18:41 04.12.2024
Դեկտեմբերի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) համատեղ առաքելության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի հետ համատեղ իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև Կապիտալի շուկայի զարգացման ծրագրին։ Կողմերը կարևորել են կապիտալի շուկայի զարգացմանը […]
18:11 04.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերություններին և դրանց շուրջ ստեղծված իրավիճակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանը հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` օրերս հնչեցրած հայտարարությունը, ըստ որի՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին, քանի որ Հայաստանի Հանրապետության վրա հարձակում չի եղել։ […]
17:55 04.12.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ամերիկյան «Philos Project» կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն Ռոբերտ Նիքոլսոնին և «Save Armenia» դաշինքի հիմնադիր, ամերիկահայ գործարար, բարեգործ Ջեյմս Թուֆենկյանին: Նախագահը ողջունել է հյուրերին նախագահական նստավայրում և բարձր գնահատել կազմակերպության կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան առնչությունները, համագործակցության առկա բարձր մակարդակը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում […]
17:50 04.12.2024
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են ընդդիմադիր «Ախալի» կուսակցության առաջնորդ Նիկա Գվարամիային։ Այս մասին հայտնում է վրացական «Մթավարի արխի» հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Գվարամիային բերման են ենթարկել այն բանից հետո, երբ իրավապահները խուզարկություն են կատարել նրա կուսակցության գրասենյակում։ Խուզարկություններից հետո Գվարամիան սկսել է բղավել իրավապահների վրա: Նա հրաժարվել է ենթարկվել իրավապահներին, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել։ […]
17:35 04.12.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Ուկրաինայում մոբիլիզացիայի հարցը խիստ կարևոր է համարել: Ըստ նրա՝ Կիևը պետք է բարդ, բայց անհրաժեշտ որոշումներ կայացնի: «Մոբիլիզացիան չափազանց կարևոր է: Նույնիսկ ունենալով փող և զենք՝ առաջին գծում պետք է մարդիկ լինեն: Ուկրաինան ստիպված կլինի մոբիլիզացիայի վերաբերյալ բարդ որոշումներ կայացնել, բայց դրանք անհրաժեշտ որոշումներ են», – Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսին […]
17:28 04.12.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպան Համուդ Ալ Տովայային։ Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Խուդաթյանն ընդգծել է՝ Հայաստանը մեծապես կարևում է Օմանի Սուլթանության հետ հարաբերությունները: Առհասարակ՝ Արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Դեսպանը ևս շնորհավորել է նախարար […]
17:11 04.12.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ չի դիտարկում գերմանական զորքեր Ուկրաինա ուղարկելու տարբերակը։ «Մենք համաձայն ենք պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ, որ այս պատերազմը չպետք է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի վերածվի, հետևաբար, այս իրավիճակում ցամաքային զորքեր ուղարկելը չի դիտարկվում»,- ասել է Շոլցը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում։ Ըստ նրա՝ այժմ անիմաստ է […]
16:32 04.12.2024
Ռուսաստանը պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ինչ վերաբերում է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման հետագա հեռանկարներին, ապա մենք պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով այնքան, որքան պատրաստ է դրան Թբիլիսին»,- ասել է Զախարովան։
15:29 04.12.2024
Լիբանանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադը թարմացրել է 2023 թվականի հոկտեմբերին ռազմական էսկալացիայի մեկնարկից ի վեր իսրայելական ռմբակոծությունների և հրետակոծությունների զոհերի տվյալները։ Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում նա ասել է, որ իսրայելական հարձակումների հետեւանքով զոհերի թիվը կազմել է 4047, ավելի քան 16593-ը վիրավորվել են։ «Այս տարվա սեպտեմբերի 15-ից, երբ սկսվեցին Բեյրութի և այլ քաղաքների ինտենսիվ ռմբակոծությունները, […]
15:08 04.12.2024
Ուկրաինան ռազմական օգնության 99%-ը ստանում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմին։ «Ուկրաինային հատկացվող ռազմական օգնության 99%-ը տրվել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին», – ասվում է հայտարարության մեջ: Բրիտանացի նախարարը կարծիք է հայտնել, որ դաշինքի անդամ երկրները պետք է շարունակեն օգնություն ցուցաբերել Կիևի իշխանություններին։ Լամմին նաև նշել է, որ Մեծ Բրիտանիայի […]
14:58 04.12.2024
Վրաստանի իշխանությունները վերահսկում են իրավիճակը երկրում, ընդդիմության փորձը՝ կազմակերպել «ազգային մայդան» ձախողվել է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ձախողված «ազգային մայդանից» հետո տեսնում եք, որ որոշակի ուժեր, բռնի խմբեր փորձեցին ինչ-որ կերպ վնասել մեր երկրի շահերը, այդ թվում՝ բիզնես գործունեությունը և այլն»,-ասել է «Կոբախիձեն։ Վարչապետը նաև ափսոսանք է հայտնել, որ ցուցարարների խմբերի […]
14:25 04.12.2024
Թուրքիայում 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել: Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակի տեղեկություններով՝ տեղական ժամանակով ժամը 12:09-ին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Միջերկրական ծովում՝ Գազիփաշա շրջանից 58,86 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 32,69 կմ խորության վրա։
13:49 04.12.2024
Հայաստանի չմասնակցելը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին որևէ կերպ չի անդրադառնում ՀԱՊԿ-ի գործունեության արդյունավետությանը։ Այնուհանդերձ, ռազմաքաղաքական այդ դաշինքում հուսով են, որ Հայաստանի Հանրապետությունը որոշ ժամանակ անց դարձյալ կմիանա կազմակերպության աշխատանքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 4-ի ասուլիսում հայտարարեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի և ՀԱՊԿ-ի փոխհարաբերությունների ներկայիս ձևաչափը ձևավորվել է ՀՀ ռազմաքաղաքան ղեկավարության […]
13:28 04.12.2024
Կորեայի Հանրապետության Ազգային ժողովը ամբողջությամբ արգելել է զինվորականների, ոստիկանների և ազգային պաշտպանության նախարարության աշխատակիցների այցելությունն իր շենք։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի քարտուղարության ղեկավար Կիմ Մին Գին։ «Ազգային ժողովի քարտուղարությունը լիարժեք արգելք է կիրառել այն զինծառայողների,ազգային պաշտպանության նախարարության, խորհրդարանի անվտանգության այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր ապօրինի մուտք են գործել տարածք», – գրում է «Չունան Իլբոն» թերթը՝ […]
13:01 04.12.2024
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ 22 մարդու են ձերբակալել։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ ՆԳՆ-ի՝ նրանք բոլորը վարչական կալանքի են ենթարկվել։ Ձերբակալվածները տեղափոխվել են քննչական մեկուսարաններ և կներկայանան դատարան։ Երեքշաբթի երեկոյան Վրաստանի խորհրդարանի մոտ հերթական հակակառավարական ցույցն է տեղի ունեցել։ Հանրահավաքը երկար ժամանակ խաղաղ է ընթացել, […]
12:42 04.12.2024
Դեկտեմբերի 4-ից 5-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:
12:38 04.12.2024
ՄԱԿ-ը խնդրել է 2025 թվականին տրամադրել 47 միլիարդ դոլարի օգնություն՝ հակամարտություններից և սովից տուժած մոտ 190 միլիոն մարդկանց օգնելու համար: Այնուամենայնիվ, այս տարվա կոչով նույնիսկ կիսով չափ չի ֆինանսավորվում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար Թոմ Ֆլետչերը, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով OCHA-ի հրապարակմանը։ ՄԱԿ-ը հույս ունի հաջորդ տարի օգնություն տրամադրել […]
12:25 04.12.2024
Իրանի իշխանությունները մտադիր չեն երկխոսություն վարել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քանի դեռ Վաշինգտոնի նոր վարչակազմը հստակ չի մշակել իր քաղաքականությունը։ Այս մասին Al Araby Al Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Այս պահին մենք մտադիր չենք երկխոսության գնալ, քանի որ նման երկխոսության հիմք չկա: Պետք է […]
12:03 04.12.2024
Ուկրաինան տարածքային զիջումների կգնա Ռուսաստանին՝ համաձայն հակամարտության կարգավորման ծրագրի, որը կարող է առաջարկել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի ապագա ղեկավարին մոտ կանգնած աղբյուրներին՝ նշելով, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կկասեցվի, բայց չի հանվի օրակարգից, ինչպես մտածում է Ռուսաստանի ղեկավարությունը։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ նորընտիր նախագահը դեռ պետք է […]
11:26 04.12.2024
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը չի բացառել, որ զինադադարի դեպքում գերմանական խաղաղապահ ուժեր կուղարկվեն Ուկրաինա։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը ՝ հղում անելով նախարարի հայտարարությունները Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Ըստ Բերբոքի՝ գերմանացի զինվորները կարող են օգտակար լինել խաղաղության ապահովման համար։ Նախարարը նաև կարծում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցության տեսքով անվտանգության երաշխիքների հետ մեկտեղ […]
10:57 04.12.2024
Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից և վայր դնում Հաշվիչ հանձնախմբի անդամի լիազորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ այդ դեկտեմբերի 3-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում էր կայացրել հեռացնել Հովիկ Աղազարյանին կուսակցության շարքերից։ «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ ես հեռացվել եմ կուսակցության շարքերից։ Առիթ կլինի անդրադառնալ հիմնավորումներին։ Նախ ուզում […]
10:52 04.12.2024
Իրանի Իսլամական Հանրապետությունը հաստատակամ է աջակցելու Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին ահաբեկչության դեմ արդար և վճռական պայքարում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին: «Իրանի Իսլամական Հանրապետությունը լիովին ճանաչում է Սիրիայի ինքնիշխան իրավունքը՝ պայքարելու ահաբեկչական խմբավորումների դեմ։ Իրանն իր խորը մտահոգությունն է հայտնում Սիրիայում իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Վերջին իրադարձությունները, հատկապես […]
10:38 04.12.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսին առաջադրելու հնարավորությունը՝ նախկինում ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնում առաջադրված Փիթ Հեգսեթի փոխարեն, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։ «Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսին՝ որպես Պենտագոնի ղեկավար»,- գրում է Wall Street Journal-ը։ Հրատարակության տվյալներով՝ Թրամփը դիտարկում է կաբինետի […]
10:00 04.12.2024
Սիրիայի իշխանությունները բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն իրենց քաղաքացիներին պաշտպանելու և ահաբեկչությանը դիմակայելու համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Արաբական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քուսայ ալ Դահակը։ «Սիրիան կշարունակի իրացնել իր ինքնիշխան իրավունքը, ինչպես նաև իր սահմանադրական և իրավական պարտավորությունը՝ պայքարելու ահաբեկչության դեմ ամբողջ ուժով և վճռականությամբ, և կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու իր քաղաքացիներին, հակազդելու ահաբեկչությունից […]
09:50 04.12.2024
ՄԱԿ-ում արաբական մի խումբ երկրներ դատապարտել են նոյեմբերի վերջին սիրիական Հալեպի վրա տեղի ունեցած ահաբեկչությունը։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։ Արաբական երկրները նաև ընդգծել են «ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունն իր բոլոր ձևերով»: Նոյեմբերի 27-ի առավոտյան ծայրահեղական «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման կազմավորումները լայնածավալ հարձակում են իրականացրել Սիրիայի հյուսիսում։ Համաձայն հանրապետության զինված ուժերի հրամանատարության հայտարարության՝ ահաբեկիչները […]
09:42 04.12.2024
Պաղեստինյան «Քամալ Ադվան» բժշկական համալիրը, որը գտնվում է Գազայի հատվածի հյուսիսում, կրկին հարձակման է ենթարկվել իսրայելական զորքերի կողմից։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով հիվանդանոցի տնօրեն Հուսամ Աբու Սաֆիային։ Նրա խոսքով՝ Քամալ Ադվանը «հինգերորդ անգամ հարձակման է ենթարկվել իսրայելական անօդաչու թռչող սարքերի կողմից, որոնք ռումբեր են նետել շենքի վրա»։ «Ռմբակոծության հետևանքով […]
09:36 04.12.2024
ԱՄՆ-ը մոտենում է վիրտուալ սնանկացմանը. նման կարծիք է հայտնել միլիարդատեր Իլոն Մասկը։ «Ամերիկան շատ արագ է շարժվում դեպի սնանկություն»,- գրել է նա X-ի իր էջում։ Սպասվում է, որ Մասկը գործարար Վիվեկ Ռամասվամիի հետ կգլխավորի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում կառավարության արդյունավետությունը բարելավելու նոր վարչությունը։ Նոյեմբերի 15-ին ԱՄՆ-ի պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցեց […]
09:31 04.12.2024
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը հետաձգել է իր այցը Կորեա՝ Հարավային Կորեայի թերակղզում ռազմական դրության պատճառով, որը տևել է 6 ժամից պակաս։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Շվեդիայի կառավարության ղեկավարն իր այցը պետք է սկսեր դեկտեմբերի 5-ին։ Դեկտեմբերի 2-ին Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը ժամանել է Հարավային Կորեա։
09:26 04.12.2024
Ճապոնիայի կառավարությունն ուշադիր հետևում է իրավիճակին Հարավային Կորեայում, որտեղ նախագահ Յուն Սեոկ Յոլը նախօրեին ռազմական դրություն մտցրեց և մի քանի ժամ անց չեղարկեց այն խորհրդարանում համապատասխան քվեարկությունից հետո։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարարության ղեկավար Գեն Նակատանին։ «Մենք հատուկ ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին»,-Նակատանիի խոսքերը մեջբերում է Kyodo գործակալությունը։ Ավելի վաղ Kyodo-ի կառավարության աղբյուրը հայտնել […]
09:21 04.12.2024
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր չէ իր զինվորականներին ուղարկել Ուկրաինա։ Այս մասին Sky News-ին հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի ներկայացուցիչը։ «Նման պլաններ չկան»,- ասել է նա։ Ավելի վաղ եվրոպական մի շարք հրապարակումներ հայտնել էին, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան քննարկումներ են անցկացնում Ուկրաինա ռազմական կոնտինգենտներ ուղարկելու հնարավորության շուրջ՝ ապահովելու հրադադարի պահպանումը և երաշխավորելու […]