TIME
Ամսաթիվ
29 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+29.09 oC

ԱՇԽԱՐՀ

Էր Ռիադում գործարկվել է մետրոպոլիտենը

00:00 03.12.2024

Էր Ռիադում բացվել է մետրոպոլիտենը, հայտնում է Al-Arabiya-ն։ Մետրոպոլիտենի գործարկման առաջին փուլում վեց գծերից երեքը բաց են։ Առաջինը (38 կմ) անցնում է քաղաքի հյուսիսից հարավ, երկրորդը (29 կմ) կենտրոնից հասնում է Խալիդ թագավորի միջազգային օդանավակայան, իսկ երրորդը (30 կմ) միացնում է հյուսիսային և հյուսիս-արևելյան տարածքները: Մետրոպոլիտենի բացման արարողությունը կատարել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն […]

̰
ԵՄ-ն երկարաձգել է իր հանձնարարականը՝ խուսափել Իրանի և Լիբանանի վրայով թռիչքներ իրականացնել

23:52 02.12.2024

Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունը երկարաձգել է իր հանձնարարականը ավիաընկերություններին՝ խուսափելու Իրանի և Լիբանանի օդային տարածքով թռիչքներից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը, շաբաթ օրը հաղորդել է BFMTV-ն: Գործակալությունը եզրակացրել է, որ չնայած Իսրայելի և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադարին, իրավիճակը Մերձավոր Արևելքում մնում է անկայուն, և ավիաընկերությունները պետք է ուշադիր հետևեն դրան: Խոսելով Իրանի մասին՝ […]

̰
Թրամփը սպառնացել է հաշվեհարդարով, եթե մինչև իր երդմնակալությունը Գազայում պատանդներին ազատ չարձակեն

23:44 02.12.2024

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դաժան հաշվեհարդարով Գազայի հատվածում պատանդներ պահելու համար պատասխանատուներին, եթե մինչև իր երդմնակալությունը հրադադարի համաձայնագիր և պատանդների վերադարձի պայմանավորվածություն չկնքվի: «Թող այս հաղորդագրությունը ծառայի որպես հաստատում, որ եթե պատանդներն ազատ չարձակվեն մինչև 2025 թվականի հունվարի 20-ը, երբ ես հպարտորեն ստանձնում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը, ապա բոլոր նրանք, ովքերվ […]

̰
Իրաքի ՆԳՆ-ն հայտարարել է Սիրիայի հետ սահմանի ամբողջական վերահսկողության մասին

23:36 02.12.2024

Իրաքյան կողմն ապահովել է Սիրիայի հետ սահմանի անվտանգությունը սիրիական մի շարք շրջաններում լարվածության աճի ֆոնին, երկուշաբթի օրը հայտնել է Իրաքի ՆԳՆ-ն։ «Սահմանը ճեղքելը բացարձակապես անհնար է»,-մեջբերում են մերձավորարևելյան լրատվամիջոցները Իրաքի ՆԳՆ ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մուկդադ Միրիի խոսքերը։ Նա հավելել է, որ սահմանին ոստիկաններ են տեղակայվել՝ օգնելու սահմանապահներին և զինվորականներին անվտանգության ապահովման գործում:

̰
Հայ է զոհվել. ծայրահեղ լարված է իրավիճակը Սիրիայում. ի՞նչ է սպասվում հայերին ու Հայաստանին

23:28 02.12.2024

Իրավիճակը Հալեպում ծայրահեղ ծանր է: Զոհ կա արդեն նաև հայերի շրջանում: Ի՞նչ է կատարվում Սիրիայում և ինչու՞ հանկարծ ամեն ինչ այնտեղ կտրուկ լարվեց: Թեմային «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

̰
ԱՄԷ-ն անցկացրել է իր պատմության մեջ ամենամեծ զորահանդեսը

23:12 02.12.2024

Արաբական Միացյալ Էմիրությունները Ազգային տոնը նշել են ռազմական շքերթով, որը կազմակերպիչները բնութագրել են որպես երկրի պատմության մեջ ամենախոշորը, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Միջոցառումը տեղի է ունեցել ի պատիվ Էմիրաթական միասնական պետության ստեղծման 53-րդ տարեդարձի, ինչպես նաև Զինվորական ծառայության մասին օրենքի 10-ամյակի: Շքերթը վարել է ԱՄԷ-ի վարչապետ և Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը։ […]

