TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17 oC

ԱՇԽԱՐՀ

Իսրայելը և «Հըզբոլլահը» մտադիր են երկարաձգել հրադադարը. Bloomberg

17:54 23.01.2025

Հրադադարի պայմանագիրը լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև, որի ժամկետը լրանում է հաջորդ շաբաթ, ամենայն հավանականությամբ կերկարաձգվի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Լիբանանի, Իսրայելի և ֆրանսիացի պաշտոնյաների խոսքերով, «Հեզբոլլահին» և Իսրայելին ավելի շատ ժամանակ է պետք՝ նոյեմբերի վերջին համաձայնեցված հրադադարի նախնական պայմանները կյանքի կոչելու համար և նրանք մտադիր չեն վերսկսել ռազմական գործողությունները: […]

̰
Ֆրանսիան հայտարարել է, որ չի հրաժարվի ահաբեկչության դեմ պայքարի հարցում Ռուսաստանի հետ համագործակցությունից

17:21 23.01.2025

Ֆրանսիան մտադիր չէ խզել հարաբերությունները իր հակառակորդների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարի հարցերում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր տնօրինության ղեկավար Սելին Բերտոնը։ «Հետախուզական համայնքում մենք երբեմն ասում ենք, որ չունենք ոչ թշնամիներ, ոչ ընկերներ: Մենք ունենք դաշնակիցներ և հակառակորդներ: Պետությունների շահերից է բխում երբեք չխզել հարաբերությունները, այլ պահպանել հաղորդակցությունը հետախուզական […]

̰
Որոշել ենք որդեգրել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ կփորձենք բալանսավորել հարաբերությունները ԵՄ-ի, ՌԴ-ի և տարածաշրջանային ուժերի հետ. վարչապետ

17:16 23.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում մասնակցել է «Ինչպես ընդլայնել Եվրոպայի ազդեցությունը» թեմայով պանելային քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մոդերատորի հարցերին, հարցուպատասխանը՝ ամբողջությամբ. Հարց – Այժմ հարցս ցանկանում եմ ուղղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե Եվրոպան ավելին է քան Եվրամիությունը, այն կազմված է երկրներից, որոնք ցանկանում են դառնալ ԵՄ անդամ, ինչպես, օրինակ` Հայաստանը, […]

̰
Եվրախորհրդարանը կոչ է արել ընդլայնել ռուսական լրատվամիջոցների դեմ պատժամիջոցները

16:30 23.01.2025

Եվրախորհրդարանի անդամները բանաձև են ընդունել, որը կոչ է անում ընդլայնել պատժամիջոցները ռուսական լրատվամիջոցների դեմ, որոնք աջակցում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացմանը: Քվեարկությունը տեղի է ունեցել Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում: «Մենք կոչ ենք անում ԵՄ-ին ընդլայնել պատժամիջոցները ռուսական լրատվամիջոցների դեմ, որոնք ապատեղեկատվության և տեղեկատվության շահարկման արշավներ են իրականացնում՝ աջակցելով և արդարացնելով Ուկրաինայի […]

̰
Զելենսկին չի բացառել Ռուսաստանի հետ բանակցությունները, սակայն պայման է առաջադրել

15:23 23.01.2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի բացառել բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց պայմանով, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Կիևին անվտանգության երաշխիքներ տա։ «Եթե նա կարողանա երաշխավորել ուժեղ և անշրջելի անվտանգություն Ուկրաինայի համար, ապա մենք կգնանք դիվանագիտական ​​ճանապարհով», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում։ Զելենսկու խոսքով՝ իր համար միակ հարցն այն է, թե ինչ […]

̰
Արդյոք Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որևէ որոշում ունի․ Արմեն Գրիգորյանի արձագանքը

14:34 23.01.2025

Այսօրվա ճեպազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որևէ որոշում ունի: Գրիգորյանը հստակեցրել է, որ ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ որոշում գաղտնի չի կարող լինել: «Մենք կայացրել ենք քաղաքական որոշում՝ ՀԱՊԿ-ի հետ կապված: Այդ որոշումները հրապարակային են, և դուք բոլորդ տեղյակ եք: Եթե նոր որոշում լինի, կտեղեկանաք այդ […]

̰
Պուտինն ու Փաշինյանը չեն քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապասառեցման հարցը․ Պեսկով

14:25 23.01.2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրենց վերջին հեռախոսազրույցում չեն քննարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) հանրապետության մասնակցության ապասառեցման թեման։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն իր զեկույցում քիչ հավանական էր համարել, որ այս տարի կվերանան Երևանի մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին սառեցնելու […]

̰
Հայաստան-Միացյալ Նահանգներ օրակարգը շատ լավ հիմքերի վրա է․ ԱԽ քարտուղար

14:08 23.01.2025

Հայաստան-Միացյալ Նահանգներ օրակարգը շատ լավ հիմքերի վրա է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Մեր ամբողջ թիմն աշխատանքներ է տանում, որպեսզի նորընտիր նախագահ Թրամփի թիմի հետ աշխատենք։ Հայաստան-Միացյալ Նահանգներ օրակարգը շատ լավ հիմքերի վրա է, մանավանդ՝ ստորագրված ռազմավարական գործընկերության խարտիայից հետո»,- ասել է նա։

̰
Թրամփը պատրաստվում է 10 000 զինվորական ուղարկել Մեքսիկայի հետ սահման. The Washington Post

14:05 23.01.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մոտ 10 հազար զինվորական տեղակայել Մեքսիկայի հետ սահմանին։ Այս մասին հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով մաքսային և սահմանային ծառայության փաստաթղթերը։ «Նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է մոտ 10 հազար զինվոր ուղարկել հարավային սահման»,- հայտնում է հրատարակությունը։ Ըստ թերթի, սահմանին ռազմական ներկայության ուժեղացումը նախատեսվում է իրականացնել մի քանի փուլով։ Առաջին […]

̰
Ճշգրտվել է թուրքական լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը

13:28 23.01.2025

Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտնել է Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի զոհերի ճշգրտված թիվը․ 78 մարդ է զոհվել։ Այս մասին ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Բոլու նահանգի դատախազությունը, որտեղ գտնվում է հյուրանոցը, հայտնել էր 79 մարդու մահվան մասին։ «Բոլուում հրդեհի հետևանքով զոհված բոլոր 78 մարդկանց ինքնությունը պարզվել է»,- ասվում […]

̰
ՀԱՄԱՍ-ը հունվարի 25-ին պետք է ազատ արձակի ևս չորս պատանդների

13:12 23.01.2025

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը շաբաթ օրը՝ հունվարի 25-ին, գործարքի պայմաններով պետք է ազատ արձակի ևս չորս պատանդի, նրանց անունները իսրայելական կողմին կփոխանցվեն ուրբաթ օրը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի դեսպանատնից։ «ՀԱՄԱՍ»-ը շաբաթ օրը պետք է ազատ արձակի ևս չորս կանանց, ըստ պայմանագրի, նրանց անունները կփոխանցվեն ուրբաթ օրը»,-հայտնել են դեսպանատնից:

̰
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերի վերացումը քիչ հավանական է համարում

13:05 23.01.2025

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը քիչ հավանական է գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը նշանակում է, որ անվտանգային կառույցի հեղինակությունը կշարունակի մնալ էականորեն կասկածի տակ և հետևությունների աղբյուր մյուս անդամ պետությունների համար։Այս մասին նշվում է ծառայության՝ Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցում, որը բացառիկության սկզբունքով հրապարակել է «Արմենպրես»-ը՝ […]

̰
Կալիֆոռնիայի իշխանությունները տարհանել են ավելի քան 30 հազար մարդու՝ նոր անտառային հրդեհի պատճառով

12:38 23.01.2025

Նոր հրդեհ է բռնկվել Կալիֆոռնիայում. իշխանությունները հրամայել են տարհանել ավելի քան 30 հազար տեղի բնակիչների, հինգշաբթի հաղորդում է CNN-ը։ Բացի այդ, շտապ օգնության ծառայությունները նախազգուշացրել են ևս 23 հազար մարդու, որ նրանք նույնպես կարող են ստիպված լինել մոտ ապագայում լքել իրենց տները։ Կալիֆոռնիայի անտառտնտեսության և հրդեհային պաշտպանության դեպարտամենտի տվյալներով՝ հրդեհը, որն ընդգրկել է Լոս Անջելեսի […]

̰
Թրամփն ասել է, որ տասնյակ հազարավոր հանցագործներ ազատորեն շրջում են ԱՄՆ-ում

12:17 23.01.2025

Տասնյակ հազարավոր հանցագործներ՝ ահաբեկիչներ և մարդասպաններ, գտնվում են ԱՄՆ տարածքում և ազատորեն շրջում են ողջ երկրում, հայտարարել է ԱՄՆ վարչակազմի նոր ղեկավար Դոնալդ Թրամփը։ «Մենք ունենք հազարավոր ահաբեկիչներ մեր երկրում, տասնյակ հազարավոր մարդասպաններ: Նրանց 48%-ը սպանել է մեկ կամ մի քանի մարդու, նրանք դուրս են եկել այլ երկրների բանտերից և շրջում են ԱՄՆ-ում», – ասել […]

