11:18 09.11.2019
Ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը կրկնել է «Հիմնական բնազդ» ֆիլմի տեսարանը, գրում է Ria Novosti-ն: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սթոունը ստացել է «Տարվա կին» անվանակարգում GQ Men of the Year Awards-ի մրցանակը: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում: Նա նստել է աթոռին և, ոտքը ոտքին գցելով, հանդես եկել մոտիվացիոն մենախոսությամբ այն մասին, որ մարդ պետք […]
08:52 09.11.2019
Նյու Յորքի նախկին քաղաքապետ, 77-ամյա միլիարդատեր Մայքլ Բլումբերգը կպայքարի ԱՄՆ նախագահի աթոռի համար։ Նա ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր՝ Ալաբամա նահանգում կայանալիք փրայմերիզում Դեմոկրատական կուսակցությունից որպես թեկնածու գրանցվելու համար։ Ներկուսակցական ընտրությունները նշանակված են 2020 թվականի մարտի 3-ին, գրում է Bloomberg-ը։ Դրանց արդյունքում կընտրվեն 52 պատվիրակներ, որոնք Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում կհայտնեն առաջիկա նախագահական ընտրություններում Թրամփի մրցակցի […]
08:43 09.11.2019
Ճապոնուհիներին արգելում են աշխատավայրում ակնոց կրել։ Ընկերությունների ղեկավարները կարծում են, որ ակնոցը խանգարում է հաճախորդների հետ շփմանը, ստեղծում կնոջ սառը կերպար։ Կանայք բողոքում են և հայտնում խտրականության մասին։ Սոցցանցերի ճապոնական սեգմենտում թափ է առնում ըմբոստություն՝ արգելքի դեմ, հայտնում է ВВС-ն։ Նման սահմանափակումների են բախվում գործունեության տարբեր ոլորտներում ներգրավված կանայք։ Տղամարդկանց համար սահմանափակումներ չկան։ Ճապոնուհիները բարձրաձայնում […]
08:31 09.11.2019
Նոյեմբերի 9-ը կարևոր ամսաթիվ է Գերմանիայի պատմության մեջ։ Բեռլինում այսօր կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված երկիրը երկու մասի բաժանող Բեռլինյան պատի անկման 30-ամյակին։ Հիշատակի միջոցառում կանցկացվի նաև Բեռնաուեր շտրասեում գտնվող հուշահամալիրի մոտ։ Միջոցառումներին կմասնակցի երկրի ղեկավարությունը, այդ թվում նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաև Վիշեգրադյան խմբի երկրների առաջնորդները (Լեհաստան, Հունգարիա, Սլովակիա, Չեխիա)։ Միջոցառումները […]
22:57 08.11.2019
Դեպքը տեղի է ունեցել Նյու Ջերսիում: 76-ամյա Լիզ Լիպոսկին հյուրընկալվել է հարազատների տանը և Հելոուինից առաջ տուն է վերադարձել, որպեսզի քաղցրավենիք բաժանի դրսում խաղացող երեխաներին: Տուն հասնելով՝ նա նկատել է, որ մուտքի դուռը կոտրված է, իսկ տանից թանկարժեք իրեր են անհետացել: Ամենաշատը, սակայն, Լիզ Լիպոսկին տխրել է փոքրիկ կանաչ արկղիկի անհետացումից: Պարզվել է, որ դրա […]
21:54 08.11.2019
ՌԴ Роскачества-ի մասնագետները հայտնել են լավագույն սմարթֆոնների ցանկը և iPhone 11 Pro Max-ը զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Մասնագետների կողմից թեստավորվել է 8 նոր հեռախոս ՝ iPhone 11, Pro, Pro Max, Samsung Galaxy Fold, Honor 20, Motorola One Action, Xiaomi Mi 9T Pro և Xiaomi Mi A3: Արդյունքում պարզվել է, որ այդ iPhone-ն ունի շուկայում լավագույն […]
21:17 08.11.2019
Միջազգային մամուլը շարունակում է բարձր գնահատականներ հնչեցնել մեր կառավարության տնտեսական քաղաքականության և բարեփոխումների մասին: Քաղաքական նոր իմիջի կողքին ձևավորվում է մեր երկրի տնտետական նոր իմիջը՝ Հայաստանն ի ցույց դնելով որպես ներդրումների համար գրավիչ երկիր, որով հետաքրքրված են միջազգային ներդրողները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչախետ Նիկոլ Փաշինյանը և կից հրապարակել է Nasdaq-ի […]
