ԱՄՆ արդարադատության նախարարի պաշտոնակատարն աշխատանքից ազատել է Թրամփի դեմ գործերի հետաքննությանը մասնակցած մի շարք աշխատակիցների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+19.78 oC

ԱՄՆ արդարադատության նախարարի պաշտոնակատարն աշխատանքից ազատել է Թրամփի դեմ գործերի հետաքննությանը մասնակցած մի շարք աշխատակիցների

15:20 28.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ջեյմս Մաքհենրին աշխատանքից ազատել է նախարարության ավելի քան մեկ տասնյակ աշխատակիցների, որոնք մասնակցել են Դոնալդ Թրամփի դեմ գործերի հետաքննությանը: Այս մասին հայտնել է CBS-ը։

«Դուք զգալի դեր եք խաղացել նախագահ Թրամփի հետապնդման գործում։ Իշխանության բնականոն գործունեության համար խիստ կարևոր է, որ վերադաս պաշտոնյաները վստահեն իրենց ենթականերին։

Հաշվի առնելով նախագահի հետապնդման գործում Ձեր նշանակալի դերը՝ կարծում եմ, որ նախարարության ղեկավարությունը չի կարող վստահել ձեզ նախագահի օրակարգը բարեխղճորեն կյանքի կոչելու հարցում»,-Մաքհենրիի խոսքերը մեջբերում է CBS-ը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից բռնագանձել 28 անշարժ գույք, շուրջ 2 միլիարդ դրամ

13:00 14.05.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից բռնագանձել 28 անշարժ գույք, շուրջ 2 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ալբերտի Ստեփանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 28 անշարժ գույք. 3 շարժական գույք. 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք. […] ...

Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ դպրոցում կմեկնարկի «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը

12:53 14.05.2025

Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ դպրոցում կմեկնարկի «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 19-ին Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ դպրոցում կմեկնարկի «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստի և կրթության միջև կապի ամրապնդմանը: «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի առաջին փուլով մայիսի 19-ին և 20-ին Արմավիրի մարզի Փարաքար և Բաղրամյան գյուղերի, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի և […] ...

Տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը

12:47 14.05.2025

Տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աջակցություն մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը: Միջոցառման սկիզբը՝ ժամը 15:00: Ծրագրի իրականացման նպատակով ընտրվել է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործությունը, որը վիրտուալ իրականության միջոցով այցելուին հնարավորություն […] ...

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են իրենց հակամարտությունների կարգավորմանը․ Ուիթքոֆ

12:37 14.05.2025

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են իրենց հակամարտությունների կարգավորմանը․ Ուիթքոֆ

ԱՄՆ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Աբրահամի համաձայնագրերին (արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրեր) կարող են միանալ 4-6 երկիր, այդ թվում՝ Սիրիան, Լիբանանը, Հայաստանը և Ադրբեջանը։ «Իմ կանխատեսումն այն է, որ շուտով մենք կտեսնենք Լիբանանում և նույնիսկ Սիրիայում հարաբերությունների կարգավորման ներուժը։ Դա […] ...

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք․ իրացնողը կալանավորվել է

12:32 14.05.2025

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք․ իրացնողը կալանավորվել է

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները թմրանյութի իրացման վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն: Հանցագործության բացահայտումը մայիսի 5-ին էր: Ժամը 13.20-ին Շիրակի քրեական ոստիկանները Գյումրիի Հաղթանակի պողոտայում ձերբակալեցին գյումրեցի երկու տղամարդու` 62 և 53 տարեկան: Երկուսն էլ տեղափոխվեցին վարչություն, որտեղ խուզարկությամբ 62-ամյա գյումրեցու մոտ հայտնաբերված տոպրակում կար չորս ներարկիչ, մեկը` լցված թափանցիկ հեղուկով: Նա հայտնեց, որ […] ...

Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնել են շարունակել միջուկային բանակցությունները

12:28 14.05.2025

Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնել են շարունակել միջուկային բանակցությունները

Իրանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել շարունակել բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար և քննարկում են խորհրդակցությունների հաջորդ փուլի ժամանակն ու վայրը։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Այն փաստը, որ բանակցություններ են ընթանում, և երկու կողմերն էլ հաստատել են դրանք շարունակելու իրենց մտադրությունը, […] ...

BACK_TO_TOP