TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ներկայացուցիչների պալատում մեկնարկել են «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» բանաձևի լսումները

21:33 29.10.2019

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում մեկնարկել են «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» թիվ 296 բանաձևի լսումները: Վերջին անգամ նման բովանդակությամբ փաստաթուղթ Կոնգրեսում քվեարկության էր դրվել 1984-ին: Թուրքիան կոչ է արել Կոնգրեսին զերծ մնալ բանաձևի ընդունումից, զգուշացնելով՝ փաստաթուղթը չի բխում ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև Միացյալ Նահանգների շահերից: Ներկայացուցիչների պալատի աշխատանքներին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ: https://www.facebook.com/ancagrassroots/videos/420221268611815/

̰
Մեքսիկայում թմրավաճառների որջում հայտնաբերվել է մարդկային գանգերով զոհասեղան

21:22 29.10.2019

Մեխիկոյի քաղաքային ոստիկանությունը հայտնաբերել է ավելի քան 40 մարդու գանգ, տասնյակ ոսկորներ և սաղմ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվողների որջում գտնվող զոհասեղանին, հայտնում է Reuters-ը: Մեքսիկայի գլխավոր դատախազի գրասենյակի կողմից հրապարակված լուսանկարում երևում են գանգեր, որոնք դասավորված են զոհասեղանի շուրջը. այն իրենից ներկայացնում է խաչ և փայտե դիմակ՝ եղջյուրներով: Զոհասեղանի կողքին եղել է այծի գլխի պատկեր, […]

̰
Մեծ Բրիտանիայում հետաձգվել է Brexit-ի առթիվ մետաղադրամների թողարկումը

21:21 29.10.2019

Քանի որ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալը հետաձգվել է ևս 3 ամսով, Brexit-ի պատվին թողարկված հուշադրամները ձուլման կհանձնվեն ավելի ուշ: Այդ մասին հայտնում է ВВС.-ն: Բանն այն է, որ թագավորական դրամահատարանին առաջարկվել է թողարկել նոր 50 մետաղադրամներ՝ Միացյալ Թագավորության՝ ԵՄ կազմից դուրս գալու առիթով: Սակայն այժմ մետաղադրամների հարցը դուրս է գալիս օրակարգից, քանի որ […]

̰
Ժիրինովսկին ասել է, թե որն է ամբողջ մարդկության սպառնալիքների աղբյուրը

20:55 29.10.2019

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկին ֆանատիկ մարդկանց անվանել է ողջ մարդկության համար վտանգի աղբյուր: Քաղաքական գործիչն այս մասին գրել է Telegram-ի իր էջում: Ժիրինովսկին ասել է, որ շատ երիտասարդներ, ոգեշնչված 16-ամյա շվեդացի ակտիվիստ Գրետա Թյունբերգի հատարարություններով, խոսում են գլոբալ տաքացումը դանդաղեցնելու անհրաժեշտության մասին: Ըստ Ժիրինովսկու՝  այդ կերպ նրանք գովազդում են այն մեթոդները, որոնք կարող […]

̰
«Գահերի խաղի» սցենարիստները հայտարարել են իրենց ոչ կոմպետենտ լինելու մասին

20:12 29.10.2019

«Գահերի խաղը» ամերիկյան ֆանտաստիկ հեռուստասերիալի սցենարի հեղինակներ Դևիդ Բենիոֆը և Դանիել Ուայսը խոստովանել են, որ նրանք լիովին պատրաստ չեն եղել այնպիսի լայնածավալ աշխատանքի, ինչպիսն գրող Ջորջ Մարտինի «Սառույցի ու կրակի երգ» վիպաշարն է: Այս մաիսն հայտնում է  Vanity Fair.-ը։ «Ես չգիտեմ, թե ինչպես է Մարտինը վստահել մեզ իր ողջ կյանքի աշխատանքը… Մենք լուրջ սխալվեցինք սցենարը […]

̰
Կոչ եմ անում Սենատի իմ գործընկերներին արագորեն ընդունել բանաձևը՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը․ Թեդ Քրուզ

