TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ինդոնեզիայում ավտոբուսը գահավիժել է 150 մետր բարձրությունից. կան զոհեր և վիրավորներ

12:17 24.12.2019

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ինդոնեզիայում: Ուղևորատար ավտոբուսը 150 մետր բարձրությունից գահավիժել է կիրճը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Զոհվել է 26, վիրավորվել՝ 13 մարդ: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ փրկարարական աշխատանքներ իրականացնելու աշխատանքներին ներգրավել է 120 աշխատակից: Պատահարի պատճառները հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:

̰
Су-57-ի կործանման պատճառ կարող էր լինել էլեկտրահեռավար համակարգի անկառավարելիությունը

11:39 24.12.2019

«Су-57» կործանիչի վթարման պատճառներից մեկը կարող էր լինել էլեկտրահեռավար համակարգի անսարքությունը և դրա հետևանքով ինքնաթիռի կառավարման անհնարինությունը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Բացի այդ, նշվում է, որ կարող էր խնդիրներ առաջացած լինել շարժիչի ավոտոմատացման հետ կապված: Սակայn մասնագետները պնդում են, որ Су-57-ն ունի բազմամակարդակ պաշտպանություն, ինչը թույլ չi տալիս ինքնաթիռը դուրս բերել կրիտիկական ռեժիմի: […]

̰
Նոր մարտաֆիլմի նկարահանումների ժամանակ Ջեկի Չանը հազիվ է խուսափել մահից

09:49 24.12.2019

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջեկի Չանը պատմել է «Ավանգարդ» մարտաֆիլմի նկարահանումների ժամանակ տեղի ունեցած դրվագի մասին, ինչը կարող էր կյանքին հրաժեշտ տալու պատճառ դառնալ։ Այս մասին նա պատմել է Պեկինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա հազիվ է խուսափել մահից փոխհրաձգության տեսարանի նկարահանման ժամանակ, հայտնում է The Straits Times-ը։ Դերասանը թակարդվել էր ծովաժայռի տակ և չի կարողացել […]

̰
Մեքսիկայում ամանորյա երեկույթի ժամանակ քաղաքապետի են սպանել

09:14 24.12.2019

Անհայտ անձինք կրակոցներ են արձակել և սպանել մեքսիկական Խալապա դե Դիաս քաղաքի քաղաքագլուխ Արտուրո Վելասկեսին։ Հանցագործները ներխուժել են շենք, որտեղ ամանորյա երեկույթ է անցկացվել, հայտնում է Televisa-ն։ Քաղաքապետից բացի, զոհվել է նաև քաղաքային վարչակազմի աշխատակիցներից մեկը՝ քաղաքապետի փեսա Խավիեր Տերերոն։ Սպանդից հետո հանցագործները փախուստի են դիմել։ Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։

̰
Խաբարովսկի երկրամասում Т-50 (Су-57) կործանիչ է վթարվել

08:46 24.12.2019

Խաբարովսկի երկրամասի Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքում Т-50 (Су-57) կործանիչ է վթարվել։ Այն ռազմական նշանակություն չունի, այլ պատկանում է արտադրող գործարանին։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է ուժային կառույցների ներկայացուցիչը։ Օդաչուն կատապուլտով ցած է նետվել։ Նրան օգնության է հասել Ми-8 ուղղաթիռը։ Վթարը տեղի է ունեցել  «Дзёмги» աերոդրոմից 120 կմ հեռավորության վրա, շարժիչի փորձարկման ժամանակ։ Ինքնաթիռը պատկանել է […]

̰
Բրազիլիայի նախագահը հոսպիտալացվել է

08:33 24.12.2019

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հոսպիտալացվել է՝ կեցավայրում ընկնելուց հետո։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարությանը։ Նշվում է, որ նրան հետազոտել է վարչակազմի բուժանձնակազմը, որից հետո նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ։ Բոլսոնարուն բուժհաստատությունում կանցկացնի 6-12 ժամ։ Նա ենթարկվել է գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիայի։ Ստուգման արդյունքում փոփոխություններ չեն հայտնաբերվել։ Դեկտեմբերի 11-ին […]

