TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

ԱՇԽԱՐՀ

Էրդողանը ԱՄՆ-ից պահանջում է իրենց հանձնել Սիրիայի քրդերի առաջնորդին

16:55 25.10.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրի արդարադատությանը հանձնարարելու է պատրաստել և ԱՄՆ ուղարկել փաթեթ, որով պահանջելու են իրենց հանձնել Սիրիայի հյուսիսում գործող և հիմնականում քրդերից բաղկացած «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված խմբավորման ղեկավար Մազլում Աբդիին։ Այս մասին Էրդողանը հայտարարել է թուրքական հեռուստատեսությամբ։ Էրդողանը քրդական ուժերի առաջնորդին հայտարարել է «ահաբեկիչ» ու պնդել, որ ԱՄՆ-Թուրքիա արտահանձնման համաձայնագրով ամերիկացիները իրենց […]

̰
Նիկոլ Փաշինյանը «Սկոլկովո» ինովացիոն կենտրոնում է

16:39 25.10.2019

ՌԴ-ում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է «Սկոլկովո» ինովացիոն կենտրոն, որտեղ անցկացվում է Եվրասիական միջխորհրդարանական խորհրդի հերթական նիստը:

̰
Դատարանը երկարաձգել է Ալմազբեկ Աթամբաևի կալանքը

16:30 25.10.2019

Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանը երկարաձգել է Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքը մինչև դեկտեմբերի 26-ը, РИА Новости-ին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարևը: «Այս որոշումը դատավորը կայացրեց նախնական լսումների շրջանակներում: Դատարանի որոշումն իմ ձեռքին է»,- ասել է Սլեսարևը:  

̰
Մոսկվայում ԱՊՀ վարչապետները քննարկում են տնտեսական զարգացման հնարավորությունները

16:30 25.10.2019

«Սկոլկովո» տեխնոպարկում ԱՊՀ երկրների վարչապետները խոսում են ԱՊՀ տարածքում տնտեսական կապերի զարգացման մասին: МИР 24-ը հայտնում է, որ այսօր Մոսկվայում հավաքվել են ԱՊՀ երկրների, այդ թվում՝ «եվրասիական հնգյակի» վարչապետները, և որպես պատվավոր հյուր ժամանել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը: Ակնկալվում է, որ այսօր ԵԱՏՄ-ն և Սերբիան կստորագրեն համաձայնագիր ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ:  

̰
Ի՞նչ է քննարկվել ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստի ժամանակ. փոխվարչապետը մանրամասներ է հայտնել SHANTNEWS.am-ին

16:23 25.10.2019

Կառավարությունում քննարկումներից հետո վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Նա մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որն սկսվելու է մոտ երեսուն րոպե հետո: Մինչ այդ Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստը: SHANTNEWS.am-ը նիստից հետո զրուցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: «Նեղ կազմով բավականին ինտենսիվ քննարկումներ եղան: Հիմնական պայմանավորվածությունները, որոնք ձեռք […]

̰
Համացանցում հայտնվել են նիհարած Ադելի լուսանկարները

16:19 25.10.2019

Ռեփեր Դրեյքի ծննդյան երեկույթի ժամանակ տեսախցիկների օբյեկտիվում հայտնվել է նիհարած երգչուհի Ադելը, հայտնում է Daily Mail-ը: Ադելի արտաքին տեսքի փոփոխությունները սկսվել են այս տարվա ապրիլին ամուսնուց՝ Սիմոն Կոնեսկիից ամուսնալուծվելուց հետո: Այդ ժամանակ երգչուհին ասել էր, որ սկսելու է վայելել կյանքը: Նա սկսել է ամեն օր սպորտով զբաղվել և մի քանի ամիս անց իր արտաքինով հիացրել […]

̰
Արմեն Սարգսյանն այցելել է ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերություն

16:10 25.10.2019

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերություն և հանդիպել Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ։ «Պատիվ է հյուրընկալել Ձեզ մեր գլխամասային գրասենյակում և խոսել, թե համագործակցության ինչպիսի ծրագրեր կարող ենք ունենալ»,– […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է Լավրովի այցի նախապատրաստման մասին

