Ճշմարտության և արդարադատության կենտրոնն Ադրբեջանին կոչ է անում միջազգային իրավաբաններին թույլ տալ հետևել հայ գերիների նկատմամբ դատական պրոցեսներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+20.09 oC

Ճշմարտության և արդարադատության կենտրոնն Ադրբեջանին կոչ է անում միջազգային իրավաբաններին թույլ տալ հետևել հայ գերիների նկատմամբ դատական պրոցեսներին

12:29 16.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ճշմարտության և արդարադատության կենտրոնը դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ կոչ անելով թույլ տալ միջազգային իրավաբաններին այցելել Բաքու և մասնակցել ու հետևել  հայ բանտարկյալների դատավարություններին, որոնք մեկնարկելու են հունվարի 17-ից։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։

«Այս բանտարկյալներն ապօրինի պահվել են նախնական կալանքի տակ՝ շինծու մեղադրանքներով՝ առանց օրինական իրավաբանական ներկայացուցչության։ Նրանք գրեթե կապ չունեն իրենց ընտանիքների անդամների հետ։ Դատական գործընթացներում միջազգային դիտորդների ներկայությունն անհրաժեշտ է ադրբեջանական դատական համակարգին պատասխանատվության ենթարկելու առումով այն բանի համար, ինչ ակնկալվում է, որ տեղի է ունենալու փակ և գաղտնի դատական գործընթացների ժամանակ»,-ասել է Ճշմարտության և արդարադատության կենտրոնի նախագահ Գոռ Մնացականյանը։

Նշվում է, որ Բաքվում դատական պրոցեսներ են սկսվելու Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների նկատմամբ, որոնք էթնիկ զտման են ենթարկվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակման, իսկ այնուհետև ռազմական ագրեսիայի հետևանքով, երբ 120 հազար հայեր ստիպված էին փախչել Հայաստան։

Դատական գործընթացներին հետևելու համար ադրբեջանական վիզայի սպասող միջազգային դիտորդների թվում են Espacio para la Memoria ինստիտուտի տնօրեն Անա Մարիա Կարեագան, Արգենտինայի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կլաուդիա Վիվիանա Ռոկան, իրավաբան և մարդու իրավունքների հարցերով փորձագետ, Բուենոս Այրեսի քրեական դատարանի նախկին զեկուցող Իռեն Վիկտորիա Մասիմինոն, քրեական իրավունքի մասնագետ Ավի Սինգհը։ Ճշմարտության և արդարադատության կենտրոնն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այս մասնագետները վիզա ստանան և ապահովվի նրանց անվտանգությունը այցի ընթացքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը

21:21 01.05.2025

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը

Մայիսի 1-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը: Զեկույցն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին: Զեկույցի նախապատրաստման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԱԳ նախարարության համակարգմամբ՝ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ, տեղի են […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:11 01.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 70/2, 74 շենքեր, Ռիգայի փ. 12-14 առանձնատներ, Քոչարի փ. 41-139 առանձնատներ, Աճառյան փ. 37/7-39/8 առանձնատներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Լուկաշինի 1, 2, 3 փողոցներ և հյուսիս-հարավ […] ...

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

20:51 01.05.2025

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

Մայիսի 1-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի 2/2 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ոստիկանության կարգախմբեր։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն․ […] ...

Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ արդյունքների հասնելուն ուղղված բանակցությունները

20:36 01.05.2025

Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ արդյունքների հասնելուն ուղղված բանակցությունները

Իրանը կշարունակի վճռականորեն մասնակցել Միացյալ Նահանգների հետ արդյունքների վրա կենտրոնացած բանակցություններին՝ իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար։ Այս մասին նշվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է երկխոսության հաջորդ փուլը հետաձգելու որոշումից հետո։ «Բանակցությունների հենց սկզբից իրանական պատվիրակությունը բարեխղճորեն ուրվագծել է հստակ շրջանակ, որը հիմնված է մեր երկրի սկզբունքային դիրքորոշումների […] ...

Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվել

20:14 01.05.2025

Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվել

Մայիսի 1-ին, ժամը 17:50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Հակոբյան փողոցում այրվում է թոնրատուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են թոնրատունը (20 քմ), կենցաղային իրեր և հարակից խորդանոցի տանիքի փայտե […] ...

SHANTNEWS

20:00 01.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP