20:43 30.01.2025
ԱՄՆ ազգային հետախուզությունը նախագահ Դոնալդ Թրամփին կտրամադրի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները՝ աջակցելու Ուկրաինայի շուրջ բանակցությունների առաջխաղացմանն ուղղված ջանքերին։ Այս մասին հայտարարել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնի թեկնածու Թուլսի Գաբարդը։ Հինգշաբթի օրը ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով ընտրված հանձնաժողովը լսումներ է անցկացրել՝ քննարկելու նրա թեկնածությունը Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում։ «Եթե հաստատվի, իմ առաջնահերթությունը կլինի նախագահին տրամադրել կարևոր տեղեկատվություն, […]
20:32 30.01.2025
Շվեդիան Ուկրաինային տրամադրում է 2022 թվականից ի վեր 1,2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության ամենամեծ փաթեթը, հինգշաբթի ասել է Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Ջոնսոնը։ «Սա Շվեդիայից Ուկրաինային օգնության 18-րդ փաթեթն է, սա նաև ամենամեծ փաթեթն է, որը Շվեդիան տրամադրել է Ուկրաինային 2022 թվականի փետրվարից ի վեր»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։ Հեռարձակումն իրականացվել է […]
20:20 30.01.2025
Բելգիայի օդային տարածքը փակ է երկրի օդային երթեւեկության կառավարման համակարգում տեխնիկական անսարքության պատճառով։ Այս մասին հայտնում է Belga գործակալությունը։ Դրա հաղորդմամբ՝ խափանում է տեղի ունեցել Skeyes ընկերության համակարգում, որը պատասխանատու է թագավորության օդային տարածքի և օդային նավիգացիոն ենթակառուցվածքի վերահսկման համար։ Ընկերության մամուլի քարտուղար Կուրտ Վերվիլիգենի խոսքով՝ տեղական ժամանակով 15։00-ին արձանագրվել է, որ Skeyes համակարգը «չի […]
20:10 30.01.2025
Ուկրաինայում Սլովակիայի դեսպան Պավել Վիզդալը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ, որտեղ դժգոհություն են հայտնել Կիևի նկատմամբ հանրապետության վարած քաղաքականության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կայքը։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նրանք «կտրականորեն մերժել են պաշտոնական Բրատիսլավայի հայտարարությունները Սլովակիայի Հանրապետության ներքին գործերին Ուկրաինայի ենթադրյալ միջամտության մասին»։ Բացի այդ, Կիևն անընդունելի է անվանել Ռուսաստանից […]
19:40 30.01.2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ միջնորդներից պահանջել է երաշխավորել պատանդների անվտանգությունը, երբ նրանք ազատ արձակվեն Գազայի հատվածում «քաոսից հետո»: «Ես շատ լուրջ եմ վերաբերվում կադրերին, որոնք նկարահանվել են մեր պատանդների ազատ արձակման ժամանակ: Սա ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության անհասկանալի դաժանության հերթական վկայությունն է: Ես պահանջում եմ, որ միջնորդները երաշխավորեն, որ նման սարսափելի տեսարանները չկրկնվեն […]
19:17 30.01.2025
Սաուդյան Արաբիայում անցկացվող ոլորտային միջոցառման շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։ Քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ընթացքին ու նախատեսվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը վերահաստատել են սերտ համագործակցության պատրաստակամությունը․ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անդրադառնալ Սոցիալական արդարության երրորդ […]
19:00 30.01.2025
Հայաստանը ողջունում է ԵՄ խորհրդի որոշումը՝ ևս երկու տարով երկարաձգելու ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը ՀՀ-ում: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Հայաստանը ողջունում է ԵՄ խորհրդի որոշումը՝ ևս երկու տարով երկարաձգելու ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը Հայաստանում: Առաքելությունն ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից մեկն է: Մենք բարձր ենք գնահատում […]
18:50 30.01.2025
Ֆրանսիան չեղարկել է իրանական AirTour ավիաընկերության ինքնաթիռի հունվարի 31-ի Փարիզ թռչելու թույլտվությունը՝ առանց բացատրության։ Այս մասին հայտնել է ընկերության տնօրեն Սեյեդ Ռազի Մուսավին։ «Ֆրանսիական ավիացիոն կարգավորող մարմինը անհեթեթորեն և առանց բացատրության չեղարկել է AirTour-ի առաջիկա չվերթը դեպի Փարիզ»,- ասել է նա ILNA գործակալությանը տված հարցազրույցում։ Մուսավիի խոսքերով ներկայումս ավիաընկերությունը բանակցություններ է վարում ֆրանսիական կողմի հետ: […]
18:19 30.01.2025
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թ. նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրինագծին: Ըստ հիմնավորման՝ ներկայումս երկու երկրների միջև բեռնափոխադրումների իրականացման ոլորտում առկա է խնդիր՝ կապված ճանապարհային և բնապահպանական հարկերի գանձման օրենսդրական կարգավորումների հետ։ Խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն […]