16:05 25.10.2019

Այսօր Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարվելիք այցի մասին: «Նախապատրաստվում ենք այցին»,- ասել է Նաղդալյանը: Մամուլի քարտուղարը չի նշել այցի հնարավոր ժամկետները: Միևնույն ժամանակ, նա չի մեկնաբանել Коммерсант պարբերականի հրապարակումն այն մասին, որ այցի ընթացքում նախատեսվում է հուշագրի ստորագրում, որը կերաշխավորի ռուս մասնագետների մուտքը Հայաստանում ԱՄՆ […]

̰
Ինչո՞ւ է Ռուսաստանը զրոյացրել Աֆրիկյան պետությունների` իրեն ունեցած պարտքերը

16:00 25.10.2019

Ռուսաստանը ներել է աֆրիկյան պետությունների պարտքերը, որպեսզի ռուսական ընկերությունները կարողանան համագործակցություն սկսել այդ պետությունների հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով պարտքերի խնդիրը։ Նա բացատրել է, որ այդ պետությունների մեծ պարտքերի պատճառով ռուսական ընկերությունները չէին կարողանում գործարքներ անել այդ պետությունների հետ։ Իսկ քանի որ այդ պարտքերի վերադարձը անհուսալի էր, […]

̰
Պարոն Թրամփը միշտ անկեղծ և ազնիվ է իմ նկատմամբ․ Էրդողան

15:26 25.10.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ նոյեմբերի 13-ին մտադիր է այցելել Միացյալ Նահանգներ։ Նա ասել է, որ իրեն հրավիրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է թուրքական մամուլը։ «Պարոն Թրամփը միշտ շատ անկեղծ է եղել իմ նկատմամբ, միշտ ազնիվ է եղել»,- ասել է Էրդողանը։ Հիշեցնենք, որ վերջերս հրապարակված նամակում Թրամփը, դիմելով Էրդողանին, ասել էր […]

̰
Մնացականյանը Հայաստանի դիրքորոշումն է ներկայացրել BBC-ի հետ «բարդ» հարցազրույցում

15:18 25.10.2019

ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել բրիտանական BBC-ի եթերով հեռարձակվող HARDtalk հաղորդմանը և ներկայացրել է Երևանի դիրքորոշումը Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։ Նախարարը ներկայացրել է, որ Հայաստանում ներկայումս բարեփոխումներ են ընթանում կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի զարգացման գործում։ Նա նաև խոսել է «պրոֆիլային» հարցերից՝ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորում, Ռուսաստանի և Իրանի հետ […]

̰
Վիրավոր եղջերուն սատկած է ձևացել և սպանել որսորդին

15:09 25.10.2019

ԱՄՆ Արկանզաս նահանգում վիրավոր եղջերուն ձևացրել է, թե սատկած է և վնասել է որսորդին: Այդ մասին հայտնում է CNN-ը: Վիրավոր 66-ամյա տղամարդուն անտառում գտել է եղբորորդին: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ որսորդի մարմնի վրա եղել են եղջերուի եղջյուրներից ստացած վնասվածքներ: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Տղամարդը փորձառու որսորդ էր, և վարկած […]

̰
Amnesty International-ը քննադատել է Իրանին հանցագործի ձեռքը կտրելու համար

15:00 25.10.2019

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Իրանի գործողությունները՝ կապված հանցագործներին դաժան պատժելու հետ, հայտնում է РИА Новости-ն: Կազմակերպությունը կոչ է արել իրանցի խորհրդարանականներին կարճ ժամանակահատվածում բարեփոխել հանցագործությունների համար կիրառվող պատիժների համակարգը: Amnesty International կազմակերպությունն այդ հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ Իրանում Մազանդարանի գավառի կենտրոն Սարի ավանում անդամահատել են 28 գողություն կատարած անձի […]

