TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

ԱՇԽԱՐՀ

Արգենտինայում Մեքսիկայի դեսպանը հրաժարական է տվել գողության պատճառով

12:32 23.12.2019

Արգենտինայում Մեքսիկայի դեսպան Ռիկարդո Վալերոն դեկտեմբերի 22-ին հրաժարական է տվել՝ դա բացատրելով խանութից  գողություն կատարելուց հետո առաջադրված մեղադրանքից հետո ծագած առողջական խնդիրներով: Այդ մասին հաղորդում է Reuters-ը: «Ռիկարդո Վալերոն հիանալի մարդ է, նա նյարդաբանական բուժում է ստանում, ես նրան շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդն իր «Թվիթերում»: Մեքսիկայի ԱԳՆ-ն արդեն […]

̰
Ավստրալիայում անտառային հրդեհները գրեթե լիովին ոչնչացրել են մեկ քաղաք

12:25 23.12.2019

Հրդեհների այս բուռն շրջանում Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հանգստի էր մեկնել Հավայան կղզիներ, ինչի համար խիստ քննադատության է արժանացել:

̰
Դեմոկրատական 6-րդ բանավեճի կարևոր դրվագները

11:50 23.12.2019

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը վերլուծություն է հրապարակել՝ անդրադառնալով Դեմոկրատական կուսակցության նախագահների միջև 6-րդ բանավեճին: «Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուների միջև այս տարվա վերջին, իսկ թվով 6-րդ բանավեճը։ Բանավեճին այս անգամ մասնակցում էին 7 թեկնածուներ՝ Ջո Բայդենը, Փիթ Բութիջիջը, Էմի Կլոբուշարը, Բերնի Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, Էնդրյու Յանգը և Թոմ Սթեյերը։ Ի տարբերություն նախորդ […]

̰
Հայաստանցի զույգը` Էդ Շիրանի նոր հոլովակում

11:23 23.12.2019

Բրիտանացի մեգաաստղ Էդ Շիրանը նոր տեսահոլովակ է հրապարակել, որում ներկայացված են աշխարհի 15 կետերում ապրող զույգեր` իրենց սիրո պատմությամբ ու ամուսնական կյանքով։ Առաջին իսկ վայրկյաններին տեսահոլովակի առաջին կադրերում նկարվել է Հայաստանը ներկայացնող զույգը` Պաուլն ու Ստելլան, հայկական իրականության համար անսովոր գունային շոուով։ Հոլովակում նկարվել են նաև ինքը` երգիչը, ու նրա կինը` այդպիսով ներկայացնելով սերը Լոնդոնում։ […]

̰
Նոր Զելանդիայի Ուայթ Այլանդ հրաբխի ժայթքման զոհերի թիվն ավելացել է

11:08 23.12.2019

Նոր Զելանդիայի Ուայթ Այլանդ կղզու հրաբխի ժայթքման զոհերի թիվը հասել է 17-ի. հիվանդանոցում մահացել է վիրավորներից մեկը: Այս մասին հաղորդվում է Radio New Zealand ռադիոկայանի կայքում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին զբոսաշրջիկների շրջանում հայտնի Ուայթ Այլանդում հրաբուխ էր ժայթքել այն ժամանակ, երբ կղզում և դրա շրջակայքում 47 մարդ է գտնվել: Նրանք տարբեր երկրների քաղաքացիներ էին: Անհետ […]

̰
Ֆիլիպիններում կոկոսի գինի խմելուց 11 մարդ է մահացել, 300-ը՝ հոսպիտալացվել

10:06 23.12.2019

Ֆիլիպիններում կոկոսի գինու ապօրինի արտադրությունը և վաճառքը բավական տարածված է:

̰
ԱՄՆ-ում միաժամանակ բախվել են 69 ավտոմեքենաներ. կա 51 տուժած

09:55 23.12.2019

Ամերիկյան Վիրջինիա նահանգում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ միմյանց են բախվել 69 ավտոմեքենաներ: Հաղորդվում է 51 տուժածի մասին: Նրանք տեղափոխվել են 4 հիվանդանոցներ, նախնական տվյալներով՝ տուժածներից մի քանիսը շատ ծանր վնասվածքներ են ստացել: Վթարը տեղի է ունեցել կիրակի, միջպետական ճանապարհի 64-րդ կիլոմետրին՝ Ուիլյամսբուրգ քաղաքի մոտակայքում: Վթարի հստակ պատճառների մասին առայժմ չի նշվում, սակայն չի բացառվում, որ […]