̰
2019 թվականը «խորդուբորդ» էր Բրիտանիայի համար․ Եղիսաբեթ II

08:22 24.12.2019

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կարծում է, որ անցնող տարին երկրի համար «խորդուբորդ» էր։ Այս մասին ասվում է 93-ամյա թագուհու սուրբծննդյան ավանդական ուղերձում, որով նա հանդես կգա այսօր, փոխանցում է Associated Press-ը։ Թագուհու կարծիքով՝ վերջին 12 ամիսներին Brexit-ի հարցով հասարակական դեբատներում «թունավոր տրամադրությունները» պառակտել են երկիրն ու խորհրդարանը։ «Ուղին, իհարկե, ոչ միշտ էր հարթ, և […]

̰
Սիրիայում զինյալները փորձել են գրոհել ռուսական «Հմեյմիմ» ավիաբազան

00:00 24.12.2019

Սիրիայում զինյալները փորձել են գրոհել ռուսական «Հմեյմիմ» ավիաբազան: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։ Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին։ Ինչպես հայտնում է Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Բորենկովը, հարձակման ժամանակ անօդաչու թռչող սարքեր են կիրառվել: Նրա խոսքերով՝ ՀՕՊ համակարգերը ավիաբազայի ուղղությամբ շարժվող երկու անօդաչու են հայտնաբերել և ոչնչացրել: Տուժածներ չկան։

̰
Ինչո՞ւ Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը 40 օր չեն ցուցադրել իրենց փոքրիկին

23:56 23.12.2019

Ռուսական  RT լրատվական հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ու նրա ամուսինը՝ կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը, ներկայացրել են իրենց փոքրիկին՝ Մարոյին: Մարգարիտան ամուսնու և փոքրիկի լուսանկարը հրապարակել է Instagram-ում, ընդ որում, աղջկա դեմքը եղել է փակ: Վերջերս զույգը ևս մեկ լուսանկար էր հրապարակել,  իսկ Մարգարիտան հետաքրքիր դեպք էր պատմել Մարոյի ծնվելու հետ կապված:  Մարգարիտան ասել էր, թե […]

̰
Կիևում հսկա բեռնատարի և մարդատարի վթարի կադրերը հայտնվել են համացանցում

23:21 23.12.2019

Հսկա բեռնատարի և մարդատարի՝ Կիևում տեղի ունեցած  վթարի կադրերը հայտնվել են համացանցում: Մարդատարի վարորդը դեպքից ընդամենը ակնթարթ առաջ է կարողացել դուրս գալ մեքենայից: Անկառավարելի բեռնատարը մեծ արագությամբ է ընթացել ու ամբողջ թափով հարվածել է բենզալցակայանում կայանած մարդատարին: Դեպքը տեղի է ունեցել այսօր: Պարզվել է, որ Renault մակնիշի բեռնատարը նախ հարվածել է Mitsubishi-ին, ապա՝ նոր կայանած […]

̰
Քիմ Քարդաշյանը կդառնա բրիտանական բանակի գովազդային դեմքը

23:15 23.12.2019

Հայկական ծագումով ամերիկացի հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը կարող է դառնալ բրիտանական բանակի գովազդային արշավի դեմքը: Մեծ Բրիտանիայի ռազմական ղեկավարության նախաձեռնած նոր գովազդային արշավի նպատակը երիտասարդներին զինվորական ծառայություն անցնելու կոչն է: «Քարդաշյանին հրավիրել են գովազդելու բրիտանական բանակը, գովազդային «արշավի կարգախոսն է լինելու «Բանակը ավելի մեծ վստահություն է ներշնչում, քան սոցիալական ցանցերում «հավանումներ» ստանալը»,- գրել է […]

̰
Ով է Պուտինից առաջ ընկել Ղրիմի կամուրջը փորձարկելու հարցում

22:59 23.12.2019

Մոստիկ կատուն դարձել է Ղրիմի կամուրջը առաջինը փորձարկողներից մեկը: Ինչպես հայտնում է Vesti-ի թվիթերյան էջը, կատուն կամրջով անցել է անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից առաջ: «Նա ամբողջ 19 կմ վազեց, ամեն քայլը ստուգեց: Լավագույն շինարարների ստեղծած լավագույն երկաթուղային կամուրջը պատրաստ է»,- հայտնում է թվիթերյան էջը:

̰
Հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես է Մոսկվայում գողը դանակահարում իրեն բացահայտած քաղաքացուն

22:45 23.12.2019

Մոսկվայում սուպերմարկետներից մեկում զինված հարձակում են գործել Գլխավոր դատախազության աշխատակցի վրա: Life-ը հրապարակել է այդ հարձակման տեսանյութը: Երկու այցելուների միջև կոնֆլիկտը հասունացել է այն բանից հետո, երբ դատախազության աշխատակիցը նկատել է՝ մի տղամարդ փորձում է ապրանք գողանալ: Չկայացած գողը հանել է դանակը և հարվածել դատախազության աշխատակցի ազդրին: Տեսանյութում երևում է, որ ենթադրյալ հանցագործը փորձում է […]

̰
Կրակովում շինարարները նկուղում գտել են XVIII դարի մետաղադրամներ

22:34 23.12.2019

Լեհական Կրակովում շենքի նկուղում շինարարները հայտնաբերել են 10 հազար հին մետաղադրամ: Գանձի արժեքը գնահատվում է մոտ 400 հազար ֆունտ սթերլինգ, գրում է Daily Mail-ը: Վերակառուցված տունը երկու դար առաջ պատկանել է եկեղեցուն: Նկուղում հայտնաբերվել են XVIII դարի պղնձե մետաղադրամներ, որոնք հատվել են Լեհաստանի թագավոր Ստանիսլավ Օգոստոս Պոնյատովսկիի օրոք: Մետաղադրամները հանձնվել են Կրակովի հնագիտական թանգարանի ներկայացուցիչներին:

̰
Տոնածառ ավտոմեքենաներից. Ստավրոպոլում հարյուրից ավելի վարորդներ մասնակցել են ամանորյա ֆլեշմոբին

22:15 23.12.2019

Ստավրոպոլում ավտոմեքենաները շարվել են տոնածառի տեսքով: Հարյուրից ավելի վարորդներ մասնակցել են այդ ֆլեշմոբին:

̰
Հայտնի «Բուտիրկա» մեկուսարանի շենքը հյուրանոց կդառնա

21:24 23.12.2019

Հայտնի քննչական մեկուսարան «Բուտիրկա»-ն կփոխարինվի յուրահատուկ լոֆթ հյուրանոցով: Այս մասին հայտնում է Vesti-ի թվիթերյան էջը: Բանտախցերի փոխարեն կլինեն հարմարավետ սենյակներ: Այս պատերը շատ հայտնի կալանավորների են տեսել, առաջիններից մեկը եղել է Եմելյան Պուգաչովը, թեպետ փաստաթղթերով դա ապացուցված չէ: Այստեղ են նկարահանվել «Գարնան 17 ակնթարթները» ֆիլմի որոշ դրվագներ: Մեկ տարի առաջ որոշում է ընդունվել հասցեն փոխելու […]

̰
Ընտրություններից 3 ամիս անց հայտնի են Աֆղանստանի նախագահական ընտրությունների արդյունքները

21:13 23.12.2019

Աշրաֆ Ղանիի քաղաքական հակառակորդ Աբդուլա Աբդուլան չի ընդունել ընտրությունների արդյունքները:

̰
Կինը վիճակախաղի մեջ խառնել է համարները և շահել միանգամից երկու ջեքփոթ

21:00 23.12.2019

Ամերիկուհին վիճակախաղի տոմսը լրացնելիս միանգամից երկու ջեքփոթ է շահել: Այս մասին հաղորդվել է վիճակախաղի կայքում: Ամերիկյան Վաշինգտոն քաղաքի բնակչուհի Փերինա Գեյնսը գնել է DC5 վիճակախաղի երկու տոմս: Կինը պլանավորել էր թվերի համադրություն, բայց տոմսերը լրացնելիս սխալ է թույլ տվել: Նա որոշել է ոչինչ չփոխել, և արդյունքում երկու տոմսերը շահել են 50 հազարական դոլար: Հաղթողը նշում […]