20:01 29.10.2019

Հանրապետական սենատոր Թեդ Քրուզը «Թվիթերի» իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում այսօր քվեարկության դրվելիք «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» բանաձևին: «Կոչ եմ անում Սենատի իմ գործընկերներին արագորեն դիտարկել և ընդունել բանաձևը, որը ես ներկայացրել եմ սենատոր Մենենդեսի հետ՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը և մերժելու դրա մերժման բոլոր ձևերը»,- գրել է Թեդ Քրուզը: I call on […]

̰
ԽՍՀՄ ատոմային ռումբի ստեղծման վրա աշխատել են գերմանացի գիտնականներ

19:55 29.10.2019

Ռուսաստանում հրապարակվել են փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ խորհրդային առաջին ատոմային ռումբի ստեղծմանը մասնակցել են Գերմանիայից ԽՍՀՄ ժամանած գիտնականներ Գուստավ Հերցը, Նիկոլաուս Ռիլը, Մանֆրեդ ֆոն Արդեննեն, Փիթեր Թիսսենը, Հայնց Պոզեն և Ռոբերտ Դեպելը: Այս մասին նշվում է «Ռոսատոմ»-ի պորտալում: Համաձայն հրապարակված «հատուկ նշանակության հարցաթերթիկների», որոնք լրացվել են գիտնականների կողմից, նրանք նախ և առաջ […]

̰
Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած երեկույթի ժամանակ 3 մարդ է մահացել

19:43 29.10.2019

Մոսկվայի Բակունինսկի փողոցում տեղի ունեցած երեկույթի ժամանակ երեք մարդ է մահացել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ նրանք մահացել են անհայտ նյութից թունավորման արդյունքում, հաղորդում է “Московский комсомолец”ը: Լրատվամիջոցների տվյալներով՝ նրանք ընդունել են անհայտ նյութ, որից հետո կորցրել են գիտակցությունը: Թունավորումը 31-ամյա Անաստասիայի և 32-ամյա Եվգենիայի ու Սերգեյի մահվան պատճառ է դարձել: Դեպքի վայրից հոսպիտալացվել է նաև 23-ամյա […]

̰
Ինչո՞ւ է Ֆրեդի Մերկուրիի ընկերը դեմ «Բոհեմյան ռապսոդիա-2»-ի նկարահանմանը

19:30 29.10.2019

Լեգենդար Queen  խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի մտերիմ ընկերը՝  Փիթեր Ֆրիսթոունը պատմել է, թե ինչու չարժե նկարահանել խմբի անդամների մասին պատմող ֆիլմի երկրորդ մասը, հայտնում է NME-ն: Նրա խոսքերով` շարունակությունը նկարահանելու դեպքում հնարավոր չի լինի խուսափել երգչի մահվան մասին պատմող դրվագներից, իսկ դրանք մեծ էկրանին ցույց տալու համար հարմար չեն: «Ես չէի ուզենա, որ «Բոհեմյան ռապսոդիա-2»-ը […]

̰
Մոսկվայի դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել ԻՊ-ի հավաքագրողին

19:15 29.10.2019

Մոսկվայի շրջանային զինվորական դատարանը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հավաքագրողին դատապարտել է 12 տարվա ազատազրկման խստացված ռեժիմով գաղութում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնային անվտանգության քաղաքային ծառայությանը: Ինչպես նշվում է, Զուրիբեկ Ռախմատշոևն այլ արմատականների հետ միասին գրոհայիններին տեղափոխել է Սիրիա և Իրաք: Ընթացիկ տարվա մարտին տղամարդուն դատապարտել են ազատազրկման, օգոստոսի 20-ին պատիժը […]

̰
Սա անձնական հարց է ինձ և միլիոնավոր հայերի համար. Քիմ Քարդաշյանը` Ներկայացուցիչների պալատում քվեարկվելիք բանաձևի մասին

19:09 29.10.2019

Ամերիկյան ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում այսօր քվեարկության դրվելիք «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» բանաձևին: «Այսօր Ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը: Սա անձնական հարց է ինձ և միլիոնավոր հայերի համար, որոնք Հայոց ցեղասպանության վերապրողների ժառանգներն են»,- գրել է Քիմ Քարդաշյանը: Today, the […]