̰
Մակրոնը հրաժարվել է նախագահական թոշակից

09:13 23.12.2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով երեկ դարձել է 42 տարեկան, երկրում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի ֆոնին հրաժարվել է ապագա նախագահական թոշակից։ Նա պետք է նախագահկան թոշակ ստանա իր մանդատի ավարտից հետո՝ 2022 թվականից։ Այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությանը։ Օրենսդրական փոփոխություններով շատ ֆրանսիացիներ կարող են զրկվել  որոշակի արտոնություններից և […]

̰
Հեղեղումների պատճառով Կորսիկան կտրվել է մայրցամաքից

08:43 23.12.2019

Ուժգին քամին և սաստիկ հեղեղումները դարձել են ֆրանսիական Կորսիկա կղզում նավահանգիստների և 4 օդանավակայանների փակման պատճառ։ Այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը։ Մայրցամաքի հետ կապը կտրվել է։ Կղզու ողջ տարածքում երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է, օդանավակայանների թռիչքուղիները ծածկվել են ջրի հաստ շերտով։ Օդանավակայանների մոտ գտնվող հյուրանոցներում կուտակվել է առնվազն 7200 ուղևոր։ Սպասվում է, որ այսօր օրվա […]

̰
Լիբիայում թուրքական անձնակազմով նավ են զավթել

08:32 23.12.2019

Գեներալ Խալիֆա Հաֆթարի ինքնահռչակ Լիբիայի ազգային բանակը նավ է զավթել։ Գրենադայի դրոշի ներքո նավարկող նավի՝ ազգությամբ թուրք անձնակազմը կալանքի տակ է հայտնվել։ Նավի զավթումը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին, Միջերկրական ծովում՝ լիբիական առափնյա Դերնա քաղաքի մոտ։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Նշվում է, որ հենց նույն օրը Թուրքիան ռազմական համագործակցության մասին պայմանագիր էր կնքել […]

̰
Մակրոնին մեղադրել են եվրոպական ժողովրդավարությունը խաթարելու մեջ

08:21 23.12.2019

Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ Մանֆրեդ Վեբերը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գործողությունը, ով հրաժարվել էր աջակցել Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությանը։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Մինչ Եվրախորհրդարանում ընտրությունները, Մակրոնն ասել է, որ իրենց անհրաժեշտ են լավագույն կադրեր, ոչ թե առանց կառավարությունում աշխատանքային փորձի խորհրդարանական։ Վեբերի խոսքով՝ այն, թե ով կզբաղեցնի պաշտոնը, որոշում […]

̰
Ավստրալիայում երիտասարդ զույգն ամուսնական մատանին գտնելու համար 30 տոննա աղբ է տնտղել

23:59 22.12.2019

Ավստրալիայում նորապսակներն իրենց ամուսնական մատանիները պատահաբար գցել են աղբի մեջ: Տան վերանորոգման աշխատանքներից հետո նրանք աղբի հավաքման կենտրոն են տարել մի քանի պարկ: Եվ միայն տուն վերադառնալուց հետո են հիշել, որ պատահաբար  աղբատարն են գցել նաև իրենց մատանիները: Գրում է CNN-ը: Նորապսակները վաղ առավոտյան գնացել են կենտրոն ու աղբատար մեքենայում սկսել փնտրել իրենց պարկերը: Երիտասարդները […]

̰
Սննդաբանը պատմել է, թե ինչպես ազատվել ցելյուլիտից

23:10 22.12.2019

Սննդաբան Եկատերինա Մեդուշկինան հերքել է այն առասպելը, որ ցելյուլիտը հնարավոր է վերացնել՝ միայն որոշակի սնունդ օգտագործելով: Այն մասին, թե ինչն է կանխում կանանց մաշկի վրայի «նարնջի կեղևի» առաջացումը, մասնագետը պատմել է Instagram-ի իր էջում: Այսպիսով, մասնագետը հերքել է այն կայուն առասպելը, որին կանայք դեռ հավատում են, թե ցելյուլիտը կանցնի, եթե կինն ուտի հատուկ սննդամթերքներ: Նա […]

