22:24 06.12.2024
Հյուսիսային Կորեան հունվարին կանցկացնի իր խորհրդարանի առանցքային նիստը՝ քննարկելու մի շարք հարցեր, ներառյալ սահմանադրական փոփոխությունները, հայտնում է KCNA-ն: «Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության տասնչորսերորդ գումարման Գերագույն Ժողովրդական Համագումարի XII նստաշրջանը կգումարվի 2025 թվականի հունվարի 22-ին Փհենյանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գործակալության տվյալներով՝ առաջիկա նիստում կքննարկվեն մի շարք հարցեր, այդ թվում՝ «Սոցիալիստական Սահմանադրության մի շարք հոդվածների փոփոխություն»։ Բացի […]
22:17 06.12.2024
Ահաբեկչական խմբավորումները, եթե այժմ Սիրիայում չոչնչացվեն, կարող են իրենց գործունեությունը տարածել տարածաշրջանով մեկ։ Այդ մասին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Բաղդադում իր սիրիացի և իրաքցի գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Ահաբեկիչները չեն սահմանափակվելու միայն Սիրիայով, սպառնալիքը տարածվում է ողջ տարածաշրջանում և կտարածվի այլ երկրներում, ինչպիսիք են Հորդանանը, Թուրքիան և Իրաքը: Ահաբեկչության դեմ պետք է […]
21:50 06.12.2024
Լիբանանի անվտանգության գլխավոր վարչությունն ուրբաթ օրը հայտարարել է Սիրիայի հետ սահմանին գրեթե բոլոր անցակետերի փակման մասին, հայտնում է Associated Press-ը։ Իշխանությունները բացառություն են արել միայն Բեյրութն ու Դամասկոսը կապող ճանապարհի Էլ Մասնա կետի համար։ Անցակետերի աշխատանքի վերսկսման ժամկետները չեն նշվում։ Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ուրբաթ գիշեր […]
21:42 06.12.2024
Հորդանանի իշխանությունները փակել են Սիրիայի հետ սահմանին գործող միակ անցակետը՝ Ջաբերը, որը նախատեսված է ապրանքների ու մարդկանց անցման համար։ Հորդանանի ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ բոլոր հորդանանցիներն ու նրանց բեռնատարները կկարողանան վերադառնալ Սիրիայի տարածքից, սակայն ոչ ոքի չի թույլատրվի մտնել սիրիական տարածք։ Անցյալ շաբաթ Սիրիայում հակակառավարական ուժերը հարձակում են սկսել սիրիական Իդլիբ և Հալեպ […]
21:16 06.12.2024
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ի երեկոյան Ռոսիյսկի գյուղի թիվ 94-Ֆ դպրոցում։ Վիճաբանության ժամանակ աշակերտներից մեկը դանակով հարվածել է մյուս աշակերտներին։ Տարածաշրջանային օպերատիվ ծառայություններից հայտնում են, որ վիրավորվել են 13-15 տարեկան հինգ դեռահաս։ Նրանցից երեքը դանակահարված են։ Երկու հոգու վիճակը միջին ծանրության է, ևս երկուսը ստացել են թեթև վնասվածքներ։ Կրասնոդարի մարզպետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, […]
21:08 06.12.2024
Բողոքի ցույցը տեղի է ունենում արդեն 9-րդ օրն անընդմեջ Թբիլիսիի կենտրոնում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուսթավելի պողոտայում կրկին հավաքվել է մի քանի հազար մարդ, արգելափակվել է մեքենաների երթեւեկությունը։ Հանրահավաքն ընթանում է խաղաղ պայմաններում, քանի որ նախորդ երկու օրերին ցուցարարները չեն հրահրում խորհրդարանի շենքի մոտ մոբիլիզացված ուժայիններին։ Միաժամանակ օրենսդիր մարմնի […]
21:00 06.12.2024
Բաղդադը հանդես կգա նախաձեռնությամբ՝ հյուրընկալելու մի քանի երկրների հանդիպում՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը՝ իր սիրիացի և իրանցի գործընկերների հետ Իրաքի մայրաքաղաքում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք ընդգծում ենք մեր աջակցությունը սիրիացի ժողովրդին՝ ուղարկելով մարդասիրական օգնություն, և Բաղդադը նույնպես նախաձեռնությամբ հանդես կգա մի շարք երկրների հանդիպում […]
20:50 06.12.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Սիրիայի հետ սահմանի ուժեղացման մասին՝ կապված այս երկրում լարվածության աճի հետ, գրում է The Times of Israel-ը։ «Իսրայելական բանակը հետևում է իրադարձությունների զարգացմանը և պատրաստ է ցանկացած հարձակողական կամ պաշտպանական գործողության: Մենք չենք հանդուրժի սպառնալիք Իսրայելի սահմանի մոտ և կաշխատենք կանխել Իսրայելի պետության քաղաքացիներին սպառնացող ցանկացած սպառնալիք»,-ասվում է հայտարարության մեջ:
20:42 06.12.2024
Առևտրային նավի հետ կապված միջադեպը գրանցվել է Հոդեյդա նավահանգստային քաղաքից 105 ծովային մղոն հյուսիս-արևմուտք: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի ծովային առևտրային տրանսպորտի համակարգման կենտրոնի հաղորդագրության մեջ։ «Ռազմական աղբյուրը հայտնում է, որ առևտրային նավը թեքվել է և վտանգ է ներկայացնում Բաբ էլ-Մանդեբի նեղուցում նավարկության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ «նավը […]
20:32 06.12.2024
Մոլդովայում ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի ղեկավար Իլան Շորը հայտարարել է Ռումինիայում ժողովրդավարության ավարտի մասին նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքների չեղարկվելուց հետո, որտեղ առաջատարը ՆԱՏՕ-ի քննադատ Կելին Ջորջեսկուն էր։ «Դու դեմ ես ՆԱՏՕ-ին, Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը, դու կողմ ես Ռուսաստանի Դաշնության հետ գործընկերությանը, քո երկրի ինքնիշխանությանը, վերջ, դու հնարավորություն չունես ընտրվելու վերահսկվող երկրի տարածքում։ Սա այն […]
20:08 06.12.2024
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ դեկտեմբերի 5-ին Ֆրանսիական սինեմատեքում մեկնարկեցին մեծանուն կինոռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության բարձր հովանու ներքո, Հայաստանի կինոյի հիմնադրամի և Ֆրանսիս Քյուրքչյան հիմնադրամի հետ համագործակցաբար ֆրանսիական կինեմատոգրաֆիայի հեղինակավոր այս հաստատությունում շուրջ տասը օր շարունակ կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի հեղինակած մեկ տասնյակից ավելի երկարամետրաժ և կարճամետրաժ […]
19:54 06.12.2024
ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել է, որ մտադիր է խորացնել կազմակերպության ազդեցությունը ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրների համար համապարփակ անվտանգության ապահովման գործում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «ԵԱՀԿ-ն կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, բայց բացվում են նաև նոր հնարավորություններ, ես կգործադրեմ բոլոր ջանքերը կազմակերպությունը առաջ տանելու և մեր բոլորի համար համապարփակ անվտանգության ապահովման […]
19:14 06.12.2024
Նիժնի Նովգորոդում դասի ժամանակ դպրոցականը ծեծի է ենթարկել պատմության ուսուցչին, հաղորդում է աշխատանքի շրջանային տեսչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Նախնական տեղեկություններով՝ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, դասի ժամանակ Ավտոզավոդսկի թաղամասի թիվ 144 դպրոցի պատմության ուսուցչին աշակերտը ծեծի է ենթարկել։ Տուժածն ինքնուրույն դիմել է բուժհաստատություն, որտեղ նրա մոտ ախտորոշվել է գանգուղեղային փակ վնասվածք՝ ուղեղի ցնցման և […]
19:06 06.12.2024
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին համաձայնագիր: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին՝ Մինսկում Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Մինսկ։ Բելառուսի մայրաքաղաքում Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն կանցկացնեն Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի […]
18:49 06.12.2024
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները տան խուզարկության ժամանակ, որտեղ բնակվում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Դմիտրի Չիկովանին, հայտնաբերել են պահոց՝ հրազենի զինանոցով։ Այս մասին ասվում է իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Չիկովանի բնակարանի խուզարկության ժամանակ հատուկ թաքստոցից իրավապահները առգրավել են ինչպես գրանցված, այնպես էլ մի քանի տասնյակ չգրանցված […]
18:43 06.12.2024
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն վճիռների կատարման վերահսկման շրջանակներում Մակուչյանը և Մինասյանը Ադրբեջանի դեմ գործով հրապարակել է հերթական որոշումը, որը վերաբերում է 2004 թվականին Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԽ Նախարարների կոմիտեի լրատվական ծառայությունը։ 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դաժանորեն […]
17:55 06.12.2024
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նոր գլխավոր քարտուղար է նշանակվել Թուրքիայի ԱԳՆ նախկին ղեկավար, ՄԱԿ-ում Թուրքիայի նախկին մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն։ Այս մասին դեկտեմբերի 6-ին հայտարարել է կազմակերպության ներկայիս նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգը։ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 31-րդը նիստը կայացել է Մալթայում՝ դեկտեմբերի 5-6-ը։
17:50 06.12.2024
Դեկտեմբերի 2-3-ը Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանը, որի ընթացքում քննարկվել են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ զեկույցները: Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից: Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում էր նաև ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Հայկանուշ Չոբանյանը: Նա իր զեկույցում ներկայացրել է […]
17:20 06.12.2024
Իրաքը գիտակցում է, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները հարևան երկրի ներքին գործն է, սակայն պատրաստվում է ցանկացած զարգացման՝ ահաբեկչական խմբավորումներին դիմակայելու համար: Այս մասին հայտարարել է իրաքյան շիա աշխարհազորայինների (Ալ-Հաշդ ալ-Շաաբի) առաջնորդ Ֆալեհ ալ Ֆայադը։ «Սիրիական ճգնաժամը ներքին խնդիր է, սակայն Իրաքը պատրաստվում է ցանկացած արտակարգ իրավիճակի՝ ահաբեկիչներին հակազդելու համար»,- ասել է ալ Ֆայադը, որին […]
17:12 06.12.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը, դեկտեմբերի 4-7-ն այցելել է Բոսնիա եւ Հերցեգովինա: Այցի շրջանակում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Բոսնիա եւ Հերցեգովինայի պատվիրակության ղեկավար Սաշա Մագազինովիչի, Բոսնիա եւ Հերցեգովինայի Ժողովուրդների եւ Ներկայացուցիչների պալատների կոլեգիումի անդամների, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի […]
17:05 06.12.2024
Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը և Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հինգշաբթի օրը կայացած հանդիպմանը քննարկել են Ուկրաինայի Զինված ուժերի անձնակազմի պակասը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Ինչպես պարզաբանել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) պաշտոնական ներկայացուցիչը, Սալիվանն ու Երմակը խոսել են նախագահ Ջո Բայդենի հեռացող վարչակազմի կողմից Կիևին […]
16:50 06.12.2024
Դեկտեմբերի 6-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Հունգարիայի Սեյկեշֆեհերվար քաղաքի քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ Էջմիածին և Սեյկեշֆեհերվար քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման հեռանկարները։
16:36 06.12.2024
Դեկտեմբերի 5-ին Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի ԱԳ նախարար Յուրայ Բլանարի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սլովակիայի միջև երկկողմ փոխգործակցության հնարավորությունները՝ ընդգծելով բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով տարբեր ուղղություններով համագործակցությանը նոր խթան հաղորդելու պատրաստակամությունը։ Արարատ Միրզոյանը և Յուրայ Բլանարը մտքեր են փոխանակել ԵՄ ընդլայնման […]
15:57 06.12.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրավիրել է կառավարության դեմ բողոքող երիտասարդներին իր հետ բաց քննարկում անցկացնել։ «Ուզում եմ հրավիրել առաջին հերթին երիտասարդներին, իսկապես անկեղծ երիտասարդներին, ովքեր ունեն բողոքի զգացում, միանալ հանրային քննարկմանը ցանկացած ձևաչափով»,-ասել է Կոբախիձեն։ Ինչպես պարզաբանել է Կոբախիձեն, ինքը պատրաստ է «նստել 10-12 երիտասարդի հետ ցանկացած ձևաչափով» քննարկման և բացահայտ խոսել նրանց հուզող ցանկացած […]
15:50 06.12.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր սիրիացի գործընկեր Բաշար ալ-Ասադը դրական պատասխան չի տվել Անկարայի և Դամասկոսի միջև հանդիպման և հարաբերությունների կարգավորման առաջարկին։ «Մենք Ասադին ասացինք՝ եկեք հանդիպենք, բայց դրական պատասխան չստացանք»,- ուրբաթ օրը լրագրողներին ասել է Թուրքիայի ղեկավարը։
15:35 06.12.2024
Իսրայելը ուրբաթ գիշեր ավիահարվածներ է հասցրել Լիբանանի և Սիրիայի սահմանային կետերին՝ կանխելու համար զենքի մատակարարումը լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժմանը, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը: Ըստ իսրայելցի զինվորականների՝ հարվածներ են հասցվել նաև սիրիական Էլ-Կուսեյր շրջանի ճանապարհներին, որոնց երկայնքով, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, Սիրիայի Արաբական Հանրապետությունից զենք է մատակարարվել Լիբանան։ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարի մասին համաձայնագիրը […]
15:02 06.12.2024
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեքի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։ Ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները, Էլնուր Մամեդովը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալին տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում […]
14:54 06.12.2024
Դեկտեմբերի 5-ին Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններիքարտուղար արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ: Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վատիկանի միջև փոխգործակցության հարցեր։ Արարատ Միրզոյանը և Պոլ Ռիչարդ Գալագերն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում կայունության և […]
14:15 06.12.2024
Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որի ժամանակ մասնակիցներին ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի փոխվարչապետ, ԱԳ ու տուրիզմի նախարար Իեն Բորջը։ Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Միրզոյանը շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Թուրքիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Անդորրայի, գործընկերների հետ։ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ […]