08:05 03.02.2025
Փետրվարի 2-3-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ապարանի ջրամբարի մոտակայքում, Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհին, Գավառ քաղաքում, Լեռնանիստ գյուղի դաշտերում, Ֆանտան գյուղի մոտ և Տաշիր-Գյումրի ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 34 քաղաքացու ցուցաբերել համապատասխան […]
23:52 02.02.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պանամայի նախագահ Խոսե Ռաուլին ասել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը չի ցանկանում պահպանել Պանամայի ջրանցքի հետ կապված ստատուս քվոն՝ հաշվի առնելով տարածաշրջանում Չինաստանի ուժեղացված ազդեցությունը, հայտնում է ԱՄՆ դիվանագիտական ծառայությունը։ «Ռուբիոն նախագահին տեղեկացրել է, որ Թրամփը նախնական որոշում է կայացրել, որ Պանամայի ջրանցքի տարածքում Չինաստանի Կոմունիստական կուսակցության ազդեցության և վերահսկողության […]
23:40 02.02.2025
«Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահին, ով մահացել է անցյալ տարվա սեպտեմբերի վերջին, և Լիբանանի դիմադրության ավագ հրամանատար Հաշեմ Սաֆիեդդինին կհուղարկավորեն փետրվարի 23-ին, ասել է «Հեզբոլլահի» նոր առաջնորդ Նաիմ Քասեմը տեսաուղերձի ժամանակ։ «Մենք որոշել ենք, որ Հասան Նասրալլահի և Հաշեմ Սաֆիեդդինի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա փետրվարի 23-ին՝ կիրակի օրը», – ասել է Քասեմը։ Անցած տարվա […]
23:24 02.02.2025
Վլադիմիր Զելենսկին ուկրաինական բանակը բոնուս է անվանել Հյուսիսատլանտյան դաշինքի համար։ Այս մասին նա հայտարարել է Associated Press-ին տված հարցազրույցում։ «Ուկրաինական 800 հազարանոց բանակը բոնուս կլիներ դաշինքի համար, հատկապես, եթե Թրամփը ցանկանում է տուն վերադարձնել արտասահմանում տեղակայված ամերիկյան զորքերին»,- ասվում է հրատարակության մեջ։ Զելենսկին դաշնակիցների համար ամենաէժան տարբերակն է անվանել նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը։
22:37 02.02.2025
Թբիլիսիից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Azimut» ավիաընկերության ինքնաթիռը անսարքության ազդանշան ստանալուց հետո վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը։ ««Azimut» ավիաընկերության ինքնաթիռում, որն իրականացնում էր Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ չվերթը, անսարքության մասին ահազանգ է ստացվել Մոսկվայի ժամանակով 19:34-ին: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
22:11 02.02.2025
Կիրակի օրը Արեգակի վրա տեղի է ունեցել M հզորության նախավերջին դասի չորս բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: Օրվա ամենահզոր բռնկումը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 17:04-ին։ Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X: Բռնկումները սովորաբար ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը, հասնելով Երկիր, կարող […]
21:43 02.02.2025
ՌԴ-ում 670 հազար անօրինական ներգաղթյալ կա, նրանց մոտ կեսը կանայք և երեխաներ են: Այս մասին «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ի հետ զրույցում ասել էՌԴ ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը: «Մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը իրենց իրավական կարգավիճակի հարցը կարգավորելու համար նրանք իրավունք ունեն դիմել պրոֆիլային գերատեսչություններին և ներքին գործերի մարմիններին: Եթե իրավական կարգավիճակը չհաջողվի կարգավորել, օտարերկրյա քաղաքացիները […]
20:34 02.02.2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում կփորձի համոզել նրան հաստատել Գազայի հատվածում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողությունները շարունակելու ծրագրերը։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իսրայելական պաշտոնյաների սեփական աղբյուրներին։ «Իսրայելցի պաշտոնյաները Axios-ին ասել են, որ նախքան որևէ որոշում կայացնելը, Նեթանյահուն սպասում է, թե ինչպես է Թրամփը […]
19:35 02.02.2025
Գազայի իշխանությունները 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինյան անկլավին հասցված ուղղակի վնասը գնահատում են ավելի քան 50 միլիարդ դոլար: Նման նախնական տվյալներ է հրապարակել Գազայի իշխանությունների մամուլի ծառայությունը Telegram-յան ալիքում։ «Ռազմական գործոությունների պատճառած վնասը նախնական հաշվարկով կազմում է ավելի քան 50 միլիարդ դոլար, պատերազմը ազդել է Գազայի կյանքի բոլոր ոլորտների վրա», – […]
18:11 02.02.2025
Կանադան պետք է միանա ԱՄՆ-ին՝ որպես 51-րդ նահանգ, ինչը նշանակում է հարկերի նվազում և խուսափում մաքսատուրքերից։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հարյուր միլիարդավոր դոլարներ ենք վճարում Կանադային սուբսիդավորելու համար: Ինչո՞ւ: Որևէ պատճառ չկա: Մեզ նրանցից ոչինչ պետք չէ։ Մենք ունենք անսահմանափակ էներգիա, պետք է մեր մեքենաները ինքներս […]
