TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+26.39 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

4.5 ժամ. որո՞նք էին Նիկոլ Փաշինյանի ասուլիսի հիմնական շեշտադրումները

00:38 15.03.2023

Մոտ չորսուկես ժամ` այսքան է տևել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական մամուլի ասուլիսը: Վարչապետը հայտարարել է, որ շատ մեծ է նոր էսկալացիայի հավանականությունը թե՛ Հայաստանի սահմանի երկայնքով, թե՛ Լեռնային Ղարաբաղում: Հարցերի ճնշող մեծամասնությունը վերաբերել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումներին ու Հայաստան-Ադրբեջան բանակցություններին: Փետրվարի կեսերին Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկ էր փոխանցել Բաքվին: Այդ […]

̰
Շվեդիան պատրաստակամ է շարունակել համագործակցությունը ՀՀ ներքին գործերի նախարարության հետ

19:46 14.03.2023

Մարտի 14-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը։ Ողջունելով դեսպանին՝ Ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանն առաջին անգամ է այցելում […]

̰
Հակահասարակական իրավախախտումների կանխման ու հայտնաբերման նպատակով շրջայցերը շարունակվում են

18:42 14.03.2023

Հակահասարակական իրավախախտումների կանխման ու հայտնաբերման նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի կազմակերպմամբ ու համակարգմամբ կատարվող շրջայցերը շարունակվում են։ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների և հատուկ նշանակության գումարտակի ծառայողները, Երևանի քաղաքապետարանի և այլ համայնքային կառուցների աշխատակիցները իրականացրել են հերթական միջոցառումը՝ հայտնաբերելով վարորդներից կայանման համար գումար պահանջող և փողոցային առևտրով զբաղվող անձանց, որոնց գործունեությունը կառաջացնի վարչաիրավական […]

̰
Լոռու պարեկները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրած երիտասարդին

17:52 14.03.2023

Լոռու մարզի պարեկներն օրերս Վանաձորի Նարեկացու փողոցում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Տարոնի բաժին են տեղափոխել 23 և 25 տարեկան երկու երիտասարդի։ Պարեկների տեղեկություններով՝ երիտասարդները Վանաձորի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ էին տեղադրում։ Կրտսերի մոտ մեթամֆետամինի նմանվող զանգված կար։ Ըստ նրա՝ հայտնաբերվածից բացի, իրացնելու նպատակով տելեգրամով ձեռք էր բերել նաև 10 գրամ «շոկո» տեսակի թմրամիջոց։ Երիտասարդն […]

̰
Փաշինյանը նոր մանրամասներ ներկայացրեց Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ

13:52 14.03.2023

Մարտի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել: Ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցը նվիրված է եղել հիմնականում Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի վտանգին: «Ես փոխանցել եմ իմ տեղեկությունները, իմ տպավորությունը, նաև ընդգծել եմ, որ կարծում եմ, որ խնդիրներ կան Լեռնային Ղարաբաղում […]

̰
25-օրյա վարժական հավաքների առաջին խմբի մասնակիցներն ուսումնական պատրաստություն են անցնում

22:57 11.03.2023

Հանդիպում զինանձնակազմի հետ։ Շարունակվում են պաշտպանության նախարարի այցերը զորամասեր։ Կատարելագործել պահեստազորայինների ռազմական ունակությունները։ Զորավարժարաններում ուսումնական պատրաստություն են անցնում 25-օրյա վարժական հավաքների առաջին խմբի մասնակիցները։ Բանակի կանացի հմայքը։ Կանանց միջազգային տոնի առթիվ անդրադարձ ԶՈւ տարբեր ստորաբաժանումներում պատվով ու նվիրումով ծառայող հայուհիներին։ Եվ՝ Հայրենիք-սահման. Թթուջուր։ Զինուժը ներկայացնում է հայրենի հողին ամուր կառչած թթուջուրցիների հայրենասիրության բանաձևը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Թաթարստանի արդյունաբերողները պատրաստ են խոշոր ներդրումներ անել Հայաստանում

22:45 11.03.2023

Տնտեսական համագործակցության հնարավորությունները, հեռանկարներն ու իրականացվող ծրագրերը: Զրույց «Հեռանկարի» տաղավարում ՌԴ Թաթարստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդականի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունակվում է

