12:00 22.12.2019
Գլազգոյի Ամերիկյան համալսարանի հետազոտողները պարզել են, որ լուսանկարների միջոցով կարելի է բավական ճշգրիտ որոշել մարդու եկամուտների չափը: Գիտնականները անցկացրել են մի գիտափորձ, որի ընթացքում նրանք խմբին ցույց են տվել սև և սպիտակ լուսանկարներ՝ դեմքի չեզոք արտահայտությամբ, ապա խնդրել են նշել լուսանկարներում պատկերված անձանց եկամուտները: Ուսումնասիրության համար նրանք վերցրել են տարեկան ավելի քան 150 հազար դոլարից […]
11:30 22.12.2019
ARussianAndHisBike անունով օգտատերը պատմել է մի պատմություն, որի պատճառով քիչ է մնացել՝ սրտի կաթված ստանա: Բանն այն է, որ նրա կինը լվացքի հետ միասին «լվացքի մեքենայի մեջ է գցել» նաև իրենց փոքրիկ երեխային … Համենայն դեպս, հայրիկին այդպես է թվացել, երբ նա տեսել է իր փոքրիկ դստեր դեմքը լվացքի մեքենայի մեջ: Այնուամենայնիվ, ամեն ինչ այդքան […]
11:11 22.12.2019
Գիտնականները ստեղծել են Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնի առավել մանրամասն պատկերը: Նրանց աշխատանքի արդյունքը ցույց է տրվել European Southern Observatory (ESO)-ի YouTube-ի պաշտոնական ալիքում հայտնված տեսանյութում: Նկարն արվել է HAWK-I ինֆրակարմիր խցիկի շնորհիվ: Արդյունքում ստացված պատկերը հստակ ցույց է տալիս մեր գալակտիկայի կենտրոնական մասը` աստղային փոշու ամպերի միջով: Գիտնականները ցույց են տվել նաև աստղադիտակի ֆոտոխցիկի և […]
10:49 22.12.2019
Apple-ի, Alphabet- ի՝ Google-ի մայր ընկերության, Tesla-ի, Dell-ի և Microsoft-ի դեմ կոլեկտիվ դատական հայց են ներկայացրել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կոբալտի հանքահորերում երեխաների մահվան դեպքով: Այս մասին հաղորդել են IRAdvocate-ի իրավապաշտպանները։ Վաշինգտոնի դատարան է դիմել 14 ընտանիք, որոնց երեխաները կա´մ մահացել են, կա´մ մարմնական վնասվածքներ են ստացել բրիտանական Glencore առևտրային ապրանքանիշի հանքավայրերում։ Խոսքը հինգ երեխայի մահվան […]
10:00 22.12.2019
Գրիպի վիրուսը և ռինովիրուսը կանխում են միմյանց տարածումը: Հետազոտությունների արդյունքում նման բացահայտում են արել Գլազգոյի համալսարանի գիտնականները: Հետազոտության ժամանակ ուսումնասիրվել է վերջին 9 ամիսների շնչառական հիվանդության 44.2 հազար դեպք: 11 խմբի վիրուսների գենետիկական նյութի համար հիվանդների ստուգման հիման վրա կազմվել է այդ վիրուսների փոխազդեցության մոդել: Ուսումնասիրված վիրուսների մեծ մասի համար մեկ անձի վարակվելու հավանականությունը դրական […]
23:37 21.12.2019
Չինացի գիտնականները հայտարարել են, որ աշխատում են EAST ջերմամիջուկային ռեակտորի ստեղծման ուղղությամբ, որը կոչում են նաև «արհեստական Արև»: Մինչև 2020 թվականը այն լիովին պատրաստ կլինի գործարկման, հայտնում է Newsweek-ը: Գիտնականները պնդում են, որ «արհեստական արև»-ը 13 անգամ ավելի տաք կլինի, քան իրականը: Դրա ջերմաստիճանը կհասնի մինչև 200°С: Ըստ փորձագետների ծրագրի՝ գործարկումից հետո սարքը կարտադրի էներգիա՝ […]
23:25 21.12.2019
Աշխարհահռչակ երգչուհի Lady Gaga-ն չի հիշում, թե երբ է վերջին անգամ լոգանք ընդունել: Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ում: Օգտատերերը մեկնաբանություններում նշում են, որ նա այնքան զբաղված է նոր ալբոմի հետ կապված աշխատանքներով, որ անգամ չի հասցնում լոգանք ընդունել: #LG6 my assistant: when’s the last time you bathed me: i don’t remember — Lady […]
23:10 21.12.2019
