20:33 07.11.2019
Հնդկաստանի բնակիչ 42-ամյա Սուբխաշ Յադավը գրազ է եկել իր ընկերոջ հետ, որ կուտի 50 ձու, սակայն 41-րդ-ն ուտելիս մահացել է, գրում է Gulf News-ը: Հաղթողը պետք է ստանար մոտ մոտ 14000 դրամ։ Նշվում է, որ 41-րդ ձուն ուտելուց հետո տղամարդը կորցրել է գիտակցությունը և մահացել: Բժիշկները նշել են, որ Յադավը մահացել է բարդացումներից:
19:43 07.11.2019
Ժամանակ կար խորհելու մեկ այլ խնդրի մասին, որը պարբերաբար բարձրացնում է, այսպես կոչված, «տուժած» կողմը և, համապատասխանաբար, լրագրողական հանրությունը այդ հարցն ուղղում է մեզ: Սա հարց է որոշակի «միլիոնների» մասին, որոնք ենթադրաբար անհետացել էին Միխայիլ Խաչատուրյանի հաշվից, և աղջիկներն, իբր, ներգրավված էին դրանում: Տուժածների կողմից այս հարցը «շպրտվել» է հետաքննության հենց սկզբից, մի քանի անգամ: […]
19:30 07.11.2019
Մեծ Բրիտանիայում իրավապահ մարմինները ձերբակալել են տղամարդու, որին կասկածում են 15 ներգաղթյալի ապօրինի մուտքին օժանդակելու մեջ: Այս մասին հաղորդում է Korrespondent-ը: Նշվում է, որ իրավապահները հաղորդում են ստացել «բեռնատարի ներգրավմամբ ապօրինի գործունեության մասին»: Դեպքի վայրում՝ տրանսպորտային միջոցի հետնամասում հայտնաբերել են 15 հոգու: Նախնական տեղեկություններով՝ նրանք բոլորը չափահաս են: Բուժզննությունից հետո նրանցից մեկը հոսպիտալացվել է: Ոստիկանությունից […]
19:14 07.11.2019
ԱՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն: Նոյեմբերի 7-ին Բակո Սահակյանը Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Թավիտյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի ակտիվ մասնակցությունը […]
19:07 07.11.2019
Christie’s աճուրդի տունը Լոնդոնում վաճառքի է հանելու Հովհաննես Այվազովսկու կտավը, հայտնում է Interfax-ը: Կտավը վաճառքի է հանվելու «Ռուսական արվեստի գլուխգործոցներ» աճուրդի շրջանակում: Լոնդոնի աճուրդի կարևորագույն նմուշները նոյեմբերի 8-10 կցուցադրվեն Մոսկվայում, որոնց թվում` Հովհաննես Այվազովսկու կտավը: Աճուրդի է հանվելու Այվազովսկու` 1873թ. ստեղծված «Մայրամուտը Իսկյայում» կտավը, որտեղ նկարիչը պատկերել է իր սիրելի վայրերից մեկը: Այվազովսկու նկարը գնահատվում […]
18:59 07.11.2019
«The Village Беларусь» պարբերականը հրապարակել է նվերների ցանկը, որոնք ստացել է Ալեքսանդր Լուկաշենկոյի տղան՝ Նիկոլայը, տարբեր երկրների բարձրաստիճան անձանցից: Նշվում է, որ Լուկաշենկոյի տղան միանգամից 2 նվեր է ստացել հայ գործարար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանից: «2010-ին Լուկաշենկոն այցելել է Հայաստան, որտեղ հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, որը նրա տղային կոնյակի տակառ է նվիրել և այն կնքել […]
18:30 07.11.2019
Իսկ Boeing 737 MAX մոդելի ինքնաթիռների անսարքությունները 2 ավիավթարի և հարյուրավոր զոհերի պատճառ էին դարձել:
17:00 07.11.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցուպատասխանն Ադրբեջանի պատվիրակի հետ՝ կից հետևյալ գրառումն անելով. «Ես քննադատել էի արտգործնախարարի BBC Hard Talk հաղորդման հարցազրույցը: Դիտելով նախարարի հարց ու պատասխանը Ադրբեջանի պատվիրակի հետ՝ պետք է ասեմ, որ նախարար Մնացականյանն այս անգամ բավականին լավ պատասխանեց և, ըստ […]
16:00 07.11.2019
Ռուսաստանի հատուկ ծառայությունները Աֆղանստանում գրանցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ստորաբաժանումների գործունեության ակտիվացումը, ինչը կարող է նպաստել դրա ընդլայնմանը դեպի ԱՊՀ երկրներ: Այդ մասին ասել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ երկրների Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում, հաղորդում է Интерфакс-ը: Նա նաև նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ […]
15:50 07.11.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը կկանգնի տնտեսական ճգնաժամի առջև, եթե Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը հաղթի 2020թ. կայանալիք նախագահական ընտրություններին: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Ամերիկացի առաջնորդի խոսքերով՝ դեմոկրատները ճնշում են դժգոհներին, զրպարտում են անմեղներին, ինչպես նաև ոչնչացնում են իրավական չափորոշիչները: «Ամերիկան փոխակերպելու իրենց ձգտումներում դեմոկրատները դառնում են առավել տոտալիտար»,- ասել է Թրամփը: […]