15:56 11.03.2023

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ինչպես նաև վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ռեժիմով շարունակում են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր բացահայտել։ Վերջին մի քանի օրվա ընթացքում նրանք արձանագրել են չորս տասնյակից ավելի բացահայտում՝ խուզարկություններով ու զննություններով հայտնաբերելով տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Մասնավորապես, Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները հայտնաբերել են մարիխուանայով լցված 10-ից ավելի փաթեթ։ Արաբկիրի բաժնում […]

̰
Ձերբակալված երիտասարդի մոտ ատրճանակ կար

14:56 11.03.2023

Մարտի 6-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ախուրյան գյուղում բնակվող մի երիտասարդ ապօրինի զենք ունի: Իրացնելով տեղեկությունները՝ ոստիկանները Գյումրիի Գարեգին Նժդեհի հրապարակում նրան հայտնաբերեցին, ձերբակալեցին և տեղափոխեցին բաժին: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ դատարկ պահեստատուփով: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]

̰
Մուշի քրեական հետախույզները մեթամֆետամին են հայտնաբերել

14:36 11.03.2023

Մարտի 8-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Գորկու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված. երիտասարդի հայտնածով`թմրամիջոցը ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. […]

̰
Ինդոնեզիայում ժայթքել է Մերապի հրաբուխը

14:08 11.03.2023

Շաբաթ օրը Ինդոնեզիայում ժայթքել է Մերապի հրաբուխը, որը գտնվում է Ճավա կղզում։ Լավայի հոսքը հասել է մեկուկես կիլոմետր երկարության։ Տեղի բնակչության տարհանման մասին դեռ չի հայտարարվել։ Հրաբխի ժայթքումը սկսվել է կեսօրին մոտ։ Ինդոնեզիայի աղետների կառավարման գործակալությունը նախազգուշացրել է վտանգավոր գոտիներում բոլոր գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին, որոնց շառավիղը գտնվում է հրաբխի խառնարանից երեքից յոթ կիլոմետր հեռավորության […]

̰
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Գեղարքունիքի մարզում

13:48 11.03.2023

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր Գավառի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը. կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք։ Գավառի բաժնում արձանագրվել է նաև հրացանի կամավոր հանձնման դեպք։ Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ […]

̰
Հանդիպում գործարարների հետ. Գյումրիում տեղի կունենա «Պետություն-մասնավոր երկխոսություն» միջոցառումը

21:00 10.03.2023

Ի՞նչ հարցեր ու խնդիրներ ունեն Շիրակի մարզի գործարարները ու ի՞նչ լուծումներ է առաջարկում պետությունը: Վաղը Գյումրիում տեղի է ունենալու «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով միջոցառումը, որի ընթացքում գործարարները հնարավորություն են ունենալու իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու պատասխանատու պաշտոնյաներին: Գյումրիի Թումոյում վերջին նախապատրաստական աշխատանքներն են տեղի ունենում: Հենց այստեղ են վաղը մեկտեղվելու գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներն ու Շիրակի […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, շրջել դիրքերում

18:36 10.03.2023

Մարտի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, շրջել դիրքերում, հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել անձնակազմի հետ: Զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանության նախարարին զեկուցել են մանրամասներ սահմանագոտու իրադրության վերաբերյալ: Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է անձնակազմի մարտական պատրաստությամբ, կացարանային պայմաններով, լսել զեկույցներ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն […]

̰
Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները հանդիպել են

18:28 09.03.2023

Արաբական պետությունների լիգայի խորհրդի՝ նախարարական նիստին հրավիրված ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 9-ին Կահիրեում հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Եգիպտոսի ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունների, բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ: Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ հունվարին Եգիպտոսի նախագահի պատմական այցը Հայաստան […]

̰
ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է

18:14 09.03.2023

Այսուհետ նորագույն սարքավորումներով կկատարվի առարկաների, տրասպորտային միջոցների, սառը և նետողական զենքերի, ինչպես նաև մարդու կողմից թողնված հետքերի փորձաքննություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Մանրամասները՝ նախարարության տեսանյութում:

̰
Շիրակի մարզի պարեկներն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

18:07 09.03.2023

Մարտի 5-ին Շիրակի մարզի պարեկները Գյումրիի Երևանյան խճուղում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ: Ձերբակալվածի հայտնածով՝ զանգվածը թմրանյութ է: Մարտի 7-ին էլ Շիրակի պարեկները Գյումրիի Մուշ-2 թաղամասում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու […]

̰
Ապօրինի թմրաշրջանառության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

17:41 09.03.2023

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Թումանյանի բաժինների ոստիկանների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարտի 3-ին Արարատի մարզի Ազատավան բնակավայրում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Արտաշատի բաժին են տեղափոխել անցած տարվա նոյեմբերից հետախուզվող 49-ամյա մի տղամարդու: Լոռու մարզի 41-ամյա բնակիչը 2021 թ. հուլիսին իր պատրաստած թմրամիջոցները լցրել էր ծխախոտի տուփի մեջ ու […]

̰
Շրջայցեր՝ հակահասարակական իրավախախտումներ կանխելու և հայտնաբերելու նպատակով

17:13 09.03.2023

Հակահասարակական իրավախախտումների կանխման ու հայտնաբերման նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի կազմակերպմամբ ու համակարգմամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները պարբերաբար իրականացնում են շրջայցեր։ Միջոցառումներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի և այլ համայնքային կառուցների հետ համագործակցությամբ ու մասնակցությամբ։ Շրջայցերի նպատակն է հայտնաբերել մուրացկանությամբ ու թափառաշրջիկությամբ զբաղվող, վարորդներից կայանման համար գումար պահանջող, խաչմերուկներում մանր կենցաղային իրեր […]

̰
Հայերը հազարավոր տարիներ ապրել են այդ տարածաշրջանում, որն Իոսիֆ Ստալինը «չարամտորեն» դարձրեց Ադրբեջանի մաս. Բրեդ Շերման

16:42 09.03.2023

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը հայտարարել է, թե հայերը հազարավոր տարիներ ապրել են այդ տարածաշրջանում, որն Իոսիֆ Ստալինը «չարամտորեն» դարձրեց Ադրբեջանի մաս: Խոսքը Արցախի մասին է: Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ կոնգրեսականը նաև կոչ է արել 2024 ֆինասնական տարում ուղիղ մարդասիրական օգնություն տրամադրել Ադրբեջանի շրջափակման մեջ գտնվող արցախցիներին: «Նրանք մարդասիրական օգնության խիստ կարիք […]

̰
ՊԵԿ-ը կանխել է կեղծ փաստաթղթերով տրանսպորտային միջոցի ներմուծումը

15:30 09.03.2023

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շիրակի տարածաշրջանային բաժնի Բավրայի բաժանմունքի աշխատակիցները Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ բաժնի աշխատակիցների հետ համատեղ մաքսային հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ժամանած, Ռուսաստանի Դաշնության գրանցում ունեցող պետհամարանիշերով մարդատար ավտոմեքենան։ Զննման արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան փաստացի տեղափոխող սեփականատիրոջ լիազոր անձի կողմից ՌԴ սահմանային անցակետում լրացված ուղևորային մաքսային հայտարարագիրը […]

̰
ԱԳ նախարարը հանդիպել է Ալ-Ազհարի Գերագույն Իմամի հետ

17:55 08.03.2023

Մարտի 8-ին Կահիրեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբի հետ: Անդրադառնալով Եգիպտոսի՝ դարավոր պատմություն ունեցող հայկական համայնքին՝ զրուցակիցները համաձայնել են, որ այն կարևոր ներդրում է ունեցել Եգիպտոսի զարգացման մեջ: Գոհունակություն է արտահայտվել հայ և եգիպտացի ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամության, ինչպես […]

̰
Ադրբեջանի իրականացրած դիվերսիան և հնարավոր հետևանքները. վերլուծում է Դավիթ Բաբայանը

22:27 07.03.2023

Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, շրջափակված Արցախում տիրող իրավիճակի, միջազգային հանրության արձագանքների մասին է խոսել ԱՀ նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի ներխուժման հետևանքով մարտի 5-ի առավոտյան զոհվեց Արցախի ոստիկանության 3 ծառայող, մեկ ոստիկան էլ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է: Դավիթ Բաբայի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