Համացանցում հրապարակվել է ճապոնական ANA (All Nippon Airways) ընկերության Boeing 767 ինքնաթիռի հարկադիր վայրէջքի տեսանյութը: Այս մասին հայտնել է Nippon TV News 24 Japan-ը: Հայտնի է, որ ինքնաթիռը դուրս է եկել Տոկիոյի Ֆուկուոկա օդանավակայանից, սակայն ավելի ուշ աջ շարժիչի այրման պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Հանեդա միջազգային օդանավակայանում: Միջադեպի ժամանակ ինքնաթիռում եղել է 270 ուղևոր […]
22:09 21.12.2019
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երկու զբոսանավեր են բախվում: Այս մասին հայտնել է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկայի Կոսումել կղզու մոտակայքում, երբ նավերը մոտեցել են ափին: Հայտնի է, որ զբոսանավերից մեկում եղել է մոտ 3 հազար ուղևոր, իսկ մյուսում՝ ավելի քան 2 հազար: Բախման հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել 6 մարդ: Զբասանավերի ընկերությունը […]
21:45 21.12.2019
Ռումինիայի խորհրդարանում տեղի է ունեցել Կլաուս Յոհաննեսի երդմնակալության արարողությունը: Նա 5 տարի ժամկետով ստանձնել է Ռումինիայի նախագահի պաշտոնը: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Երկրում նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Յոհաննեսը: Նա ընտրությունների երկրորդ փուլում հավաքել էր ձայների 66․06 տոկոսը, իսկ իր գլխավոր մրցակիցը՝ նախկին վարչապետ Վիորիկա Դենչիլեն՝ 33․95 տոկոսը: Նա Ռումինիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում […]
21:32 21.12.2019
Մեծ Բրիտանիայի արքայազն Ֆիլիպը բժիշկների խորհրդով տեղափոխվել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: 98-ամյա արքայազնը տեղափոխվել է հիվանդանոց իրեն բուժող բժշկի խորհրդով՝ նախազգուշական միջոցներից ելնելով: Ավելի վաղ նա հիվանդացել էր: Հայտնի է, որ արքայազնը հիվանդանոցում կմնա մի քանի օր:
20:28 21.12.2019
Ահաբեկիչները գրոհել են Սիրիայի երեք էներգետիկ օբյեկտների վրա, հայտնում է SANA գործակալությունը: Նշվում է, որ գրոհները տեղի են ունեցել Հոմս քաղաքի նավթավերամշակման գործարանում, երկրի կենտրոնական մասում գտնվող գազային կայանում և Էր-Ռայան կայարանում: Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ահաբեկչությունները «համաժամանակեցվել են»: Հրդեհաշիջման և տեխնիկական խմբերին հաջողվել է «հաղթել» հրդեհներին:
20:00 21.12.2019
Ֆրանսիական հակամենաշնորհային ծառայությունը ամերիկյան Google ընկերությանը տուգանել է 150 միլիոն եվրոյի չափով շուկայի գերիշխող դիրքի չարաշահման պատճառով: Այս մասին նախօրեին հաղորդել է Le Monde թերթը: Ֆրանսիական կարգավորողը կարծում է, որ Google Ads գովազդային հարթակի կանոնները կիրառվում են «անարդար և պատահական», և դրա ղեկավարները ջնջում են օգտատերերի օգտահաշիվները՝ առանց որևէ տեսանելի պատճառի: Google-ի գործունեության հետաքննությունը սկսվել […]
19:45 21.12.2019
Յակուտսկում պետը ծեծի է ենթարկել աշխատակցին, երբ վերջինս իր աշխատասենյակ է մտել արձակուրդի դիմումը ձեռքին, հայտնում է Telegram-ի Mash ալիքը: Պետը ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Վիկտոր Լեբեդևն է: Լեբեդևը Саханефтегазсбыт ընկերության գլխավոր տնօրենն է և տիտղոսակիր մարզիկ: Ըմբշամարտն ու թիմի կառավարումը նման բաներ են. Լեբեդևը մարզական ոլորտում ունեցած գիտելիքները փորձել է կյանքի կոչել կոլեկտիվում Վլադիմիր […]
19:30 21.12.2019