̰
Ավտովթարներից փրկվածները. ի՞նչ կլիներ, եթե այս մարդիկ ամրագոտի չկապեին

19:00 29.10.2019

Այս ցնցող լուսանկարները ցույց են տալիս ամրագոտիների ազդեցության ողջ ուժը: Լուրջ վթարների դեպքում դրանք հաճախ թողնում են հսկայական կապտուկներ. դա է փրկված կյանքերի գինը: Դժվար չէ կռահել, թե ինչպես կավարտվեին պատահարները, եթե մարդիկ չկապեին ամրագոտիներ: Նման լուսանկարների ստեղծման նախաձեռնությունը Նոր Զելանդիայի տրանսպորտային գործակալությանն է: Նախագծի հեղինակները ցանկանում էին դրա միջոցով նվազեցնել ավտովթարների հետևանքով մահացողների թիվը: […]

̰
Լիբանանի վարչապետը հրաժարական տվեց

18:31 29.10.2019

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից: Նա նաև նշել է, որ ուղևորվում է նախագահական պալատ՝ հրաժարականի դիմումը ներկայացնելու նախագահ Միշել Աունին։ Այս մասին Սաադ Հարիրին հայտարարել է լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքի եթերում: Լիբանանում արդեն 2 շաբաթ է` շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները: Ցուցարարները բողոքում են երկրում ստեղծված տնտեսական վիճակից և […]

̰
Ի՞նչ է շարադրված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձևում

18:28 29.10.2019

2019թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգային հանձնաժողովը արդեն հաստատել է: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արտաքին կապերի և լրատվության բաժինը ներկայացնում է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը: «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգային հանձնաժողովն հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը: […]

̰
Շարունակում ենք առանց տեմպն իջեցնելու․ Շոյգուն՝ հայ-ռուսական պաշտպանական համագործակցության մասին

18:06 29.10.2019

Երևանում այսօր հաստատել է Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2020 թվականի համագործակցության ծրագիրը։ Հանդիսավոր միջոցառումը առիթ է եղել հայ-ռուսական պաշտպանական համագործակցությունը բնորոշելու համար։ «Մտադիր ենք մեր համագործակցությունը շարունակել նույնքան ինտենսիվ՝ չիջեցնելով հավաքած տեմպը»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։ Նա նշել է, որ ստորագրվող փաստաթղթով Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները 60 համատեղ ծրագիր են իրականացնելու […]

̰
Վրաստանում իրականացրած կիբերհարձակման նմանը դեռևս չենք տեսել. Ալան Վուդվորդ

18:06 29.10.2019

Վրաստանում իրականացրած կիբերհարձակման նմանը դեռևս չենք տեսել: Այս հայտարարությունը BBC հեռուստաալիքի հետ զրույցում արել է Կիբերանվտանգության հարցերով փորձագետ, Սուրեյի համալսարանի պրոֆեսոր Ալան Վուդվորդը: «Հարձակման մասշտաբներն ու թիրախները մեզ հիմք են տալիս եզրակացնելու, որ այդ գործողությունը ֆինանսավորվել է մեկ այլ պետության կողմից»,- ասում է Վուդվորդը: Հիշեցնենք` Վրաստանում լայնածավալ կիբերհարձակումը տեղի է ունեցել երեկ: Խնդիրներ են առաջացել […]

̰
Բարեգործականը որոշած է փակել «Մանուկեան վարժարան»-ը

18:00 29.10.2019

Միացեալ Նահագներու Գալիֆորնիա նահանգին մէջ գործող ՀԲԸՄ «Թամար եւ Վաչէ Մանուկեան վարժարան»ը այս տարեվերջին պիտի փակէ իր դռները։ Այս մասին լուրը տուած է «Ասպարէզ» պարբերականը՝ յղում կատարելով Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան կողմէ հրապարակուած հաղորդագրութեան մը։ Նշեալ հաղորդագրութեան մէջ Բարեգործականը յայտնելով վարժարանին փակման մասին որոշումը, նաեւ նկատել կու տար, որ դպրոցը պիտի միացուի Լոս Անճելոսի մէջ […]

