15:40 29.10.2019
Երկու աշխատակիցներ են մահացել են Սանկտ Պետերբուրգի նավաշինական գործարանում բեռնատարի պայթյունի հետևանքով: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը: Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել բեռնատարի անիվը փոխելու հետևանքով: Հայտնի է, որ զոհերը գտնվել են պայթյունի էպիկենտրոնում:
14:58 29.10.2019
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը համոզված է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ճիշտ ուղղությամբ քայլ կլինի: «Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը շատ կարևոր բարոյական պարտավորություն ունի անմիջականորեն և անկեղծորեն խոսելու 1915-1923 թվականներին մեկուկես միլիոն հայերի դիտավորյալ ոչնչացման մասին»,- Շիֆի խոսքերը մեջբերում է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը: ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել […]
14:29 29.10.2019
Լոս Անջելեսում բռնկված հրդեհը հասել է այն հատվածը, որտեղ գտնվում են շոու բիզնեսի աստղերի և մարզիկների առանձնատները: Հոլիվուդյան դերասան և նախկին քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը հրդեհի պատճառով տարհանվել է սեփական տանից: Այս մասին նա գրել է twitter-ի իր էջում: Դերասանը տնից դուրս է եկել առավոտյան 03:30-ին: Նա տարհանման գոտում գտնվողներին կոչ է արել «մի գնացեք […]
13:25 29.10.2019
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ նախատեսվում է կազմակերպել «Համաշխարհային կոալիցիայի» անդամ երկրների արտգործնախարարների չծրագրված հավաք: Հանդիպումը տեղի կունենա հաջորդ ամիս Վաշինգտոնում, հայտնում է Укринформ-ը: «ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն նախատեսում է նոյեմբերի 14-ին Վաշինգտոնում արտահերթ հանդիպման ժամանակ ընդունել ԻՊ-ի դեմ պայքարող «Համաշխարհային կոալիցիայի» արտաքին գործերի նախարարներին»,- ասված է արտգործնախարարության հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ հանդիպման մասնակիցները […]
13:16 29.10.2019
Չիլիի մայրաքաղաքում շարունակվում են հակակառավարական բողոքի բազմահազարանոց ակցիաները: Դրանք սկզբում խաղաղ բնույթ են կրել, այնուհետև վերածվել են անկարգությունների և բախումների: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ակցիայի ընթացքում ցուցարարները մի քանի շինություններ են այրել, հյուրանոցներից մեկը տարհանվել է ծխի պատճառով: Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկությունները: Ավելի վաղ Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան հայտարարել է, […]
13:07 29.10.2019
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում այս շաբաթ ընդհանուր քվեարկության է դրվելու նախագահ Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ բանաձևը: Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին` հավելելով, որ բանաձևը հաստատելու է հանրային լսումների ընթացակարգը և թույլ է տալու հրապարակել վկաների հարցաքննության ձայնագրությունները: Washington Post-ի փոխանցմամբ՝ քվեարկությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 31-ին: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշհեմն […]
13:03 29.10.2019
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերը զգուշացրել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահը չի լուծի Սիրիայի անվտանգության հարցը, որ շարունակում է մնալ, իր խոսքերով՝ «բարդ»: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ լրացուցիչ ուժերը այժմ ուղևորվում են Սիրիա՝ նավթահանքերը պաշտպանելու համար, ոչ միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական […]
12:54 29.10.2019
Չինաստանում շինություններից մեկի կառուցման ժամանակ ութ մարդ մահացել է, ևս երկուսը վիրավորվել է: Պատճառը ավտոկայանատեղիի փլուզումն է: Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի հարավում գտնվող Գույան քաղաքում: Այս մասին հաղորդվել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը: Ըստ հեռուստաալիքի՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը: Զոհերին և տուժածներին գտնելու փրկարարական աշխատանքները տևել են մինչև ժամը 11.00-ն: Տուժածները գտնվում […]
12:42 29.10.2019
Սիրիայի ժողովրդավարական ուժերը հայտարարել են, որ սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խոսնակ Աբու Հասան ալ Մուհաջիրը: Այս մասին հայտնել է Fox News-ը: Քրդերի կողմից ղեկավարվող Սիրիայի ժողովրդավարական ուժերը հայտնել են, որ նա սպանվել է Միացյալ Նահանգների հետ համատեղ իրականացված գործողության ընթացքում: Այն սկսվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանության մասին […]
12:20 29.10.2019