15:42 07.11.2019
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն ասել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունները 2019 թվականին հայտնաբերել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների 13 ցանցերի գործունեությունը և ձերբակալել 138 գրոհայինների: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Այս մասին Բորտնիկովն ասել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում: Բացի […]
15:26 07.11.2019
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Հայաստանի մարզերը Սփյուռքի տարբեր համայնքներին հասանելի դարձնելու հեռանկարով՝ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մարզային հաջորդ այցը դեպի Կոտայք էր: Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի զարգացման ծրագրերը, ներդրումային հնարավորությունները տուրիզմի, այլընտրանքային էներգետիկայի, արդյունաբերության ոլորտներում: Նա կարևորել է նաև Սփյուռքի և Հայաստանի մարզերի միջև միջհամայնքային կապերի հաստատումը: […]
15:17 07.11.2019
Կալինինգրադի «Խրաբրովո» օդանավակայանում Մոսկվայից ժամանած չվերթի ուղևորի են ձերբակալել, որը ՀՀ քաղաքացի է։ Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, ուղևորին ձերբակալելու պատճառը ծխելն է եղել: «ՀՀ քաղաքացին էլեկտրոնային ծխախոտ է օգտագործել»,- տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները: Կալինինգրադյան լրատվամիջոցներն էլ հաղորդում են՝ ձերբակալվածը Սոչիի բնակիչ է: Նրան տեղափոխել են հերթապահ մաս, կազմվել է վարչական արձանագրություն:
15:05 07.11.2019
Հայտնի հոլիվուդյան դերասան Քրիստիան Բեյլը դերի համար մի քանի ամսում նիհարել է 18 կիլոգրամով, գրում է Variety-ն: Բեյլր նոր «Ford-ն ընդդեմ Ferrari-ի» ֆիլմում խաղալու է ավտոարշավորդի դեր: Դերասանն իր հարցազրույցում նշել է, որ նա դժվարությամբ էր մտնում մեքենան: Դրանից առաջ նկարահանված «Իշխանություն» ֆիլմի համար դերասանը քաշ էր հավաքել: Բեյլը նշել է, որ մրցավազքային մեքենաները շատ […]
15:03 07.11.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի ուժայինները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպանված առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի երեխային: Այս մասին հաղորդել է ТАСС-ը հինգշաբթի՝ նոյեմբերի 7-ին: «ԴՆԹ թեստը հաստատեց, որ նա Ալ-Բաղդադիի երեխան է»,- ասել է Էրդողանը: Մինչ այդ, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ձերբակալվել են Աբու Բաքր ալ-Բաղդադիի «երկնիշ թվով» […]
14:53 07.11.2019
Մոսկվայի բնակիչներից մեկը հարբել է, զանգահարել իրավապահ մարմիններին և նշել, որ ականապատել է Մոսկվայի ոստիկանության շենքը, գրում է Life-ը: Համապատասխան ստուգումներից հետո շենքում ականներ չեն հայտնաբերվել: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին: Տղամարդը եղել է հարբած վիճակում և չի կարողացել բացատրել իր արարքի պատճառները: Տղամարդուն սպառնում է մինչև 8 տարի ազատազրկում, այս պահին նա երկրից […]
14:45 07.11.2019
Մոսկվայում տաքսու վարորդը զբոսաշրջիկից պատվերի համար վերցրել է 41 հազար ռուբլի, գրում է РИА Новости-ին՝ հղում անելով իրավապահներին: Նշվում է, որ տուժողը չի հիշել մեքենայի համարանիշները: Այս պահին իրավապահները չեն նշում տուժողի քաղաքացիությունը: Քննարկվում է դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու հանգամանքը:
14:26 07.11.2019
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդենսը առաջարկել է չեղարկել նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, գրում է Ermenihaber-ը։ Էրդողանը պետք է ԱՄՆ այցելի նոյեմբերի 13-ին՝ Թրամփի հրավերով, սակայն նախօրեին Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ այցի նպատակահարմարությունը դեռ քննարկվում է և այն կարող է չեղարկվել։ Ներկայացուցիչների պալատում […]
13:58 07.11.2019
Դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպմանը:
13:19 07.11.2019
Բաքվին դուր չի եկել Ղարաբաղի պատվիրակության այցը Ռուսաստանի Դաշնություն: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է՝ նախարարություն ներկայացած Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովն ընդգծել է, որ հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է և անփոփոխ: Ինչպես երեկ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, Ադրբեջանի ԱԳ նախարարությունը Բաքվում Ռուսաստանի դեսպանին կանչել էր ԱԳՆ և բողոքի նոտա հանձնել այն բանի համար, որ ռուսական […]
