23:45 30.10.2019
Գիտնականների միջազգային խումբը աստղաֆիզիկոս Տիագո Կամպանտեի գլխավորությամբ կարմիր հսկաներ HD 212771 և HD 203949 աստղերի շուրջ արտասովոր էկզոմոլորակ են հայտնաբերել։ Գիտնականները փորձել են հասկանալ, թե ինչպես է հաջողվել HD 203949 աստղի էկզոմոլորակին աստղի ընդարձակման ժամանակ խուսափել կլանումից։ «Ընդհանուր թվային մոդելավորումը թույլ է տվել ենթադրել, որ աստղի ընդարձակումը կարող էր դուրս բերել մոլորակը իր նախնական ուղեծրից […]
23:42 30.10.2019
Քևին Սփեյսիին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրող տղամարդը հանկարծամահ է եղել, ինչից հետո գործը փակվել է, հաղորդում է Independent–ը: Որոշումը հրապարակվել է Լոս Անջելեսի շրջանային դատախազությունում: Հայտարարվել է, որ սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանքները չեն կարող ապացուցվել առանց զոհի: Մեղադրողը մասնագիտությամբ մերսող էր, որը նշում էր, որ 2016-ին Սփեյսին սեանսի ընթացքում ստիպել է նրան դիպչել իր սեռական […]
23:35 30.10.2019
Մեթ անունով աֆրիկյան ամենահայտնի փիղը, որը նաև ուներ ամենախոշոր փղոսկրը, Քենիայում սատկել է: Կենդանին արդեն 52 տարեկան էր: Այս մասին հայտնում է Nairobi News-ը: Կենդանու մահը վրա է հասել բնական պատճառներով: Փիղն ուներ 3 մետր հասակ, կշռում էր 6 տոննա: 2002 թվականին նրան ամրացրել էին հատուկ սարք, որը հնարավորություն էր տալիս հետևել կենդանու շարժին, իմանալ՝ […]
23:23 30.10.2019
«Вести FM» ռադիոալիքի «Полный контакт с Владимиром Соловьевым» ծրագրի հերթական թեման ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն է եղել։ Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Վլադիմիր Սոլովյովը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից անվանել է կարևոր պատմական առաջընթաց, որը պետք չէ թերագնահատել: Սոլովյովը, խոսելով Թուրքիայի արձագանքի մասին, ընդգծել է, որ Թուրքիայի […]
22:24 30.10.2019
Հելոուինյան տոնին ընդառաջ Մեծ Բրիտանիայում երեխաները ակտիվորեն պատրաստում են կոստյումներ, որոնք պատկերում են կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնին ՝ կրելով Brexit-ը: Այդ մասին հայտնում է Metro– ն: «Դուք մեծ հնարավորություն ունեք, որ փոքրիկ Բորիս Ջոնսոնը թակի ձեր տան դուռը», – ասվում է զեկույցում: Beano Studios- ի ուսումնասիրությունների համաձայն ՝ այս տարի Բրիտանիայի վարչապետը Հելոուինում զբաղեցրել է […]
22:10 30.10.2019
Շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը որոշել է մերժել Հյուսիսային խորհրդի շրջակա միջավայրի հետ կապված պարգևը, ինչպես նաև դրա դրամական բաղադրիչը՝ 500 հազար 52 հազար դոլարի չափով: Նա իր որոշումը բացատրել է նրանով, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարում ժամանակն է խոսքերից անցնել գործի: «Կլիմայի հետ կապված շարժումն այլևս պարգևատրման կարիք չունի»,- գրել է նա երեքշաբթի իր Instagram-ի […]
19:30 30.10.2019
Համացանցում հայտնվել է ծերացած Մոնիկա Բելուչիի լուսանկարը: Նշվում է, որ լուսանկարված է այն պահը, երբ դերասանուհին դուրս է գալիս Հռոմի իր բնակարանից: Շատերի կողմից սիրված դերասանուհու արտասովոր լուսանկարը, իհարկե, չէր կարող չդառնալ լայն քննարկումների առարկա: Ոմանց համար Մոնիկայի այս տեսքն անսպասելի է եղել: Օգտատերերը նշել են, որ Բելուչին միշտ իր տարիքից շատ երիտասարդ է երևում, […]
19:28 30.10.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը օրակարգ մտցնելու հարցը: Ի՞նչ ուղերձներ է սա պարունակում: Այս հարցն է ուղղել SHANTNEWS.am-ի թղթակիցը ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանին: «Արդեն կարող ենք ասել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը: Իսկ ուղերձները բազմաթիվ էին` դատապարտում, և´ կանխարգելման, և´ նաև ցեղասպանության ժխտման առումով […]
19:07 30.10.2019
Հոկտեմբերի 28-ին կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2019թ. պլանի համաձայն Տաջիկստանի Հանրապետությունում անցկացված «Անքակտելի եղբայրություն-2019» համատեղ խաղաղապահ զորավարժության եզրափակիչ փուլը: ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ զորավարժությանն ընդգրկված ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները գերազանց կատարել են առաջադրված ուսումնամարտական խնդիրները և արժանացել հրամանատարության խրախուսանքին ու բարձր գնահատանքին:
19:00 30.10.2019
Կանադայի արևմուտքում գտնվող նահանգը՝ Կոլումբիան, Գոլոդոմորը ճանաչել է որպես ուկրաինացիների ցեղասպանության ակտ: Այս մասին հայտնում է Укринформ-ը: Նշվում է, որ համապատասխան օրենսդրական նախաձեռնություն է մշակվել, որը 3-րդ ընթերցմամբ ստացել է պատգամավորների միաձայն աջակցությունը: «Օրենսդրական այդ նախաձեռնության նպատակն է հարգանքի տուրք մատուցել միլիոնավոր ուկրաինացիների հիշատակին, որոնք զոհվել են Գոլոդոմորի ժամանակ: Սա նաև նպատակ ունի ևս մեկ […]
