18:17 05.03.2023
Արցախի ոստիկանությունը տեսանյութ է հրապարկել, որում երևում է Ստեփանակերտից ուղևորված մեքենայի երթուղին մեկնարկային կետից մինչև ադրբեջանական դիվերսիայի հարձակման վայր՝ «Խայփալու» կոչվող տեղանք:
10:55 05.03.2023
Հայաստանի ազգային հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 64-րդ տարեդարձի առթիվ մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գերատեսչության ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: ՀՀ պաշտպանության նախարարը և բարձրաստիճան զինվորականները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության ընթացքում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին:
17:46 04.03.2023
Օլիմպիական խաղերի բրոնզեմեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Դոհայում անցկացված սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում։ Հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը հիանալի է հանդես եկել և վաստակել 15,083 միավոր ՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Օրեր առաջ Դավթյանը հաղթող էր ճանաչվել նաև Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված առանձին գործիքների աշխարհի գավաթի […]
13:22 04.03.2023
Մարտի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը «Ռաիսինա երկխոսություն» (“Raisina Dialogue”) համաժողովի շրջանակներում որպես բանախոս մասնակցել է «Խաղաղությունը մաս առ մաս. նոր ուղիներ գործուն ՄԱԿ-ի համար» պանելային քննարկմանը: Բանախոսները քննարկել են միջազգային անվտանգային համակարգի ու միջազգային նորմերի հարգման վրա հիմնված աշխարհակարգի առջև ծառացած մարտահրավերները, ՄԱԿ-ի բարեփոխումների օրակարգին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել բազմակողմանիության շրջանակներում […]
19:46 03.03.2023
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ճանապարհներին ձյան առատ տեղումներ են, որոշ հատվածներում բուք է։ ՀՀ միջպետական հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա են մերկասառույցի կամ տրորված-պնդացած ձյան շերտեր։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։ Վարորդներին […]
19:27 03.03.2023
Ի՞նչ են բանակցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները ու ինչպե՞ս է գնահատում ադրբեջանական կողմի հետ տեղի ունեցած հանդիպումները պաշտոնական Ստեփանակերտը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:24 03.03.2023
Մի քանի օր անց կլրանա 3 ամիսը, որ Արցախը շրջափակված է: Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի որոշումը: Այս համատեքստում ուշագրավ հայտարարություն է արել Գերմանիայի կանցլերը, իսկ Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները բանակցությունների ուղղության մասին են խոսել: Այս հարցերի ամբողջ համատեքստին է անդրադարձել Ստեփան Գրիգորյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
19:01 03.03.2023
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական բացահայտումն են արձանագրել։ Նրանք ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկությունն իրացրել են Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների հետ։ Արդյունքում Բաղրանմյան պողոտայում ձերբակալվել ու, մեքենայով հանդերձ, Արաբկիրի բաժին է տեղափոխվել երկու տղամարդ, որոնցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է 6 գրամից ավելի քաշով հերոին։ Նա կալանավորվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]
18:53 03.03.2023
«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու-Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ: Նախարար Միրզոյանն անդրադարձել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների շրջանակներում գրանցված ձեռքբերումներին և այդ համատեքստում ընդգծել ՀՀ գործընկերների շարունակական աջակցության կարևորությունը: Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի վերաբերյալ։ Տարածաշրջանում կայունության հաստատման համատեքստում […]
18:29 02.03.2023
