TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+22.55 oC

ԱՇԽԱՐՀ

Վենեսուելայի արտգործնախարարը Մարկո Ռուբիոյին անվանել է իր երկրի թշնամի

18:51 28.01.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փորձում է Վենեսուելային զրկել Գայանայի հետ վիճելի տարածքի նկատմամբ իրավունքներից։ Այս մասին հայտնել է Բոլիվարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն իր Telegram ալիքում։ «Մեր երկրի թշնամին՝ Մարկո Ռուբիոն, զբաղեցնելով ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, շարունակում է ցուցադրել Վենեսուելային վնասելու ցանկությամբ իր անառողջ մոլուցքը»,-ասել է արտգործնախարարը։ Նա նշել է, որ Ռուբիոն ձգտում […]

̰
Գազայի հատվածում հակամարտող կողմերի բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 3-ին

17:57 28.01.2025

Գազայի հատվածում հակամարտող կողմերի բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 3-ին։ Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մուհամմեդ ալ Անսարին։ «Բանակցությունների երկրորդ փուլը կսկսվի հրադադարի համաձայնագրի իրագործման 16-րդ օրը»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նաև նշել է, որ հրադադարի համաձայնագրի իրական խախտումներ չեն արձանագրվել։ Նրա խոսքերով, միջնորդները ուշադիր հետևում […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին

17:53 28.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխոլ Մարտինին՝ Իռլանդիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ։ «Շնորհավորում եմ Միխոլ Մարտինին՝ Տիշեկի (խմբ․ իռլանդերեն վարչապետ) պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Անհամբեր սպասում եմ Հայաստանի և Իռլանդիայի միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը»,-X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետը՝ պաշտոնավարման ընթացքում ամենայն հաջողություն մաղթելով Միխոլ Մարտինին։ Congratulations to @MichealMartinTD on […]

̰
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է «GLOBSEC»-ի նախագահի հետ

17:49 28.01.2025

Հունվարի 28-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Աբու Դաբիում անցկացվող «Ռաիսինա՝ Մերձավոր Արևելք» համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել «GLOBSEC»-ի նախագահ Ռոբերտ Վասի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության նոր հեռանկարները, այդ թվում հետազոտական և վերլուծական ոլորտներում: Հատուկ անդրադարձ է կատարվել նախորդ տարի Երևանում մեկնարկած «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին, վերջինիս շրջանակներում հետագա փոխգործակցության հնարավորություններին […]

̰
ԱՄՆ-ից արտաքսված միգրանտների առաջին խումբը ժամանել է Կոլումբիա

17:45 28.01.2025

ԱՄՆ-ից արտաքսված միգրանտների առաջին խումբը ժամանել է Կոլումբիա, հաղորդում է տեղական Tiempo հրատարակությունը։ Ավելի վաղ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտնել էր, որ ԱՄՆ-ից արտաքսված Կոլումբիայի քաղաքացիները երեքշաբթի օրը երկիր կտեղափոխվեն ազգային ավիացիայի ինքնաթիռներով և առանց ձեռնաշղթաների՝ այդպիսով հարգելով նրանց արժանապատվությունը: Tiempo-ն նշում է, որ Boeing 737-700 ինքնաթիռը տեղափոխել է 205 միգրանտի: Պարբերականի տվյալներով՝ Կոլումբիայի քաղաքացիները […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ

17:03 28.01.2025

Հունվարի 28-ին Աբու Դաբիում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի պետնախարար Ահմեդ Սայեղի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ վերականգվող էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, հաղորդակցության և քաղաքաշինության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը: Քննարկվել են երկկողմ հարաբերությունների մակարդակի բարձրացման հնարավորությունները: Այս համատեքստում կարևորվել է ՀՀ և ԱՄԷ միջև բարձրաստիճան փոխայցելությունների […]

̰
ԱՄՆ-Մեքսիկա սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

16:42 28.01.2025

ԱՄՆ-Մեքսիկա սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել թմրակարտելի անդամների և ԱՄՆ սահմանապահների միջև։ Այս մասին հայտնել է New York Post թերթը։ Նշվում է, որ նարկոկարտելի անդամը կրակ է բացել սահմանապահ ծառայության վրա, երբ անօրինական ներգաղթյալները փորձել են գետը լողալով անցնել ԱՄՆ։ Թերթի տեղեկություններով՝ պարեկային ծառայությունը կանխել է սահման ներթափանցելու փորձը։ Նշվել է նաև, որ կրակոցների հետևանքով […]

̰
Իսրայելը Գազայում ձերբակալել է իրանցի լրագրողի

16:35 28.01.2025

Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության լրագրողը Իսրայելի կողմից ձերբակալվել է Գազայի հատվածում և ներկայումս գերության մեջ է գտնվում Իսրայելի տարածքում, ասել է ընկերության ղեկավար Փեյման Ջեբելլին։ «Մեր տեղեկություններով՝ լրագրողը գերի է ընկել և բանտարկվել իսրայելական ռեժիմի կողմից: Նա դեռ գերության մեջ է…»,- Ջեբելլիի խոսքերն է մեջբերում ISNA-ն:

̰
ՄԱԿ-ն ավելացնում է Գազայի բնակչությանը տրամադրվող օգնությունը

16:24 28.01.2025

ՄԱԿ-ն ընդլայնում է Գազայի հատվածի բնակչությանը տրամադրվող օգնությունը, որտեղ հունվարի 19-ից ուժի մեջ է մտել հրադադարը։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հրադադարի առաջին չորս օրվա ընթացքում ավելի շատ սնունդ է մատակարարել անկլավին, քան ամբողջ դեկտեմբերին, ասել է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերով համակարգման գրասենյակը: «ՄԱԿ-ը և նրա հումանիտար գործընկերները մեծացնում են կյանքեր փրկելու օգնությունը կարիքավորներին», – ասվում է […]

̰
Թրամփը պաղեստինցիներին խորհուրդ է տվել Գազայից տեղափոխվել ավելի ապահով վայրեր

16:00 28.01.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիները ավելի լավ կլիներ այլ տեղերում ապրեին, քանի որ անկլավը տարիներ շարունակ բախվում է հակամարտությունների, հայտնում է CNN-ը։ «Գազան երկար տարիներ դժոխք է եղել: Բռնություններ միշտ եղել են անկլավում: Կարծում եմ, որ հնարավոր է ստիպել մարդկանց ապրել շատ ավելի ապահով, ավելի հարմարավետ տարածքներում»,- ասել է […]

̰
Թրամփը հաստատել է, որ մտադիր է շուտով հանդիպել Նեթանյահուի հետ

15:55 28.01.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է մամուլում հայտնված այն տեղեկությունը, որ մոտ ապագայում ծրագրում է Վաշինգտոնում հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ «Թրամփը լրագրողներին ասել է, որ ծրագրում է հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ոչ այնքան հեռու ապագայում»,- հաղորդում է NBC-ն։ Այցի ժամկետները ճշտելու խնդրանքին՝ Թրամփն ասել է՝ «շատ շուտով»։ Ինչպես ավելի վաղ հայտնել […]

̰
Իսրայելն ու ԱՄՆ-ը խենթություն կանեն, եթե փորձեն հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա․ Արաղչի

15:42 28.01.2025

Իսրայելն ու ԱՄՆ-ը խենթություն կանեն, եթե փորձեն հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը իրական աղետ կլինի տարածաշրջանի համար։ «Բայց չեմ կարծում, որ նման խելագարություն անեն։ Դա իսկապես խենթություն կլինի: Սա ամբողջ […]

̰
ԱՄՆ արդարադատության նախարարի պաշտոնակատարն աշխատանքից ազատել է Թրամփի դեմ գործերի հետաքննությանը մասնակցած մի շարք աշխատակիցների