Միացյալ Նահանգներում գտնված արխայիկ անտառի մնացորդները ամենահին ծառերն են, որ երբևէ հայտնաբերվել են Երկրագնդի վրա։ Դրանք հայտնաբերվել են Նյու Յորք նահանգի Կահիրե բնակավայրում։ Գտնված մնացորդները 386 միլիոն տարեկան են։ Ծառերի «տեսանելի» մասերից ոչինչ չի պահպանվել, հայտնաբերվել են միայն արմատների հետքերը՝ քարացած ապարների մեջ։ Հիմա այդ «անտառի» 3000 քառակուսի մետրն արդեն ուսումնասիրված է։ Արդյունքում արդեն պարզ […]
18:30 21.12.2019
Յուրաքանչյուր հինգերորդ ռուսաստանցին ծրագրում է վարկ վերցնել Ամանորի նվերներ գնելու համար: Այդ մասին հայտնում է ТАСС-ը: «Հինգից մեկը մտադիր է վարկային միջոցներով նվերներ գնել. այդպես է պատասխանել է հարցվածների 22%-ը. ամենից հաճախ՝ 35-46 տարեկան ՌԴ քաղաքացիները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հարցվածների 79%-ը նախատեսում է նույն գումարը ծախսել տոնի ժամանակ, 14%-ն ակնկալում է […]
18:14 21.12.2019
Կոլումբիայի Մեդելյին քաղաքում բացվել է հիշատակի ծառուղի-այգի, որը նվիրված է այն մարդկանց հիշատակին, որոնք զոհ են դարձել նարկոբարոն Պաբլո Էսկոբարի գործունեությանը։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Այգին բացվել է այն տեղում, որտեղ նախկինում եղել է Էսկոբարին պատկանող տունը։ Այն քանդել են, տեղը կառուցել այգին, որտեղ կենտրոնական մասում դրված է Հիշատակի պատ։ 70 մետր երկարություն […]
17:55 21.12.2019
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի Brexit-ի օրինագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 358 պատգամավոր, դեմ՝ 234-ը: Օրինագիծն արգելում է անցումային շրջանի երկարաձգումը, որի ընթացքում Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա Եվրամիությունից, բայց հետևի դրա կանոններին: Այս մասին հայտնել է BBC-ն: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում տեղի էին ունեցել արտահերթ խերհրդարանական ընտրություններ, […]
17:44 21.12.2019
Համացանցում հայտնվել են նոր` iPhone SE 2-ի լուսանկարը և տեսանյութ, որն Apple-ը պատրաստվում է ներկայացնել 2020թ. առաջին եռամսյակում: Դատելով լուսանկարից՝ iPhone SE2-ը կլինի iPhone 5-ի և iPhone 11-ի հիբրիդը: Առաջինից նա ժառանգել է հարթ եզրերով մետաղական կորպուսը, երկրորդից՝ տեսախցիկ՝ հետևի մասում: Նորույթը հագեցած կլինի Sharp-ի արտադրության 5-դյույմանոց էկրանով: Հեռախոսը աշխատում է 4G կապով: Ենթադրվում է, […]
17:14 21.12.2019
Ձմեռային զվարճանքների համար Կիևը գնել է 30 տոննա ձյուն: Ջերմ եղանակի պատճառով Ուկրաինայի մայրաքաղաքում ձյուն չկա, հայտնում է izvestia.ru-ն: Киев купил 30 тонн снега для зимних забав. В столице Украины снега нет из-за теплой погоды: pic.twitter.com/3JrSvsKjVD — IZ.RU (@izvestia_ru) December 21, 2019
16:00 21.12.2019
Հնդկաստանում բողոքի ցույցերի ընթացքում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի: Այս մասին նախօրեին հաղորդել էր The National-ը: «Հնդկաստանի մի շարք քաղաքներում, մասնավորապես Նյու Դելիում տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, և տասնյակ մարդիկ են տուժել շատերի կարծիքով հակաիսլամական համարվող օրենքի դեմ խոշորագույն բողոքի ցույցերից մեկի ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում […]
15:45 21.12.2019
Օրենբուրգի շրջանի նահանգապետ Դենիս Պասլերը կատարել է «Ցանկությունների եղևնի» ակցիայի յոթամյա մասնակցի երազանքը՝ նրան և Բուզուլուկի 45 հաշմանդամ երեխաների ծանոթացնելով իրական Ձմեռ պապիկին սոճու անտառում, այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Յոթ տարեկան Սոֆյա Եվդոկիմովան գրել էր, որ ինքը երազում է հանդիպել Ձմեռ պապիկին: «Շրջանի նահանգապետ Դենիս Պասլերը հանդես է եկել որպես երեխաների ցանկությունները կատարող […]