Վերջին 1,5 տարում ինֆորմացիոն դաշտում բոլորը ապոկալիպսիս էին կանխագուշակում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների համար, սակայն հարաբերությունները, հակառակը, զարգանում են։ Այս մասին ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետը։ «Բայց այդ, հարաբերությունները շատ լավ զարգանում են, և շատ լավ զարգանում են իմ անձնական հարաբերությունները Ռուսաստանի նախագահի հետ, Ռուսաստանի վարչապետի հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա […]
12:15 29.10.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ռումինիայի արքայազն Ռադուի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը, հանդիպման սկզբում ողջունելով հյուրերին, նշել է, որ արքայազնի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-ռումինական հարաբերությունների զարգացման համար։ Ռումինիայի արքայազնն ընդգծել է, որ կրթությունն ու մշակույթը հասարակությունն առաջ մղող հիմնական գործոններն են։ Արքայազնը խոսել է Ռումինիայում հայկական համայնքի ունեցած նշանակալի դերի մասին՝ ընդգծելով, որ […]
12:14 29.10.2019
Արցախի արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ մեկնարկել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցն ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն։ Պատվիրակության կազմում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը։ Այցի շրջանակներում Մասիս Մայիլյանը՝ որպես գլխավոր բանախոս, ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք Արցախի Հանրապետության անկախությանը նվիրված միջոցառմանը։ Նախատեսված են նաև […]
12:12 29.10.2019
«Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ գործընկերն է։ Այդպես է և այդպես էլ լինելու է»,- այս մասին ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սրան վարչապետն անդրադարձել է ռուսական «Օրսիս» ընկերության մասնակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարարության մրցույթի կասեցմանը` դրան հետևած աղմուկի համատեքստում։ Փաշինյանի խոսքով՝ մեկ ընկերության հարցը քննարկման առարկա չէ ռազմատեխնիկական նման համագործակցության […]
12:02 29.10.2019
Սիրիայի ընդդիմությունը կարծում է, որ նոր Սահմանադրությունը պետք է հաստատվի համաժողովրդական հանրաքվեում, որ պետք է անցկացվի ՄԱԿ-ի հսկողության տակ: Այս մասին «ՌԻԱ-Նովոստի»-ին հայտնել է Սահմանադրական հանձնաժողովի ընդդիմադիր համանախագահ Հադի Ալբահրը: Ընդդիմադիրների կարծիքով՝ Սահմանադրությունը պետք է ուժի մեջ մտնի նախքան 2021թ. նախագահական ընտրությունները: «Մենք միշտ կարծում ենք, որ համաժողովրդական հանրաքվեն յուրաքանչյուր սիրիացու թույլ է տալիս զգալ, […]
11:57 29.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հրապարակել է վիրավոր այն շան լուսանկարը, որը մասնակցել է «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման գործողությանը: Թրամփը նաև նշել է, որ շունը շատ լավ է կատարել իր գործը: «Մենք գաղտնազերծել ենք այն հրաշալի շան լուսանկարը, որը հսկայական մեծ ծավալի աշխատանք է կատարել Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման ժամանակ»,- գրել […]
11:50 29.10.2019
Հայկական երկաթուղային ցանցից «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը հեռացնելու վերաբերյալ հարցերը քաղաքականացվում են, մինչդեռ դրանք ընդամենը տնտեսական հարցեր են։ Այս մասին «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք ակտիվ աշխատում ենք «Ռուսական երկաթուղիների» հետ, և ունենք նախնական պայմանավորվածություններ, որ կաշխատենք, որ Հայաստանում «Հարավկովկասյան երկաթուղիների» ներդրումներն ավելի արդյունավետ լինեն»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետը «գրեթե վստահ է», […]
11:40 29.10.2019
Հոկտեմբերի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 05:04-ին (Գրինվիչի ժամանակով` 01:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 06.830 և արևելյան երկայնության 125.120 աշխարհագրական կոորդինատներով (Ֆիլիպիններ, Դավաո՝ քաղաքից 61 կմ հարավ-արևմուտք), օջախի 15 կմ խորությամբ, 6.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ: Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության երկրաշարժի […]
11:35 29.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմմերսանտ»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի մասին: «Լսել եմ՝ հաջորդ տարեսկզբին Դուք առաջին պաշտոնական այցը կկատարեք Ռուսաստան: Դա ճի՞շտ է»,- հետաքրքրվում է լրագրողը: Վարչապետը նշում է. «Այո: Մենք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ Երևանում միմյանց հրավիրեցինք այցելել մեր երկրներ: Պայմանավորվեցինք, որ նախ՝ ես պաշտոնական այց կկատարեմ, հետո՝ նա կժամանի»: […]