15:20 28.01.2025

ԱՄՆ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ջեյմս Մաքհենրին աշխատանքից ազատել է նախարարության ավելի քան մեկ տասնյակ աշխատակիցների, որոնք մասնակցել են Դոնալդ Թրամփի դեմ գործերի հետաքննությանը: Այս մասին հայտնել է CBS-ը։ «Դուք զգալի դեր եք խաղացել նախագահ Թրամփի հետապնդման գործում։ Իշխանության բնականոն գործունեության համար խիստ կարևոր է, որ վերադաս պաշտոնյաները վստահեն իրենց ենթականերին։ Հաշվի առնելով նախագահի հետապնդման գործում […]

̰
Ռուսական պատվիրակությունը Սիրիայում իշխանափոխությունից հետո առաջին անգամ մեկնել է Դամասկոս

15:13 28.01.2025

Ռուսական պատվիրակությունը այցով ժամանել է Դամասկոս։ Դրանում ընդգրկված են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը և Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։ Սա ռուս պաշտոնյաների առաջին այցն է Դամասկոս այն բանից հետո, երբ Բաշար ալ-Ասադը հրաժարական տվեց Սիրիայի նախագահի պաշտոնից և լքեց երկիրը անցյալ տարվա դեկտեմբերին: 2024 թվականի նոյեմբերի վերջին ընդդիմադիր ուժերը լայնածավալ հարձակում են […]

̰
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել երկրում բողոքի ցույցերի ֆոնին

14:55 28.01.2025

Սերբիայի վարչապետ Միլոշ Վուչևիչը հունվարի 28-ին՝ ժամը 11:00-ին, արտակարգ ասուլիս է հրավիրել, որի ժամանակ հայտարարել է իր հրաժարականի մասին։ Ինչպես հայտնում է «Երեկոյան լուրեր» պարբերականը, ավելի վաղ հաստատում էր ստացվել, որ վարչապետի հրատապ ասուլիսի պատճառը հենց ուսանողական բողոքի ակցիաների ֆոնին պաշտոնը լքելու մասին հայտարարությունն էր։ Ուսանողների և ընդդիմության զանգվածային բողոքի ցույցերը Սերբիայում սկսվել են նոյեմբերին, […]

̰
Ռուսաստանը շահագրգռված է իր գազը Եվրոպա մատակարարելու հարցում․ Պեսկով

14:45 28.01.2025

Ռուսաստանը շահագրգռված է շարունակել գազի մատակարարումը Եվրոպա, և Կրեմլը ուշադիր հետևելու է այդ հարցի շուրջ բանակցություններին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով Եվրահանձնաժողովի հայտարարությունը, հայտնել էր , որ ԵՀ-ն կշարունակի բանակցել Ուկրաինայի հետ Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարման շուրջ և մտադիր է այդ գործընթացում ներառել Հունգարիային […]

̰
Իրանի ԱԳՆ. ԱՄՆ-ը պետք է վստահության արժանանա միջուկային գործարք կնքելու համար

13:50 28.01.2025

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն նախ պետք է վաստակի Իրանի վստահությունը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Հիմա իրավիճակը մի փոքր այլ է և շատ ավելի բարդ, քան նախորդ անգամ, մյուս կողմը (ԱՄՆ) պետք է շատ բան անի, որպեսզի արժանանա մեր վստահությանը։ Մինչ այժմ մենք ոչինչ չենք […]

̰
Դանիան կուժեղացնի Գրենլանդիայի պաշտպանությունը

13:33 28.01.2025

Դանիան կամրապնդի Գրենլանդիայի պաշտպանությունը և կներդնի 14,6 միլիարդ կրոն (մոտ 2 միլիարդ եվրո) տարածաշրջանի պաշտպանության համար: «Դանիան կներդնի 14,6 միլիարդ կրոն կամ մոտ 2 միլիարդ եվրո Արկտիկայի տարածաշրջանի, այդ թվում՝ Գրենլանդիայի համար», – երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Դանիայի պաշտպանության նախարար Թրոյելս Լունդ Պոուլսենը։ Առաջատար կուսակցությունները համաձայնության են եկել այս հարցում, նշել է […]

