23:00 05.12.2024
Լիբանանի զինված ուժերի հրամանատարությունը ուժեր է տեղակայել Սիրիայի հետ սահմանի հյուսիսային և արևելյան հատվածների անվտանգությունն ամրապնդելու համար, հայտնում է Al-Arabiya-ն՝ վկայակոչելով լիբանանյան զինվորականների հայտարարությունը։ Զորքերի վերաբաշխումն իրականացվել է «արտակարգ իրավիճակի ակնկալիքով»։ Զինվորականները պարզաբանել են, որ Լիբանանն անցնում է «բացառիկ ժամանակաշրջան», և երկրի քաղաքական կյանքի բոլոր մասնակիցները պետք է համագործակցեն հանուն ազգային շահերի։ Հրամանատարությունը հիշեցրել է, […]
22:52 05.12.2024
Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանն հայտնել է, որ պահանջելու է էներգետիկայի ոլորտում արտակարգ դրություն մտցնել և անձամբ է հանդես գալու որպես էներգետիկայի նախարար։ «Առաջիկայում կառավարությունը խորհրդարանից կպահանջի դեկտեմբերի 16-ից արտակարգ դրություն մտցնել էներգետիկայի ոլորտում։ Արտակարգ դրությունը պետք է պահպանվի մինչև Մոլդովայի, այդ թվում՝ Մերձդնեստրի տարածաշրջանի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման ճգնաժամի հաղթահարումը»,- ասել է Ռեչանը մամուլի ասուլիսում։ […]
22:44 05.12.2024
Ֆրանսիայում կրկին ներքաղաքական ճգնաժամ է: Երկրի Ազգային ժողովը անվստահություն է հայտնել կառավարությանը: Նոր կառավարության ճակատագիրը մշուշոտ է, քանի որ ոչ մի քաղաքական ուժ չունի խորհրդարանական մեծամասնություն: Ինչո՞վ է պայմանավորված անվստահությունը ու ինչպե՞ս է դա ազդում մեր շահերի վրա: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առիթն այս վոտումի այն էր, որ կառավարությունը օգտվել էր սահմանադրական […]
22:27 05.12.2024
Հինգշաբթի Թբիլիսիում Ռուսթավելի պողոտայում բողոքի ցույցերն ընթանում են հանգիստ մթնոլորտում։ Ակցիան սկսվել է ավելի քան մեկ ժամ առաջ, մի քանի հարյուր մարդ է մասնակցում, սակայն պողոտայի երթեւեկությունն արգելափակված է։ Ոստիկանությունը փակել է խորհրդարանի շենքի հարակից փողոցները. Ազատության հրապարակում հարյուրավոր մետր հեռավորության վրա տեղակայված են հատուկ նշանակության ստորաբաժանումներ և ջրցան մեքենաներ։ Մեկ օր առաջ խորհրդարանի դիմաց […]
21:32 05.12.2024
Լիբանանի շիա «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը խոստացել է Սիրիային աջակցություն ցուցաբերել ահաբեկիչների դեմ պայքարում։ Այս մասին նա հայտարարել է Al Manar հեռուստաալիքով հեռարձակված ելույթի ժամանակ։ «Հըզբոլլահը Սիրիայի հետ միասին հնարավորինս կկանխի նրա դեմ ագրեսիայի նպատակների իրականացումը»,-ասել է նա։ Նոյեմբերի 27-ի առավոտյան «Ջաբհաթ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորման կազմավորումները լայնածավալ հարձակում են իրականացրել Սիրիայի հյուսիսում։ Զինված […]
21:16 05.12.2024
Կանադայի արևելյան նահանգներում տեղացած ձյունը ուսումնական հաստատություններում դասերի չեղարկման պատճառ է դարձել, ինչպես նաև ուղղումներ է մտցրել օդային տրանսպորտի աշխատանքի մեջ։ Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը։ Կանադայի եղանակային ազգային բյուրոյի տվյալներով՝ Նյու Բրունսվիկ և Քվեբեկ նահանգներում տեղումները կարող հասնել մինչև 15-25 սմ։ Սաստիկ եղանակը կազդի նաև Օնտարիոյի արևելյան շրջանների վրա: Այս առնչությամբ այս շրջանների […]
21:00 05.12.2024
Լեհաստանի իշխանությունները կկատարեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության հրամանը, եթե նա գա երկիր։ Այս մասին PAP լրատվական գործակալությանը հայտնել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Անջեյ Շեյնան։ «Լեհաստանը հարգում է և կկատարի Միջազգային քրեական դատարանի որոշումները։ Իսրայելի վարչապետը գիտի, թե ինչ կարող է ակնկալել, չեմ կարծում, որ նման իրավիճակում նա կցանկանա հայտնվել ցանկացած երկրում, որը ճանաչում […]
20:50 05.12.2024
Սիրիայի բանակի ստորաբաժանումները լքել են Համա քաղաքը այն բանից հետո, երբ հակակառավարական ուժերը կարողացել են ճեղքել պաշտպանական գիծը, հինգշաբթի հաղորդում է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով սիրիացի զինվորականներին։ Հրամանատարությունը հայտնել է, որ խաղաղ բնակիչների կյանքը պահպանելու համար զորքերը վերաբաշխվել են քաղաքի տարածքներից դուրս գտնվող այլ դիրքերում։ Հինգշաբթի ավելի վաղ, ըստ AP-ի, հակակառավարական ուժերը հայտնել […]
20:24 05.12.2024
Ֆրանսիայում դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել պետական ծառայողների համազգային գործադուլ։ Այն ներառել է դպրոցներ, հիվանդանոցներ, ավիաընկերություններ և քաղաքային ծառայություններ: Արհմիությունները կոչ են արել բողոքի ցույց անցկացնել՝ չնայած Միշել Բարնիեի կառավարության հրաժարականին, որն առանց խորհրդարանում քվեարկության հաստատել էր երկրի բյուջեն։ Ֆինանսական փաստաթուղթը նախատեսում էր կոշտ խնայողություն՝ հարկերի ավելացում ընդհանուր 20 միլիարդ եվրոյով և պետական ծախսերի կրճատում […]
19:54 05.12.2024
EUMETSAT-ի երրորդ սերնդի գեոստացիոնար արբանյակներից առաջինը՝ Meteosat-12-ը, անցել է լիարժեք շահագործման: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Սա կարևոր և ողջունելի խթան է հանդիսանում Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) անդամներին ՝ կանխատեսելու վտանգավոր և առավել վտանգավոր եղանակային պայմանները և վերահսկելու կլիմայի փոփոխությունը: Meteosat-12-ի երկու հիմնական գործիքներն են համակցված ջերմային պատկերիչը և ամպրոպների պատկերման […]
19:29 05.12.2024
Դեկտեմբերի 5-ին Վալետայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նորդիկ-բալթյան (NB8) երկրների ԱԳ նախարարների և ներկայացուցիչների հետ։ Այս ձևաչափով համատեղ հանդիպում կայացել է առաջին անգամ՝ Շվեդիայի ընթացիկ նախագահության ներքո։ Հանդիպմանը մասնակցել են Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Ստեներգարդը, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը, Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն, Նորվեգիայի ԱԳ […]
19:00 05.12.2024
Սիրիական ԶՈՒ-ն Համա քաղաքից վերաբաշխել է իր ուժերը քաղաքից դուրս ամրացված դիրքեր՝ խուսափելու համար բնակելի թաղամասերում բախումներից՝ խաղաղ բնակիչների կյանքը չվտանգելու նպատակով, հինգշաբթի հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Քաղաքում բախումների ընթացքում խաղաղ բնակչության կյանքը պահպանելու նպատակով զորամասերը վերաբաշխվել են և տեղափոխվել քաղաքից դուրս գտնվող դիրքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ հաղորդագրության՝ […]
18:47 05.12.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Միշել Բարնյեի կառավարության հրաժարականի դիմումը։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը: Ֆրանսիայի խորհրդարանը երեկ անվստահություն էր հայտնել Միշել Բարնյեի կառավարությանը: Հարցը քվեարկության է դրվել այն բանից հետո, երբ Բարնյեն առանց պատգամավորների հետ համաձայնեցման հավանություն է տվել 2025 թվականի բյուջեին։ Վերջին անգամ Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է […]
18:11 05.12.2024
Գործադիրի որոշմամբ նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրեր օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելու: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ […]
17:38 05.12.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մալթայում մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որի ժամանակ մասնակիցներին ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության փոխվարչապետ և ԱԳ ու տուրիզմի նախարար Իեն Բորջը։ Նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Թուրքիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Անդորրայի գործընկերների հետ։
16:39 05.12.2024
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են՝ դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն է: 2023 թ․ ընդունվեց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որով սահմանվեցին կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, սկզբունքները, սուբյեկտները, ինչպես նաև կամավոր աշխատանքի կատարման իրավական հիմքերն ու այլ առանձնահատկություններ: Այսպիսով՝ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի ընդունմամբ կամավորների համար ամրագրվել են՝ […]
16:34 05.12.2024
Դեկտեմբերի 4-5-ը ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով Մալթայում է, որտեղ մասնակցում է ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։ Արարատ Միրզոյանն ունեցել է նաև երկկողմ հանդիպումներ: Մալթայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, Արարատ Միրզոյանը երեկ հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչաշվիլիի հետ: Հայ և վրացի գործընկերները վերահաստատել են այս տարվա հունվարին երկու երկրների միջև հռչակված ռազմավարական […]
15:45 05.12.2024
Նիդերլանդները կխնդրի Եվրամիությանը կասեցնել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը՝ հակակառավարական ցույցերի ժամանակ զանգվածային ձերբակալությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդ) ԱԳ նախարարների խորհրդի 31-րդ հանդիպման շրջանակում։ Ըստ Reuters-ի՝ Նիդերլանդների արտգործնախարարը ծրագրում է պաշտոնական խնդրանքով դիմել ԵՄ-ին՝ «թույլ տալ Վրաստանի կառավարությանը հասկանալ, որ […]
15:02 05.12.2024
Հալեպում դեռևս մնում է 10-12 հազար հայ, որոնց տարհանումը հնարավոր կլինի կազմակերպել պատեհ հնարավորության առաջացման դեպքում։ Սիրիահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի «Մեդիա կենտրոն»-ում կայացած՝ «Իրավիճակը Հալեպում. հայ համայնքի ճակատագիրը. անվտանգության մտահոգություններ և մարդասիրական կարիքներ» թեմայով քննարկման ընթացքում նման տեղեկություններ հրապարակեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման […]
14:12 05.12.2024
Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև կնքված համաձայնագիրը նախատեսում է, որ երկրներից մեկի վրա զինված հարձակման դեպքում մյուսը անմիջապես կցուցաբերի ռազմական և այլ օգնություն։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական կայքում։ «Եթե կողմերից մեկը ենթարկվի զինված հարձակման որևէ պետության կամ մի քանի պետությունների կողմից և այդպիսով հայտնվի պատերազմական դրության մեջ, ապա մյուս կողմը անհապաղ ռազմական և […]
13:34 05.12.2024
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պիտեր Սիյարտոն հինգշաբթի ասել է, որ Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի թեկնածու Մայք Ուոլթսի հետ։ «Ես նրան ասացի, թե ինչպես ենք մենք տեսնում իրավիճակը մեր հարևանությամբ տեղի ունեցող ռազմական հակամարտության հետ կապված, և որքան ենք ցանկանում, որ խաղաղությունը վերադառնա Արևելյան Եվրոպա», – գրել է […]
13:23 05.12.2024
Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեն ժամանել է Ելիսեյան պալատ՝ նախագահ Էմանուել Մակրոնին իր հրաժարականը փոխանցելու համար։ Նրա ժամանման կադրերը ցուցադրել է BFMTV- ն: Կառավարության ղեկավարը հրաժարական է ներկայացնում այն բանից հետո, երբ չորեքշաբթի Ազգային ժողովը անվստահություն հայտնեց Բարնիեի կառավարությանը։ Սեպտեմբերի 5-ին վարչապետ նշանակված 73-ամյա Բարնիեի կառավարությունը դարձավ ամենակարճը երկրի պատմության մեջ․ այն տեւեց ընդամենը 90 օր։
13:15 05.12.2024
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 13 ռազմական ձեռնարկության և դրանց վեց ղեկավարի նկատմամբ՝ ի պատասխան Թայվանին զենքի վաճառքին, հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ն։ «Միացյալ Նահանգները վերջերս կրկին հայտարարեց Թայվանին զենք վաճառելու մասին , որը կոպտորեն խախտում է «մեկ Չինաստանի» սկզբունքը և երեք համատեղ չին-ամերիկյան կոմյունիկեն, լրջորեն միջամտում է Չինաստանի ներքին գործերին և վնասում Չինաստանի ինքնիշխանությունը և […]
12:37 05.12.2024
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հրամանագիր է ստորագրել Վրաստանի իշխանությունների դեմ Ուկրաինայի կողմից պատժամիջոցներ սահմանելու մասին։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ղեկավարի կայքում։ Ինչպես նշվում է փաստաթղթի տեքստում, ցուցակում ընդգրկված է 19 մարդ, մասնավորապես՝ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին, ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին, Թբիլիսիի քաղաքապետ […]
11:52 05.12.2024
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը բանակցություններ է վարել Թայվանի աշխատակազմի ղեկավար Լայ Ցինդեի հետ։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը՝ աղբյուրներին հղումով։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ զրույցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի նախագահն ընդգծել է ԱՄՆ-ի հզոր աջակցությունը Թայվանին։ Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նենսի Փելոսին, ով նոյեմբերի 5-ին կայացած համընդհանուր ընտրություններում վերընտրվել էր ԱՄՆ […]
11:22 05.12.2024
Վրաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Գիորգի Վաշաձեն, ասել է, որ ընդդիմադիր կուսակցությունների որոշման համաձայն՝ իշխանությունների քաղաքականության դեմ ամենօրյա բողոքի ակցիաները կշարունակվեն և կվերածվեն համընդհանուր քաղաքացիական անհնազանդության և գործադուլի։ «Երկրում պետք է համընդհանուր անհնազանդություն և գործադուլ լինի, դա է մեր խնդիրը»,- լրագրողներին ասել է նա։ Նրա խոսքով, այս որոշումը նախօրեին համաձայնեցվել է ընդդիմադիր կուսակցությունների բոլոր ներկայացուցիչների միջեւ։ […]
10:47 05.12.2024
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը Իսրայելին մեղադրել է Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դիտավորյալ և ակնհայտ ցեղասպանության մեջ։ «Amnesty International-ը բավարար ապացույցներ է գտել՝ եզրակացնելու, որ Իսրայելը կատարել և շարունակում է ցեղասպանություն իրագործել պաղեստինցիների դեմ օկուպացված Գազայի հատվածում՝ առաջացնելով դժոխք և ավերածություններ, լկտիաբար, շարունակաբար, անխնա և լիակատար անպատժելիությամբ», – ասվում է կազմակերպության մեջ»,-նշված է հայտարարության մեջ։ […]
10:40 05.12.2024
5,4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել Իրանի արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ահվազ քաղաքից 99 կմ հյուսիս-արեւելք: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
10:00 05.12.2024
Վաշինգտոնը կարծում է, որ իրավիճակը Հարավային Կորեայում առաջիկա ամիսներին կկարգավորվի քաղաքական երկխոսության միջոցով և առանց զինվորականների մասնակցության։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Քուրթ Քեմփբելը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Ասպեն ինստիտուտի ֆորումում։ «Այն, ինչ տեղի ունեցավ վերջին 24 ժամվա ընթացքում Հարավային Կորեայում, ամբողջովին, չափազանց անկանխատեսելի և անհավանական էր»,-ասել է պաշտոնյան՝ նկատի ունենալով […]
09:55 05.12.2024
Ղազախստանն ու Հարավային Կորեան որոշել են չանցկացնել պաշտպանության նախարարների բանակցությունները, որոնք նախատեսված են դեկտեմբերի 5-ին։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Աստանան Սեուլին տեղեկացրել է պատվիրակություն չուղարկելու իր որոշման մասին։ Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնյան հավելել է, որ կողմերը համաձայնության են եկել խորհրդակցություններից հետո և «ներկայիս իրավիճակի» լույսի ներքո։ Դեկտեմբերի 3-ին Կորեայի Հանրապետության նախագահ Յուն […]