22:10 24.02.2023
Արցախում շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված 3 ծրագիր է նախատեսված: Առաջին միջոցառման պատասխանատուն Պետական եկամուտների կոմիտեն է, մյուս երկուսինը՝ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը: Դիմումների ընդունումն արդեն սկսվել է: «Դիմումներն ընդունվում են կամ էլեկտրոնային եղանակով, կամ ԱՀ ՍԶՄՆ միասնական սոցիալական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում՝ թե՛ շրջաններում, թե՛ մայրաքաղաք Ստեփանակերտում»,- ասել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի […]
19:14 24.02.2023
Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ոստիկանները Շենգավիթում ծառայություն իրականացնելիս բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր։ Մասնավորապես, նրանք մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 3 երիտասարդի։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց 7 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվածները ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ 1-ին գումարտակի պարեկները ապօրինի թմրաշրջանառության […]
18:56 24.02.2023
Փետրվարի 20-ի առավոտյան Արագածոտնի մարզի պարեկները Հարթավան գյուղում ստուգել են «ԳԱԶ» մակնիշի մի մեքենա, որը բարձված էր փայտանյութով։ Պարզվել է, որ Տավուշի մարզում բնակվող վարորդը փայտանյութը, վաճառելու նպատակով, ձեռք էր բերել հունվարի 31-ին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսությունից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական […]
18:26 24.02.2023
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակումն իր բացասական ազդեցությունն է ունեցել նաև տնտեսության ցուցանիշների վրա: Նախորդ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշները հաշվարկել է Ազգային վիճակագրական ծառայությունը: «Սրանք օպերատիվ ցուցանիշներ են: Նվազման միտումներն ակնհայտ են. տնտեսության մեջ կա շուրջ 30 տոկոս անկում»,- ասել է ԱՀ ԱՎԾ նախագահ Մանուշ Մինասյանը: Հանքագործությունում թողարկում […]
17:23 24.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
20:00 23.02.2023
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը և ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Այս վճռով Ադրբեջանը պարտավորվում է բացել Լաչինի միջանցքը: Թեմային «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Եթե Ադրբեջանը գործի իր պարտավորությունների շրջանակներում, իսկ Ադրբեջանը դատարանի առջև և նշված կոնվենցիայով պարտավորություն […]
19:00 23.02.2023
Կառավարությունը կֆինանսավորի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն գործազուրկ քաղաքացիների, որոնք կունենան հաշմանդամության կարգավիճակ կամ կլինեն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի անդամներ: Ծրագրից կկարողանան օգտվել հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող ձեռնարկատերերը, վերջին 3 ամսվա ընթացքում անընդհատ առնվազն 10 վարձու աշխատող ունեցողները: Գործատուն էլ աշխատանքի կկարողանա ընդունել այն գործազուրկ քաղաքացիներին, որոնք վերջին 3 […]
23:30 22.02.2023
ԱԳ նախարարը ևս հանդիպել է Ժան Ասելբորնի հետ: Առանձնազրույցին, այնուհետ ընդլայնված ձևաչափով հանդիպմանը հետևել է համատեղ մամուլի ասուլիսը: Միրզոյանը հայտնել է, որ քննարկումների առանցքում են եղել մեր տարածաշրջանի անվտանգության ու կայունության հետ կապված զարգացումները։ Ադրբեջանը պետք է հրաժարվի իր առավելապաշտական մոտեցումներից, ռազմատենչ հռետորաբանությունից և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներից և գա կառուցողական քննարկումների ու […]
19:58 22.02.2023
Բուլղարիայում շարունակվող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարում գեղեցիկ հաղթանակով է մեկնարկել Հայաստանի չեմպիոն, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Հայաստանի ներկայացուցիչը համառ պայքարում առավելության է հասել իսպանացի Սալվադոր Ֆլորեսի նկատմամբ: Առաջին ու երկրորդ ռաունդներում մրցավարները 3-2 հաշվով հաղթանակը շնորհել են իսպանացուն, բայց երրորդ ռաունդում Ղազարյանը հաղթել է 5-0 հաշվով՝ առավելության հասնելով նաև […]
18:59 22.02.2023
Արդարադատության միջազգային դատարանը հրապարակում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը: Ավելի ուշ դատարանը կհրապարակի նաև Ադրբեջանի կողմից ներկայացված՝ Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ պահանջի մասին որոշումը: Հիշեցնենք, որ Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանից պահանջել է կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝ Ադրբեջանը պետք է դադարեցնի այսպես կոչված «բողոքի ակցիաների» կազմակերպումը և […]
17:54 21.02.2023
Փետրվարի 19-ի վաղ առավոտյան Ծաղկաձոր քաղաքում ծառայող Կոտայքի մարզի պարեկները Օլիմպիադայի փողոցում կանգնեցրին «ԲՄՎ» մակնիշի մի ավտոմեքենա: Հիմնավոր կասկած ունեին, որ վարորդն ապօրինի պահում է թմրամիջոց: Հրազդանցի 27-ամյա երիտասարդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունք, որտեղ էլ խուզարկությամբ նրա դրամապանակում հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Ըստ երիտասարդի` հայտնաբերվածը թմրամիջոց է: Մեքենան տեղափոխվել է բաժանմունքի պահպանվող հատուկ […]
14:14 21.02.2023
Ի՞նչ սպասել հայ-թուրքական հարաբերություններից: Թեմայի շուրջ իր տեսակետն է հայտնել թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը և նշել, որ խաղաղության պայմանագիրը մոտ է ստորագրման: Նա անդրադարձել է նաև տարածաշրջանում սպասվող իրադարձությունների զարգացմանը: «Թուրքիան նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորի միայն այն ժամանակ, երբ որ կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Խաղաղության համաձայնագրի ստորագրման առումով ես չեմ կարծում, որ Թուրքիան կամ […]
13:43 21.02.2023
Փետրվարի 10-ին, ժամը 18.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 37-ամյա մի տղամարդ: Հիվանդանոց օպերատիվ խումբ էր մեկնել: Պարզվել էր, որ նա հրազենային վնասվածքը ստացել էր մայրաքաղաքի Սևանի փողոցում։ Քրեական ոստիկանության, Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ […]
19:49 20.02.2023
Արցախյան շարժման ու 35 տարի անց Մյունխենում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման և մյունխենյան ուղերձների վերաբերյալ հարցերին է «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել քաղաքագետ Էդգար Վարդանյանը: Դիտարկմանը, թե հիմա հաճախ, հետհայաց գցելով, շատերն են նմանություններ փորձում գտնել, տեսնել 1988 թվականի և այսօրվա միջև, քաղաքագետը պատասխանել է. «Որոշակի նմանություններ կան, ըստ էության, թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա ինքնորոշման […]
16:59 20.02.2023
Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության հետագա խորացումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված օրակարգի առաջ մղման համատեքստում ընդգծվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձևաչափի կարևորությունը։ Նախարար Միրզոյանն […]
16:47 20.02.2023
Հայ փրկարարները Թուրքիայում և Սիրիայում փլատակներից դուրս են բերել 3 տուժածի և զոհերի 20 մարմին: Այսօր նրանք ասուլիսով ամփոփել են իրենց աշխատանքը: «Հայ փրկարարները տեղակայման բազա ծավալեցին Թուրքիայի Ադիյաման և Սիրիայի Հալեպ քաղաքներում։ Աղետի գոտում շուրջ մեկ շաբաթ տևած որոնողափրկարարական գործողությունների արդունքում միջազգային որակավորում ունեցող հայկական ՔՈՓ թիմերը, համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի […]
22:11 19.02.2023
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ է տեղադրել։ «Ավանդույթ կա խոսել պաշտոնավարման 100 օրվա մասին: Ամփոփել՝ ինչ ես հասցրել անել, ինչ խնդիրներ ես արձանագրել, ինչ անելիքներ ես նախանշել, ինչպես ես պատկերացնում զարգացման ուղղություններն ու տեսլականը: Իմ պաշտոնավարման 100 օրվանից 67-ը […]
14:51 19.02.2023
Գրքի տոնի 15-րդ հոբելյանական տարվա միջոցառումների շրջանակում ԱԺ նախագահը գրքեր է նվիրել երկրի վաղվա տերերին։ Խորհրդարանի ղեկավարը մասնակցել է «Մերոնք» խորագրով ցուցահանդեսին։ Ներկայացված էր 3D տարբերակով 31 գիրք։
11:20 19.02.2023
Այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 154-ամյակն է։ Այս օրը նշվում է նաև որպես գրքի տոն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրվա առիթով գրառում է կատարել ֆեյսբուքյայն իր էջում՝ մեջբերում կատարելով բանաստեղծի «Հայրենիքի հետ» բանաստեղծությունից․ «Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած, Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած, Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին, Կենսաժըպիտ […]
18:42 18.02.2023
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության: Վարչապետ Փաշինյանը […]
18:09 18.02.2023
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ պետաքարտուղարի եւ Ադրբեջանի նախագահի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
14:07 18.02.2023
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը, տեղական իշխանությունների տվյալներով, մոտեցել է 40 հազարին։ Փրկարարները շարունակում են աշխատանքները տուժած տարածքներում։ Հազվադեպ հայտնաբերվում են կենդանի մարդիկ և կենդանիներ, որոնք ավելի քան 10 օր են անցկացրել փլատակների տակ։ Ուժեղ ցնցումները գետնին են հավասարեցրել ավելի քան 84000 շենք: Այնուամենայնիվ, սեյսմոլոգներն ասում են, որ վատագույնը դեռ առջևում է: Շուտով Թուրքիայում […]
13:14 18.02.2023
Թուրքիայի Հաթայ նահանգում ավերիչ երկրաշարժից 296 ժամ անց երկու մարդ է փրկվել, հայտնում է TRT Haber-ը։ «Հրաշքը տեղի է ունեցել 296-րդ ժամին. Հաթայում փլատակների տակից երկու հոգու ողջ-ողջ դուրս են բերել»,- հայտնել է հեռուստաալիքը։ Միաժամանակ Anadolu գործակալությունը տեղեկացնում է, որ երկրաշարժից հետո 13-րդ օրը փրկվածների թիվը հասել է երեքի։ Նրանց թվում կա մի երեխա։ Թուրքիայի […]
17:41 17.02.2023
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Արմավիրի բաժնում արձանագրվել է հրազենի մեխանիզմի ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Այն բաժին էր բերել Ամասիա գյուղի մի բնակիչ։ Բացի այդ, Արմավիրի բաժնում կամավոր հանձնել են նաև «Կալաշնիկովի» ձեռքի գնդացիր ու ռազմամթերք։ Բացատրական […]
22:00 16.02.2023
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի թեմաներն այս օրերին ուշադրության կենտրոնում են: Դրանք այն ժամանակ, երբ Արցախը շարունակում է շրջափակված մնալ: Տեղի ունեցողի ողջ համատեքստը վերլուծել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Մանրամասները՝ տեսանյութում։
17:47 16.02.2023
Հայտնի են դարձել հինգշաբթի՝ փետրվարի 16-ին, Ստավրոպոլի երկրամասի Մինվոդի քաղաքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի որոշ մանրամասներ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Կավկազ ավտոճանապարհով ընթացող MAN բեռնատարի 39-ամյա վարորդը կորցրել է կառավարումը և վրաերթի է ենթարկել 15 ավտոմեքենա։ «Վերջին երկու տարվա ընթացքում նա 16 անգամ քրեական հետապնդման է ենթարկվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, քաղաքացին կհետազոտվի բուժհաստատությունում»,- […]
17:30 16.02.2023
Կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացնի ավելի քան 157 միլիոն դրամ՝ երկրաշարժից տուժած երկրներին տրամադրված հումանիտար օգնության ծախսերը փոխհատուցելու համար։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ փրկարարները Սիրիայից արդեն իսկ վերադարձել են, կեսօրին էլ Թուրքիա մեկնած փրկարարները կվերադառնան: Վարչապետը շատ կարևոր և խորհրդանշական է համարել ԱԳ նախարարի այցը Թուրքիա: Արարատ Միրզոյանն էլ իր այցի […]
17:16 16.02.2023
Գողության վերաբերյալ ահազանգը ստացվել էր անցած տարվա դեկտեմբերի 4-ին: Վաղ առավոտյան 1-02 զանգած անհատ ձեռնարկատերը հայտնում էր, որ Ջրվեժի իր խանութից գողացել են փող ու ապրանք: Ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր, իրականացրել անհրաժեշտ գործողություններ, պարզել, որ գիշերը պարսպի վրայով անցել են բակ, մտել խանութ, որի դուռը բաց էր, և տարել 280 […]
16:57 16.02.2023
Հրապարակվել է խորտակված «Տիտանիկ» նավի տեսանյութ, որն արվել է 1986 թ.-ին: Ըստ BBC-ի՝ ներկայացվող կադրերը նախկինում չեն ցուցադրվել, հաղորդում է «Արմենպրես»-ը: Լրատվամիջոցը հաղորդում է, որ տեսանյութը նկարահանվել է ջրասուզակների կողմից և ներկայացվում է «Տիտանիկ» ֆիլմի թողարկման 25-ամյա հոբելյանի կապակցությամբ: Նավը խորտակվել է 1912 թ.-ին՝ Սաութեմփթոնից դեպի Նյու Յորք իր անդրանիկ նավարկության ժամանակ: Նավի խորտակման հետևանքով […]