̰
Ամբողջ Եվրոպան զարմացած է և հիացած հայ ծանրորդների ելույթներով. Փաշիկ Ալավերդյան

17:50 29.10.2019

Անցած գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնության չեմպիոններին ու մրցանակակիրներին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը գերազանց ելույթ է ունեցել՝ հաղթել է թիմային հաշվարկում: Մեր ծանրորդներից յոթը դարձել է չեմպիոն, երկուսը` փոխչեմպիոն, ևս երկուսը` բրոնզե մեդալակիր, այդ թվում՝ երկու չեմպիոն և մեկ փոխչեմպիոն տվել է կանանց հավաքականը: Իսկ ընդհանուր առմամբ […]

̰
Հայաստանի և ՌԴ ՊՆ ղեկավարները համագործակցության փաստաթուղթ են ստորագրել

17:39 29.10.2019

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակության դիմավորման արարողությունը: Պաշտոնական արարողությունից հետո կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի առանձնազրույցը, որն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Ողջույնի խոսքում ՀՀ պաշտպանության […]

̰
Բախումներ Պէյրութի մէջ. Յարձակում գործած են ցուցարարներու վրաններուն վրայ

17:33 29.10.2019

Անծանօթ երիտասարդներ քիչ առաջ յարձակած են Պէյրութի կեդրոնական «Ռիատ ալ Սոլհ» հրապարակին վրայ գտնուող ցուցարարներուն վրայ։ Այս մասին տեղեկութիւնը հաղորդեց «Էլ. Պի. Սի. Այ.» կայանը. Աղբիւրը նաեւ հաղորդեց, որ յարձակում գործողները կոտրտած են ցուցարաներուն վրանները եւ նիւթական վնաս հասցուցած հրապարակին վրայ տեղադրուած ամպիոնին։ Աղբիւրը նաեւ կը նշէ, որ դէպքը տեղի ունեցած է շրջանին հսկող ապահովական […]

̰
Մեգան Մարքլի և Իսպանիայի թագուհու ճաշակները համընկնում են

17:31 29.10.2019

Մեգան Մարքլն ամուսնու՝  արքայազն Հարրիի հետ մասնակցել է Լոնդոնում կազմակերպված Թագավորական համագործակցության հիմնադրամի հանդիպմանը: Հանդիպումից հետո քննարկման թեմա է դարձել Մեգանի հանդերձանքը: Համացանցի օգտատերերն այն համեմատել են այն հագուստի հետ, որով մեկ օր առաջ հանրությանը ներկայացել է Իսպանիայի թագուհի Լետիցիան, որն այդ տեսքով հանդիպել է Հարավային Կորեայի առաջին տիկնոջը: Ընդհանրություններ իսկապես կան՝ Hugo Boss-ի կարմիր […]

̰
Գյումրիի ռուսական ռազմաբազան կրկնապատկել է մարտունակությունը

17:21 29.10.2019

Ռուսաստանի զինված ուժերի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան կրկնապատկել է մարտունակությունը։ Այս մասին բազայի հրամանատարը զեկուցել է իր վերադաս, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, երբ վերջինս այսօր այցելել է բազա։ Հրամանատար Նիկոլայ Մարտինյուկը զեկուցել է, որ մարտունակության շեշտակի աճը գրանցվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի՝ ավելի նոր տարբերակներով փոխարինումից հետո։ Ռազմաբազան, հիշեցնենք, Հայաստանում ծառայություն է իրականացնում […]

̰
ՌԴ պաշտպանության նախարարի պատվիրակությունը Հայաստանում է

17:16 29.10.2019

Հայաստան է ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Օդանավակայանում Շոյգուին դիմավորել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը և հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը։ https://www.facebook.com/ArmeniaMOD/videos/763751984073326/?v=763751984073326