11:08 29.10.2019
«ԵՏՄ-ում կա դիտորդի ինստիտուտ: Առաջին դիտորդ երկիրը դարձել է Մոլդովան: Եթե Ադրբեջանն ասի, որ կցանկանա դառնալ դիտորդ երկիր, ինչպիսի՞ն կլինի Հայաստանի դիրքորոշումը»,- «Կոմմերսանտ»-ի այս հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Թող ասի, հետո կտեսնենք»: «Այսինքն՝ հենց սկզբից «ոչ» չեք ասի»,- հարցրել է լրագրողը: Փաշինյանն արձագանքել է. «Երբ ասի, այդ ժամանակ էլ կսկսենք քննարկել: Թե […]
10:50 29.10.2019
Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը մերժել է վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը դեկտեմբերի 12-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է BBC-ն: Վարչապետի առաջարկի օգտին քվեարկել է 299 պատգամավոր, այնինչ Ջոնսոնին անհրաժեշտ է առնվազն 434 ձայն: Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը այսօր նորից պատրաստվում է քվեարկության դնել արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, սակայն այլ ընթացակարգով, որը պահանջում […]
09:36 29.10.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախատեսում է քվեարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 296 բանաձևի շուրջ: Ամերիկահայ շրջանակները մեկնաբանում են բանաձևի ընթացակարգի ու նշանակության մասին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է քվեարկություն անցկացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 296 բանաձևի շուրջ, որով Ներկայացուցիչների պալատը առաջարկում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, միջոցներ ձեռնարկել դրա ժխտման դեմ ու կրթական […]
08:24 29.10.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր պաշտոնական էջում անդրադարձել է Բայոն քաղաքի մզկիթի մոտ տեղի ունեցած կրակոցներին, ինչի հետևանքով վիրավորվել էր երկու մարդ: Նա դատապարտել է միջադեպը՝ վստահեցնելով, որ Ֆրանսիան երբեք չի հանդուրժի ատելությունը։ «Ամեն ինչ կարվի՝ հարձակվողներին պատժելու և մեր համաքաղաքացի մահմեդականներին պաշտպանելու համար», – Twitter- ի իր պաշտոնական էջում գրել է Ֆրանսիայի առաջնորդը: […]
00:14 29.10.2019
Իսրայել Օրին, որին ընդունված է համարել մեր տարածաշրջանում ռուսական ներկայության նախաձեռնողներից մեկը, նպատակ ուներ եվրոպական որևէ բանակի աջակցությամբ մեր երկիրն ազատել թուրքական ու պարսկական տիրապետությունից: Սկզբից նա այս նպատակով գնաց Գերմանիա (Փֆալց), ապա Վիեննա՝ որտեղ Սրբազան հռոմեական կայսրության կայսրը նրան խորհուրդ տվեց դիմել ռուսական ցարին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ […]
23:40 28.10.2019
41-ամյա մի տղամարդ և 43-ամյա կին, ովքեր Россия ավիաուղիների ինքնաթիռում սեռական հարաբերություն են ունեցել, տուգանվել են յուրաքանչյուրը՝ հազար ռուբլի: Այս մասին հայտնում է Подъем-ի Telegram-ալիքը: Նրանք մեղավոր են ճանաչվել «անառակաբարո գործողություններ» կատարելու համար: Բացի այդ, զույգը կարող է ներառվել անբարեխիղճ ուղևորների գրանցամատյանում:
22:40 28.10.2019
Արտակարգ ծառայությունները գործի են դրել ուղղաթիռ և դրոններ, սակայն առայժմ չեն կարողանում հասնել տղամարդուն:
22:13 28.10.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը hոկտեմբերի 28-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևային և նրա գլխավորած պատվիրակությանը: ԱԳ նախարարների հանդիպմանը հետևել է փաստաթղթերի ստորագրման հանդիսավոր արարողություն: Ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրն ու «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության […]
20:52 28.10.2019
Մուսավին նաև հայտարարել է, որ Բաղդադիի նման մարդիկ ստեղծվել և աջակցություն են ստացել հենց ԱՄՆ-ի կողմից:
20:40 28.10.2019
Samsung Galaxy S10e, S10 и S10+ մոդելները վերջին նորացումից հետո ստացել են դանդաղ ռեժիմով սելֆի անելու հնարավորություն, գրում է SamMobile-ը: Նման գործառույթն ավելացվել է iPhone 11, 11 Pro և 11 Pro Max-ում: Այն կոչվում է slofie, այն նոր iPhone-ի հիմնական առանձնահատկություններից մեկն է: Դանդաղեցված սելֆիից բացի, սմարթֆոնները հնարավորություն են ստացել Auto Hotspot կարգավորման, որի շնորհիվ […]
20:29 28.10.2019
Սերբիայի կառավարությունը չեղարկել է վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար: ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել, մնալ և տարանցել Սերբիայի տարածքով՝ սահմանի հատման պահից 90 օրվա ընթացքում: Որոշումը հրապարակվել է Սերբիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հոկտեմբերի 28-ին: Սերբիայի Հանրապետությունը նախատեսում է նաև դիվանագիտական ներկայացուցչություն բացել Երևանում: Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակում ԵԱՏՄ-ի […]