13:18 08.11.2019
Գերմանական EuroSchein Souvenir ընկերության՝ Արցախի սիմվոլիկայով հուշադրամ-եվրոներ տպելու փորձը ձախողվել է։ Ադրբեջանը պաշտոնական բողոք է հղել։ Այս մասին հայտնում է հենց ադրբեջանական մամուլը։ Ըստ այդ աղբյուրների՝ հայկական սփյուռքի աջակցությամբ գերմանական ընկերությունը որոշել էր «0 եվրո» անվանական արժեքով հուշադրամներ տպել։ Դրա վրա գրված էր լինելու «Արցախի Հանրապետություն» և պատկերված էր լինելու «Դեդո-բաբո» («Մենք ենք, մեր սարերը») […]
13:10 08.11.2019
Նյու Յորքի դատախազությունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2016թ. նախընտրական արշավի համար իր անձնական կարիքների համար օգտագործել է Trump Foundation-ի գումարները, գրում է dw.com-ը: Այսպիսով, Թրամփը պարտավոր է մի քանի ընկերությունների վճարել 2 միլիոն դոլար, քանի որ իր Trump Foundation-ը օգտագործել է քաղաքական նպատակների համար: Դատարանը որոշել է, որ Թրամփն իր բարեգործական հիմնադրամն […]
13:02 08.11.2019
Զանգվածային թունավորում է տեղի ունեցել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բեռլինգտոն քաղաքում։ Ռեստորանի հաճախորդներից 11 մարդ է թունավորվել «Super 8» նյութից։ 1 մարդ մահացել է, ևս 10 մարդ թունավորված է։ Այս նյութը, ինչպես հայտնում է ամերիկյան մամուլը, օգտագործվում է դեզինֆեկցիա իրականացնելու համար։ Այն օգտագործել են աշխատանքային օրվա վերջում՝ տարածքը մաքրելիս։ Տարածքը մաքրող աշխատակիցներից մեկը վատ է զգացել […]
12:57 08.11.2019
Ռուսաստանը և Թուրքիան համատեղ են իրականացնելու Սիրիայի Ղամիշլի շրջանում թուրք-սիրիական սահմանի մոտակայքում պարեկությունը։ Սա արդեն երրորդ նման երթուղին է, որով երկու պետությունները հսկողություն են իրականացնելու։ Այս մասին հայտնում է ռուսական կողմը։ Երթուղում պարեկություն է անելու ռուսական և թուրքական կողմերի 24 զինծառայող։ Երկու կողմն էլ դրա համար տրամադրելու են իրենց ուժայիններին պատկանող զրահատեխնիկա, որը նաև զինված […]
12:46 08.11.2019
ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի հետ: Զրուցակիցները քննարկել են մինչև 2024 թվականը կոնցեսիոն պայմանագրով նախատեսվող ներդրումների ծավալների ավելացմանը, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացմանը, ինչպես նաև շարժակազմերի նորացմանն առնչվող հարցեր: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` ստեղծել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործունեության […]
12:40 08.11.2019
Չինաստանից դեպի Եվրոպա է մեկնում բեռնատար առաջին գնացքը: Այն արդեն անցել է Բոսֆորի նեղուցում գտնվող ստորգետնյա թունելով: Չինական երկաթուղիներին պատկանող գնացքը գալիս է չինական Շիան քաղաքից: Երթուղին անցնում է Ղազախստանով, Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով, ապա մուտք գործում Եվրոպա և անցնելով եվրոպական մի քանի երկրներ` հասնում է Չեխիա: Գնացքը վերջնակետ կհասնի 12 օրում՝ անցնելով 11,5 հազար կմ: […]
12:36 08.11.2019
Զբոսաշրջության կոմիտեն իր էջում հայտնել է, որ 2020թ. փետրվարը Ryanair-ը նվիրում է Երևանին: 2020թ. նոր ուղղությունների ցանկում Ryanair-ը ընդգրկել է Հայաստանը` առաջարկելով «սիրառատ փետրվարն» անցկացնել «վարդագույն քաղաքում»: Հիշեցնենք, որ եվրոպական ամենամեծ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը հունվարի 14-ից սկում է թռիչքներ իրականացնել Երևանից դեպի Հռոմ, Միլան և հակառակ ուղղություններով:
12:00 08.11.2019
Չինաստանում պաշտոնապես սկսել են 6-րդ սերնդի հեռահաղորդակցական տեխնոլոգիաների մշակման աշխատանքները, գրում է Reuters-ը: Ստեղծվել է հատուկ խումբ, որը զբաղվում է 6G ցանցի մշակմամբ: Այդ ամենը սկսվել է այն բանից հետո, երբ որոշվել է ողջ երկրով մեկ տարածել 5G-ն: Աշխարհի երկրները ձգտում են ստեղծել ինտերնետ կապ, որը 20 անգամ ավելի արագ կլինի, քան 4G-ն:
10:43 08.11.2019
Արդեն դեկտեմբերից Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից գնացքներ կմեկնեն Ղրիմ: Ուղևորության ժամանակը Մոսկվայից մինչև Սիմֆերոպոլ կազմում է 33 ժամ: Սա Ղրիմը Ռուսաստանի հետ միավորվելուց հետո հաղորդակցական ինտեգրման առաջին խոշոր քայլն է: Հիշեցնենք, որ Ղրիմը Ռուսաստանի հետ միավորվելու որոշում կայացրեց 2014 թ-ին՝ Ուկրաինայում ԵՄ -ի հետ ասոցացման գործընթացի մեկնարկից ու Կիևում ռազմական գործողությունների իրականացումից հետո: Դրա հետևանքով […]
10:20 08.11.2019
Չինաստանի կառավարությունը հայտարարել է, որ սահմանափակումներ է դնելու այն ժամանակահատվածի վրա, որը պատանիները կարող են անցկացնել համակարգչային խաղերի վրա: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Անչափահասների համար սահմանվում է, այպես կոչված, պարետային ժամ: 18-ից ցածր տարիքի անձանց կարգելվելի համակարգչային խաղեր խաղալ 22․00-08․00-ն: Ընդ որում, աշխատանքային օրերին նրանք 24 ժամվա ընթացքում կարող են համակարգչային խաղերով […]
09:00 08.11.2019
Նոյեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.820 և արևելյան երկայնության 48.340 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ: […]
08:50 08.11.2019
Ֆինլանդիայի ափերին արտասովոր երևույթ է արձանագրվել: Հազարավոր ձվաձև սառցե գնդեր ծածկել են Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև ընկած Հայլուոտո կղզին: Սառցե գնդերը տարբեր չափսերի են: Մի մասը թենիսի գնդակի չափսի է: Կան նաև շուրջ մեկ մետր տրամագծով սառցե գոյացություններ: Փորձագետները ենթադրում են, որ սառցե գնդերը քամու և ծովի ջրի փոխազդեցության արդյունք են:
08:18 08.11.2019
Louis Vuitton նորաձևության տան հիմնադրի ծոռան որդին՝ հայտնի մոդելավորող Պատրիկ-Լուի Վիտոնը, մահացել է։ Նա մահկանացուն կնքել է Ֆրանսիայում, 68 տարեկանում։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունն իր ինստագրամյան էջում։ «Խորին վշտով հայտնում ենք Պատրիկ-Լուի Վիտոնի մահվան մասին»,-ասված է հաղորդագրությունում։ Մահվան պատճառի մասին չի հաղորդվում։ Պատրիկ-Լուի Վիտոնը սկսել է նորաձևության տանն աշխատել 1973 թվականին՝ 22 […]
08:09 08.11.2019
Համաշխարհային պարտքը, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, հասել է ռեկորդային՝ 188 տրիլիոն դոլարի նշագծին, ինչը կազմում է համաշխարհային արտադրության մոտ 230 տոկոսը։ Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան՝ Վաշինգտոնում Ժակ Փոլակի անվան ամենամյա XX-րդ համաժողովի բացմանը։ Համաշխարհային պարտքի մոտ 2/3-ը բաժին է ընկնում մասնավոր ոլորտին, իսկ ինչ վերաբերում է զարգացած […]
23:51 07.11.2019
Փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի գուլպաներն աճուրդով վաճառքի կհանվեն: Այս մասին հայտնում է Life.ru-ն: Ջեքսոնն այդ գուլպաներով է եղել իր առաջին լուսնային քայլվածքի ժամանակ: Գուլպաները գնահատվել են 2 մլն դոլար: Գուլպաների դիզայները Բիլլի Ուիթենն է: Դրանց մեկնարկային գինը 100 հազար դոլար է, սակայն մասնագետները կարծում են, որ այն կարող է վաճառվել 1-2 միլիոն դոլարով: Աճուրդը կկայանա նոյեմբերի […]
23:48 07.11.2019
Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի Instagram-ի էջում հայտնվել է նրա լուսանկար ամուսնու՝ գեղասահորդ Պյոտր Չերնիշովի հետ: Այս մասին հաղորդում է Life.ru-ն: Նշվում է, որ կայացել է Չերնիշովի և գեղասահորդուհի Տատյանա Նավկայի մասնակցությամբ բեմադրված առաջին սառցե շոուն՝ «Ալվան ծաղիկը»: Զավորոտնյուկի ընտանիքը մաղթել է, որ հանդիսատեսի կողմից ներկայացումը ջերմ ընդունելության արժանանա: «Մեր ողջ ընտանիքի անունից մաղթում ենք հարթ սառույց, […]
23:24 07.11.2019
Ջեյմս Բոնդի ֆիլմերի պաստառների ամենամեծ հավաքածուն Անգլիայի Prop Store աճուրդում վաճառվել է 292 հազար դոլարով, գրում է Daily Mail-ը: Ռիկմանսուորտ քաղաքում վաճառքի է հանվել մոտ 500 պատառ, որի վրա պատկերված են եղել դերասաններ: Ամենաթանկը վաճառվել է 1965 թ-ի «Шаровая молния» ֆիլմի պաստառների հավաքածուն. այս վաճառվել է 16 հազար դոլարով: Առևտրային տան ղեկավար Սթիվեն Լեյնը նշել […]
23:06 07.11.2019
Հոգեբանները որոշել են՝ հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից Անգելինան ու Կրիստինան հանցանքի պահին հոգեբանական շեղումներ են ունեցել, կրտսեր քույրը՝ Մարիան, աֆֆեկտի վիճակում չէր և ամբողջովին գիտակցում էր իր գործողությունները: Այս մասին պարզ է դարձել փորձագիտական եզրակացությունից: Մարիա Խաչատուրյանը նախքան դանակով հարված հասցնելը որևէ հոգեկան խնդիր չի ունեցել, աֆֆեկտի վիճակում չի եղել, որևէ այլ հոգեկան […]
22:58 07.11.2019
Հայտնի ռուս երգչուհի Սաթի Կազանովան ամուսնու հետ այցելել է Հայաստան և կիսվել իր տպավորություններով ՝ Instagram-ում լուսանկարներ հրապարակելով: Մի լուսանկարում Կազանովան Երևանի Մատենադարան թանգարան-ինստիտուտի ֆոնին է, մյուսում Խոր Վիրապի հին հայկական վանքն է Արարատ լեռան ֆոնին: Երգչուհին ժամանել է Հայաստանի մայրաքաղաք՝ մասնակցելու ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի հիշատակին նվիրված բարեգործական համերգին: «Ամոթ է ասել, որ […]
22:41 07.11.2019
Բելառուսական ԶԼՄ-ները լուրեր են տարածել՝ իբր Ալեքսանդր Լուկաշենկոն ծանր հիվանդ է: Հղում անելով անանուն աղբյուրին՝ լրատվամիջոցները գրում են, որ արդեն 4 օր է՝ Լուկաշենկոն գտնվում է Աբու Դաբիի էլիտար կլինիկաներից մեկում: Պաշտոնական աղբյուրները լուրն առայժմ չեն հաստատում: Հայտնի է, սակայն, որ մի քանի օր առաջ Լուկաշենկոն պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այցը եղել […]
22:22 07.11.2019
Ամերիկյան դերասանուհի և երգչուհի Լեդի Գագան պատմել է դերասան Բրեդլի Կուպերի հետ իր սիրավեպի մասին, գրում է Elle-ը: Դերասանուհին նշել է, որ իր և Բրեդլիի ինտիմ հարաբերությունները խաղ են եղել: Գագան մամուլին անվանել է հիմար: Նա ասել է, որ ինքը և Բրեդլին ստեղծել է սիրային պատմություն և ստիպել է որ մարդիկ դրան հավատան: Լեդի Գագան […]
22:18 07.11.2019
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը անդրադարձել է Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառելու հավանականության հարցին, գրում է Ermenihaber-ը: Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող «Խաղաղության աղբյուր» ռազմագործողությունը Մաասը բնութագրել է որպես միջազգային իրավունքը խախտող օկուպացիա։ Նա տեղեկացրել է, որ Անկարա կատարած այցի ընթացքում ինքը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին կոչ է արել Սիրայից հեռացնել թուրքական զինուժը։ Մաասը տեղեկացրել է […]
21:30 07.11.2019
Սիցիլիական Կամմարատա քաղաքի իշխանությունները բնակիչների թիվն ավելացնելու հույսով փորձելու են անվճար բնակարաններ առաջարկել: Կամմարատան Պալերմոից ընդամենը 1․5 ժամվա ճանապարհ է բաժանում: Այստեղ ապրում է 6 հազար բնակիչ: Տարիների ընթացքում քաղաքի բնակչության թիվը անընդհատ նվազել է, երիտասարդները մեկնել են այլ շրջաններ: Քաղաքագլուխ Վինչենցո Ջամբրոնեն հայտարարել է, որ չի ուզում հարուստ պատմություն ունեցող քաղաքը վերանա և առաջարկում […]
21:13 07.11.2019
Ներդրումային ագրարային ֆոնդը, որը ստեղծվել է Սանկտ Պետերբուրգի ձեռներեցների կողմից, նախատեսում է բացել էկո առողջարաններ Ռուսաստանի Նովգորոդի շրջանում և Հայաստանում: «Հայաստանում խոսքը Սևանա լճի մոտ գտնվող Ծովազարդ գյուղի մերձակայքում 20 հա տարածքի մասին է, որտեղ ընկերությունն աճեցնում է խաղող և մրգեր: Այստեղ նախատեսվում է կառուցել էկո-գյուղ 10 տնակներով, 100-150 մարդու համար, ինչպես նաև սպա համալիր»,- […]
20:45 07.11.2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 4-6-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոմիտեի 30-ամյակին նվիրված բարձրաստիճան միջոցառումներին: Քննարկումներ են տեղի ունեցել նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Մարդու իրավունքների պաշտպանն իր ելույթում խոսել է Հայաստանում ձերբակալված անձանց պահման վայրերում իրավունքների ապահովման վիճակի մասին: «Ազատությունից զրկելը գործի է […]
20:39 07.11.2019
ՌԴ Սոչի քաղաքում ՀՀ հյուպատոս Տիգրան Սարգսյանը քաղաքային իշխանություններին առաջարկել է Հայաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկի` Ջերմուկի հետ համագործակցության ծրագիր իրականացնել: Մասնավորապես՝ հյուպատոսը առաջարկել է Սոչի և Ջերմուկ քաղաքները դարձնել եղբայր քաղաքներ: Հյուպատոսն առաջարկել է նաև Սոչիի և Երևանի համալսարանների ուսանողների փոխանակում իրականացնել: Այս մասին հաղորդել է Սոչիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Տեղեկանքում նաև մանրամասն ներկայացվել է […]
20:33 07.11.2019
Հնդկաստանի բնակիչ 42-ամյա Սուբխաշ Յադավը գրազ է եկել իր ընկերոջ հետ, որ կուտի 50 ձու, սակայն 41-րդ-ն ուտելիս մահացել է, գրում է Gulf News-ը: Հաղթողը պետք է ստանար մոտ մոտ 14000 դրամ։ Նշվում է, որ 41-րդ ձուն ուտելուց հետո տղամարդը կորցրել է գիտակցությունը և մահացել: Բժիշկները նշել են, որ Յադավը մահացել է բարդացումներից:
19:43 07.11.2019
Ժամանակ կար խորհելու մեկ այլ խնդրի մասին, որը պարբերաբար բարձրացնում է, այսպես կոչված, «տուժած» կողմը և, համապատասխանաբար, լրագրողական հանրությունը այդ հարցն ուղղում է մեզ: Սա հարց է որոշակի «միլիոնների» մասին, որոնք ենթադրաբար անհետացել էին Միխայիլ Խաչատուրյանի հաշվից, և աղջիկներն, իբր, ներգրավված էին դրանում: Տուժածների կողմից այս հարցը «շպրտվել» է հետաքննության հենց սկզբից, մի քանի անգամ: […]