21:10 08.11.2019
ՌԴ «Շերեմետևո» օդանավակայանում տղամարդուն չեն թողել նստել ինքնաթիռ գեր կատվի պատճառով, գրում է NTV-ն: Միխայիլ Գալինն իր կատվի հետ պետք է Մոսկվայից թռներ Վլադիվոստոկ: Օդանավակայանում նշել են, որ կատուն կշռում է 10 կգ, ինչը նորմայից 2 կգ-ով ավելի է: Տղամարդուն խնդրել են, որ կատվին տեղափոխի ուղեբեռի բաժնում: Տղամարդը բացատրում էր, որ կատուն կենդանի չի հասնի […]
20:52 08.11.2019
Կոլումբիայում ընտանի կատուն փրկել է մահից մեկ տարեկան փոքրիկին: Միջադեպը տեղի է ունեցել Բոգոտայում: 27-ամյա Դիանա Լորենա Ալվարեսը դուրս է եկել տնից` մեկ տարեկան Սամուելին թողնելով միայնակ, մահճակալի մեջ: Երբ նա վերադարձել է, տեսել է, որ փոքրիկը մահճակալում չէ, այլ գետնին է, և հանգիստ սողում է: Որպեսզի հասկանա, թե ինչ է տեղի ունեցել, մայրը նայել […]
20:34 08.11.2019
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ շուտով Մոսկվան ԱՄՆ-ին կտա համարժեք պատասխան՝ մշակելով միջին և ավելի փոքր հեռահարության հրթիռներ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Նախարարը հիշեցրել է, որ նախագահ Պուտինն արդեն նախազգուշացրել էր Վաշինգտոնին համարժեք պատասխանի մասին: Ըստ Լավրովի՝ Ռուսաստանը չի փոխարինի իր ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռները, «քանի դեռ նույն դասի […]
20:16 08.11.2019
Մոսկվայի հարկային ծառայությունը Անաստասիա Զավորոտնյուկին պարտքերի հաշիվ է ներկայացրել, հայտնում է Mash-ը: Ենթադրվում է, որ Մոսկվայի հարկային ծառայությունը մտադիր է «Իմ հիասքանչ դայակի» աստղից բռնագանձել 24 հազար ռուբլի, որը դերասանուհին պարտք է Մոսկվայի կենտրոնում ունեցած բնակարանի գույքահարկը չվճարելու համար: Այժմ Անաստասիա Զավորոտնյուկը շարունակում է պայքարը ծանր հիվանդության դեմ: Ընտանիքը չի բացահայտել դերասանուհու ճշգրիտ ախտորոշումը, բայց […]
20:10 08.11.2019
«Ֆենոմեն, հիվանդություն, թե՞ ․․․». այս խորագրով գրառում է արել ակնաբույժ Արտաշես Զիլֆյանը: «Վերջին շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրած երևույթը քննարկումների առիթ հանդիսացավ և, իհարկե, մասնագիտական կարծիքների բախման հետաքրքիր թեմա առաջացրեց: Հետաքրքրությունը հասավ մինչև ռուսական Առաջին ալիքի` Ելենա Մալիշևայի «Жить Здорово» հաղորդաշար: Պատրաստվեց հատուկ հաղորդում՝ հետազոտություններով, հատուկ փորձաքննությամբ: Հայաստանից, որպես էքսպերտ մասնագետ հրավիրվեց Շենգավիթ ԲԿ-ի Տեսողության լազերային […]
19:30 08.11.2019
Ամերիկացի մոդել, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բյութի-հավելվածից 10 մլն դոլար է պահանջում. Sweet Cam ծառայությունը, թույլտվություն ստացած չլինելով հանդերձ, օգտագործել է ռեփեր Քանյե Ուեսթի կնոջ լուսանկարը: Քարդաշյանը դատի է տվել iHandy ընկերությանը, որին էլ պատկանում է Sweet Cam հավելվածը: Քիմ Քարդաշյանը վերոնշյալ գումարը պահանջում է հավելվածի առաջխաղացման նպատակով առանց թույլտվության իր լուսանկարն օգտագործելու համար: Խոսքը այն […]
19:15 08.11.2019
Հույն Մելպոմենի Դինեն եղել է ընդամենը 14 տարեկան, երբ ինքը և իր քույրերը նացիստների ձեռքից փրկել են հրեական ընտանիքի անդամներին, գրում է DW-ն: Այժմ` 75 տարի անց, տարեց կինը հանդիպել է այն մարդկանց, որոնց փրկել է տասնյակ տարիներ առաջ: Մանրամասները` տեսանյութում:
19:00 08.11.2019