̰
Կոչ ենք անում Չմիավորման շարժման պետություններին հարգանք ցուցաբերել Արցախի ժողովրդի հանդեպ. ԱԳՆ

17:12 29.10.2019

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 25-26-ը Բաքվում կայացած Չմիավորման շարժման գագաթնաժողովի Ամփոփիչ փաստաթղթում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրող դրույթների ներառումն Ադրբեջանի հերթական փորձն է՝ տվյալ միջազգային ֆորումից կանխապես աջակցություն ստանալ իր քաղաքականության համար՝ ուղղված Արցախի մեկուսացմանը, առճակատման շարունակմանը, Արցախի ժողովրդի կողմից իր անկապտելի իրավունքների և ազատությունների իրականացմանը խոչընդոտելուն։ Գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող ձևակերպումները […]

̰
Վլադիմիր Սոլովյովը հաղորդաշարի ժամանակ վիճել է ուկրաինացի փորձագետների հետ

17:02 29.10.2019

Ռուսական Россия 1 հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Вечер с Владимиром Соловьевым» հաղորդաշարի ընթացքում ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը վիճել է ուկրաինացի փորձագետներ Ալեքսանդր Սեմչենկոյի և Վասիլի Վակարովի հետ: Վիճաբանության տեսանյութը Սոլովյովը հրապարակել է իր թվիթերյան էջում: Եթերի ընթացքում Սոլովյովը խնդրել է Վակարովին մեկնաբանել Դոնբասի իրադարձությունները: Գովազդային ընդմիջման ժամանակ Սեմչենկոն մոտեցել է և բռնել Վակարովի փողկապից: Նրանք սկսել են […]

̰
Զիմբաբվեում աղջիկը «սանձել է» կոկորդիլոսին և փրկել ընկերուհու կյանքը

16:58 29.10.2019

Զիմբաբվեի Խվանգե քաղաքում 11-ամյա աղջիկը կոկորդիլոսի ճիրաններից փրկել է իր ընկերուհուն, գրում է Bulawayo 24-ը: Երեխաները լողում էին գետում, երբ հանկարծակի հարձակվել է կոկորդիլոսը: Կոկորդիլոսը բռնել է 9-ամյա աղջնակի ոտքից և քաշել նրան ջրի տակ: Այդ ժամանակ երեխայի ընկերուհին բարձրացել է կոկորդիլոսի մեջքին և մատները մտցրել կոկորդիլոսի աչքի մեջ: Կոկորդիլոսը բաց է թողել աղջկան և […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ

16:44 29.10.2019

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել և հայտնել է, որ Հոկտեմբերի 28-ին հանդիպել է նաև Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ: Շնորհակալություն հայտնելով Իտալիա այցելելու պաշտոնական հրավերի համար` Արարատ Միրզոյանը կարևորել է հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակը և նշել, որ բազմաթիվ են մեր երկու ժողովուրդներին ու երկու պետություններին կապող կամուրջները` խարսխված քրիստոնեական, […]

̰
Լիբանանի վարչապետը հրաժարական կտա. Reuters

16:27 29.10.2019

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին ամենայն հավանականությամբ կհայտարարի իր կառավարության հրաժարականի մասին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը` հղում անելով Հարիրիի քաղաքական դաշինքից բարձրաստիճան պաշտոնյայի: Մեկ այլ պաշտոնական աղբյուր նաև հայտնել է վարչապետի հրաժարականի հավանականության մասին: Լիբանանում արդեն 2 շաբաթ է` շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները: Ցուցարարները բողոքում են երկրում ստեղծված տնտեսական վիճակից և պահանջում […]

̰
Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը ավելացել է

16:20 29.10.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆիլիպիններում 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:  Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական գործակալությունը: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ ավելի քան 40 մարդ: Երկրաշարժի հետևանքով վնասվել են բազմաթիվ շինություններ:

̰
Զոհրապ Մնացականյանը ընդունել է Հայաստանում Կորեայի դեսպանին

16:15 29.10.2019

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հոկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Սոկ-Բեին: Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ։

̰
BACK_TO_TOP