̰
ՀՀ ԱԳ նախարարը Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին է ներկայացրել  Ադրբեջանի ագրեսիաների հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

18:30 07.03.2023

Մարտի 7-ին աշխատանքային այցով Կահիրեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։ Զրուցակիցները շեշտել են, որ հայ և արաբ ժողովուրդների հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա՝ այս համատեքստում նշելով նաև արաբական երկրներում հայ համայնքների դերը: Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ Արաբական աշխարհի […]

̰
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացնում հյուրանոցներում և վարձակալած բնակատեղիներում

17:49 07.03.2023

2019-2023 թթ. հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների Միջպետական ծրագրի շրջանակներում ոստիկանությունը շարունակում է պարբերաբար իրականացնել անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ։ Քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի կազմակերպած հերթական միջոցառումը մարտի 7-ին էր։ Այն իրականացվեց Էրեբունու ոստիկանների հետ։ Ստուգայցեր կատարվեցին բաժնի սպասարկման տարածքի հյուրանոցներում ու վարձակալած բնակատեղիներում։ Հայտնաբերվեցին ու անձնագրային և վիզաների վարչություն ներկայացվեցին […]

̰
Վիճել էր տանտիրոջ հետ ու դանակահարել նրան. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը

17:42 07.03.2023

Մարտի 2-ի առավոտյան «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության բրիգադը կրծքավանդակի ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 58-ամյա մի տղամարդու: Ըստ տեղեկությունների՝ նրան տանն էին դանակահարել։ Արագ արձագանքեցին Վարդենիսի բաժնի ծառայողները։ Նրանք ժամեր անց պարզեցին հետևյալը. գիշերվա ժամը 02-ի սահմաններում Վարդենիսի Իսակովի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում հիվանդանոց տեղափոխվածը և 40-ամյա համաքաղաքացին կենցաղային […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 1060 խախտում

17:24 06.03.2023

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 27-ից մարտի 6-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1060 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 24 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 18 վարորդ։ 18 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 6-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 54-ը՝ […]

̰
Շիրակի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

17:14 06.03.2023

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ոստիկաններն օրերս ապօրինի թմրաշրջանառության 2 դեպք են բացահայտել։ Մարտի 2-ի երեկոյան նրանք Գյումրու Աբովյան փողոցում ձերբակալել են 37-ամյա մի տղամարդու։ Նրա մոտ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված ու կաթուցիչներ կային։ Ժամեր անց Գյումրու Խրիմյան Հայրիկի փողոցում նրանք ձերբակալել են 35-ամյա մի տղամարդու։ Գյումրու բնակչի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ […]

̰
Քաշքշոց Վրաստանի խորհրդարանում. քննարկում են աղմկահարույց օրենքը

12:31 06.03.2023

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն այսօր քննարկում է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծերը։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին երկու անգամ տեխնիկական ընդմիջում է հայտարարել պատգամավորների բողոքի ու բղավոցների պատճառով։ 10 պատգամավորներ նախազգուշացում են ստացել, մի քանիսը լքել են դահլիճը։ Հանձնաժողովի նախագահի պահանջով հեռացվել են Սալոմե Սամադաշվիլին, Խաթունա Սամնիձեն, Թամար Կորձայան, Լևան Խաբեիշվիլին և Գիորգի Վաշաձեն։ […]

̰
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է այսօրվա ադրբեջանական դիվերսիոն հարձակման մանրամասները՝ տեսանյութում համապատասխան նշումներով

21:43 05.03.2023

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է այսօրվա ադրբեջանական դիվերսիոն հարձակման մանրամասները՝ տեսանյութում համապատասխան նշումներով: «Այստեղ հստակորեն երևում է, թե ինչպես է ոստիկանական մեքենան Ստեփանակերտից ճանապարհվում դեպի հերթափոխի վայր, ինչպես է ադրբեջանական դիվերսիոն խումբը մոտենում ճանապարհին ու հարձակվում մեքենայի վրա, ինչպես են ՊԲ հարակից դիրքից պատասխան կրակ բացում նրանց ուղղությամբ և մնացած մանրամասները: Խորին ցավակցություն ենք հայտնում […]

̰
BACK_TO_TOP