̰
Շոլցն ասել է, որ ժամանակն է պլանավորել Գազայի քաղաքական ապագան

13:23 28.01.2025

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է Գազայի հատվածից պատանդների ազատ արձակումը և ասել, որ ժամանակն է պլանավորել Գազայի քաղաքական և տնտեսական ապագան: «Հերթական անգամ պատանդներն ազատվել են ՀԱՄԱՍ-ի ձեռքից: Գերմանական կառավարությունը գոհ է դրանից»,- ասել է Շոլցը Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում: Այս պահին, նրա խոսքով, կարևոր է, որ հրադադարը […]

̰
Նիդերլանդների նավահանգստում առգրավվել է կոկաինի խմբաքանակ՝ գրեթե 11 մլն եվրո արժողությամբ

12:59 28.01.2025

Նիդերլանդների մաքսատանը Վլիսինգեն նավահանգստում մրգի փաթեթների մեջ թաքցված կոկաինի խմբաքանակ է առգրավվել։ Ըստ Թագավորության դատախազության կայքի ՝ հայտնաբերված թմրանյութի արժեքը գնահատվում է 10,7 մլն եվրո։ Այս տեղեկատվության համաձայն՝ բեռնափոխադրման ընդհանուր քաշը կազմել է 428 կգ։ Կոկաինը թաքցված է եղել Պերուից ժամանած մրգի խմբաքանակում, որը նախատեսված էր ուղղել Գերմանիա։ Իրավապահ մարմինները հայտնել են, որ կոկաինը առգրավվել […]

̰
Իրանի արտգործնախարարն առաջարկում է իսրայելցիներին Գրենլանդիա ուղարկել

12:42 28.01.2025

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է իսրայելցիներին վերաբնակեցնել Գրենլանդիայում՝ Գազայի հատվածի բնակիչներին արաբական երկրներում վերաբնակեցնելու փոխարեն։ «Իմ առաջարկն այլ է՝ պաղեստինցիների փոխարեն թող փորձեն արտաքսել իսրայելցիներին, տանել նրանց Գրենլանդիա», – ասել է Արաղչին Sky News- ին տված հարցազրույցում։ Հունվարի 25-ին Թրամփը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հնարավոր է […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի արտաքին օգնության դադարեցման կապակցությամբ

23:25 27.01.2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել արտաքին օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշման կապակցությամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը տագնապով նշում է ԱՄՆ արտաքին օգնության դադարեցման մասին հայտարարությունը: Նա կոչ է անում դիտարկել լրացուցիչ հրաժարումներ՝ ապահովելու համար կարևոր զարգացման ծրագրերը»-ասել է Դյուժարիկը։ Գուտերեշն ասել է, որ […]

̰
Բանտային օրագիր. «Ցեղասպանության մեխանիկան». Նիկոլ Փաշինյան

22:40 27.01.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հատված է ներկայացրել «Ցեղասպանության մեխանիկան» բանտային օրագրից․ ««Ցեղասպանության մեխանիկան» 20-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ (հատված) Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ցեղասպանությունը ցեղասպանված ժողովրդի ինչպիսի հատկանիշներ է ի ցույց դնում, մտածե՞լ եք, թե ինչպես է հնարավոր դառնում ցեղասպանությունը։ Սա հասկանալու համար հարկավոր է ցեղասպանության շաբլոն տեսարան պատկերացնել։ Տվյալ ազգի՝ […]

̰
Կալլասը կարծում է, որ ԵՄ-ն պետք է խոսի ԱՄՆ-ի հետ «գործարքների լեզվով»

21:47 27.01.2025

Դոնալդ Թրամփի վարչակազմը խոսում է «գործարքների լեզվով», և ԵՄ-ն պետք է նույնը անի Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում։ «Բոլորի համար ակնհայտ է, որ նոր ԱՄՆ վարչակազմը խոսում է գործարքների լեզվով, ինչը նշանակում է բանակցություններ տարբեր թեմաների շուրջ։ Մենք պետք է […]