17:46 02.02.2025
Սոմալիի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով սպանվել է առնվազն 48 զինյալ։ Այս մասին հայտնում է Garowe սոմալիական լրատվական պորտալը: Ըստ տեղեկությունների՝ ոչնչացվածների թվում է 5 դաշտային հրամանատար և 12 օտարերկրյա մարտիկ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 1-ին Truth սոցիալական ցանցում հայտարարել էր, որ հրամայել է զինվորականներին թիրախային հարված հասցնել […]
17:00 02.02.2025
Սանկտ Պետերբուրգի փրկարարները Ֆիննական ծոցի սառույցից ափ են դուրս բերել 40 ձկնորսի, ովքեր չեն կարողացել ափ վերադառնալ գոյացած հեղեղատի պատճառով, հայտնում է ՌԴ ԱԻՆ քաղաքային գլխավոր վարչությունը։ «Սառույցի մեջ գոյացած հեղեղատի պատճառով նրանք չեն կարողացել վերադառնալ ափ: Ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատները նրանց ցամաք են դուրս բերել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Սանկտ Պետերբուրգի ԱԻՆ գլխավոր վարչությունը կոչ […]
16:20 02.02.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Գերմանիան պետք է ավելացնի ռազմական ծախսերն ու արտադրությունը, ինչպես նաև խորհուրդ է տվել դաշինքի անդամներին պատրաստվել պատերազմի: «Հաշվի առնելով գերմանական տնտեսության չափը՝ մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ նրանք շատ ավելին անեն: Եվ ես համոզված եմ, որ Գերմանիայի համար՝ իր ֆանտաստիկ զենք արտադրող ընկերություններով և նորարարական ներուժով, դա […]
15:58 02.02.2025
ԱՄՆ իշխանությունները կշարունակեն համագործակցել Իսրայելի հետ Գազայի հատվածից բոլոր պատանդներին ազատ արձակելու համար։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ։ «Այսօր մենք նշում ենք Գազայում ՀԱՄԱՍ-ի գերությունից երեք պատանդի ազատ արձակումը, որոնց թվում էր նաև ամերիկացի Քիթ Սիգալը», – ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: «Նախագահ Դոնալդ Թրամփը իր վարչակազմի առաջնահերթությունը դարձրեց ամբողջ […]
14:27 02.02.2025
Եվրոպան գիտակցում է, որ պետք է վերականգնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, ասել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարասը El Diario թերթին տված հարցազրույցում։ «Մենք բոլորս գիտակցում ենք, որ երբ խաղաղություն գա, Եվրոպան դեռ շատ երկար սահման կունենա Ռուսաստանի հետ, և մենք պետք է վերականգնենք հարաբերությունները նրա հետ»,- ասել է դիվանագետը։ Ալբարասի խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների […]
14:11 02.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր բնավորությամբ և հաստատակամությամբ բավականին արագ կարգուկանոն կհաստատի, եվրոպական էլիտաները «կկանգնեն տիրոջ ոտքերի մոտ և նրբորեն կթափահարեն իրենց պոչերը», կարծում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հավատացնում եմ ձեզ, Թրամփն իր բնավորությամբ, իր համառությամբ բավականին արագ կարգուկանոն կվերականգնի այնտեղ, և բոլորը, այ կտեսնեք, շուտով կկանգնեն տիրոջ ոտքերի մոտ և կթափահարեն իրենց պոչերը: […]
13:12 02.02.2025
Ամերիկացի ձեռներեց և ԱՄՆ կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունից մուտք է ստացել երկրի դաշնային վճարային համակարգ՝ պետական ծախսերը վերահսկելու և հնարավոր սահմանափակումների համար, գրում է New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ տվյալների՝ Մասկի ղեկավարությամբ ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատակիցները մուտք են ստացել համակարգ, որը մշակում է […]
12:26 02.02.2025
Չինաստանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Չինաստանից ապրանքների ներմուծման համար նոր մաքսատուրքերի սահմանումը, հայտարարել է, որ «առևտրի և մաքսատուրքերի պատերազմում հաղթողներ չկան»։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Կանադայից, Մեքսիկայից և Չինաստանից ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերը Մեքսիկայից և Կանադայից կազմել են 25%, իսկ Չինաստանից ապրանքների համար՝ 10%։
12:10 02.02.2025
Թուրքիայի հարավ-արևելքում միջքաղաքային ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել, հայտնում է IHA գործակալությունը: Վթարը տեղի է ունեցել Գազիանթեփ նահանգի Նուրդաղը քաղաքի մոտակայքում: «Ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը և բախվել բեռնատարին: Բեռնատարն ու մեքենան այրվել են»,- հայտնում է գործակալությունը։ Նշվում է, որ դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են կրակը, 20 […]
11:26 02.02.2025
Մեքսիկան կպատասխանի ԱՄՆ մաքսատուրքերին մաքսային և ոչ մաքսային միջոցներով, սակայն բաց է մնում երկխոսության համար և հրավիրում է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին ստեղծել աշխատանքային խումբ՝ իրավիճակը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ «Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին իրականացնել պլան Բ, որը ներառում է մաքսային և ոչ մաքսային միջոցառումներ՝ Մեքսիկայի շահերը պաշտպանելու համար»,- […]
