10:56 30.01.2025
Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարը կարող է դառնալ ԱՄՆ-ում զոհերի թվով ամենամեծը վերջին տասնամյակների ընթացքում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հեռուստաալիքը հիշեցնում է, որ 1982 թվականին Air Florida-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Արլինգթոնն ու Վաշինգտոնը միացնող 14-րդ փողոցի կամրջին։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ զոհվել է 78 մարդ։
10:24 30.01.2025
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը «X» սոցիալական ցանցում հայտնել է, որ գերատեսչությունն անմիջապես սկսել է Վաշինգտոնի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի հետաքննությունը։ «Անմիջապես հետաքննություն է սկսվել բանակի և պաշտպանության նախարարության կողմից»,- գրել է նա։ «Black Hawk» ռազմական ուղղաթիռի և Կանզասից 64 մարդ տեղափոխող ուղևորատար ինքնաթիռի բախումը կարող է դառնալ վերջին 15 տարվա ընթացքում ԱՄՆ-ի ամենաողբերգական ավիավթարը։
10:12 30.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի Ռեյգանի անվան օդանավակայանի մոտ ուղևորատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախումից կարելի էր խուսափել՝ նշելով, որ ինքնաթիռը ստանդարտ ուղու վրա էր, և ուղղաթիռի անձնակազմը պետք է փոխեր ուղղությունը։ «Ինքնաթիռը իդեալական և սովորական մոտեցում էր ցուցաբերում դեպի օդանավակայան: Ուղղաթիռը երկար ժամանակ ուղղվում էր ուղիղ դեպի այն: Գիշերը պարզկա էր, […]
09:47 30.01.2025
Վաշինգտոնի Ռեյգանի անվան օդանավակայանի մերձակայքում գտնվող Պոտոմակ գետի տարածքում ինքնաթիռի և ուղղաթիռի վթարի զոհերի թվում փրկարարները դեռ չեն գտել ողջ մնացածների, հայտնում է CNN-ը ՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն մինչ այժմ չի հաջողվել ջրից հանել մեկ մարդու, ով ողջ մնացած կլիներ աղետից։ Նա նաև պարզաբանել է, որ […]
09:38 30.01.2025
Ամերիկյան մարդատար ինքնաթիռը երկու մասի է բաժանվել Վաշինգտոնի երկնքում ռազմական ուղղաթիռի հետ բախվելու հետևանքով։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։ Ինչպես նշվում է, օդանավն ընկել է Պոտոմակ գետը, որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում։ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով՝ Ռեյգանի օդանավակայանի մոտ օդում բախվել են Bombardier CRJ700 մարդատար ինքնաթիռը և Black Hawk ռազմական ուղղաթիռը։ Ինքնաթիռում […]
23:45 29.01.2025
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը դադարեցնում է աշխատանքը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) այն բանից հետո, երբ ավելի վաղ ընդունվել էր բանաձև, որը կոչ էր անում հանրապետական իշխանություններին նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Այս մասին ասվում է վրացական պատվիրակության ղեկավար, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Թեա Ցուլուկիանիի հայտարարության մեջ։ Ինչպես նշում է Ցուլուկիանին, վրացական իշխանությունների հակառակորդները ցանկանում էին, որ ԵԽԽՎ-ում ընդհանրապես […]
23:28 29.01.2025
Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են երկրի խորհրդարանը ցրելու մասին։ Այս մասին ասվում է Ռազմական գործողությունների տնօրինության (նոր իշխանությունների ղեկավար մարմին) հայտարարության մեջ, որի տեքստը հրապարակվել է Telegram ալիքում։ «Մենք հայտարարում ենք նախկին վարչակարգի օրոք ստեղծված Ժողովրդական խորհրդի, ինչպես նաև խորհրդարանի հետ առնչվող բոլոր հանձնաժողովների լուծարումը»,- ասվում է հայտարարության մեջ։
23:05 29.01.2025
Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ուկրաինայի ռազմական լիցեյների և բուհերի ուսուցիչները, ինչպես նաև այդ ուսումնական հաստատությունների ուսանողները պետք է սեփական փորձից իմանան, թե որն է ճակատը և մարտական գործողությունները։ Այս հայտարարությունը նա արել է ռազմական բուհերի ուսանողներին, տեսանյութը հրապարակվել է Զելենսկիի Telegram ալիքում։ «Հատկապես ուզում եմ դիմել մեր զինվորական լիցեյների և բարձրագույն ուսումնական հաստատությունների բոլոր […]