̰
Մեդվեդևը հրահանգել է միջոցներ մշակել՝ ի պատասխան «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ամերիկյան պատժամիջոցների

20:27 23.12.2019

«Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» գազամուղների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներն ուժի մեջ են մտել դեկտեմբերի 20-ին:

̰
Չելյաբինսկում ձերբակալել են տղամարդու, որը սպանել է մեկ ամսական որդուն լաց լինելու պատճառով

19:44 23.12.2019

Քննիչները ձերբակալել են Չելյաբինսկի բնակչին՝ մեկ ամսական որդուն լաց լինելու պատճառով սպանելու գործով: Այս մասին հաղորդվել է ՌԴ ՔԿ-ի կայքում: 29-ամյա քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել «Սպանության» հոդվածով: Ըստ քննության տվյալների՝ 2019 թվականի դեկտեմբերի 19-ի երեկոյան մեղադրյալը հարբած վիճակում այնքան է ծեծել երեխային, որ վերջինս մահացել է: Նշվում է, որ տղամարդը մի քանի անգամ հարվածել է […]

̰
ՌԴ-ում տրակտորի վարորդը սպանել է գործընկերներին, դիերը նետել ջրհորը

19:30 23.12.2019

Նոր Մոսկվայում երկու աշխատողի սպանության մեջ կասկածվող տրակտորիստը խոստովանական ցուցմունք է տվել: Այդ մասին հայտնում է РЕН ТВ-ն: Հարցաքննության ընթացքում տղամարդը բացատրել է, որ տրակտորը վարելիս քնել է, ինչի հետևանքով պատահաբար սեղմել է գազի ոտնակը և հարվածել գործընկերներին: Վախեցած վիճակում լինելով՝ տրակտորիստը նրանց մարմինները նետել է կոյուղու ջրհորը:

̰
«Երաժշտական ուղևորություն դեպի Հայաստան». ռուսական հեռուստաալիքը` Հայաստանի երաժշտական ավանդույթների և ժամանակակից արվեստի մասին

19:00 23.12.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում զետեղված է տեսանյութ դեպի Հայաստան կատարվող երաժշտական ուղևորության մասին: «Իմ մոլորակը» ճանապարհորդությունների մասին ռուսական կրթական հեռուստաալիքը «Երազողները» նոր ծրագրի շրջանակներում պատմում է Հայաստանի հնագույն երաժշտական ավանդույթների, հայկական էթնո-ջազի և ժամանակակից արվեստի մասին: «Երազողները» «Իմ մոլորակը» հեռուստաալիքի նոր նախագիծն է, որն օգնում է իրականացնել ճանապարհորդության հետ կապված ամենաանհավատալի երազանքները»,- նշված է […]

̰
Ադրբեջանցիներն իրենց դարպասապահից պահանջում են հեռանալ թիմի հայ մարզչից

18:39 23.12.2019

Ղազախական Prosports.kz-ը հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցների և ֆուտբոլային հանրության կողմից դարպասապահ Էմիլ Բալաևի վրա հարձակման մասին այն բանից հետո, երբ նրա «Թոբոլ» ակումբը գլխավորեց հայազգի մարզիչ Գրիգորի Բաբայանը: Պարբերականը նշում է, որ մարզիչը «խիստ հայաբար» կվարվի: «Եթե հայ մարզիչը անցնի «քաղաքականության», ապա կարող է Բալաևին կազմից դուրս թողնել»,- ասում է ֆուտբոլային փորձագետ Աղասալիմ Միրջավադովը: Նմանատիպ […]

̰
Քիմ Քարդաշյանի հայաստանյան լուսանկարը՝ Reuters-ի Տարվա լավագույն լուսանկարների շարքում

18:34 23.12.2019

Reuters լրատվական գործակալությունը ներկայացրել է 2019թ.-ի լավագույն լուսանկարների շարքը:

̰
Ֆրանսիայում ոստիկանությունը ծխի ռումբերով ցրել է ցուցարարներին

17:31 23.12.2019

Փարիզի ոստիկանության աշխատակիցները ծխի ռումբեր են օգտագործել կենսաթոշակային փոփոխությունների դեմ պայքարող ցուցարարներին ցրելու համար: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս ամենը տեղի ունեցավ մետրոյի Գար դե Լիոն կայարանի մոտ: Հաղորդվում է, որ տասնյակ ցուցարարներ երկուշաբթի կեսօրին մետրո են իջել՝ կառավարության կողմից ներկայացված բարեփոխումների դեմ բողոքելով: Ցուցարարները կրակ էին վառում, նետում ոստիկանների ուղղությամբ: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը […]

̰
Մայր Աթոռը 50 հազար դոլար է փոխանցել Լիբանանի Հայոց թեմի առաջնորդարանին

17:12 23.12.2019

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ Քահանա Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որպես զորակցություն, 50 հազար դոլար գումար է փոխանցել Լիբանանի Հայոց թեմի առաջնորդարանին: «Ի զորակցություն լիբանանահայությանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որպես զորակցություն հիսուն հազար ԱՄՆ դոլար […]

̰
Պուտինը սկիզբ է դրել Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածով ուղևորափոխադրումներին

16:08 23.12.2019

Ղրիմի կամուրջը Ռուսաստանում և Եվրոպայում ամենաերկար կամուրջն է:

̰
ԱՄՆ-ում անհայտ անձինք ձիերի երամակ են գնդակահարել

16:00 23.12.2019

ԱՄՆ Կենտուկի նահանգի Ֆլոյդ շրջանում տեղի է ունեցել ձիերի զանգվածային սպանդ: Այս մասին հաղորդել է տեղական WYMT հեռուստաալիքը  դեկտեմբերի 23-ին: Սկզբում հայտնաբերվել է հրազենային վնասվածքների հետևանքով սատկած 15 ձի, իսկ այսօր՝ ևս 6-ը: Սատկած կենդանիների թվում եղել են նաև հղի կենդանիներ: Կենդանիների փրկության տեղական կազմակերպությունը հայտնում է, որ, ենթադրաբար, ձիերի որս է տեղի ունեցել. նրանք […]

̰
Ղարաբաղի հարցում բեկման հնարավորություն է ստեղծվել․ Միջազգային ճգնաժամային խումբ

15:50 23.12.2019

Ղարաբաղյան հարցում բեկում արձանագրելու հնարավորություն է ստեղծվել՝ պնդում է հակամարտության կարգավորմանը հետևող Միջազգային ճգնաժամային խումբը, որտեղ ընդգրկված են նախկին բարձրաստիճան դիվանագետներ, պետական պաշտոնյաներ, հեղինակավոր փորձագետներ ու վերլուծաբաններ: Փաստելով, որ կողմերի դիրքորոշումները դեռ շատ են հեռու միմյանցից, խումբը միաժամանակ պնդում է՝ բանակցությունները կարող են կանխել հնարավոր նոր էսկալացիան՝ տարածաշրջանում ռազմական ներուժի շարունակական ամրապնդման ֆոնին, և ճանապարհ […]

̰
ՌԴ-ն ամեն ինչ կանի Սիրիայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար. Լավրով

15:46 23.12.2019

Ռուսաստանը կանի հնարավորը Սիրիայի տարածքային ամբողջականության և սուվերենության վերականգնմանն աջակցելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ ալ Մուալեմի հետ բանակցությունների ժամանակ: «Մենք ամեն ինչ կանենք, որ ամբողջ ծավալով իրագործվի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևը, որը ենթադրում է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության և սուվերենության վերականգնում»,- ասել է նա: […]

̰
BACK_TO_TOP