̰
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիա

11:41 23.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի պանելային քննարկման, երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:

̰
Թրամփը Բայդենի նախագահության ժամանակ իր հետապնդումն անվանել է «դժոխք»

11:35 23.01.2025

ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ջո Բայդենի օրոք անցած չորս տարին իր համար դժոխք է եղել՝ հետապնդման պատճառով: Թրամփն ասել է, որ միլիոնավոր դոլարներ է ծախսել փաստաբանների վրա։ «Ես չորս տարվա դժոխքի միջով անցա, միլիոնավոր դոլարներ ծախսեցի փաստաբանների վրա և հաղթեցի, բայց դա հեշտ չեղավ», – ասել է նա երդմնակալությունից հետո Fox […]

̰
Թրամփը քննադատել է Բայդենի՝ Ուկրաինայի հարցով խորհրդականներին

11:28 23.01.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախորդը՝ Ջո Բայդենը վատ խորհրդատուներ է ունեցել Ուկրաինայի հարցում։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարը նշել է, որ այս հակամարտությունը չպետք է տեղի ունենար։ «Ջո Բայդենին շատ վատ խորհուրդներ են տվել: Նա ուներ վատ խորհրդականներ Ուկրաինայի հարցով, վատ առաջարկություններ, այս հակամարտությունը չպետք է տեղի ունենար»,- ասել է նա իր երդմնակալությունից […]

̰
Գազայի հատվածում հրադադարից հետո ավերված տների փլատակներից դուրս են բերել 212 դի. Al Jazeera

11:12 23.01.2025

Գազայի հատվածում հրադադարից հետո որոնողափրկարարական խմբերը ավերված տների փլատակներից դուրս են բերել 212 դի։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ անկլավում անհետ կորած է համարվում ավելի քան 14200 մարդ, որոնցից մոտ 5000-ը՝ կանայք և երեխաներ։ Զոհվածների հարազատները սկսել են վերադառնալ Գազա՝ հուղարկավորելու նրանց մարմինները։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել էր […]

̰
Լոս Անջելեսի օկրուգում նոր խոշոր անտառային հրդեհ է բռնկվել

10:52 23.01.2025

Լոս Անջելեսից մոտ 80 կմ հյուսիս գտնվող Հյուզում նոր հզոր անտառային հրդեհ է սկսվել, որն արդեն ընդգրկել է ավելի քան 38 քկմ տարածք։ Այս մասին հունվարի 23-ին հայտնել է Reuters գործակալությունը: Հստակեցվում է, որ չորեքշաբթի օրը Լոս Անջելեսից հյուսիս բռնկված նոր հրդեհը ուժեղ քամու և չոր բուսականության պատճառով արագ տարածվել է։ Լոս Անջելեսի շրջանի շերիֆ […]

̰
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին

08:12 23.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի պանելային քննարկման, երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:

̰
Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ հայ-ադրբեջանական սահմանագոտի մեկնելուց

21:40 22.01.2025

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Հայաստանի սահմանամերձ շրջաններ մեկնելուց՝ Ադրբեջանի հետ շարունակվող լարվածության պատճառով։ Զեկույցում նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանը շարունակում է փակ մնալ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա խորհուրդ է տրվում խուսափել ցանկացած ճանապարհորդությունից։ Դա պայմանավորված է երկու երկրների հակամարտությամբ։ Այս ոլորտներում հյուպատոսական աջակցությունը չափազանց սահմանափակ […]

̰
CNN. ԱՄՆ-ի հազարավոր զինվորականներ կուղարկվեն Մեքսիկայի հետ սահմանը պաշտպանելու համար

21:32 22.01.2025

Հազարավոր լրացուցիչ ամերիկյան զորքեր կտեղակայվեն Մեքսիկայի հետ հարավային սահմանին մոտակա երկու օրվա ընթացքում, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է մեծացնել ռազմական ներկայությունը այդ տարածքում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ներկայում մոտ 2200 զինծառայող արդեն գտնվում է սահմանին Հյուսիսային աշխատանքային խմբի կազմում, որը տեղակայված է Էլ Պասոյում, Տեխաս: Նրանց խնդիրները ներառում են […]