22:51 29.01.2025
ՄԱԿ-ի ավելի քան 20 խաղաղապահ Կոնգոյում վիրավորվել են երկրի արևելքում M23 ապստամբների հարձակման ժամանակ, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։ Կիրակի օրը Գլխավոր քարտուղարի գրասենյակը հայտնել է ԿԺԴՀ-ում մարտերի սրման ժամանակ երեք խաղաղապահների մահվան մասին։ Նշվել է նաև, որ էսկալացիայի ժամանակ վիրավորվել է 11 կապույտ սաղավարտ։ «ՄԱԿ-ի խաղաղապահների ընդհանուր թիվը, որոնք վիրավորվել են M23-ի […]
22:36 29.01.2025
Ֆրանսիացի գործարար Բեռնար Առնոյի կարողությունը մեկ օրում նվազել է 11 մլրդ դոլարով, հայտնում է Forbes-ը։ Նրա ակտիվների արժեքը հասել է 189,6 միլիարդի։ Այսպիսով, գործարարը վարկանիշում իջել է հինգերորդ տեղ։ Forbes-ի վարկանիշային աղյուսակում առաջին տեղը շարունակում է զբաղեցնել Իլոն Մասկը։
22:20 29.01.2025
Նիդեռլանդների ոստիկանությունը հայտարարել է Ասենի Դրենտեի պատմական թանգարանից ռումինական արտեֆակտների գողության մեջ ներգրավված երեք անձի ձերբակալության մասին։ «Ոստիկանությունը բերման է ենթարկել երեք անձի՝ անցյալ շաբաթ օրը՝ հունվարի 25-ին, Դրենտեի թանգարանում ներխուժման և գողության մեջ ներգրավված լինելու համար», – ասվում է ոստիկանության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Կասկածյալները կալանքի տակ են։ Իրավապահները նշել են, որ չի կարելի […]
22:10 29.01.2025
Ադրբեջանում այսօր ընտրություններ են: Քվեարկության արդյունքում ձևավորվելու են տեղական ինքնակառավարման մարմինները: Առաջին անգամ մունիցիպալ ընտրությունները Ադրբեջանը անց է կացնում նաև հայաթափված Արցախում: Ինչպիսի՞նն է ընտրությունների մթնոլորտը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դե, դատելով մամուլի հրապարակումներից, կարող եմ նկատել, որ Ադրբեջանում այդ ընտրությունների հանդեպ հանրային հետաքրքրությունը գրեթե զրոյական է: Ոչ մի ընտրարշավ, որպես այդպիսին, […]
21:56 29.01.2025
Այլ երկրներին ԱՄՆ օգնության դադարեցումը թույլ տվեց Վաշինգտոնին խուսափել ավելի քան 1 միլիարդ դոլարի ավելորդ ծախսերից, ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։ Փաստաթղթի համաձայն՝ «նույնիսկ այս վաղ փուլում ավելի քան 1 միլիարդ դոլարի ծախսերը կանխվել են այն նպատակների համար, որոնք չեն համապատասխանում «Ամերիկա առաջին» օրակարգին»: Գերատեսչությունը հավաստիացրել է, որ «նախկինում հայտարարված 90 օրով այլ երկրներին ամերիկյան […]
21:32 29.01.2025
Ավելի քան 100 հազար մարդ հավաքվել է Հոնկոնգի փողոցներում՝ Կոուլուն շրջանում՝ տեսնելու Լուսնային Նոր տարվա պատվին ավանդական շքերթը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, քաղաքաբնակներն ու զբոսաշրջիկները եկել էին նշելու գալիք տարվա խորհրդանիշի՝ Կանաչ փայտե օձի գալուստը: Ծրագիրն, իսկապես, շատ բազմազան է ստացվել՝ ներառում էր ժամանակակից և ժողովրդական պարեր, մարմնամարզիկների կատարումներ, բալետ։ Կազմակերպիչների խոսքով՝ շքերթին այս […]
21:21 29.01.2025
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն առաջին անգամ օգտվել է ներման իրավունքից և քրեական հետապնդումից ազատել հանրապետությունում զանգվածային ցույցերի 13 կալանավորված մասնակիցներին։ Այս մասին ասված է պետության ղեկավարի կայքում հրապարակված որոշման մեջ։ «Հանրապետության նախագահի ներման մասին որոշումը փոխանցվել է Արդարադատության նախարարություն՝ ընթացակարգի հետագա իրականացման համար: Ներման հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկել է արդարադատության նախարարի առաջարկները և միաձայն հաստատել […]
21:05 29.01.2025
Բելառուսը և Ռուսաստանը բանակցում են Բելառուսի տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերի վերանորոգման սպասարկման կենտրոն ստեղծելու շուրջ, հայտնում է հանրապետության պետական ռազմարդյունաբերական կոմիտեի մամուլի ծառայությունը։ «Գոսկոմվոենպրոմը» աշխատում է հակաօդային պաշտպանության տեխնիկայի վերանորոգման սպասարկման կենտրոն ստեղծելու ուղղությամբ»,- ասվում է կոմիտեի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ երեքշաբթի ԲԲԸ «2566 ռադիոէլեկտրոնային զենքի վերանորոգման գործարանը» դարձել է Բելառուսի […]