̰
Սառցե քանդակների փառատոն Սանկտ Պետերբուրգում

22:15 22.12.2019

Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցում տեղի է ունեցել ICE Fantasy սառցե քանդակների փառատոնը: Այս մասին հայտնել է Life.ru-ն: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Բրիտանացին զբոսնելիս գտել է իխտիոզավրի կմախք

22:00 22.12.2019

Անգլիական Սոմերսեթ քաղաքի բնակիչ Իոն Հոփսիլը՝ շան հետ զբոսնելիս, հայտնաբերել է իխտիոզավրի (ձկնամողես) քարացած կմախք, գրում է «The Mirror»-ը: 54-ամյա բրիտանացին ասել է, որ ոտքը ինչ-որ բանի է հարվածել: Ավելի ուշադիր նայելով ՝ նա տեսել է ավելի քան մեկուկես մետր երկարությամբ կմախք: Հոփսիլը քարացած կենդանու գանգը չի գտել: Հոփսիլը, որ հետաքրքրվում է հնէաբանությամբ, որոշել է, […]

̰
Ամերիկուհին հղիության մասին իմացել է 9-րդ ամսում

21:29 22.12.2019

Ամերիկուհին հղիության մասին իմացել է ծննդաբերությունից մի քանի օր առաջ: Այդ մասին հաղորդում է FOX13 Memphis-ը: Միացյալ Նահանգների բնակիչ Լորեն Չալկը դեռևս դեռահասության շրջանում է իմացել, որ ձվարանի պոլիկիստոզ ունի: Դա զգալիորեն նվազեցնում է հղիանալու հավանականությունը: Կինը կորցրել էր մայրանալու հույսը, բայց նոյեմբերի վերջին Չալկը դիմել է բժշկի ու պարզել, որ հղիության 9-րդ ամսում է: […]

̰
Վարկ չվերցնել ու խոշոր գնումներ չանել. խորհուրդներ Ամանորին ընդառաջ

21:00 22.12.2019

Ամանորի տոների կապակցությամբ մարդիկ հաճախ մեծ ծախսեր են անում ու երբեմն հայտնվում խոշոր պարտքերի տակ: Ռուս փորձագետները խորհուրդ են տալիս դեկտեմբերին մեծ գնումներ չանել: Ըստ նրանց՝ դեկտեմբերյան գնումները կարճ ժամանակ անց անպետք են դառնում ու պահարանի մի անկյունում փոշոտվում: Խորհուրդ է տրվում նաև դեկտեմբերին վարկ չվերցնել, քանի որ դրանց առաջին վճարումն արվում է հունվարին, իսկ […]

̰
Գիտնականները մաստակի միջոցով վերականգնել են քարե դարի աղջկա տեսքը

20:47 22.12.2019

Խեժի վրայի մաստակի շնորհիվ գիտնականները կարողացել են վերծանել ԴՆԹ-ն և վերստեղծել Դանիայում 5,7 հազար տարի առաջ բնակվող մի աղջկա արտաքին տեսքը: Այդ մասին հայտնում է Nature Communications-ը: Մասնագետներին հաջողվել է խեժից ստանալ գենետիկ նյութ (թուքը): Խեժը Լոլլան կղզու բնակիչները օգտագործում էին որպես մաստակ: Այդ նյութի շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել հնագույն մարդու ամբողջական գենոմը: Ուսումնասիրության […]

̰
Չինաստանում փոքրիկն ավտոսրահում տասը նոր մեքենա է վնասել

20:20 22.12.2019

Չինական Գուիլին քաղաքի Audi ավտոսրահում փոքրիկ աղջնակը քարով քերծել է տասը միանգամայն նոր ավտոմեքենա: Ծնողներն այդ ընթացքում ընտրում էին տրանսպորտային միջոց և չեն հսկել իրենց երեխային, գրում է Sohu-ն: Ավտոսրահի մենեջերները երեք տարեկան երեխայի «արվեստի գործերից» հասցված վնասը գնահատել են 200 հազար յուան (գրեթե 32 հազար դոլար): Ընտանիքը հրաժարվել է վճարել սրահի աշխատակիցների ասած գումարը, […]

̰
Ռուսաստանում խստացնում են համացանցով թմրանյութերի քարոզի համար պատիժը

20:00 22.12.2019

Ռուսաստանի կառավարությունը դրական եզրակացություն է տվել օրինագծին, որն առաջարկում է ավելի խիստ պատիժներ սահմանել համացանցի միջոցով թմրանյութերի և այլ հոգեմետ միջոցների մասին տեղեկությունների տարածման համար։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության կայքը։ Մասնավորապես, առաջարկվում է մեծացնել տուգանքները այն մարդկանց համար, ում սեփականություն հանդիսացող կայքերում կտեղադրվեն այդպիսի տեղեկություններ։ Ներկայում այդպիսի գործողությունները պատժվում են 4-5 հազար ռուբլի […]

̰
Ե՞րբ է ծերանում մարդը. գիտնականների հերթական ուսումնասիրությունը

20:00 22.12.2019

Սթենֆորդի համալսարանում պարզել են, որ մարդու կենսաբանական ծերացումը տեղի է ունենում երեք փուլով և կապված է արյան բաղադրության որակի փոփոխության հետ, գրում է «Российская газета»-ն: Գիտափորձի ընթացքում իրականացվել է 18-95 տարեկան 4 263 մարդու պլազմայի ուսումնասիրություն: Պարզվել է, որ 3000 սպիտակուցից 1379-ը կյանքի ընթացքում խիստ փոփոխության է ենթարկվում:  Նրանց կուտակումը կարող է հանգեցնել ծերացման: Ընդ […]

̰
Ինչպես է աղջիկը լացելով փորձում դեմքից հեռացնել դիմակը

19:46 22.12.2019

Կանզասից 20-ամյա Նևի Չանդլերը հարևան խանութից 2 դոլարով գնել էր դեմքի համար նախատեսված դիմակ-թաղանթ, ինչի համար, սակայն, զղջացել է: Նա խնամքի միջոցը դեմքից հեռացնելու համար պայքարել է շուրջ 1 ժամ՝ ցավից հեկեկալով ու այդ ամենը տեսանկարահանելով: Աղջկա թվիթերյան հրապարակմանն ուշադրություն է դարձրել  Daily Mail-ը: Օգտատերերը Չանդլերի հրապարակման ներքո մեկնաբանություններ են թողել՝ երբեք չօգտվել նշված միջոցից: […]

̰
Մեծ Բրիտանիայում երիտասարդները հարսանիքի ժամանակ վիճել են ու հրաժարվել ամուսնությունից

19:19 22.12.2019

Մեծ Բրիտանիայում երիտասարդները հարսանիքից մի քանի ժամ անց վեճի պատճառով որոշել են ամուսնալուծվել: Այդ մասին հաղորդում է The Sun-ը: Ուելսի բնակիչներ Ստեֆան Ուիլսոնն ու Էրին Մեյնոս-Ջորջը իրենց հարսանիքը տոնել են Լլանիբիդդեր քաղաքի հյուրանոցում: Ամուսնությունից անմիջապես հետո երիտասարդները վիճել են ու որոշել բաժանվել: Հաղորդվում է, որ փեսացուի եղբայրը՝ Թոմաս Ռայդիան Ուիլսոնը, հարսանիքի վարորդն է եղել: Նա […]

̰
Երևանի մետրոյի մասին հարցը «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» շոուի ամենաբարդ հարցերից մեկն է համարվել

18:44 22.12.2019

Ռուսական Adme.ru-ն հրապարակել է «Ո՞վ է ուզում միլիոնատեր դառնալ» շոուի ռուսերեն տարբերակի պատմության մեջ ամենաբարդ հարցերի հավաքածուն: Ամենաբարդ հարցերի թվում եղել է խորհրդային մետրոյի վերաբերյալ հարցը: 2012-ին Լեոնիդ Պանյուկովը պետք է պատասխաներ, թե նշված խորհրդային ո՞ր մայրաքաղաքի մետրոն է ավելի վաղ կառուցվել: Որպես պատասխանի տարբերակներ առաջարկվել են Անդրկովկասի երեք հանրապետությունների մայրաքաղաքները՝ Երևանը, Թբիլիսին և Բաքուն, […]