18:55 30.10.2019
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց: Այս որոշմանը հաջորդեցին Թուրքիայից հնչող դատապարտումներն ու սպառնալիքները: Ի՞նչ զարգացումներ կարող են հետևել այս քայլին: Այս և այլ հարցերի մասին SHANTNEWS.am-ը զրուցեց արտակարգ և լիազոր դեսպան, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ: – ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Որևէ իրավական ուժ կարո՞ղ է ունենալ […]
18:43 30.10.2019
Համացանցում աշխարհի ամենափոքր վայրի կատուն է հայտնվել: Կադրերը հրապարակվել են BBC-ի թվիթերյան էջում: Ամենափոքր կատուն ապրում է Հնդկաստանի և Շրի Լանկայի անտառներում: Ամենափոքրը լինելուց բացի, այս տեսակը նաև հազվադեպ հանդիպողներից է: Կատվի երկարությունը մոտ 200 անգամ փոքր է առյուծի երկարությունից, իսկ քաշը չի հասնում մեկ կիլոգրամի: Այս կատուները սնվում են փոքր մողեսներով և կրծողներով: Ըստ […]
18:30 30.10.2019
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխան է տվել Լիբանանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հարցին: Հարց. Լիբանանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ որո՞նք են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ելակետային մոտեցումները։ Պատասխան. Լիբանանը բարեկամ երկիր է, որի հետ Հայաստանը կապված է ջերմ և բազմաշերտ կապերով, և մենք լիահույս ենք, որ ներքաղաքական այս գործընթացներում կգտնվեն լավագույն […]
18:23 30.10.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը նախ և առաջ պատգամ է՝ ուղղված Թուրքիային։ Այսօր այսպիսի հայտարարություն է արել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը։ Նա հատուկ տեսագրություն է ուղարկել SHANTNEWS.am-ին և ասել, որ ամերիկահայությունը դեռևս կարևոր անելիքներ ունի, և երեկ հրապարակված որոշումը հիմնական քայլերից է՝ պայքարելու Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ։ «Հաջորդ […]
18:00 30.10.2019
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման գործողությունը հաջող է ընթացել շնորհիվ այն անձի, ով տեղեկություններ է հաղորդել Ալ-Բաղդադիի մասին և գտնվել է նրա մերձավոր շրջապատում: Նա կոորդինացրել է Ալ-Բաղդադիի տեղաշարժը Սիրիայով և օգնել է Իդլիբում նրա համար ապաստարան գտնելու հարցում: ԶԼՄ-ների տվյալներով` տեղեկություններ տրամադրողը կոնկրետ փոխանցել է ամերիկյան հատուկ ջոկատայիններին Ալ-Բաղդադիի գտնվելու […]
17:29 30.10.2019
Իսրայելի նշանավոր քաղաքական գործիչներից երկուսը կոչ են արել երկրի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հետևելով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի օրինակին: Այս մասին գրում է «The Times of Israel»-ը՝ նկատելով, որ ողջույններ ու ծափահարություններ հնչեցին հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկությունից հետո, երբ 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվեց «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» խորագրով բանաձևը: […]
17:23 30.10.2019
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը, խոսելով Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունելու վերաբերյալ, «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է, որ բանաձևը պատմական նշանակություն ունի Հայաստանում և աշխարհում բնակվող հայ ժողովրդի և ոչ միայն հայերի համար: «20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչումը, բնականաբար, հզոր ուղերձ է թե՛ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով, […]
17:00 30.10.2019
Իսրայելի դեսպանատները և հյուպատոսությունները ամբողջ աշխարհում դադարեցրել են աշխատանքը Իսրայելի ֆինանսների նախարարության հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Ինչպես ասվում է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական կայքում, նախարարությունը որոշում է կայացրել փակել արտերկրի բոլոր գործող դիվանագիտական առաքելությունները: Իսրայելի արտաքին գործերի նախարարության և ֆինանսների նախարարության միջև կոնֆլիկտը կապված է դիվանագետների և ռազմական կցորդների ծախսերի հաշվետվության կանոնների փոփոխության հետ: Իսրայելցի դիվանագետների […]
16:44 30.10.2019
ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՖՄԿ 36-րդ նստաշրջանի նախարարական համաժողովին ելույթ է ունեցել. «Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության նախարար Տիկին գլխավոր քարտուղար Գերազանցություններ, հարգելի գործընկերներ Տիկնայք և պարոնայք Ուրախ եմ այսօր գտնվել այստեղ, այս ֆրանկոֆոն միջավայրում, որն ինձ այնքան հարազատ է դարձել: Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործընկերոջս՝ […]