11:10 02.02.2025
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կոնտրա Կոստա շրջանի Մարտինես քաղաքի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, առնվազն վեց մարդ տուժել է, հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով տեղի առողջապահական մարմիններին։ «Բնակիչներին խորհուրդ է տրվել զբաղեցնել մոտակա ապաստարանները. վեց աշխատակից տուժել է», – հաղորդում է հեռուստաալիքի կայքը: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Martinez Refining Company գործարանում։ Վեց տուժածից չորսին […]
10:57 02.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Փաստաթուղթը նախատեսում է Կանադայից և Մեքսիկայից ապրանքների ներմուծման համար սահմանել 25% մաքսատուրք, իսկ Չինաստանից՝ 10%:
10:43 02.02.2025
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որտեղ վերահաստատել է իր հանձնառությունը՝ աշխատելու բարեկամ երկրների հետ՝ արագացնելու Գազայի հատվածի վերականգնումը, որը զգալի ավերածություններ է կրել Իսրայելի ռազմական գործողության հետևանքով: Ինչպես հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, «նախագահ Աբասը վերահաստատել է իր հանձնառությունը դաշնակից և բարեկամ երկրների հետ աշխատելու՝ արագացնելու Գազայի […]
01:34 02.02.2025
Իրանը ներկայացրել է նորագույն թևավոր հրթիռ` Qadr-380-ը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Նշվում է, որ Qadr-380 հրթիռը կարող է խոցել թիրախները ավելի քան 1000 կմ հեռավորության վրա: Հրապարակված տեսանյութում երևում է, որ արկն արձակվում է շարժական կայանից: «Sepah News» հեռուստաալիքն էլ նշել է, որ հրթիռը զինված է արհեստական ինտելեկտով, դիմացկուն է էլեկտրոնային խափանումների նկատմամբ և […]
01:00 02.02.2025
Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան կայցելի Սաուդյան Արաբիա՝ պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին պաշտոնական արտասահմանյան այցի շրջանակում: Այս մասին հայտնում է սիրիական Al Watan թերթը։ Նշվում է, որ նա Էր Ռիադ կժամանի փետրվարի 2-ին։ Այցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հունվարի 29-ին Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների և երկրում գործող զինված կազմավորումների ղեկավարների հանդիպման ժամանակ […]
00:00 02.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եգիպտոսի առաջնորդ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման հարցը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եգիպտոսի կարևոր դերը Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման գործում: Նախագահ ալ-Սիսին վստահություն է հայտնել, որ Թրամփի վարչակազմը կարող է […]
23:26 01.02.2025
ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել է յոթ մարդ: Այս մասին X-ում գրել է քաղաքապետ Շերել Փարքերը։ Նրա խոսքով՝ ևս 19 մարդ հոսպիտալացվել է։ Ավելի վաղ հաղորդվում էր վեց զոհի մասին։ Տուժածները տեղափոխվել են նահանգային հիվանդանոցներ: Իշխանություններն ընդգծում են, որ աղետի պատճառների բացահայտումը ժամանակ կպահանջի և կոչ են անում մարդկանց խուսափել շահարկումներից։ Հիշեցնենք, […]
21:31 01.02.2025
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով գործարքը հնարավոր է, եթե Վաշինգտոնը ցուցաբերի «բավարար տոկունություն»: Այս մասին The Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Հարցն այն է, թե արդյոք [խմբ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի] ներկայիս վարչակազմը կարող է բավարար տոկունություն ցուցաբերել, որպեսզի Պուտինը տեսնի, որ մենք պատրաստվում ենք […]
20:50 01.02.2025
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) նախկին ղեկավար Ռիշար Ֆերանը, ում թեկնածությունը Սահմանադրական խորհրդի (ՍԴ) ղեկավարի պաշտոնում առաջարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հանդես է եկել իր լիազորությունների երկարաձգման օգտին երրորդ ժամկետով և, եթե հաստատվի, ավելի մեծ լիազորություններ կստանա նման քայլ իրականացնելու համար։ Այս մասին հայտարարել է ֆրանսիական Patriots կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։ «Մակրոնը ցանկանում […]
20:42 01.02.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են զինված արմատականների խմբի վրա՝ Հորդանան գետի արեւմտյան ափի հյուսիսում գտնվող Ջենին քաղաքի մոտ։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ Հարվածն իրականացվել է «Սամարիայի հյուսիսում (իսրայելական անվանումը Հորդանան գետի հյուսիսային մասի համար) գործողության շրջանակներում»: Այլ մանրամասներ զինվորականները չեն հայտնել։ Հունվարի 21-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել […]