13:42 04.02.2025
Առաջիկա օրերին կհրապարակվի Ղազախստանում AZAL-ի ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ նախնական զեկույցը, հայտարարել է Ղազախստանի տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաեւը։ «Մասնագետները գտնվում են վերջնական փուլում, մենք ակնկալում ենք, որ առաջիկա օրերին մեր կայքում պաշտոնապես կհրապարակվի նախնական զեկույցը (ավթարի պատճառների հետաքննության մասին)», – երեքշաբթի կառավարության ճեպազրույցում ասել է Կարաբաևը։ Նախարարի խոսքով՝ մասնագետների հանձնաժողովի աշխատանքը, այդ թվում՝ միջազգային, գտնվում […]
13:36 04.02.2025
ԱՄՆ-ն ընդհանրապես չպետք է ռազմական օգնություն ցուցաբերի Ուկրաինային և դրանով իսկ օգնի դադարեցնել հակամարտությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ավելի լավ կլիներ, իհարկե, ընդհանրապես օգնություն չտրամադրել և դրանով իսկ նպաստել հակամարտության ավարտին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
13:23 04.02.2025
Իրանի և Ռուսաստանի միջև միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը շարունակվում է և կրում է բացառապես խաղաղ բնույթ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Ինչ վերաբերում է ատոմային էներգետիկայի ոլորտում մեր համագործակցությանը, ապա այն լավ է զարգանում։ Մեր երկրների միջև միջուկային համագործակցությունը, որը կրում է զուտ խաղաղ բնույթ, արդյունավետորեն շարունակվում է»,- ասել է […]
12:36 04.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատորի պաշտոնակատար նշանակել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյին: Պետքարտուղար Ռուբիոն տեղեկացրել է Կոնգրեսին, որ ներկայումս իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ արտաքին աջակցության գործունեության աուդիտ՝ հնարավոր վերակազմավորման նպատակով: «Երբ մենք աուդիտ անցկացնենք ԱՄՆ ՄԶԳ-ում և համոզվենք, որ այն համապատասխանում է «Առաջնահերթ Ամերիկան» օրակարգին և Պետդեպարտամենտի ջանքերին, մենք կշարունակենք պաշտպանել ամերիկացի ժողովրդի շահերը […]
11:46 04.02.2025
Հերթական սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ կառավարման արդյունավետության դեպարտամենտի տնօրեն Իլոն Մասկը, որը մոլորակի ամենահարուստ մարդն է համարվում: Իրեն պատկանող «X» միկրոբլոգում նա գրել է, թե ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ֆինանսավորել է կենսաբանական զենքի, այդ թվում միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դարձած Քովիդ-19-ի վարակի հարուցչի ստեղծման հետ կապված հետազոտությունները: Մինչ այդ Մասկը հայտարարել էր, որ […]
11:29 04.02.2025
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) իր աշխատանքում հաշվի չի առնում երկրի շահերը և երբեմն նույնիսկ խաթարում է իշխանությունների աշխատանքը, Fox-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նրանք, ըստ էության, դարձել են գործակալություն, որը կարծում է, թե ԱՄՆ պետական գործակալություն չէ, որ համաշխարհային բարեգործական կազմակերպություն է։ Նրանք վերցնում են հարկատուների գումարները և ծախսում այն […]
10:58 04.02.2025
Իսրայելը աշխատանքային մակարդակով պատվիրակություն կուղարկի Կատար մինչև շաբաթվա վերջ, իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ից վերադառնալուն պես կհրավիրի անվտանգության կաբինետ՝ քննարկելու Իսրայելի դիրքորոշումը Գազայի գործարքի երկրորդ փուլի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակը։ «Նեթանյահուն Վաշինգտոնում հանդիպել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ […]
10:00 04.02.2025
ԵՄ անդամ բոլոր երկրները Բրյուսելում ոչ պաշտոնական գագաթնաժողովում նշել են Դանիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը։ Այս մասին հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան։ «Դանիայի տարածքային ամբողջականության պահպանումը կարևոր է բոլոր անդամ երկրների համար»,-ասել է նա՝ մեկնաբանելով ԵՄ վերաբերմունքը Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը։ Թրամփը բազմիցս ասել է, որ […]
09:53 04.02.2025
ԱՄՆ իշխանությունները անօրինական միգրանտներին արտաքսել են Հնդկաստան՝ այդ նպատակով օգտագործելով ռազմատրանսպորտային ինքնաթիռներ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Reuters-ը։ Ամերիկացի պաշտոնյաներից Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ ամերիկյան ռազմական տրանսպորտային «C-17 ինքնաթիռը, որում եղել են միգրանտներ, ուղևորվել է Հնդկաստան»։ Նախկինում ԱՄՆ-ը օգտագործում էր ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ՝ անօրինական միգրանտներին Գվատեմալա, Պերու և Հոնդուրաս ուղարկելու համար։ Ինչպես նշում է […]
09:47 04.02.2025
Միացյալ Նահանգները և Էլ Սալվադորն աշխատում են միգրացիոն մեծ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, որն աննախադեպ կլինի Լատինական Ամերիկայում: Այս մասին Կենտրոնական Ամերիկայի երկիր այցելած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ ասել է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն։ «Մենք ավարտում ենք միգրացիոն համաձայնագիրը: Կարծում եմ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կհայտարարի այդ մասին: Այս համաձայնագիրը շատ ավելի կարևոր […]
09:37 04.02.2025
Ճապոնիայի կառավարությունը որոշել է Ուկրաինային ուղարկել ամենագնաց մեքենաների և փոքր բեռնատարների նոր խմբաքանակ, որոնք օգտագործվում են ազգային ինքնապաշտպանության ուժերի կողմից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին։ «Մենք հուսով ենք, որ դրանք օգտակար կլինեն Ուկրաինային»,- նրա խոսքերն է մեջբերում Kyodo գործակալությունը։ Նակատանին նշել է, որ ուկրաինական կողմ կուղարկվի մոտ 30 մեքենա։ Նրա […]
09:25 04.02.2025
ԱՄՆ Սենատը երկուշաբթի օրը կայացած բաց նիստում հաստատել է Քրիս Ռայթին ԱՄՆ էներգետիկայի նոր նախարարի պաշտոնում։ Քվեարկվել է 59 կողմ, 38 դեմ ձայն։ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը վերահսկում է նաև ազգային միջուկային ռազմական համալիրը։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 60-ամյա Ռայթը հանդես է գալիս ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ավելացման օգտին և համոզված է հանածո վառելիքի օգտագործման անհրաժեշտության մեջ։ Ռայթը […]
09:20 04.02.2025
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հաջորդ շաբաթ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հրավեր է ստացել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրին։ Գործակալությունը լրացուցիչ մանրամասներ չի հաղորդում։ Ավելի վաղ PTI-ն հայտնել էր, որ Մոդիի այցն ԱՄՆ նախատեսված է փետրվարի 12-13-ը։ Ինչպես նշվում է, Հնդկաստանի կառավարության ղեկավարը Ֆրանսիա այցելելուց հետո երկօրյա այցով կժամանի Վաշինգտոն, […]
09:15 04.02.2025
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շնորհավորական հեռագիր է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի նախագահական վերջին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «Օգտվելով այս հնարավորությունից՝ հույս եմ հայտնում ԿԺԴՀ-ի և Բելառուսի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության հետագա զարգացման համար՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների»,-նշել է Կիմ Չեն Ընը շնորհավորական հեռագրում։ […]
09:10 04.02.2025
ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ իրանցի գիտնականների «գաղտնի խումբը» միջոց է փնտրում միջուկային զենքի ստեղծումն արագացնելու համար: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ հաղորդագրության՝ այս եզրակացությունը հիմնված է ԱՄՆ հետախուզության տվյալների վրա, որոնք ստացվել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի վերջին ամիսներին, այնուհետև տրամադրվել ԱՄՆ նոր […]
09:00 04.02.2025
Էլ Սալվադորի իշխանությունները ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցի ընթացքում համաձայնել են ընդունել ամերիկյան կողմից արտաքսված միգրանտներին, MS-13 և Tren de Aragua հանցավոր խմբավորումների անդամներին, ինչպես նաև Միացյալ Նահանգների քաղաքացի հանցագործներին։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության՝ երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։ «Բազմաթիվ պայմանագրեր են կնքվել՝ ուղղված զանգվածային անօրինական միգրացիայի ալիքների դեմ պայքարին, որոնք […]
08:53 04.02.2025
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Creative Artists Agency (CAA) հետ, որը ներկայացնում է ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդկանց շահերը։ «Բայդենը ներքին և միջազգային հարցերում ամենահարգված և ազդեցիկ մարդկանցից մեկն է: Մեզ համար պատիվ է կրկին համագործակցել նրա հետ»,-ասել է գործակալության համանախագահ Ռիչարդ Լովետը: Նրա խոսքերը մեջբերված են ընկերության Instagram-ի էջում։ Կալիֆորնիայի Creative […]
08:38 04.02.2025
Միացյալ Նահանգները կարող է չսահմանափակվել Չինաստանի դեմ մաքսատուրքեր սահմանելով և նոր միջոցներ կհայտարարի Պեկինի դեմ։ Երկուշաբթի նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Այո, իհարկե»,-ասել է նա՝ պատասխանելով Fox News-ի լրագրողի հարցին, թե արդյոք Չինաստանը պետք է ինչ-որ բան սպասի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արդեն իսկ հայտարարված մաքսատուրքերից զատ: Ռուբիոն ասել է, որ […]
08:30 04.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ վարչակազմը 30 օրով կդադարեցնի Կանադայից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը՝ այս երկրի հետ առևտրային համաձայնագիր կնքելու համար։ «Ես շատ գոհ եմ այս առաջին արդյունքից, և շաբաթ օրը հայտարարված սակագները կդադարեցվեն 30 օրով՝ տեսնելու, թե արդյոք վերջնական տնտեսական գործարքը Կանադայի հետ հնարավոր կլինի ձեռք բերել: Արդարություն բոլորի համար»,-գրել է նա […]
00:52 04.02.2025
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեի արձագանքը Grammy երաժշտական մրցանակին արժանանալուն մեմ է դարձել։ Երբ երգչուհի Թեյլոր Սվիֆթը բեմից հայտարարել է, որ «Cowboy Carter»-ը հաղթել է լավագույն քանթրի ալբոմ անվանակարգում, 43- ամյա Բեյոնսեն քարացել է ու դեմքի անհասկանալի արտահայտությամբ շուրջն է նայել: Համացանցի օգտատերերն այն անմիջապես մեմ են դարձրել: «Երբ ինչ-որ լավ բան է տեղի ունենում 2025 թվականին»: […]
23:46 03.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադան կկարողանա խուսափել առևտրային մաքսատուրքերից և ստանալ ռազմական պաշտպանություն, եթե երկիրը միանա ԱՄՆ-ին որպես 51-րդ նահանգ: Նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ին։ Ամերիկացի առաջնորդը պարզաբանել է, որ Օտտավայի և Պեկինի հետ բանակցություններն այդ հարցի շուրջ հնարավոր են մնում՝ պայմանով, որ նրանք պատրաստ լինեն հաշվի առնել Վաշինգտոնի պահանջները։ «Ոչ […]
23:14 03.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում զգալի առաջընթաց է գրանցվել: Այս մասին հայտնել է RIA Novosti-ին: «Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում, տեսնենք, թե ինչ կլինի: Սակայն մեծ առաջընթաց է գրանցվել։ Մենք պետք է դադարեցնենք այս անմիտ պատերազմը»,- լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը։ Սպիտակ տան ղեկավարը, սակայն […]
22:43 03.02.2025
