13:34 13.03.2019
ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների` Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ ցուցմունք են տալիս տուժողները:
Խաչատուր Ավետիսյանը 2016 թվականի հունիսի 17-ին եղել է ՊՊԾ գնդի հրամանատար: Նա պատմեց, որ դեպքի օրը տեսել է, թե ինչպես են զինված մարդիկ մտել գունդ, տեսել է «Կռազ»-ով վնասված դարպասները և գնդի պատերը:
Պատմեց՝ տեսել է խմբի անդամներից Մարտիրոս Հակոբյանին, որը զինված կոչ է արել միանալ իրենց. «Նա կրակահերթ է արձակել զրահամեքենայի վրա, որի հետևանքով գնդակների անդրադարձ եղավ: Երկու ոստիկան և ոստիկանության լրատվականի աշխատակիցը վիրավորվեցին: Կրակոցներ եղան նաև հսկիչ-անցագրային կետի կողմում՝ մի քանի զինված անձանց կողմից»:
Իր ղեկավարությամբ կազմակերպվել է ՊՊԾ գնդի հարակից շենքերի բնակիչների տարհանումը, որպեսզի ստեղծվեին անվտանգության գոտիներ. «Խմբի հանձնվելուց հետո մուտք եղավ գնդի տարածք՝ քննչական գործողություններից հետո: Գունդն ամբողջությամբ ավերված էր՝ շենքերը, դռները, պատուհանները: Բացել էին բոլոր չհրկիզվող պահարանները, զինանոցը դատարկ է եղել, զենք-զինամթերքը՝ գնդի տարածքով շաղ տված: Անգամ ՊՊԾ գնդի հարակից շենքերում է զինամթերք եղել»: Պատմեց նաև, որ գնդի տարածքում կայանված 24 ավտոմեքենաներից 4-ն այրվել են: Տեսել է վիրավորված ոստիկան Գագիկ Մկրտչյանին, խոսել է նրա հետ, սակայն Մկրտչյանը շատ դժվարությամբ էր պատասխանում: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Ինքը բազմիցս այցելել է ընկերոջը:
«Ձեռքով պահում էր վերքը: Անձամբ տեսել եմ նրան: Հարց եմ տվել, ի վիճակի չի եղել պատասխանել: Վնասվածք եմ տեսել նաև ձեռքի շրջանում: Իսկ գնդապետ Արթուր Վանոյանի դին դուրս է բերել շտապօգնությունը»,- ասել է նա:
Ոստիկան Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքների մասին ասաց, որ իր տեղեկություններով՝ կրակել են տանիքից, և կրակողը եղել է Սմբատ Բարսեղյանը։ Անձամբ չի տեսել: Պավլիկ Մանուկյանը հարցրեց.
«Դուք ձեզ տուժող համարո՞ւմ եք»։ Հրամանատարը պատասխանեց` «Այո՛, բոլոր առումներով»:
Պավլիկ Մանուկյանը հարցրեց` ի՞նչ առումներով եք Ձեզ տուժող համարում: Պատասխանն այսպիսին էր․
«Բոլոր փաստերով համարում եմ»:
Պավլիկ Մանուկյանն ակնարկեց իրենց ապստամբության իրավունքի և նախորդ ռեժիմի դեմ դուրս գալու մասին, ինչը զայրացրեց Խաչատուր Ավետիսյանին: Նա բղավեց. «Ի՞նչ, ապստամբությո՞ւն…Զինվորական ճանապարհ անցած Պավլի՛կ Մանուկյան, վիրավորում եք բարձրաստիճան սպայի և թողնում ներսում, այսքանից հետո հարցնո՞ւմ եք: Եթե ձեր մերձավորին և հարազատին սպանեին, ո՞նց կվերաբերվեիք»։ Ամբաստանյալներից մեկը կրկին ճշտեց, թե կոնկրետ ի՞նչ վնաս է կրել տուժողը:
«Իմ աշխատասենյակն ավերվել է, համազգեստս հանվել է, մեքենաս վնասվել է, ամբողջ մեքենայիս սրահն այրված էր»,- ասաց տուժած ոստիկանը:
Ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը հարցրեց՝ «Տեղյա՞կ եք, որ ձեր գրասենյակների չհրկիզվող պահարաններում նռնակներ ու փող կար, երևի կաշառք էր»: «Տեղյակ չեմ»,- պատասխանեց Խաչատուր Ավետիսյանը, ապա ասաց, որ տեղյակ չէ նաև գնդում հայտնաբերված մարմնավաճառների ցուցակի մասին: Նրան չգոհացրին Արեգ Կյուրեղյանի՝ ՊՊԾ գնդի վերաբերյալ ասածները: Խաչատուր Ավետիսյանը նշեց. «Ձեր նմանները չէ, որ պետք է գնահատական տան գնդի աշխատանքին: Թուրքի նման գիշերով հարձակվելը…»: Արեգ Կյուրեղյանը հարցրեց՝ «ազգությամբ թո՞ւրք եք»: Դատավորն արգելեց վիրավորանքներ ուղղել, սակայն Արեգ Կյուրեղյանը շարունակեց ագրեսիվ պահել իրեն: Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց. «Հեռացվում եք դատական նիստերից տասը ժամով, հաջողությո՛ւն»:
14:57 01.08.2025
Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետելՊարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...
14:47 01.08.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-ԶուտերինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...
14:35 01.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...
14:23 01.08.2025
Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձրՕդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
14:13 01.08.2025
Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակիԿամբոջան պլանավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար, Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Կամբոջայի փոխվարչապետ Սուն Չանտոլը։ Հուլիսին Թրամփը հայտարարեց, որ խոսել է Կամբոջայի և Թաիլանդի առաջնորդների հետ։ Նա ասաց, որ Միացյալ Նահանգները առևտրային համաձայնագրեր չի կնքի այդ երկրների հետ, […] ...