Ռուսական Лиза.ру կանանց առցանց ամսագիրը կազմել է ռուսաստանցի 5 ամուրիների ցանկը, որոնց համար «կանայք պատրաստ են հերթ կանգնել»: Ցուցակում ներկայացված են երիտասարդ, հարուստ և խոստումնալից այն տղամարդիկ, որոնք դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին: Հնգյակում է հայտնվել նաև Ресо-Гарантия ընկերության միլիոնատեր ղեկավարի՝ ծագումով հայ Սերգեյ Սարկիսովի 24-ամյա որդին՝ Սերգեյ Սարկիսով կրտսերը: «Ինձ դեռևս բախտ չի […]
18:47 08.11.2019
Քիմ Քարդաշյանի քույրը` Քայլի Ջենները, իր ինստագրամյան էջում հրապարակել է իր մեկամյա դստեր` Սթորմի Ուեբսթերի լուսանկարը, որտեղ երեխան կրում է հելոուինյան հանդերձ: Քայլին իր աղջկան հագցրել է Versace-ի զգեստ, երեխան կեղծամով է: Այդպիսի տեսքով էր այս տարի Քայլին ներկայացել Նյու Յորքում: Սթորմիի նկարը «Ինստագրամում» արժանացել է 9,5 միլիոն հավանության: Ավելի վաղ հայտնել էինք, որ Քայլի […]
18:43 08.11.2019
Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել երկու գերատեսչությունների սերտ համագործակցության կարևորությունը: «Սա արդեն մեր հերթական հանդիպումն է ընթացիկ տարում, ինչը հաստատում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության […]
17:51 08.11.2019
Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, շուտով կարող է ընդունել օրենք, որի հիման վրա բլոգերները կարող են դասակարգվել որպես օտարազգի գործակալներ։ Սա վերաբերելու է բոլոր նրանց, ովքեր տեղեկություններ են տարածում անսահմանափակ օգտվողների համար։ Այս մասին հայտնի է դարձել ռուսական մամուլին։ Այդպիսի կարգավիճակ չստանալու համար, ըստ երկրորդ ընթերցմանը մոտեցող օրենքի նախագծի, պետք է բլոգերները գրանցվեն երկրի […]
17:14 08.11.2019
Նոյեմբերի 9-10-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը: Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Զոհրաբ Մնացականյանի և Պոլ Ռիչարդ Գալագերի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Այցի շրջանակներում Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին կընդունի ՀՀ նախագահ […]
16:26 08.11.2019
Քիմ, Քորթնի և Քլոյե Քարդաշյանները ներկայացրել են միասնական ուժերով ստեղծված Diamonds Collection օծանելիքի հավաքածուն: Այն կներկայանա KKW Fragrance բրենդի ներքո: Հավաքածուն բաղկացած է 3 օծանելիքից, որոնք հիշեցնում են ադամանդի տարբեր գույները՝ Yellow, որն ունի վանիլի բույր, Diamond-ը` ծաղկային բույրով և Pink-ը, որը ևս ծաղկային բույր ունի: https://www.instagram.com/p/B4NopV3n7Q9/?utm_source=ig_web_copy_link Diamonds Collection-ի վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 8-ից, դրա 30 […]
16:00 08.11.2019
Երգչուհի Լոլիտա Միլյավսկայայի փաստաբան Սերգեյ Ժորինը խոսել է երգչուհու և նրա հինգերորդ ամուսնու ամուսնալուծության մասին, գրում է Gazeta-ն: Ժորինը նշել է, որ նրանք դերասանուհու հետ դատական հայց են ներկայացրել և պահանջել դատարանից ամուսնությունը համարել ձևական: Ժորինը հաստատել է, որ դատարանին ներկայացվել են ապացույցներ առ այն, որ Լոլիտայի ամուսինը նրանց ամուսնության ընթացքում ապրել է այլ կնոջ […]
15:56 08.11.2019
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «ՌԴ նախարարի հայաստանյան այցի ծրագիրը ներառում է հանդիպումներ ՀՀ վարչապետի և պետության նախագահի հետ, բանակցություններ արտաքին գործերի նախարարի հետ: Նախարարը նաև ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հավերժական կրակի մոտ»,- […]
15:48 08.11.2019
Նյու Յորքի նախկին քաղաքապետ և միլիարդատեր Մայքլ Բլումբերգը մտադիր է առաջադրվել 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում: Նա հայտարարել է, թե այժմյան թեկնածուներից որևէ մեկը ի վիճակի չէ նախագահական ընտրություններում հաղթել Դոնալդ Թրամփին, ուստի ինքն է մտադիր մրցապայքարի մեջ մտնել: Նա այս շաբաթ կներկայացվի Դեմոկրատական կուսակցությունից նախագահական ընտրարշավի նախնական ընտրություններին մասնակցելու համար: Այժմ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու […]