15:30 21.12.2019
Սիրիայի նավթարդյունաբերության ոլորտի պաշտոնյաները հայտարարել են, որ երեկ երեկոյան հարձակումներ են իրականացվել Հոմս քաղաքի նավթավերամշակման գործարաի վրա: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Հայտնի է, որ վնասվել են գործարանի երկու գազային բլոկները: Խաթարվել է արտադրությունը: Գործարանի տնօրենը հարձակումը որակել է որպես ահաբեկչություն: Հոմս քաղաքի նավթավերամշակման այս գործարանը երկու հիմնական վերամշակող ընկերություններից է, որն ապահովում […]
15:11 21.12.2019
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաները շարունակվում են: Ցուցարարները բողոքում են երկրի նախկին կրթության նախարարի և արդեն նորանշանակ վարչապետի դեմ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Հասան Դիաբը սուննի է, սակայն խորհրդարանում նրան աջակցություն են ցուցաբերել շիա ուժերը և չեն պաշտպանել սուննիները: Բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահ մարմինների հետ: Ակցիայի մասնակիցները […]
14:39 21.12.2019
Նվազագույնը 18 մարդ է զոհվել Հոնդուրասի բանտերից մեկում՝ բանտարկյանտեղի միջև ունեցած բախման հետևանքով: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Նշվում է, որ ևս 16 մարդ վնասվածք է ստացել: Անկարգությունները սկսվել են մի քանի օր անց այն բանից հետո, երբ Հոնդուրասի իշխանությունները բանտերում սահմանել են արտակարգ դրություն: Այս պահին բանտում հանգիստ է, լարված վիճակը հանդարտվել է: […]
14:28 21.12.2019
Խորվաթիայում այսօր լռության օր է: Մինչ ընտրական տեղամասերի փակումը երկրում արգելվում է նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների օգտին ցանկացած քարոզչություն: Խորվաթիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ այս տարի նախագահական աթոռի համար պայքարում է 11 թեկնածու: Հիմնական պայքարը ընթանում է գործող նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի, ընդդիմադիր գործիչ և երկրի նախկին վարչապետ Զորան Միալանովիչի և հայտնի երգիչ Միրոսլավ […]
12:42 21.12.2019
Ավստրալիայի արևելյան շրջաններում՝ սեպտեմբերից մոլեգնում են անտառային հրդեհները: Մի շարք շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Երկրի Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանությունները բնակիչներին տարհանվելու կոչ են արել, քանի որ ուժեղ քամին և չոր եղանակը նպաստում են կրակի արագ տարածմանը: Ուժեղ քամին նաև հարևան շրջաններից ծուխը տեղափոխել է Սիդնեյ, ինչի […]
12:20 21.12.2019
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Քաթար, որտեղ կմասնակցի տարեվերջյան մրցաշարի: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Տղամարդկանց թիմի կազմում մրցավայր են մեկնել Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ): Կանանց Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Իզաբելա Յայլյանը (59 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ): Մրցաշարը վարկանիշային […]
11:57 21.12.2019
iPhone հեռախոսներն արտադրող Apple ընկերությունն արբանյակային տեխնոլոգիաների վրա մասնագիտացած նոր գերգաղտնի թիմ է ստեղծել ընկերության ստորաբաժանումներից մեկում։ Այդ թիմում ներգրավվել են արբանյակային-տիեզերական ոլորտի տասնյակ ինժեներներ, որոնք նախկինում աշխատել են Google-ի և այլ հսկաների համար։ Bloomberg գործակալությունը, որ հայտնել է այս որոշման մասին, նաև եզրակացրել է, որ թվային հսկան որոշել է իր հեռախոսները և այլ սարքերն […]