Մարտի 2-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, շտաբի պետ Արմեն Մկրտչյանը և ՃՈ հաշվառման և քննական բաժնի պետ Արմեն Սարգսյանը: Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների ներքին գործերի նախարարությունների համագործակցությունը […]
18:26 02.03.2023
Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ոստիկաններն օրերս բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության ևս 3 դեպք։ Նրանք Գյումրիի Ղանդիլյան փողոցում հայտնաբերել և ձերբակալել են 27-ամյա մի երիտասարդի։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 4 գրամից ավելի մարիխուանա։ Ժամերի տարբերությամբ Շիրակի պարեկները Գյումրիի Աբովյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։ Նրա մեքենայում կային […]
18:17 02.03.2023
Փետրվարի 28-ին Արագածի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, Լեռնապար բնակավայրի 11-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել 55-ամյա մի տղամարդու։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահները խուզարկել են նրա տունը՝ հայտնաբերելով մարիխուանայի նմանվող զանգված՝ 17 գրամից ավելի քաշով, կաթուցիչներ, կանեփի սերմեր և այլն։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի […]
16:21 02.03.2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դեռևս ս.թ-ի հունվարի 27-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքում հաղորդագրություն էր հրապարակել, որտեղ քաղաքացիներին նախազգուշացրել էր համացանցում լայն տարածում գտած միջազգային չափանիշների խարդախության սխեմայի մասին։ ՀՀ ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ չնայած Ծառայության տարածած իրազեկող հաղորդագրությանը՝ խարդախության սխեմայի կազմակերպիչները համացանցում դեռևս շարունակում […]
18:41 28.02.2023
Փետրվարի 28-ին Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին և հանդես եկել ելույթով: Իր ելույթում նախարար Միրզոյանը, մասնավորապես, նշել է. «Պարո՛ն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Հայաստանը շնորհավորում է Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր բյուրոյին` պարոն Վացլավ Բալեկի նախագահությամբ: Ցանկանում ենք նաև լավագույն բարեմաղթանքները հղել պարոն Վոլկեր […]
17:58 28.02.2023
Փետրվարի 22-ին Շիրակի մարզի պարեկները Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում ծառայություն իրականացնելիս լսել են կրակոցի ձայն: Տարածքում կատարած շրջայցի արդյունքում ձերբակալել ու ոստիկանության Մուշի բաժին են տեղափոխել Գյումրիի 61-ամյա բնակչին: Նրա մոտ գործարանային համարներով հրազեն կար՝ լիցքավորված 4 փամփուշտով: Տղամարդու հայտնածով՝ կրակոցն արձակել էր թափառող շներին վախեցնելու համար։ Հրազենի օրինականությունը ստուգվում է։ Դեպքի հանգամանքները պարզվում են […]
17:54 28.02.2023
Փետրվարի 26-ի կեսգիշերին Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս տեխնիկական զննություն անցած չլինելու հիմքով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: Մեքենայում վարորդն էր և մեկ ուղևոր՝ երկուսն էլ մայրաքաղաքի բնակիչ: Անմիջապես ի հայտ եկավ երկրորդ խախտումը. 39-ամյա վարորդը մեքենան վարում էր վարորդական իրավունքից զրկված վիճակում: Եվ սա դեռ բոլորը չէր. շուտով պետք է հայտնաբերվեր […]
19:05 27.02.2023
Լինել բնությանը ներդաշնակ, վայելել մաքուր օդն ու զբաղվել սիրած գործով. Fishing House խանութ-սրահը և «Հայ Ձկնորս» ձկնորսական ակումբը հայտարարեցին սառույցի վրա պերկեսի ձկնորսության մրցույթ։ Կարճ ժամանակ անց ձկնորսության սիրահարների բանակը կազմ ու պատրաստ, վաղ առավոտյան ճամփա ընկավ՝ Երևանից դեպի Զանգակատան լճակ: Հասնելով տեղ մասնակիցները հրահանգներ ստանալուց հետո սառած լճակի տարբեր հատվածներում զբաղեցրին իրենց տեղերը: […]
18:37 27.02.2023
Փետրվարի 27-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում: Զորամիավորման հրամանատարության հետ անցկացրած խորհրդակցության ավարտին նախարար Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան ցուցումներ: Այնուհետև պաշտպանության նախարարն այցելել է զորամիավորման ենթակա հրաձգարաններից մեկը, հետևել ստորաբաժանումների կրակային պարապմունքների ընթացքին, զրուցել զինծառայողների հետ՝ հետաքրքրվելով ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերով: Նախարար Պապիկյանը պայմանագրային զինծառայողներին հորդորել […]
