Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները ուկրաինական կարգավորման վերաբերյալ։
«Մենք պետք է կենտրոնանանք քաղաքական և դիվանագիտական աշխատանքի վրա։ Ռուսաստանի Դաշնության նախագահը բազմիցս ասել է, որ մենք պատրաստ ենք բանակցել, և դիվանագիտական ուղին մեզ համար նախընտրելի է», – ասել է փոխնախարարը։