20:54 29.01.2025
Իսրայելը հինգշաբթի օրը կազատի 110 պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ 30 անչափահասների, հայտնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման՝ գերիների հետ կապված գրասենյակը։ «Վաղը՝ հինգշաբթի, փոխանակման գործարքի առաջին փուլի շրջանակներում, ազատ կարձակվեն 32 ցմահ ազատազրկման դատապարտվածներ, 48-ը՝ ավելի երկար պատժաչափերով և 30 երեխաներ»,-ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Ալ-Քասամ բրիգադները (պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը) հայտարարել էին, […]
20:47 29.01.2025
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարծում է, որ ԱՄՆ ռազմական ուժերը պետք է շարունակական ներկայություն ունենան Բալթյան երկրներում։ «Բալթյան տարածաշրջանը շատ կարևոր տարածաշրջան է։ Մեր շարունակական ներկայությունը, ինչպես նաև տարածաշրջանում դաշնակիցների հետ մեր համատեղ վարժանքը չափազանց կարևոր է»,-ասել է ԱՄՆ ռազմածովային նավատորմի շտաբի ղեկավարի տեղակալի օգնական կոնտր-ծովակալ Բեն Նիկոլսոնը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդում։ Նա կողմ է […]
20:36 29.01.2025
Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը) ցանկանում է արգելել Շվեյցարիայի քաղաքացիներին արտերկրից երեխաներ որդեգրել՝ կանխելու բռնության հետագա դեպքերը։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Կառավարության որոշումը հիմնված է անկախ փորձագետների խմբի զեկույցի արդյունքների վրա, ըստ որի, եթե անգամ որդեգրման օրենքը խստացվի, այս ընթացակարգի ընթացքում հետագա խախտումները լիովին բացառել չեն կարող։ Նշվում է, որ կառավարությունն […]
20:20 29.01.2025
Իսրայելի վարչապետի խոսնակ Օմեր Դոստրին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը մեղադրել է ստելու մեջ այն բանից հետո, երբ արմատականները պնդում էին, որ Իսրայելը հետաձգում է մարդասիրական օգնությունը Գազայի հատված՝ որպես անկլավում հրադադարի համաձայնագրի մաս: «ՀԱՄԱՍ»-ը կրկին ստում է: Հակառակ նրանց պնդումների՝ Գազա մարդասիրական օգնության հոսքի հետաձգումներ չկան»,- ասել է Դոստրին: «Իսրայելը չի հանդուրժի հրադադարի համաձայնագիրը խախտելու որևէ […]
19:33 29.01.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ընդունել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական համալիրում ընդունել է ՀԱՄԱՍ-ի Շուրայի խորհրդի նախագահ Մուհամմեդ Դարվիշին և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությանը»,- նշված է հաղորդագրությունում: Թուրքական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաև արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Ազգային հետախուզության ղեկավար […]
18:27 29.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետության ղեկավարի պաշտոնում, ընդամենը 9 օրում, ստորագրել է ռեկորդային թվով՝ 38 հրաման: Ինչպես նշում է Axios պորտալը, ԱՄՆ պատմության մեջ դեռևս ոչ մի ղեկավար այսքան շատ հրամաններ այդքան կարճ ժամանակում չի ստորագրել։ Axios-ի տվյալներով, ԱՄՆ նախկին նախագահներից միայն Ջո Բայդենն ու Հարի Թրումենն իրենց առաջին 100 օրվա ընթացքում ստորագրել են ավելի […]
18:06 29.01.2025
Հնդկաստանի Ուտար Պրադեշի նահանգում Կումբհ Մելա կրոնական տոնախմբության ժամանակ հրմշտոցի զոհերի թիվը հասել է 40-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհի մասին։ Կումբհ Մելա հինդուական տոնախմբությունն անցկացվում է Հնդկաստանի հյուսիսում 6, 12 և 144 տարին մեկ անգամ, ինչը համընկնում է Արեգակի շուրջ Յուպիտերի մասնակի կամ ամբողջական պտույտի հետ։ Հունվարի 13-ին տոնի մեկնարկից ի վեր արդեն […]
17:53 29.01.2025
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը սկսել է իր եռօրյա այցը Ղազախստան։ Միշուստինի համար Աստանայում հիմնական աշխատանքային օրը կլինի հունվարի 30-ը, երբ նա բանակցություններ կանցկացնի Ղազախստանի ղեկավարության հետ։ Ռուսաստանի կառավարության հայտարարության համաձայն՝ բանակցությունների օրակարգում կքննարկվի առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության ամբողջական հարցերի շրջանակը։ Միշուստինը և Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը հատուկ ուշադրություն կդարձնեն էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, կրթության և մշակույթի […]
17:36 29.01.2025
Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցում է ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը` պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Նստաշրջանում զեկույցող հանդես է եկել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: «Հարգելի’ տիկին Լուզ, Շնորհակալություն կարեւոր զեկույցի համար: Կցանկանայի շնորհակալություն հայտնել Եվրոպայում պատմության ուսուցման դիտակետային կենտրոնի 4-րդ ամենամյա համաժողովի կազմակերպման համար եւ վերահաստատել […]
17:32 29.01.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կարող է հրաժարվել հունվարի 30-ին պատանդների հավելյալ խմբի ազատման պարտավորություններից, եթե Իսրայելը շարունակի խոչընդոտել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի հատված։ Այս մասին հաղորդում է Asharq հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։ «ՀԱՄԱՍ-ը միջնորդներին տեղեկացրել է, որ եթե Իսրայելը շարունակի խոչընդոտել մարդասիրական ապրանքների ներմուծումը Գազայի հատված, ապա դա թույլ կտա շարժմանը չկատարել իր պարտավորությունները պատանդների […]
17:23 29.01.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է «Նորարարական լուծումներ՝ տարբեր երկրների աշխատաշուկաներում երիտասարդների զբաղվածությունն ամրապնդելու նպատակով» թեմայով նախարարական կլոր սեղանին․ քննարկմանը մասնակցում է աշխատանքի ոլորտը համակարգող 40 նախարար։ Իր ելույթում նախարար Մկրտչյանն անդրադարձել է ՀՀ զբաղվածության ոլորտում սահմանված առաջնահերթություններին ու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և այս համատեքստում ընդգծել ՀՀ զբաղվածության 2025-2031 […]
17:00 29.01.2025
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կտրուկ է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի բնակիչներին արաբական երկրներում վերաբնակեցնելու առաջարկին։ «Հաշվի առնելով վերջին հրապարակային հայտարարությունները՝ ես հստակ ասում եմ, որ վերաբնակեցման ցանկացած ծրագիր, մասնավորապես Գազայի հատվածի բնակիչներին Եգիպտոս կամ Հորդանան աքսորելու գաղափարն անընդունելի է», – ասել է Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական միջոցառման ժամանակ։ Կանցլերը ևս մեկ […]
15:38 29.01.2025
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել SANA գործակալության այն հրապարակումը, ըստ որի՝ սիրիական իշխանությունները Ռուսաստանին առաջարկ են արել երկու երկրների միջև վստահությունը վերականգնելու համար։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին արտահանձնելու պահանջներ են ներկայացվել։ «Ոչ, սա կթողնեմ առանց ինչ- որ մեկնաբանությունների»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի խոսնակը։
15:32 29.01.2025
Իսրայելը լրջորեն անհանգստացած է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու Վաշինգտոնի մտադրությունից։ Այս մասին հայտնում է Kan պետական հեռուստառադիոընկերությունը։ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները հասկացրել են Իսրայելի ներկայացուցիչներին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված է սիրիական տարածքում մնացած հազարավոր ամերիկացի զինվորների դուրսբերմամբ։ Նշվում է, որ այս քայլը, մասնավորապես, կազդի Սիրիայում քրդական փոքրամասնության վրա։ Իսրայելի պաշտպանության նախարարը հունվարի […]