17:59 27.02.2023
Աշոցքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Շիրակի մարզի մի բնակչուհի, փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդու դրդմամբ, փողի դիմաց սեռական հարաբերություն էր ունեցել: Տեղեկությունների հավաստիությունը պարզելու ուղղությամբ Աշոցքի ոստիկանները միջոցառումներ ձեռնարկեցին։ Նախնական տվյալներով՝ 19-ամյա կինը 34-ամյա ամուսնու հետ, որը Գյումրիի բնակիչ է, անցյալ տարվա հոկտեմբերին այցելել էր Արմավիրի մարզում բնակվող իրենց ծանոթին և […]
17:48 27.02.2023
Փետրվարի 27-ին Շիրակի մարզի պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը: Երեկոյան ժամը 10-ի սահմաններում նրանք Գյումրիի Երևանյան խճուղում նկատել են, որ մի տղամարդ երկաթուղու գծանցի մոտ փաթեթներ է տեղադրում, իսկ քիչ հեռվում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է կայանված։ Ախուրյան գյուղի 27-ամյա բնակիչ վարորդը և Գյումրիի բնակիչ, նախկինում դատված 30-ամյա ուղևորը, որը փաթեթներ տեղադրողն էր, ձերբակալվել […]
17:33 27.02.2023
Փետրվարի 27-ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ԿԽՄԿ բազմամյա գործունեությունը Հայաստանում՝ ուղղված հումանիտար խնդիրների լուծմանը: Այս համատեքստում արժևորվել են ԿԽՄԿ ջանքերն Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի, բռնի […]
17:16 27.02.2023
Փետրվարի 24-ին, ժամը 01.00-ին, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Լոռու գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները Վանաձոր քաղաքի Անտոն Քոչինյանի հրապարակի մոտակայքում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-211440» մակնիշի մի մեքենա: Պարեկները վարորդին առաջարկել են բացել պարանոցին գցած պայուսակը, սակայն նա դիմել է փախուստի: Պարեկները հետապնդել, ձերբակալել և, «ՎԱԶ-211440»-ով հանդերձ, ոստիկանության Բազումի բաժին են տեղափոխել նրան: Խուզարկությամբ վանաձորցի […]
16:12 27.02.2023
Փետրվարի 27-ին Ժնևում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ ձևաչափով, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Իրանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Կարևորվել է համատեղ ջանքերի ներդրումը փոխադարձ հետաքրքրություն […]
14:10 27.02.2023
Լեհաստանի առաջնության 22-րդ տուրում «Պոգոնը» հյուրընկալվել էր «Վիսլային» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։ Հանդիպման հիմնական ժամանակում գոլեր չեն գրանցվել: Ավելացված ժամանակի 4-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը գրավել է մրցակցի դարպասը՝ հաղթանակ պարգևելով հյուրերին։ Նշենք, որ հայ ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել 88-րդ րոպեին։
22:33 25.02.2023
Առավել հարմարավետ, որակյալ և ազգային տարրերով ընդգծված։ Զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների շրջանակում հիմնովին կփոփոխվեն զինվորական հանդերձանքի բոլոր տեսակները։ ✅️ «Պաշտպան հայրենյաց»։ Զինված ուժերում ակտիվորեն ընթանում են ծրագրի առաջին խմբի շահառուների տեսական և գործնական պարապմունքները։ ✅️Պատերազմի կամավորները։ Զինուժի օբյեկտիվում Բոյախչյան եղբայրների հայրենասիրության բանաձևն է, նրանց հավատարմությունը իրենց գործին ու հայրենի հողին։ ✅️Եվ՝ հայրենիքի պաշտպանի մասնագիտության հետքերով։ […]
14:11 25.02.2023
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրամայականը:
13:12 25.02.2023
Հունվարի 15-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ վերջին երեք օրում մայրաքաղաքի Մելքումովի փողոցի կիսակառույց շինությունից գողացել են շինարարական ապրանք և կենցաղային տեխնիկա: Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունք, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ, ձեռնարկվել էին անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել […]