15:30 22.01.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի Բոլու քաղաքում տեղի ունեցած ողգերգական հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգությունը շոկային է. ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին»,-իր գրառման մեջ նշել է վարչապետ Փաշինյանը՝ հրդեհի հետևանքով վիրավորված անձանց մաղթելով շուտափույթ ապաքինում։
14:33 22.01.2025
Իրանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Համադան նահանգում, երկու օդաչուներն էլ ողջ են մնացել։ Այս մասին հայտնել է նահանգի փոխնահանգապետ Համզե Էմրայը։ Նրա խոսքով՝ վթարը տեղի է ունեցել նահանգի հյուսիսում գտնվող Կաբուդրահանգ շրջանում։ «Բարեբախտաբար, երկու օդաչուներին էլ հաջողվել է վթարից առաջ կատապուլտի ենթարկվել»,- հավելել է փոխնահանգապետը։ Երկու օդաչուներն էլ թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
14:30 22.01.2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը պնդել է, որ միությունը պետք է ամբողջությամբ հրաժարվի ռուսական էներգետիկ ռեսուրսներից։ ԵԽ ղեկավարը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի անդամների առջև, խոստացել է նաև փետրվարին ներկայացնել էներգետիկ պլան, որը նախատեսում է ռուսական էներգետիկ ռեսուրսների ամբողջական մերժում։ «Եվրոպայում էներգիայի գները ավելի բարձր են, քան ԱՄՆ- ում կամ Չինաստանում: Այսպիսով, մենք պետք է իջեցնենք […]
14:04 22.01.2025
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի հարաբերությունները քաղաքական, տնտեսական, հումանիտար, էներգետիկ ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ըստ տեղեկությունների՝ հանդիպումը կայացել է «ուկրաինական կողմի խնդրանքի հիման […]
13:40 22.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնակոյի իշխան Ալբեր երկրորդին՝ Մոնակոյի պետնախարար Դիդիե Գիյոմի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Մոնակոյի պետնախարար պարոն Դիդիե Գիյոմի մահվան մասին։ Պետնախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելով 2024 թվականի սեպտեմբերին՝ Դիդիե Գիյոմն իր երկարամյա մասնագիտական գործունեության և անցած քաղաքական ու դիվանագիտական ուղու ընթացքում ձեռք բերած հարուստ փորձառությունն […]
13:22 22.01.2025
Թուրքիայում մեկօրյա սուգ է սկսվել լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի պատճառով։ Թուրքիայում և այնտեղ գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններում իջեցվել են պետական դրոշները։ Էրդողանը վստահեցրել է, որ հրդեհի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։ Հրդեհի առնչությամբ արդեն ինը մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ հյուրանոցի սեփականատերը։ Հունվարի 21-ի գիշերը հրդեհ է բռնկվել Բոլուի լեռնադահուկային հանգստավայրի 12-հարկանի փայտյա հյուրանոցում։ Այս […]
13:17 22.01.2025
Իրանի Ռայ քաղաքի նավթային տերմինալում հրդեհ է տեղի ունեցել, որտեղ մոտ 18 հազար տոննա նավթ է պահեստավորված։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը ՝ հղում անելով Իրանի նավթամթերքների շուկայավարման ազգային ընկերության տնօրենին։ Ինչպես գործակալությանը պարզաբանել է հրդեհի մարմանը մասնակցած հրշեջներից մեկը, իրավիճակը վերահսկելի է, հրդեհը տեղայնացվել է։ National Petroleum Products Marketing Company-ի հրապարակած հաղորդագրության մեջ […]
12:42 22.01.2025
Մարդասիրական օգնություն տեղափոխող 900 բեռնատարն ժամանել է Գազայի հատված, որը վերջին ամիսներին բախվել է պարենամթերքի և հիմնական պաշարների խիստ պակասի՝ Իսրայելի կողմից անկլավի հյուսիսային հատվածի շրջափակման պատճառով: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը ՝ հղում անելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) զեկույցին։ Հումանիտար օգնություն տեղափոխող մոտ 900 բեռնատար երեքշաբթի օրը ժամանել է Գազա՝ […]
12:36 22.01.2025
Ֆրանսիայում դատավորները կրկին ձերբակալության օրդեր են տվել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի նկատմամբ՝ 2017 թվականին Արաբական Հանրապետությունում քաղաքացիական օբյեկտների ռմբակոծմանը ենթադրյալ մեղսակցության համար: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Օրդերը տրվել է Ֆրանսիայի Ազգային հակաահաբեկչական դատախազության պահանջով։ Դատախազությունը հետաքննում էր Սիրիայում բնակվող 59-ամյա ֆրանսիացի Սալահ Աբու Նաբուի մահը։ Ըստ նյութերի՝ նա մահացել է 2017 թվականին […]
12:29 22.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին խնդրել է աջակցել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին ամերիկացի նոր առաջնորդը հայտարարել է երեքշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով իր վերջին հեռախոսազրույցը չինացի գործընկերոջ հետ։ «Այո, ես ասացի՝ մենք պետք է կարգավորենք դա», – ասել է Թրամփը ՝ պատասխանելով այն հարցերին, թե արդյոք նա խնդրել […]
12:20 22.01.2025
Հունվարի 21-ին Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շայնբաումը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեքսիկական ծոցը վերանվանելու որոշումը։ Նրա խոսքերը հայտնում է CNN-ը։ «Մեզ համար այն շարունակում է կոչվել Մեքսիկական ծոց, աշխարհի համար ևս», – ասել է նա: Շեյնբաումի խոսքով՝ ծոցը ամերիկյան կկոչվի միայն ԱՄՆ-ի մայրցամաքային եզրին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարողական հրամանագիր է ստորագրել, որով Մեքսիկական […]
12:12 22.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կզարգացնի տնտեսական կապերը Հնդկաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ։ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր Վաշինգտոնում հանդիպել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։ Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ աշխատել Հնդկաստանի հետ՝ զարգացնելու տնտեսական […]
11:45 22.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության հեռարձակումը երկուշաբթի դիտել է ավելի քան 24 միլիոն հեռուստադիտող։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Nielsen Analytics ընկերությունը։ Նրա հաշվարկների համաձայն՝ Թրամփի՝ պետության ղեկավարի պաշտոնում երդմնակալության արարողության հեռարձակումը տեղական ժամանակով ժամը 10:30-ից մինչև 19:00-ն դիտել է միջինը 24,6 միլիոն մարդ: Միջոցառումն ուղիղ եթերում հեռարձակել են 15 հեռուստաընկերություններ։ Չորս տարի առաջ […]
11:30 22.01.2025
Հայաստանը կանգնած է բարդ ու լուրջ մարտահրավերների առջև, որոնք վտանգում են նրա անվտանգությունը, ինքնիշխանությունն ու ժողովրդավարական արժեքները։ Այս պայմաններում Եվրոպան պարտավոր է գործել՝ աջակցելով Հայաստանի ժողովրդին այս կարևոր պահին՝ ամրապնդելով նրա կապերը Եվրոպայի հետ և պաշտպանելով նրա իրավունքներն ու անվտանգությունը։ Այս մասին Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում նշել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Գզավիյե […]
11:23 22.01.2025
Կատարի իշխանությունները պատրաստ են կարգավորել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության ամբողջական կարգավորման պայմանով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է էմիրության վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մուհամեդ ալ Անսարին։ «Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է կապված լինի երկու անկախ պետությունների ստեղծման միջոցով պաղեստինյան հարցի ամբողջական լուծման հետ»,- ասել է ալ-Անսարին՝ պատասխանելով […]
10:57 22.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, եթե Վլադիմիր Պուտինը հրաժարվի բանակցություններ վարել Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Թրամփի խոսքով՝ իր վարչակազմը դիտարկում է նաև Ուկրաինային զենք մատակարարելու հարցը՝ ընդգծելով, որ, նրա կարծիքով, Եվրամիությունը պետք է ավելի մեծ օգնություն ցուցաբերի Ուկրաինային։ […]
10:50 22.01.2025
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 76 մարդ, հայտնել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, հայտնում է Haberturk-ը։ Նախարարի խոսքով՝ պարզվել է 52 զոհի ինքնությունը։ Մնացածի ինքնությունը դեռ պարզված չէ։ Հրդեհի առնչությամբ ձերբակալվել է ինը մարդ, այդ թվում՝ հյուրանոցի սեփականատերը։
10:37 22.01.2025
Թուրքիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Մանիսա քաղաքից 135 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 243 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
10:00 22.01.2025
Եվրամիությունը մտահոգված է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) դուրս գալու ԱՄՆ-ի նոր վարչակազմի որոշմամբ և հույս ունի, որ Դոնալդ Թրամփը հաշվի կառնի Եվրոպայի մտահոգությունները և կփոխի իր կարծիքը։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Եվա Հրնցիրովան։ «ԵՄ-ն անհանգստացած է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու ԱՄՆ-ի որոշմամբ: Մենք հուսով ենք, որ այս որոշումը […]
09:50 22.01.2025
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ մտադիր է մոտ ապագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի ներկայացուցիչների հետ քննարկել Իրանի միջուկային ծրագրի հարցը։ «Ժամանակն է վերադառնալու ինչ-որ շրջանակային պայմաններին: Անընդունելի է երկրի համար այս տեմպերով և այս մակարդակով ուրան հարստացնելը»,- ասել է Գրոսին Bloomberg հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նա հիշեցրել է, […]
22:10 21.01.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և երկրների հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ հաշվի առնելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալը։ Այս մասին լրագրողներին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք, բնականաբար, քննարկել ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և մեր երկու երկրների հարաբերությունները […]
22:05 21.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Մեքսիկական ծոցը պաշտոնապես վերանվանվելու է Ամերիկյան ծոց, իսկ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ Դենալիը՝ ՄաքՔինլի լեռ: Փաստաթղթի տեքստը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ ներքին գործերի նախարարության ղեկավարը, որը տնօրինում է երկրի բնական պաշարները, 30 օրվա ընթացքում պետք է լուծի անվանափոխության հետ կապված բոլոր հարցերը։ Այնուհետև, […]
21:55 21.01.2025
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի բովանդակությունը։ Այս մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել է նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ «Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ներկայացրել է հունվարի 17-ին նախագահ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի բովանդակությունը»,-ասել է նա։ Թրամփի և Սի Ծինփինի զրույցից անմիջապես հետո ամերիկյան առաջնորդը […]
21:40 21.01.2025
Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Դավոսի տնտեսական ֆորումում, կասկածել է, որ Եվրամիության ներկայացուցիչները ներկա կլինեն Ուկրաինայի հարցով բանակցություններին։ «Այժմ պարզ չէ, թե Եվրոպան նույնիսկ տեղ կունենա սեղանի շուրջ, երբ հակամարտությունը ավարտվի», -ասել է նա: Կիևի վարչակարգի ղեկավարն ասել է, որ երախտապարտ է Եվրոպային ֆինանսական օգնության համար, բայց վստահ չէ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուզում է […]
21:35 21.01.2025
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Եգիպտոսի ղեկավարի գրասենյակը։ «Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Եգիպտոսի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների ամրապնդման ուղիները, մասնավորապես Սուեզի ջրանցքի ափին ռուսական արդյունաբերական գոտու նախագիծը, ինչպես նաև Էդ-Դաբա ատոմակայանի կառուցումը: Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Մերձավոր […]
21:00 21.01.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով 17 տուժածներ արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով 66 մարդ է զոհվել, 51 մարդ վիրավորվել է, ավելի վաղ հայտնել էր Haber Global հեռուստաալիքը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարար Ալի Երլիքային։ «Մեր վիրավոր եղբայրներից և քույրերից 17-ը դուրս […]
19:55 21.01.2025
Կատարի ղեկավարությունն ակնկալում է, որ Պաղեստինի ազգային իշխանությունը (PNA) կվերադառնա Գազայի հատվածի կառավարմանը: Այս մասին հայտարարել է Կատարի կառավարության ղեկավար, արտգործնախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին։ «Այժմ շատ է խոսվում այն մասին, թե ինչ է լինելու Գազայի պատերազմից հետո, վերակառուցման և այն մասին, թե ինչ է լինելու հետո, կարծում եմ, որ այս հարցին նախ […]
19:39 21.01.2025
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը միջազգային հանրությանը կոչ է արել համբերություն ցուցաբերել Դամասկոսի նոր վարչակազմի նկատմամբ և «օգնության ձեռք մեկնել», այդ թվում՝ մեղմացնելով երկրի դեմ պատժամիջոցները: Այս խոսքերը նա ասել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում։ «Կարծում եմ, որ մենք պետք է մի փոքր համբերություն ունենանք Դամասկոսի նոր վարչակազմի հետ: […]
17:51 21.01.2025
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 66 մարդ, ևս 51-ը՝ վիրավորվել, հայտնում է Daily Sabah-ը։ Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 03:30-ի սահմաններում փայտե հյուրանոցի չորրորդ հարկում, որտեղ կար 237 մարդ։ Փրկարարական աշխատանքները բարդացրել են հյուրանոցի գտնվելու վայրը, որը գտնվում է լեռան լանջին։ Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն հայտնել է, […]
17:48 21.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ նոր շփումների մասին, սակայն չի նշել, թե երբ դրանք կարող են տեղի ունենալ։ «Մենք հանդիպումներ և հեռախոսազրույցներ կունենանք նախագահ Սի Ծինփինի հետ»,- լրագրողներին ասել է Թրամփը։ «Հնարավոր է, եթե հրավեր լինի»,- ասել է նա Օվալաձև աշխատասենյակում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս տարի կարող […]