̰
Բելգիան նոր արտգործնախարար ունի

23:00 02.12.2024

Բելգիայի նոր արտգործնախարար Բեռնար Քվենտինը երկուշաբթի օրը երդում է տվել Բելգիայի թագավոր Ֆիլիպին, հայտնում են ազգային լրատվամիջոցները։ Քվենտինը փոխարինում է Հաջա Լահբիբին, ով Բելգիայի կողմից առաջադրվել է Եվրահանձնաժողովում անդամագրվելու համար և օր առաջ ստանձնել է ԵՀ անդամի պարտականությունները։ Լրատվամիջոցները նշում են բելգիական դիվանագիտության նոր ղեկավարի «երկարատև կարիերան արտաքին գործերի նախարարությունում»։ «Արդեն 23 տարի է, ինչ […]

̰
Թբիլիսիում ոստիկանությունը ցուցարարներից մաքրել է խորհրդարանի դիմացի հրապարակը

22:50 02.12.2024

Թբիլիսիի հատուկ ջոկատայիններն ամբողջությամբ մաքրել են խորհրդարանի դիմացի հրապարակը ցուցարարներից։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Իրավապահները երեք կողմից առաջ են շարժվել դեպի ցուցարարները՝ նրանց առնելով կիսաշրջափակման մեջ։ Հատուկ ջոկատայինները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների ուղղությամբ։ Զգուշացնող ազդանշան է հնչել, որը կոչ է արել ցուցարարներին ցրվել։ Ռուսթավելի պողոտայի մեջտեղում, որտեղ […]

̰
Ինչպիսի՞ վիճակ է հիմա Հալեպի հայկական թաղամասերում

22:40 02.12.2024

Ի՞նչ վիճակ է Սիրիայի հայկական թաղամասերում: Սիրիայում տեղի ունեցող զարգացումների շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել: «Քիչ առաջ խոսել եմ մի սիրիահայի հետ, ով կապ էր հաստատել այս պահին Հալեպում գտնվող իր հարազատների հետ և հետևյալ պատկերն է նկարագրում․ Հալեպում այս պահին քիչ թե շատ կայուն է: Թեև կրակոցներ հնչում էին, բայց հայկական […]

̰
Չինաստանի, Կանադայի և Մեքսիկայի արտահանողները շտապում են ապրանքներ մատակարարել ԱՄՆ մինչև Թրամփի նախագահելը

22:32 02.12.2024

Չինաստանի, Կանադայի և Մեքսիկայի արտահանողները ջանքեր են գործադրում արագացնելու մատակարարումները Միացյալ Նահանգներ այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը խոստացել է նոր մաքսատուրքեր մտցնել այդ երկրներից ապրանքների վրա ԱՄՆ նախագահ լինելու առաջին օրը, գրում է Financial Times-ը։ Նոյեմբերի 25-ին Թրամփը հայտարարել է, որ հավելյալ 10 տոկոս մաքսատուրք կսահմանի բոլոր ներկրվող չինական ապրանքների վրա, եթե Պեկինը քայլեր […]

̰
Նեթանյահուն «Հըզբոլլահի» կողմից Իսրայելի գնդակոծությունն անվանել է զինադադարի կոպիտ խախտում

22:24 02.12.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի հյուսիսում գտնվող Դով լեռան վրա շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների հրթիռակոծությունը հրադադարի կոպիտ խախտում է անվանել և խոստացել է «վճռական» պատասխան տալ արմատականների գործողություններին։ «Հըզբոլլահի կողմից Դով լեռան շրջանի հրետակոծությունը հրադադարի կոպտագույն խախտում է, և Իսրայելը կպատասխանի վճռականորեն և ամբողջ ուժով։ Մենք վճռական ենք շարունակելու հրադադարի պահպանումը և արձագանքելու «Հըզբոլլահի» կողմից […]

̰
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայի հարցով հրատապ նիստ կանցկացնի

22:16 02.12.2024

Մի քանի երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը և Չինաստանը, պաշտպանել են Սիրիայի խնդրանքը՝ դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ բաց նիստ հրավիրել՝ կապված երկրի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ահաբեկչության հետ։ «Հետևորդների և լրագրողների բազմաթիվ հարցերի հետ կապված, հայտնում եմ ձեզ, որ սիրիացիները խնդրել են Անվտանգության խորհրդի հրատապ բաց նիստ անցկացնել՝ կապված երկրի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ահաբեկչության հետ։ […]

̰
Ես այսօր եկել եմ խաղաղության առաքելությամբ․ Պետեր Սիյարտո

22:08 02.12.2024

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն երկուշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը Մոսկվա է ժամանել «խաղաղության առաքելությամբ»։ «Ես այսօր կրկին եկել եմ, այդ թվում՝ խաղաղության առաքելությամբ, մենք տեսնում ենք, որ վերջին հազար օրվա ընթացքում ոչ մի լավ բան չի նկատվել ուկրաինական ուղղությամբ, մենք տեսնում ենք միայն էսկալացիայի սպառնալիք», – ասել […]

̰
«Հըզբոլլահը» հրադադարից հետո առաջին անգամ հարվածներ է հասցրել իսրայելական դիրքերին

21:40 02.12.2024

Երկուշաբթի օրը լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը, Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրից հետո առաջին անգամ, հայտարարել է իսրայելական բանակի դիրքերի վրա հարձակման մասին Լիբանանի սահմանամերձ Քֆար Շուբա գյուղի շրջանում, հաղորդում է «Ալ-Մանար» հեռուստաալիքը՝ վկայակոչելով  շարժման հայտարարությունը: «Իսլամական դիմադրությունը երկուշաբթի երեկոյան ինքնապաշտպանական պատասխան է ձեռնարկել՝ թիրախավորելով իսրայելական բանակի Ռուվեյսաթ ալ Ալամ տեղանքը օկուպացված լիբանանյան Քֆար Շուբայի բլուրներում», – ասվում […]

̰
Ռուսաստանը արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ամերիկյան նախագահության ծրագիրը

21:32 02.12.2024

Ռուսաստանը դեկտեմբերին արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամերիկյան նախագահության աշխատանքային ծրագիրը՝ դրանում Ուկրաինայի հարցով հանդիպում ներառելու պատճառով, հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ Նոյեմբերին Ռուսաստանի Դաշնությունը արգելափակել էր նաև Անվտանգության խորհրդի նախագահի (Մեծ Բրիտանիա) աշխատանքային ծրագիրը նույն պատճառով։ Միևնույն ժամանակ, Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագիրը ՄԱԿ-ի անդամներին, լրագրողներին և այլ անձանց առաջիկա […]

̰
Իրաքի ռազմականացված միավորումները տեղափոխվում են Սիրիա՝ զինվորականներին օգնելու համար

21:24 02.12.2024

Իրաքում իրանամետ ռազմականացված միավորումների խմբերը Սիրիա են տեղափոխում իրենց գրոհայինների մի մասին, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Գործակալությունը մեջբերում է այս ուժերի անանուն հրամանատարի խոսքերը, որի խոսքով, մարտերին մասնակցելու համար արդեն Սիրիայում գտնվող մարտիկները բարձր պատրաստվածության են բերվել: Բացի այդ, նրանց օգնություն է ուղարկվել Իրաքից։ Ըստ որոշ տեղեկությունների, երկուշաբթի գիշերը մի քանի հարյուր մարտիկ հատել […]

̰
Պուտինը հայտարարել է Իրանի հետ համաձայնագրի ստորագրման արարողության նախապատրաստման մասին

21:00 02.12.2024

Ռուսաստանը և Իրանը համաձայնեցնում են Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրման ժամկետը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են տարբեր ոլորտներում ռուս-իրանական համագործակցության զարգացման ընթացիկ հարցեր, այդ թվում՝ հաշվի առնելով հոկտեմբերին Կազանում կայացած հանդիպման պայմանավորվածությունները։ Հոկտեմբերի […]

̰
ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ Գազայում սպանվել է իսրայելցի 33 պատանդ

20:52 02.12.2024

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պնդում է, որ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր սպանվել է անկլավի տարբեր խմբավորումների կողմից պահվող 33 պատանդ։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է արմատական ​​կազմակերպության Telegram ալիքում։ «Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների պատճառով սպանվել է 33 իսրայելցի պատանդ, իսկ նրանցից ոմանց հետքերը կորցրել են», – նշվում է տեքստում։

̰
Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է արել դուրս չգալ օրենքի սահմաններից

20:44 02.12.2024

Վրաստանի ՆԳՆ-ն դիմել է Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի մասնակիցներին՝ կոչ անելով դուրս չգալ օրենքի սահմաններից և իրենց բողոքն արտահայտել առանց իրավախախտումների։ «Հավաքվածներից ոմանք վնաս են հասցնում ենթակառուցվածքին, ցուցարարներն իրենց հետ ունեն  տարբեր վտանգավոր նյութեր, որոնք, հավանաբար, ինչպես նախորդ օրերին, կօգտագործվեն բռնի գործողություններ իրականացնելու համար։ Վրաստանի օրենսդրությունն ապահովում է հավաքների, ցույցերի իրավունքը, ինչպես նաև […]

̰
Բայրամովն ու Բոչորիշվիլին քննարկել են տարածաշրջանային հարցեր

20:36 02.12.2024

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Վրաստանի նորանշանակ ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի միջև։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև բարեկամական և ռազմավարական գործընկերության ներկա վիճակը, ինչպես նաև ապագայում այդ հարաբերությունների հետագա զարգացման ընթացիկ ծրագրերն ու հեռանկարները։ Նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ոլորտների […]

̰
AP. ԱՄՆ-ը 725 միլիոն դոլարի զենք կուղարկի Ուկրաինա

20:29 02.12.2024

Ամերիկյան վարչակազմը պատրաստվում է Ուկրաինային ուղարկել 725 միլիոն դոլար արժողությամբ զենքի ևս մեկ փաթեթ, այդ թվում՝ հակահետևակային ականներ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նրա խոսքով՝ ռազմական օգնության փաթեթը կներառի նաև հակադրոնային համակարգեր և զինամթերք HIMARS բազմակի արձակման հրթիռային համակարգերի համար։

̰
Զելենսկին խոստովանել է, որ Շոլցի այցից հետո Taurus-ի հետ կապված տարաձայնություններ են մնացել

20:09 02.12.2024

Ուկրաինայի և Գերմանիայի միջև տարաձայնությունները «Տավրուս» հեռահար հրթիռների մատակարարման հարցում պահպանվում են, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Կիև կատարած այցից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Ասուլիսի հատվածները հրապարակում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ «Օլաֆը և ես ընդհանուր տեսակետներ ունենք որոշ հարցերի վերաբերյալ, բայց մենք նաև տարբեր տեսակետներ ունենք», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, […]

̰
Երգիչ Էլթոն Ջոնը կորցրել է տեսողությունը

19:43 02.12.2024

Բրիտանացի երգիչ, երգահան Էլթոն Ջոնը հայտարարել է, որ չի կարողացել դիտել իր նոր մյուզիքլը, քանի որ աչքի վարակի պատճառով կորցրել է տեսողությունը։ Էլթոն Ջոնը դեկտեմբերի 1-ին Լոնդոնում այցելել է «Սատանան կրում է Պրադա» մյուզիքլի բացման երեկոյին և հանդիսատեսին ասել, որ չի կարողացել գալ փորձերից շատերին, որովհետև զրկվել է տեսողությունից։ «Ինձ համար շատ դժվար է մյուզիքլը […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ահազանգում է Գազայում Իսրայելի հարձակումներից հետո հաշմված երեխաների մասին

19:09 02.12.2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ահազանգում է Գազայի երեխաների մասին, որոնք հաշմանդամություն ունեն՝ Իսրայելի հարձակումներից հետո: «Անդամահատված երեխաների ամենամեծ թիվն այժմ Գազայի հատվածում է, որտեղ Իսրայելի ռազմական գործողությունը շարունակվում է 2023 թվականի հոկտեմբերից: Երեխաները վիրահատվում են նույնիսկ առանց անզգայացման: Այն, ինչ մենք տեսնում ենք, կարող է լինել ամենածանր միջազգային հանցագործությունը», -այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար […]

̰
Իսրայելը Լիբանանում հարվածել է ռազմական մեքենաների

18:17 02.12.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է ռազմական մեքենաների վրա, որոնք շարժվում էին Լիբանանի արևելքում գտնվող «Հեզբոլլահ»-ի հրթիռային գործարանի տարածքում՝ խախտելով գործող հրադադարը, երկուշաբթի օրը հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «Երեկ և այսօր առավոտյան Իսրայելի պաշտպանության ուժերը գործել են հարավային Լիբանանում՝ ի պատասխան «Հեզբոլլահ»-ի մի քանի հարձակման, որոնք վտանգ են ներկայացնում իսրայելցի խաղաղ բնակիչների համար և խախտում […]

̰
Ներկայացվել է ՀՀ փորձը՝ որմնանկարների պահպանության և վերականգնման ուղղությամբ

18:06 02.12.2024

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը Մոսկվայի կառավարության հրավերով որպես վերականգնման միջազգային փորձագետ մասնակցել է «Պրոռեստավրացիյու-2024» մշակութային ժառանգության պահպանությանը միտված միջոցառմանը: Նախարարության ներկայացուցիչը ներկայացրել է «Հայկական որմնանկարչության պահպանությանը և վերականգնմանը միտված խնդիրները» թեմայով զեկույց՝ հանրահռչակելով ՀՀ պատմության և մշակույթի մոնումենտալ գեղանկարչության հուշարձանները, անդրադարձ կատարելով պահպանությանն ու վերականգնմանը միտված լիազոր մարմնի […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄՔԴ նախագահի և գլխավոր քարտուղարի հետ

17:50 02.12.2024

Դեկտեմբերի 2-ին Հաագա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄՔԴ նախագահ Տոմոկո Ականեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, դատարանի առաջին փոխնախագահ Ռոզարիո Սալվատորե Այտալան և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընթացիկ տարվա փետրվարին Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությունից ի […]

̰
Հալեպում ահաբեկիչները առևանգում են մարդկանց և թալանում տներ. լրատվամիջոցներ

17:16 02.12.2024

Ահաբեկիչները զանգվածային թալան են սկսել Հալեպ քաղաքում և առևանգում են քաղաքացիների, երկուշաբթի հայտնել է սիրիական SANA գործակալությունը։ «Ահաբեկչական խմբավորումները կոտրում են ու թալանում պետական ​​և մասնավոր սեփականությունում գտնվող գույքը, նրանք նաև մտնում են սովորական քաղաքացիների տներ՝ խլելով անձնական իրերը և առևանգելով մարդկանց»,- ասվում է հաղորդագրությունում: «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորումը մի շարք զինված կազմավորումների հետ […]

̰
Ակնկալում եմ մեր սերտ համագործակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման համար. Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդի նախագահին

17:12 02.12.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Անտոնիու Կոշտային՝ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: «Իմ անկեղծ շնորհավորանքն եմ հայտնում Անտոնիու Կոշտային՝ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով: Մաղթում եմ ամենայն հաջողություն իր պաշտոնավարման ընթացքում և ակնկալում մեր սերտ համագործակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման համար՝ հիմնված ընդհանուր արժեքների ու շահերի վրա»,- գրել է ՀՀ վարչապետը X-ի իր […]

̰
Նախագահն ու ԱՄԷ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև բազմաշերտ համագործակցության վերաբերյալ օրակարգային հարցեր

17:03 02.12.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլային: «Ջերմորեն շնորհավորում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 53-րդ տարեդարձը: Ցանկանում եմ ընդգծել Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները, որոնք աչքի են ընկնում ամուր և դինամիկ զարգացող բազմոլորտ համագործակցությամբ: Ցանկանում եմ նաև արտահայտել իմ բարձր գնահատանքը Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների […]

̰
BACK_TO_TOP