̰
Վուչիչը Զելենսկիի հետ քննարկել է Եվրոպայում խաղաղությունը

21:12 22.01.2025

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկել է եվրոպական մայրցամաքում կայուն խաղաղության և էներգետիկ անվտանգության հասնելու հնարավորությունները։ Ավելի վաղ Վուչիչը հայտարարել էր, որ նախատեսում է Դավոսի ֆորումի շրջանակում հանդիպում ունենալ Զելենսկիի հետ։ «Ես խոսել եմ նախագահ Զելենսկիի հետ ներկայիս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակի, մեր մայրցամաքում կայուն խաղաղության, […]

̰
Բոլուի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվն աճել է

21:00 22.01.2025

Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի, հայտնում է նահանգի գլխավոր դատախազությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր 76 զոհի, ավելի քան 50 վիրավորի մասին։ «ԴՆԹ-ի թեստերի արդյունքները ստանալուց հետո պարզվել է «Կարտալկայա» լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածների թիվը՝ 79 մարդ»,-մեջբերում է Anadolu պետական ​​գործակալությունը […]

̰
Զելենսկին մտավախություն ունի, որ ԱՄՆ-ը առանց իր մասնակցության կորոշի Ուկրաինայի ճակատագիրը

20:55 22.01.2025

ԱՄՆ-ը և որոշ եվրոպական դաշնակիցներ կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի մասնակցության։ Այս ենթադրությունն արել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Մենք չենք ցանկանում, որ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու շուրջ բանակցությունները տեղի ունենան Ուկրաինայի թիկունքում, ես իսկապես հավատում եմ, որ ԱՄՆ-ը դա չի անի, թեև, վստահ չեմ, որ դա նախկինում չի եղել։ Ես խոսում եմ ոչ […]

̰
Թրամփը Պուտինի հետ հարաբերություններն անվանել է «շատ լավ»

20:41 22.01.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ հարաբերություններ է պահպանում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ և սիրով է վերաբերվում Ռուսաստանի ժողովրդին։ «Ես Ռուսաստանին ցավ պատճառելու պլաններ չունեմ: Ես սեր ունեմ Ռուսաստանի ժողովրդի հանդեպ և միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել նախագահ Պուտինի հետ»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում: Ավելի վաղ Թրամփը հույս էր […]

̰
Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Գազայի հատվածի հարավում

17:43 22.01.2025

Իսրայելցի զինվորականները կրակ են բացել Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահում, չնայած գործող հրադադարին, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ չորսը, հայտնում է Safa գործակալությունը՝ հղում անելով տեղի թղթակցին։ «Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի կենտրոնական հատվածում իսրայելական բանակի կրակոցներից սպանվել է մեկ հոգի, չորսը՝ վիրավորվել», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ մահացածը […]

̰
Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ

17:16 22.01.2025

Հունվարի 19-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կոռլատեանի հետ։ Հանդիպմանը երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական համագործակցությունը և պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված հայկական կողմի քայլերի վերաբերյալ, ինչպես նաև Ռումինիայում ընթացող քաղաքական գործընթացների շուրջ։

̰
Ճապոնիայի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են համագործակցության կարևորությունը

16:40 22.01.2025

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան և ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերահաստատել են համագործակցության կարևորությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում գործընկերների հետ, ներառյալ Ավստրալիան, Հնդկաստանը, Հարավային Կորեան և Ֆիլիպինները: Այս մասին Ճապոնիայի ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ում կայացած հանդիպման արդյունքներով։ «Նախարարները պայմանավորվել են, որ կզարգացնեն համագործակցությունը՝ ամրապնդելու Ճապոնիա-ԱՄՆ դաշինքի զսպման և արձագանքման կարողությունները»,- ասվում […]

̰
Գրեթե 700 միլիոն մարդ դիտել է Թրամփի երդմնակալության արարողությունը X-ում

16:34 22.01.2025

X-ում ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության դիտումների թիվը կազմել է գրեթե 700 միլիոն, հայտնել է հարթակի սեփականատեր Իլոն Մասկը։ «Գրեթե 5 միլիարդ տեքստային արձագանքներ, տեսանյութերի դիտումները մոտենում են 700 միլիոնին», – գրել է միլիարդատերը X-ում՝ վերահրապարակելով հարթակի գործադիր տնօրեն Լինդա Յակկարինոյի գրառումը: Նա հայտնել է, որ երդմնակալությունը դիտել է 673 միլիոն օգտատեր։ Ըստ […]

̰
BACK_TO_TOP