Ինչպիսի՞ վիճակ է հիմա Հալեպի հայկական թաղամասերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+10.09 oC

Ինչպիսի՞ վիճակ է հիմա Հալեպի հայկական թաղամասերում

22:40 02.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ի՞նչ վիճակ է Սիրիայի հայկական թաղամասերում: Սիրիայում տեղի ունեցող զարգացումների շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել:

«Քիչ առաջ խոսել եմ մի սիրիահայի հետ, ով կապ էր հաստատել այս պահին Հալեպում գտնվող իր հարազատների հետ և հետևյալ պատկերն է նկարագրում․ Հալեպում այս պահին քիչ թե շատ կայուն է: Թեև կրակոցներ հնչում էին, բայց հայկական թաղամասերից բավական հեռու:

Թաղամասում խանութները բաց են, մթերքի պակաս չկա, շատերը կուտակել են որոշակի պաշարներ՝ ապահովագրվելով ահա այսպիսի դեպքերից:

Կրոնական և աշխարհիկ հայկական ինստիտուտները համախմբվել են այս մարտահրավերին դիմագրավելու նպատակով, Բերիո թեմը տարածել է հեռախոսի համար, որով կարիք ունեցողները կարող են դիմել և օգնություն ստանալ, ձևավորվել են երիտասարդ կամավորների խմբեր, որ անհրաժեշտության դեպքում արագ օգնություն տրամադրեն դիմողներին:

Պետական կառույցների հետ կապը օգնում է համակարգել Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը և նաև Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը, ով նույնպես հայ համայնքի ակտիվ գործիչ է, այս հարցում, վստահ եմ, օգտակար է գտնվել հայերին:

Ցավոք, հյուպատոսությունն այդ իմաստով սահմանափակված է, քանի որ գլխավոր հյուպատոսն այժմ Հալեպում չէ: Լուրեր էին տարածվել, թե նա, իբր, վտանգը հաշվի առնելով լքել է քաղաքը:

Դե արտգործնախարարությունը պարզաբանում է, թե նա Դամասկոս էր մեկնել մինչ այս լարվածությունը, որ հավատարմագրեր ստանա իշխանություններից, և այժմ չի կարողանում վերադառնալ, քանի որ ճանապարհներն իսկապես անվտանգ չեն »,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Որքա՞ն հայ կա հիմա Հալեպում, ի՞նչ զարգացումների սպասել:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:43 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

«Ռեալը» մեծ հարգանքով հրաժեշտ կտա Անչելոտիին

08:33 30.04.2025

«Ռեալը» մեծ հարգանքով հրաժեշտ կտա Անչելոտիին

Կառլո Անչելոտին այս ամռանը կհեռանա «Ռեալից», մադրիդյան ակումբը ցանկանում է նրան հրաժեշտ տալ մեծ հարգանքով, հաղորդում է Relevo-ն: Իտալացուն կվճարվի նրա պայմանագրով սահմանված ամբողջ աշխատավարձը, և նա կստանա ակումբի ցմահ դեսպանի դեր մարզչական կարիերան ավարտելուց հետո։ «Ռեալը» հստակեցրել է, որ չի խանգարի 65-ամյա մասնագետի` Բրազիլիայի հավաքականը գլխավորելուն։ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ մարզիչը հեռանա լիակատար […] ...

Սիրիան աջակցում է պաղեստինցիներին և պահանջում է հրադադար Գազայում․ ԱԳՆ

08:25 30.04.2025

Սիրիան աջակցում է պաղեստինցիներին և պահանջում է հրադադար Գազայում․ ԱԳՆ

Սիրիայի իշխանություններն աջակցում են պաղեստինցիներին եւ պահանջում են Գազայի հատվածում անհապաղ հրադադար հաստատել։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շիբանին՝ ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամների առջև։ «Մենք աջակցում ենք Պաղեստինի ժողովրդին Գազայի հատվածում: Մենք պահանջում ենք Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցում և մարդասիրական օգնության անխոչընդոտ […] ...

ՄԱԿ-ի դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ Սուդանի ցեղասպանության գործով

08:16 30.04.2025

ՄԱԿ-ի դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ Սուդանի ցեղասպանության գործով

Արդարադատության միջազգային դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ միջանկյալ միջոցների մասին՝ Սուդանի հայցով, որը Աբու Դաբիին մեղադրում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան խախտելու մեջ։ Այս մասին ասված է իշխանության հայտարարության մեջ։ Սուդանը մարտին հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ մեղադրելով ԱՄԷ-ին Սուդանում, մասնավորապես Արևմտյան Դարֆուր նահանգում բնակվող մասալիթ էթնիկ խմբի նկատմամբ կոնվենցիայի […] ...

Թյուրամը  ապաքինվել է, Պավարը վնասվածք ստացել․ «Ինտերը»՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ

08:06 30.04.2025

Թյուրամը ապաքինվել է, Պավարը վնասվածք ստացել․ «Ինտերը»՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղից առաջ «Ինտերի» մեկ ֆուտբոլիստ ապաքինվել է վնասվածքից, իսկ մյուսը՝ վնասվածք ստացել, գրում է La Gazzetta dello Sport-ը: Հարձակվող Մարկուս Թյուրամն ազդրի վնասվածքից հետո ապաքինվել է և ընդհանուր խումբ վերադարձել: Նա բաց էր թողել թիմի նախորդ 3 խաղերը: Հանդիպմանը չի մասնակցի պաշտպան Բենժամեն Պավարը: Ֆրանսիացին վնասվածք է ստացել Ա […] ...

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

08:00 30.04.2025

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...

BACK_TO_TOP