12:53 07.11.2019
Բրիտանահայ ականավոր վիրաբույժ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Արա Դարզին իր մտահոգությունն է հայտնել այն առնչությամբ, որ Մեծ Բրիտանիան չի հետևել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին: «The Guardian»-ում հրապարակված հոդվածում Արա Դարզին նշել է, որ ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը և մտահոգված է նման գործընթացի […]
12:40 07.11.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղադրված է նոյեմբերի 6-7-ը Բաթումում անցկացվող Վրաստանի Պաշտպանության և անվտանգության 13-րդ համաժողովի շրջանակում արված սելֆի: Սելֆիում ձախից աջ՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձևին կողմ քվեարկած ամերիկացի կոնգրեսականներ Ադամ Քինզինգերը և Ալեքս Մունը, Աջարիայի կառավարության ղեկավար […]
10:11 07.11.2019
ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականները հայտարարել են, որ հաջորդ շաբաթ տեղի կունենան երկրի նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով առաջին հանրային լսումները: Դրանք կհեռարձակվեն ուղիղ եթերով: Մինչ այս, օրենսդիրները վկաների ցուցմունքները լսում էին փակ դռների հետևում: Հանրային լսումների ընթացքում առաջինը վկայություն կտան ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաները, այդ թվում՝ Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բիլ Թեյլորը: Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի […]
09:57 07.11.2019
Դերասանուհի Բրիջիտ Բարդոն դատապարտել է Ֆրանսիական Պոլինեզիայում սննդում շան մսի օգտագործման պրակտիկան։ Ինչպես հայտնում է France Info-ն, նա բաց նամակով դիմել է Ֆրանսիայի անդրծովյա տարածքների իշխանություններին։ 85-ամյա դերասանուհին նման գործողություններն անվանել է «անթույլատրելի և ամոթալի»։ «Եթե իշխանությունները չեն ցանկանում հանցակից լինել, ապա չեն կարող դա անտեսել»,-նշել է Բարդոն։ Կենդանիների իրավունքների շատ պաշտպաններ հաստատում են, որ […]
09:12 07.11.2019
Ինքնաթիռի առևանգման մասին տագնապի ազդանշանը գիշերը խուճապ էր առաջացրել Ամստերդամի օդանավակայանում։ Սոցցանցերում հայտնվել են լուսանկարներ ու տեսանյութեր «Սխիպհոլ» օդանավակայանից, որտեղ թռիչքուղու վրա կանգնած ինքնաթիռներից մեկում առաջացել էր «կասկածելի իրավիճակ»։ Հետաքննությամբ զբաղվել է Նիդերլանդների ռազմական ոստիկանությունը։ Օդանավակայանի որոշ հատվածներում տեղաշարժը սահմանափակվել էր, ոստիկանությունը պարեկություն էր սահմանել։ Տեղեկություններ էին տարածվել, թե զինված անձինք զավթել են ինքնաթիռը։ Ավելի […]
08:57 07.11.2019
Բուրկինա-Ֆասոյում լեռնաարդյունահանող ընկերության շարասյան վրա կատարված հարձակման հետևանքով զոհել է 37 մարդ, ևս 60-ը՝ ստացել վնասվածքներ։ Այս մասին հայտնում է Faso պորտալը։ Հաղորդվում է, որ անհայտ անձիքն հարձակվել են շարասյան վրա երկրի արևելյան Բունգու շրջանում գտնվող հանքում։ 5 ավտոբուսից կազմված շարասյանն ուղեկցել են զինվորականները։ Ավտոբուսներում գտնվել են կանադական SEMAFO ընկերության աշխատակիցներ, ինչպես նաև կապալառուներ և […]
08:45 07.11.2019
Լոնդոնում ներկայացման ժամանակ թատրոնի դահլիճի առաստաղի մի հատված փլուզվել է։ Հանդիսատեսի շրջանում կան տուժածներ։ Նրանց մոտ առկա են թեթև վնասվածքներ։ Դահլիճում գտնվողները տարհանվել են։ Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Պիկադիլի թատրոնում՝ «Վաճառականի մահը» ներկայացման ժամանակ, որում գլխավոր դերով հանդես էր գալիս ամերիկացի դերասան Ուենդել Փիրսը։ Թատրոնի շենքը կառուցվել է 91 տարի առաջ։ Ականատեսների խոսքով՝ մինչ […]
23:50 06.11.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններից մեկ տարի հետո ժողովրդականությամբ զիջում է Դեմոկրատական կուսակցության հինգ ներկայացուցիչների, որոնք հայտարարել են իրենց մասնակցությունը նախագահական մրցավազքին: Այդ մասին ասվել է Langer Research Associates հետազոտական ասոցիացիայի կողմից՝ ABC News-ի և «Վաշինգտոն փոստ» թերթի անցկացրած հարցման արդյունքում: Եթե ընտրություններն անցկացվեին այսօր, և Թրամփի մրցակիցը լիներ դեմոկրատ Ջո Բայդենը, ապա գրանցված […]