17:44 30.01.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսում վերջին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Անկարայի և Մինսկի համագործակցությունը կամրապնդվի։ «Համոզված եմ, որ մեր երկրների միջև առկա համագործակցությունը քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում մեր համատեղ ջանքերի շնորհիվ էլ ավելի կամրապնդվի»,- ասված է Էրդողանի շնորհավորական ուղերձում: Լուկաշենկոն շնորհավորանքներ է ստացել նաև […]
17:34 30.01.2025
Հունվարի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի և Լիտվայի ԱԳ նախարարության Արևելյան հարևանության քաղաքականության վարչության պետ Մանտաս Յակիմավիչիուսի գլխավորությամբ տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Արձանագրելով Հայաստանի և Լիտվայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կողմերը քննարկել են երկկողմ ոլորտային փոխշահավետ համագործակցությանը վերաբերող […]
17:00 30.01.2025
Վաշինգտոնում ավիավթարի վայրից դուրս են բերվել ավելի քան 30 զոհերի մարմիններ։ Այս մասին հայտնում է NBC News հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ «Ավելի քան 30 դի է դուրս բերվել Պոտոմակ գետից, որտեղ գտնվում են American Eagle Flight 5342 ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բեկորները», – հայտնում է NBC-ն։ Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։
16:55 30.01.2025
Հունվարի 29-ին Փարիզում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի և զինված ուժերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, քաղաքապետեր, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, ֆրանսահայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ հասարակական գործիչներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։ Ընդունելության մասնակիցներին ուղղված […]
16:39 30.01.2025
ԱՄՆ նախկին սենատոր Ռոբերտ Մենենդեսը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման կաշառակերության և կոռուպցիայի համար, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Նախկին սենատորն ասել է, որ իր դեմ հարուցված գործը «քաղաքական հետապնդում է»: 2024 թվականի հուլիսին երդվյալ ատենակալները Մենենդեսին մեղավոր են ճանաչել 16 հոդվածներով, այդ թվում՝ կաշառակերություն, շորթում, խարդախություն, արդարադատության խոչընդոտում, նաև որպես օտարերկրյա գործակալ: Մեղադրող կողմի տվյալներով՝ […]
16:30 30.01.2025
Արևելյան Եվրոպայում լարվածության աճն աննախադեպ է, հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։ «Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում լարվածության աճն աննախադեպ է»,- ասել է Սերդյուկովը ճեպազրույցում։ Նա նշել է, որ Բելառուսի և Ռուսաստանի սահմանների անմիջական մերձակայքում պահպանվում է հավաքական և ազգային զորքերի զգալի ներկայություն։ «Նրանց ռազմական ակտիվությունը, ինտենսիվությունը և համատեղ զորավարժությունների մասշտաբները […]
16:20 30.01.2025
Կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է ներկայացրել։
16:01 30.01.2025
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Վաշինգտոնի մերձակայքում American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի և ԱՄՆ զինված ուժերի Black Hawk ուղղաթիռի բախման հետևանքով զոհվածների ընտանիքներին։ «Խորապես վշտացած ենք Վաշինգտոնի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցություններն ու մխիթարության խոսքերն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին»,-նշել է ՀՀ […]
15:05 30.01.2025
Վաշինգտոնում կործանված ինքնաթիռում եղել են ութ գեղասահորդներ և չորս մարզիչներ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։ «Ինքնաթիռում, ըստ նախնական տվյալների, եղել են գեղասահորդներ Սփենսեր Լեյնը, Ջինա Խանը, Էդի Չժոուն, Էվերլի և Լիդիա Լիվինգսթոն քույրերը, Ֆրանկո Ապարիսիոն, Շոն Քեյը, Անժելա Յանգը, ինչպես նաև մարզիչներ Վադիմ Նաումովը, Ժենյա Շիշկովան, Իննա Վոլյանսկայան և մեկ այլ մարզիչ»,- ասել է […]
14:55 30.01.2025
Պաղեստինի կառավարությունը հույսը դնում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի օգնության վրա՝ մերձավորարևելյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի վարչապետ Մուհամմեդ Մուստաֆան։ «Ես հիմքեր ունեմ կարծելու, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը կօգնի մեզ բոլորիս կնքել ճիշտ, հավասարակշռված գործարք, որը մեզ հույս կտա հակամարտությունը դադարեցնելու հարցում: Սաուդյան Արաբիան նույնպես ցանկություն է հայտնել միանալ խաղաղության գործընթացին»,- ասել […]
14:24 30.01.2025
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև շփումներ դեռևս չկան։ Այսպես, նա պատասխանել է հարցին, թե արդյոք ՌԴ նախագահը նախատեսում է ցավակցություն հայտնել իր ամերիկացի գործընկերոջը Վաշինգտոնի մոտ տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որում, ըստ ԶԼՄ-ների, հայտնի ռուս գեղասահորդներ, գեղասահքի աշխարհի չեմպիոններ […]
13:36 30.01.2025
ԱՄՆ Ալյասկա նահանգում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Ստորգետնյա ցնցումներ գրանցվել են UTC ժամանակով 4.40-ին Նիկոլայ քաղաքից 71 կմ հարավ-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 0,1 կմ խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
13:03 30.01.2025
Թրամփի վարչակազմը հրամայել է Մաքսային և սահմանային ծառայությանը օրական առնվազն 1800 մարդու կալանավորել ներգաղթի կանոնների խախտումների համար: Այս մասին հայտնում է New York Post թերթը։ Ինչպես հիշեցնում է հրատարակությունը, Թրամփի իշխանության գալուց ի վեր, ծառայությունն ավելի քան 4500 ձերբակալություն է իրականացրել ԱՄՆ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Դենվերում, Չիկագոյում, Լոս Անջելեսում և Բոստոնում։ Միաժամանակ […]
11:58 30.01.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին մեկնել է Կատար, որտեղ ծրագրված են բանակցություններ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Այս ուղևորության ընթացքում նախատեսվում է հանդիպում Պաղեստինի Իսլամական Դիմադրության շարժման՝ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ և քննարկում Պաղեստինում վերջին զարգացումների շուրջ», – ասվում է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, […]
11:54 30.01.2025
Ռուսաստանի հավաքականի կազմում գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը Վաշինգտոնում կործանված ինքնաթիռում են եղել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։ «Վթարված ինքնաթիռում եղել են մեր մարզիչներ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
11:49 30.01.2025
Հայաստանը նվիրված և հետամուտ է լինելու խաղաղության օրակարգին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը նշեց, որ Հայաստանն արդեն ներկայացրել է առաջարկներ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում։ «Բոլորդ տեղյակ եք Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունից, որը ենթադրում է ակտիվ […]
11:40 30.01.2025
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին քննարկել են Հարավային Կովկասում ընթացող գործընթացները, խոսել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության կարևորության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ «Վրաստանն այս տարածաշրջանում խաղաղություն և կայունություն տեսնելու անկեղծ […]
11:33 30.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բավականին անկանխատեսելի է։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ իր հանդիպման մասին ճեպազրույցի ժամանակ։ «Սա Թրամփի վարչակազմի հետ աշխատելու իրականությունն է, մենք պետք է պատրաստ լինենք արձագանքել այս անկանխատեսելիությանը», – ասել է Կանադայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։ Նա նաև ասել […]
11:15 30.01.2025
Վաշինգտոնի օդում կործանված ինքնաթիռում եղել են մի քանի գեղասահորդներ, զոհերի թվում կարող են լինել ծագումով ռուս մարզիչներ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աշխարհի չեմպիոն Իլյա Մալինինի մենեջեր Արի Զաքարյանը։ «Մենք գիտենք, որ օդանավում եղել են մեր գեղասահորդները։ Այնտեղ եղել են ռուսական արմատներով մարզիչներ, մենք սպասում ենք պաշտոնական հայտարարության»,- ասաց Զաքարյանը: Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ […]
10:56 30.01.2025
Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարը կարող է դառնալ ԱՄՆ-ում զոհերի թվով ամենամեծը վերջին տասնամյակների ընթացքում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հեռուստաալիքը հիշեցնում է, որ 1982 թվականին Air Florida-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Արլինգթոնն ու Վաշինգտոնը միացնող 14-րդ փողոցի կամրջին։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ զոհվել է 78 մարդ։
10:24 30.01.2025
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը «X» սոցիալական ցանցում հայտնել է, որ գերատեսչությունն անմիջապես սկսել է Վաշինգտոնի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի հետաքննությունը։ «Անմիջապես հետաքննություն է սկսվել բանակի և պաշտպանության նախարարության կողմից»,- գրել է նա։ «Black Hawk» ռազմական ուղղաթիռի և Կանզասից 64 մարդ տեղափոխող ուղևորատար ինքնաթիռի բախումը կարող է դառնալ վերջին 15 տարվա ընթացքում ԱՄՆ-ի ամենաողբերգական ավիավթարը։