16:36 30.10.2019
Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանը Տաջիկստանին նվիրել է մոտ 320 միլիոն ռուբլի (հոկտեմբերի 29-ի փոխարժեքով՝ մոտ 5 միլիոն դոլար) արժողությամբ զինտեխնիկա։ Ռուսաստանի ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատար գեներալ-գնդապետ Լապինի խոսքերով՝ անհատույց փոխանցվել են ԲՐԴՄ-2Մ զրահապատ մեքենաներ և ռադիոլոկացիոն կայաններ, հայտնում է Razminfo-ն` վկայակոչելով TACC գործակալությանը։ Տեխնիկայի փոխանցման արարողությունը եղել է Տաջիկստանում անցկացվող ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2019» զորավարժության ավարտին։ […]
15:50 30.10.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը փակ ընթացակարգով օրակարգ մտցնելու հարցը։ Բանաձևի ընդունումը իրարանցում է առաջացրել Թուրքիայում։ Հայտարարություններով են հանդես եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, նախագահի խոսնակը, նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավարը, արդարադատության նախարարը և այլք: Այն դարձել է […]
15:45 30.10.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դատապարտում է Ներկայացուցիչների պալատի կողմից այդ բանաձևի ընդունումը: «Այս քայլն օրինական ուժ չունի: Այս հարցի մասին որոշումներ պետք է կայացնեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները»,- ասել է Թուրքիայի նախագահը: […]
15:26 30.10.2019
Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան նվիրված ընդունելությանը, որի ընթացքում հայ-իտալական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մեջ ունեցած ավանդի համար պատվո մեդալներ և պատվոգրեր է հանձնել Իտալիայի խորհրդարանի մի շարք պատգամավորների: Այս մասին Միրզոյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
14:25 30.10.2019
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը Սիրիայի վերաբերյալ: Նա նշել է՝ երեք երկրների արտգործնախարարները, որպես աստանյան ձևաչափի երաշխավորներ, հոկտեմբերի 29-ին Ժնևում անցկացրել են եռակողմ հանդիպում, ինչպես նաև խորհրդակցություններ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գ. Պեդերսենի հետ: […]
14:24 30.10.2019
«Մեծ հարված հասցնելով Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում արդարության հասնելու ճանապարհի խոչընդոտմանը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն հոկտեմբերի 29-ին ճնշող մեծամասնությամբ քվեարկեց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի օգտին, որը պաշտոնապես մերժում է Թուրքիայի ժխտողականությունը հայերի, հույների, ասորիների, քաղդեացիների, սիրիացիների, մարոնականների և մի շարք այլ քրիստոնյա ազգերի նկատմամբ իր կողմից իրագործված ցեղասպանության հարցում: Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ […]
14:00 30.10.2019
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման առթիվ: Տեքստում մասնավորապես նշված է. «ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Սա Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և ընդհանրապես ցեղասպանությունների կանխարգելման ճանապարհին լրջագույն քայլ է: Ողջունելով բանաձևի ընդունումը՝ միևնույն ժամանակ շնորհակալություն եմ հայտնում […]
13:53 30.10.2019
Ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Մենք կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ սադրանքներից և մեր կողմից նշում, որ սադրանքները անպատասխան չեն մնա, սակայն նիստից հետո»,- գրել է նա։
13:50 30.10.2019
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը խորապես մտահոգիչ է բոլոր նրանց համար, ովքեր արժևորում են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները: «Ովքեր կողմ են քվեարկել այդ բանաձևին, պատասխանատու են լինելու անհանգիստ տարածաշրջանում ռազմավարական տեսանկյունից […]
13:46 30.10.2019
Հայաստանի միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել 2018-ին ԵՄ անդամ երկրներում բնակվող ՀՀ քաղաքացիների թվի մասին: «ԵՄ անդամ երկրներում 2018-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բնակվել է 65,852 վավեր կացության կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացի։ Նրանց մեծ մասը` 95.6%, ունեցել են 12 ամիս և ավելի վավերականությամբ կացության կարգավիճակներ, 3.7%-ը` 6-11 ամիս և 0.7%-ը՝ 3-5 ամիս»,- տեղեկացնում են Միգրացիոն ծառայությունից:
13:42 30.10.2019
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: «Անընդունելի է, որ հանուն քաղաքական նպատակների պատմությունը քաղաքականացվի: Մեր հայ քույրերին և եղբայրներին կոչ ենք անում իրենց պատմությունը ներքաղաքական հաշիվների գործիք չդարձնել: Հարյուրավոր տարիներ մենք միասին ապրում ենք այս տարածաշրջանում: Պատմությունը մեզ սովորեցրել է, […]