաղավարում հարց է ուղղվել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանին: Հիշեցնենք, որ խնդրի մասին պարզ դարձավ նախևառաջ հենց Երևանի քաղաքապետարանում կատարվածով: «Իհարկե, զարմանալի է, որ երկու ամսվա աշխատակցին կարող են 13-րդ աշխատավարձ տալ, կամ ամբողջ տարվա պարգևավճար, բայց խնդիրը եղել է հետևյալում՝ երբ […]
20:26 09.03.2019
Ավելի քան 100 տարի առաջ կանայք երթերով առաջին անգամ սկսեցին բարձրաձայնել իրենց իրավունքների մասին: Այս ավանդույթը դարձավ շարունակական: Ամեն տարի մարտի 8-ին աշխարհի տարբեր անկյուններում կանայք ակցիաներ ու երթեր են իրականացնում հանուն իրենց իրավունքների և կանանց դեմ բռնության: Այս տարի էլ բացառություն չէր: Եվրոպական, աֆրիկյան, ասիական մի շարք երկրներում, ինչպես նաև Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրներում […]