21:32 02.12.2024
Ռուսաստանը դեկտեմբերին արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամերիկյան նախագահության աշխատանքային ծրագիրը՝ դրանում Ուկրաինայի հարցով հանդիպում ներառելու պատճառով, հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Նոյեմբերին Ռուսաստանի Դաշնությունը արգելափակել էր նաև Անվտանգության խորհրդի նախագահի (Մեծ Բրիտանիա) աշխատանքային ծրագիրը նույն պատճառով։ Միևնույն ժամանակ, Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագիրը ՄԱԿ-ի անդամներին, լրագրողներին և այլ անձանց առաջիկա իրադարձությունների մասին ծանուցելու «զուտ ոչ պաշտոնական» ձև է, պարզաբանել են Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը։ Ֆորմալ առումով նիստը համաձայնեցված է համարվում միայն դրա կայացման օրը, երբ խորհուրդը հաստատում է օրակարգը։
«Ինչպես և ես սպասում էի, ամերիկացիները սկզբունքայնություն դրսևորեցին ինչպես բրիտանացիները, ովքեր մեկ ամիս մնացին առանց Անվտանգության խորհրդի հաստատված աշխատանքային ծրագրի՝ հրաժարվելով Ուկրաինայի հարցով հանդիպումը հանել իրենց նախագծից։ Դժվար է ասել, թե այստեղ ինչն է ավելի մեծ ազդեցություն ունեցել՝ ամերիկյան համառությո՞ւնը, թե՞ անգլո-սաքսոնական համերաշխությունը։ Բայց արդյունքը նույնն է։ Մենք հենց սկզբից կանխատեսելի և թափանցիկ էինք մեր դիրքորոշման հարցում»,- գրել է Պոլյանսկին Telegram-ի ալիքում։
Ամեն ամիս Անվտանգության խորհրդի նախագահությունը մի երկրից փոխանցվում է մյուսին։ Նոյեմբերին նախագահում էր Մեծ Բրիտանիան, իսկ դեկտեմբերին՝ Վաշինգտոնը։
10:49 31.05.2025
«Ինտերի» առաջատարը կարող է լքել ակումբը10:33 31.05.2025
Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումըԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը, որը ներառում է որոշակի դեղամիջոցի ընդունում։ Նա նշել է, որ հիվանդությունը չի ազդել այլ օրգանների վրա։ «Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց։ Մեկ կոնկրետ դեղահաբ վեց շաբաթ, հետո՝ մեկ այլ։ Ոչ մի օրգան չի տուժում։ Իմ ոսկորներն ամուր են», – ասել […] ...
10:19 31.05.2025
Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններՄայիսի 31-ին, ժամը 00:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկի մոտակայքում հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդանանց 2/51 հասցեի մոտակայքում գտնվող նախկին գործարաններից մեկի մոտակայքում այրվում են չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակ և […] ...
10:00 31.05.2025
«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը, որը վերաբերում է Տիջանի Ռեյնդերսի տրանսֆերին, հայտնում է ինսահդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբը 50 միլիոն եվրո է առաջարկել՝ նիդերլանդցի կիսապաշտպանի համար, սակայն «Միլանը» ակնկալում է ստանալ 75-80 միլիոն: Բրիտանացիները դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հետևում էին նիդերլանդցի ֆուտբոլիստի շուրջ իրավիճակին, սակայն «Միլանը» կարողացել էր երկարաձգել պայմանագիրն իր աստղի հետ: […] ...
09:35 31.05.2025
Հեգսեթ. ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի հակամարտությունը, փոխում է պաշտպանական գնումների մոտեցումըՄիացյալ Նահանգներն ուսումնասիրում է Ուկրաինայում ռազմական գործողությունների փորձը և փոխում է զենքի գնման համակարգի նկատմամբ իր մոտեցումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ ելույթ ունենալով Սինգապուրի «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ֆորումում, որը հեռարձակվել է Պենտագոնի կայքում։ «Շատերիդ նման, մենք էլ ուկրաինական հակամարտությունից սովորեցինք, որ պատերազմի բնույթն արագ փոխվում է։ Մենք այլևս չենք կարող […] ...
09:17 31.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:00 31.05.2025
«Ռեալը» ուկրաինացի դարպասապահին փոխարինելու տարբերակ է գտելՄադրիդի «Ռեալը» դիտարկում է «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային հրավիրելու տարբերակը, հայտնում է As-ը: «Ռեալը» գործարքը կփորձի իրականացնել այն դեպքում, եթե ուկրաինացի Անդրեյ Լունինը հեռանա: Ժոան Գարսիայի ծառայություններով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Արսենալն» ու «Նյուքասլը»: ...