15:20 08.11.2019
Ամիսներ առաջ ռուս հայտնի դերասան Մարատ Բաշարովը ռուսական հեռուստաընկերություններից մեկի եթերում խոստովանել է, որ անչափ սիրում է Հայաստանը և կցանկանար այստեղ մի որոշ ժամանակ ապրել: Այսօր նա կրկին Հայաստանում է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա բացահայտել է, թե ինչն է հատկապես իրեն դուր գալիս Հայաստանում: «Ախր դուք էլ լավ գիտեք, թե ինչքան հաճելի է այստեղ»,- ասաց […]
15:10 08.11.2019
Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Ֆլամանական խորհրդարանում: Արցախի հետ Բելգիայի հոլանդախոս պատգամավորների բարեկամության խմբի անդամների և ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Ֆլամանական խորհրդարանում։ Ֆլամանական խորհրդարանի ութ անդամներ, այդ թվում բելգիացի սենատորներ մասնակցել են հանդիպմանը, որին ներկա էին նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, […]
15:04 08.11.2019
Երկարատև հետազոտությունների արդյունքում ամերիկյան գիտնականների խումբը, Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ, կարողացել է չափել պրոտոնի շառավիղը: Ըստ ներկայացված տվյալների` պրոտոնի շառավիղը կազմում է 0,831 ֆեմտոմետր: Այսօրվա դրությամբ սա համարվում է պրոտոնի շառավղի ամենաճշգրիտ չափը: Նախորդ չափման ցուցանիշը հավասար էր 0,88 ֆեմտոմետրի: «Մենք ուրախ ենք, որ տարիների քրտնաջան աշխատանքը պտուղներ տվեց, որոնք կօգնեն լուծել այսպես կոչվող «պրոտոնային շառավղի […]
14:56 08.11.2019
Հայաստանի ու հայերի մասին տպավորություններով SHANTNEWS.am-ի հետ կիսվել է հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի ֆիլմերի մոնտաժողը՝ Սվետոլիկ Զայցը: Նշենք, որ Զայցը Կուստուրիցայի հետ աշխատում է արդեն 30 տարի: «Առաջին անգամ, որ եկա Երևան, անմիջապես սիրահարվեցի ձեր քաղաքին: Ինձ անչափ դուր է գալիս նռան գույնը, տուֆի գույնը: Մարդիկ էլ շատ սրտաբաց են, ջերմ: Դուք շատ նման եք […]
14:52 08.11.2019
Սանկտ Պետերբուրգում 92 տարեկանում մահացել է խորհրդային և ռուս գիտնական, տեսական հնագիտության հիմնադիր Լև Քլեյնը: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն՝ վկայակոչելով քաղաքային խորհրդարանի պատգամավոր Բորիս Վիշնևսկուն: Լև Քլեյնը ծնվել է Վիտեբսկում՝ 1927 թվականի հուլիսի 1-ին: 1951 թվականին նա գերազանցությամբ ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, որից հետո դասավանդել է նույն համալսարանում: 1994-ին դարձել […]
13:44 08.11.2019
Ժամկետային զինծառայող Ռամիլ Շամսութդինովը, որը հրաձգություն է կազմակերպել Անդրբայկալի զորամասում, կուղարկվի Մոսկվա՝ հոգեբուժական փորձաքննության, հայտնում է ՏԱՍՍ-ը: Զինծառայողի հայրը նշել է, որ փորձաքննությունն իրականացվելու է դեկտեմբերին. դեռ ավելի հստակ ժամկետներ չկան:
13:22 08.11.2019
Դաղստանում ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմնակիցները, ովքեր Սիրիայում գրոհայինների համար հավաքել են առնվազն 10 միլիոն ռուբլի: Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական կայքում: Նշվում է, որ ձերբակալվել է 24 և 33-ամյա երկու երիտասարդ կին: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի ահաբեկչության ֆինանսավորման կազմակերպմանը վերաբերող հոդվածով: Հետաքննության համաձայն՝ 2018թ. կասկածյալները համացանցում հանդիպել […]