̰
Լուլա դա Սիլվան մտադիր է մասնակցել Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը

21:38 27.01.2025

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հայտարարել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Ռուսաստան այցելելու իր մտադրության մասին։ «Նախագահ Լուլա դա Սիլվան շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին մայիսի 9-ին Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը հրավերի համար և հայտարարել է մասնակցելու իր մտադրության մասին»,- ասել է նախագահը։ […]

̰
Իսրայելի պաշտպանության բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել Հորդանանի արևմտյան ափին

21:10 27.01.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Հորդանան գետի արևմտյան ափի հյուսիսային Թուլկարմ քաղաքում հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին։ «Որոշ ժամանակ առաջ Հրեաստանում և Սամարիայում հակաահաբեկչական գործողությունների շրջանակում Իսրայելի պաշտպանության ուժերը և Իսրայելի սահմանային ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություն են սկսել Թուլկարմում»,-ասվում է հայտարարության մեջ։

̰
Բաքվի հանցավոր ռեժիմը հարվածում է Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը. ԵԽ պատգամավորը Փարիզին կոչ է անում արձագանքել

20:55 27.01.2025

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի կարծիքով՝ Ադրբեջանը հրապարակայնորեն հարվածում է Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը. պատգամավորը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին արձագանքել Բաքվի քայլերին: Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պատգամավորը նշել է X-իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ: «Հիմա Ադրբեջանը Նումեայում կոնգրես է կազմակերպում Նոր Կալեդոնիան «ապագաղութացնելու», արտասահմանում ամենուր «պայքարի» կոչ անելու, մեր իրավապահներին վիրավորելու համար… Հանցավոր ռեժիմը […]

̰
ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը ժամանել է Կահիրե

20:50 27.01.2025

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը, որի կազմում էին նրա քաղբյուրոյի անդամները, պաշտոնական այցով ժամանել է Եգիպտոսի մայրաքաղաք։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում։ «Այսօր՝ հունվարի 27-ին երեկոյան, ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը՝ Շուրայի խորհրդի նախագահ Մուհամմեդ Դերվիշի գլխավորությամբ պաշտոնական այցով ժամանել է Կահիրե»,- ասվում է փաստաթղթում։ Պատվիրակության կազմում էին ՀԱՄԱՍ-ի բանակցային թիմի ղեկավար Խալիլ ալ-Հեյան, արտերկրում շարժման ղեկավար […]

̰
Գազայում հայտնաբերվել են նախկինում սպանված ինը պաղեստինցիներ

20:32 27.01.2025

Անցած 24 ժամվա ընթացքում պաղեստինցի բուժաշխատողները հայտնաբերել են Գազայի հատվածում ավելի վաղ մահացած ինը մարդու դի: Նման տվյալներ է հրապարակել Գազայի առողջապահության նախարարությունը Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում 9 պաղեստինցիների դի է հայտնաբերվել, 11-ը վիրավորվել են»,- ասվում է փաստաթղթում։ Բժիշկները հավելել են, որ 2023 թվականի հոկտեմբերից, իրենց տվյալներով, Գազայում սպանվածների թիվը հասել է 47,317-ի, […]

̰
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա

20:20 27.01.2025

Հունվարի 28-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կմեկնի Սաուդյան Արաբիա։ Ակնկալվում է, որ այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, առևտրի ծավալները մեծացնելուն ուղղված քայլերը և թուրք-սաուդական համակարգող խորհրդի աշխատանքները, հայտնում է ermenihaber-ը։ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև առևտրաշրջանառության ծավալները 2024-ի դրությամբ կազմել են 8 մլրդ դոլար, որից շուրջ 4 միլիարդի արտահանանումն իրականացվել է Թուրքիայի կողմից։ Նախատեսվում է, […]

̰
BACK_TO_TOP