ԵՄ անդամ երկրները չեն կարողանա պաշտպանվել առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ ասուլիսում։ «Այն ենթադրությունը, որ ՆԱՏՕ-ն կարող է գոյություն ունենալ առանց ԱՄՆ-ի, սխալ է բազմաթիվ պատճառներով: Եվրոպական պաշտպանությունը առանց ԱՄՆ-ի չի կարող գոյություն ունենալ բազմաթիվ պատճառներով»,- ասել է նա՝ պատասխանելով […]
21:42 03.02.2025
Վաշինգտոնում փրկարարները սկսել են դուրս հանել այն ինքնաթիռի բեկորները, որն ընկել էր Պոտոմակ գետը ռազմական ուղղաթիռի հետ բախումից հետո։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Հրատարակության տվյալներով՝ արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները սկսել են վերամբարձ կռունկի միջոցով գետի հատակից բարձրացնել American Airlines-ի ինքնաթիռի բեկորները։ Ջրից առաջինը դուրս է բերվել ինքնաթիռի շարժիչներից մեկը։ The Washington Post-ը, […]
21:10 03.02.2025
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի շրջակա միջավայրի և անտառների նախարար Արուն Կումարին թալանել են գնացքում։ Այս մասին հայտնել է New9Live-ը։ Դեպքը տեղի է ունեցել Բարելիից Լաքնաու ճանապարհին: Հայտնի է, որ Կումարը ճանապարհորդում էր գնացքի առաջին կարգով: Չարագործը կարողացել է ներս մտնել և գողանալ նախարարի սմարթֆոնը։ Երկաթուղու անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունն անմիջապես ձեռնարկել են հանցագործին բռնելու համատեղ […]
20:31 03.02.2025
Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կենտրոնակայանի մուտքը փակ է, սակայն շենքի ճակատի ցուցանակները դեռ չեն հանվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ժամը 09:30-ի դրությամբ անհնար է մուտք գործել ԱՄՆ ՄԶԳ կենտրոնակայան, որը գտնվում է Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան շենքում։ Գլխավոր մուտքը փակ է, ապակե դռներից երևում են ներսից տեղադրված լրացուցիչ պատնեշները։ Սակայն […]
19:50 03.02.2025
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գտնվող Գոմա քաղաքի կենտրոնական բանտից զանգվածային փախուստի հետևանքով զոհվել է մոտ 170 բանտարկյալ, երբ փողոցներում մարտեր են տեղի ունեցել «Մարտի 23-ի շարժման» ապստամբների և Կոնգոյի բանակի ստորաբաժանումների միջև: Այս մասին հայտնում է Կոնգոյի Okapi ռադիոկայանը։ Հունվարի 27-ին փախուստի պահին բանտում գտնվել է մոտ 4400 բանտարկյալ: Պահակները փորձել են կանգնեցնել նրանց՝ կրակ […]
19:12 03.02.2025
Առնվազն 67 խաղաղ բնակիչ է զոհվել Արևմտյան Սուդանի Դարֆուր շրջանի Էլ Ֆաշեր քաղաքում Արագ արձագանքման ուժերի գնդակոծության հետևանքով, հայտնել է Սուդանի բանակի 6-րդ հետևակային դիվիզիայի հրամանատարությունը։ «Գնդակոծության հետևանքով զոհվել է 67 քաղաքացի, որից 30-ը կին է, 17-ը՝ երեխա, 20-ը՝ տղամարդ»,- ասվում է հրամանատարության ֆեյսբուքյան էջում։ Հրամանատարության տվյալներով՝ սա Էլ Ֆաշերում Արագ արձագանքման ուժերի կողմից իրականացված […]
18:51 03.02.2025
Հաջորդ տարի Չինաստանը Լուսին կուղարկի նոր զոնդ, որը կարող է մեկ ցատկով անցնել տասնյակ կիլոմետրեր, այն ջուր կփնտրի Երկրի արբանյակի հարավային բևեռում, երկուշաբթի հաղորդել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը: «Chang’e-7 հետազոտական զոնդը բաղկացած է չորս սարքից՝ ուղեծրային և վայրէջքի մոդուլից, լուսնագնացից և ցատկող զոնդից, որոնք հագեցած կլինեն ջրի մոլեկուլային անալիզատորով: «Ցատկող» զոնդը կկատարի առնվազն 3 թռիչք, […]
18:35 03.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկել է իրավիճակը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ՝ կապված Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրքերի սահմանման հետ, ինչպես նաև մտադիր է մինչև օրվա վերջ ևս մեկ զրույց ունենալ նրա հետ։ «Կանադան նույնիսկ թույլ չի տալիս ամերիկյան բանկերին բացվել և բիզնես անել իր տարածքում: Եվ նման […]