̰
Հայտնի են կախվածություն առաջացնող ուտելիքները

18:13 22.12.2019

Միչիգանի համալսարանի գիտնականները կազմել են այն ապրանքների ցանկը, որոնցից օրգանիզմն ամենաշատն է կախվածություն ձեռք բերում, հայտնում է Daily Mail-ը: Մասնագետները կամավորների մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել. մասնակիցները խոսել են իրենց նախասիրությունների մասին և ուտելիքները հերթականությամբ դասավորել են՝ ելնելով սննդային գրավչության մասին իրենց պատկերացումներից: Պարզվել է, որ ամենագրավիչ ուտելիքների շարքում են թխվածքները, շոկոլադը, պաղպաղակը, թխվածքաբլիթները, պիցցան, կարտոֆիլի […]

̰
Որո՞նք են 2019-ի թրենդային որոնումները Google-ում

17:37 22.12.2019

Աշխարհի պատմության ընթացքում, երբ գալիս են դժվար ժամանակներ, մարդիկ փնտրում են հերոսների։ Այս տարի նույնպես շարունակվել են ինչպես սուպերհերոսների, այնպես էլ սովորական հերոսների մասին տեղեկությունների համացանցային որոնումները ամբողջ աշխարհում։ Տարվա միտումները «Google» ընկերությունն ամփոփել է «Տարին որոնման մեջ-2019» խորագրով հոլովակում:

̰
Հնագետները քարե ծիսական արձաններ են հայտնաբերել Զատկի կղզում

17:21 22.12.2019

Միացյալ Նահանգների, Նոր Զելանդիայի և Չիլիի հնագետները քարե ծիսական արձաններ են հայտնաբերել Զատկի կղզում: Այս մասին հայտնում է Phys.org-ը: Գիտնականներն ուսումնասիրել են 2 քարե արձանները և վստահ են, որ դրանք տեղափոխման ենթակա չեն: Հարուստ հրաբխային գրունտի շնորհիվ այդ տարածքը եղել է նման արձանների նյութի համար հարուստ տարածք: Հնագետները վստահ են, որ քարե ծիսական արձանները նախատեսված […]

̰
«Սառցե սիրտը-2» մուլտֆիլմը կինովարձույթում հավաքել է ավելի քան 1 մլրդ դոլար

16:51 22.12.2019

«Սառցե սիրտը-2» հայտնի մուլտֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է Box Office Mojo մասնագիտացած կայքը: 4-րդ շաբաթվա տվյալներով՝ Աննայի և Էլզայի արկածները Հյուսիսային Ամերիկայի կինովարձույթում զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը՝ հավաքելով ավելի քան 19 միլիոն դոլար: «Սառցե սիրտը-2» մուլտֆիլմի համար միջազգային ամենախոշոր շուկաները դարձել են Չինաստանը (104,4 մլն դոլար), […]

̰
Facebook-ը Վրաստանի իշխանության հետ կապված հարյուրավոր էջեր և խմբեր է ջնջել

16:43 22.12.2019

Facebook-ը Վրաստանի իշխանության հետ կապված հարյուրավոր էջեր, հաշիվներ և խմբեր է ջնջել, հայտնում է «Ալիք Մեդիան»: «Ջնջել ենք 39 վրացական Facebook հաշիվ, 344 էջ, 13 խումբ և 22 Instagram-ի հաշիվ, որոնք ներգրավված էին համակարգված չարտոնված պահվածքի մեջ»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Ընկերության տվյալներով՝ մարդիկ օգտագործել են կեղծ հաշիվներ իրենց էջերում ներգրավվածությունը մեծացնելու համար: […]

̰
Google Chrome-ն իր նոր թարմացմամբ ոչնչացրել է օգտատերերի տվյալները

16:00 22.12.2019

Շարժական սարքերի համար նախատեսված Chrome 79 բրաուզերի թարմացման հետևանքով ջնջվել են օգտատերերի տվյալները: Այս մասին հաղորդում է 9to5google-ը: Օգտատերերը, որոնք թարմացրել են Chrome բրաուզերը իրենց շարժական սարքերում, զանգվածաբար հայտնել են տվյալների ոչնչացման մասին: Բազմաթիվ օգտատերեր կորցրել են տվյալներին հասանելիությունը, չեն կարողացել մուտք գործել Twitter, Facebook և այլ սոցիալական ցանցեր: Պարզվել է, որ ծրագրերը դադարել են […]

̰
BACK_TO_TOP