̰
Ֆրանսիայում ջրհեղեղ է. կան զոհեր

14:58 25.10.2019

Ֆրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. զոհվել է երեք մարդ, հայտնում է Sky News-ը: Վերջին օրերին ամենաշատը տուժել է Բեզյե քաղաքը: Տասնյակ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տներն այն բանից հետո, երբ գետերը դուրս են եկել իրենց հուներից: Փողոցներն ու ճանապարհները վնասվել են և ցեխով պատվել: Վատ եղանակի հետևանքները վերացնելու համար ներգրավվել է […]

̰
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մեղադրվում է պետական դավաճանության մեջ

14:54 25.10.2019

Ազգային հակակոռուպցիոն բյուրոն քրեական գործ կհարուցի Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի և նրա երկու տեղակալների դեմ: Այս մասին հայտնում է Vz.ru-ն: Կլիչկոն մեղադրվում է պետական դավաճանության մեջ: Դատարան հայց է ներկայացվել այն մասին, որ Կլիչկոյի ու իր տեղակալների կողմից պաշտոնական դիրքի չարաշահման հետևանքով կատարած իրավախախտումների քննության ժամանակ անգործություն է դրսևորվել: Դատարանի քննությանն են ներկայացվել Կիևում հողատարածքների […]

̰
Իրան ուղևորված արծիվը ծրագրի ամբողջ գումարը ծախսել է ռոումինգի վրա

14:48 25.10.2019

ՌԴ թռչունների վերականգնողական կենտրոնի նախաձեռնած տափաստանային արծիվների տեղաշարժի վերահսկման ծրագիրը վտանգվել է: Պատճառը արծիվներից ստացված թանկարժեք sms հաղորդագրություններն են: Բանն այն է, որ ծրագրում ներգրավված 13 արծիվներին ամրացվել են հսկողության տվիչ  սարքեր, որոնցից տեղեկատվությունը ստացվում է sms հաղորդագրությունների միջոցով: Արծիվներից մի քանիսն ամառն անցկացրել են Ղազախստանի տափաստանային տարածքներում, որտեղ չի եղել ինտերնետ ծածկույթ: Այդ պատճառով […]

̰
Ռուսաստանը Սիրիա է ուղարկել Չեչնիայում ծառայած ռազմական ոստիկաններին

14:41 25.10.2019

Ռուսաստանի ՊՆ պաշտոնական «Զվեզդա» ալիքը հրապարակել է տեսանյութ, որում նշվում է, որ ռուսական կողմը Սիրիա է ուղարկում ռազմական ոստիկանության ստորաբաժանում՝ բաղկացած 300 զինծառայողից։ Արաբական հանրապետությունում այս խմբավորումը հսկելու է թուրք-սիրիական սահմանի մոտ ապրող բնակչության անվտանգությունը։ Հատկանշական է, սակայն, որ Սիրիա են ուղարկվել այն ռազմական ոստիկանները, որոնք մինչ այդ ծառայություն են իրականացրել Չեչնիայում։ Ռուսաստանի հյուսիսկովկասյան տարածքներում, […]

̰
Հայաստանն ու Ճապոնիան սննդի արդյունաբերության ոլորտում համագործակցության ներուժ ունեն. նախագահն այցելել է Asahi Group

14:40 25.10.2019

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է սննդի արդյունաբերության ոլորտում ճապոնական հայտնի Asahi Group ընկերության նախագահ Ակիյոշի Կոժիի հետ: Asahi Group-ը Ճապոնիայում գարեջրի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություն է, որը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում նաև սննդի արտադրության և վերամշակման ոլորտում: Ընկերության ղեկավարը նախագահ Սարգսյանին պատմել է […]

̰
Հայաստանը կարող է ԱՄԷ-ի համար կամուրջ դառնալ դեպի ԵԱՏՄ շուկա. Փաշինյանի կոչն արաբ ներդրողներին

14:25 25.10.2019

Հայաստանի կառավարությունն ուրախ  կլինի տեսնել ավելի շատ Արաբական Միացյալ Էմիրությունների  ներդրողներ Հայաստանում, և, հետևաբար, պատրաստ է քննարկել տարբեր ոլորտներում ներդրումային հնարավորությունները:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄԷ Gulf news թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ հատկապես հենց հիմա ԱՄԷ ներդրողները պետք է գան Հայաստան: «Ես արդեն նշել եմ […]

̰
Չինաստանի հավաքականը որակազրկվել է հենց Չինաստանում անցկացվող համաշխարհային ռազմական խաղերից

14:20 25.10.2019

Չինաստանի հավաքականը որակազրկվել և հեռացվել է համաշխարհային ռազմական խաղերից, որոնք տեղի են ունենում հենց Չինաստանում: Այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ մյուս երկրների հավաքականները տեղեկացրել են մրցավարներին չինացիների անազնիվ խաղի մասին: Այս մասին հաղորդել է CNN-ը: Չինացիներն առաջին, երկրորդ և չորրորդ տեղերն են զբաղեցրել սպորտային տեղակողմնորոշման կանանց մրցումներում, իսկ տղամարդկանց մրցումներում ճանաչվել են […]

̰
Ճապոնիայում 1,8 միլիոն դոլար արժողությամբ ադամանդ է գողացվել

14:12 25.10.2019

Ճապոնիայի Յոկոհամա քաղաքի ոսկերչական իրերի ցուցահանդեսից գողացվել է 50 կարատ կշռող ադամանդ: Դրա արժեքը կազմում է 1,8 միլիոն դոլար: Ցուցասրահի աշխատակիցը երեկոյան սրահը փակելու ժամանակ նկատել է, որ թանկարժեք ադամանդը չկա: Դարակը, որտեղ նա դրված էր, եղել է բաց վիճակում: Ոստիկանների վարկածով` գողությունը կատարվել է շատ արագ և լավ կազմակերպված է եղել: Նաև իրավապահները չեն […]

̰
Հիմա ստիպված եմ աշխատավարձիս կեսը Ձեզ տալ․ Պուտինը՝ Եգիպտոսի նախագահին

14:08 25.10.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կատակով խոստացել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատտահ աս-Սիսիին փոխանցել իր աշխատավարձի կեսը։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի ժամանակ։ Պուտինը ասել է, որ այդ գագաթնաժողովի կազմակերպման ողջ ընթացքում Սիսին ոչ միայն օգնել է իրեն, այլև ամբողջ ընթացքում ֆիզիկապես իր կողքին է եղել։ Եվ եթե չլիներ Եգիպտոսի նախագահի աջակցությունը, միջոցառումը, ըստ […]

̰
«Կա սնահավատություն, որ 40-ամյակը չպետք է նշվի». հումորիստը տոնում է տարեդարձը

14:00 25.10.2019

Հոկտեմբերի 25-ին հայազգի հումորիստ, դերասան և շոումեն Միխայիլ Գալուստյանը դառնում է 40 տարեկան: Գալուստյանը ծնվել է Սոչիում 1979 թվականին: Ծնողները նրան անվանել են Նշան՝ ի պատիվ նրա պապի: Գալուստյանը հայտնի է դարձել ՈւՀԱ-ի «Утомленные солнцем» թիմում խաղալուց հետո: 2003-ին Սոչիի թիմը դարձել է ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայի չեմպիոն: 2006 թվականին, Գարիկ Մարտիրոսյանի հրավերով, Գալուստյանը և Սերգեյ […]

̰
2 տարում՝ 20 կիլոգրամ. ինչո՞ւ է նիհարում Չեխիայի նախագահը

13:53 25.10.2019

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը թույլատրել է, որ հանրայնացվի իր բժշկական քարտը, որտեղ առողջության վերաբերյալ բազմաթիվ ցուցանիշներից բացի կա նաև այն փաստը, որ նախագահը երկու տարում նիհարել է 20 կիլոգրամ: Այս մասին հայտնել են չեխական լրատվամիջոցները` հղում անելով Պրահայի զինվորական հոսպիտալին: Նշվում է, որ հոկտեմբերի 17-20-ը նախագահն ընդհանուր բժշկական հետազոտություն է անցել, որից հետո Միլոշ Զեմանին  […]

̰
Մարդասիրական վիճակը Սիրիայում Թուրքիայի պատճառով սրվել է. ՄԱԿ

13:39 25.10.2019

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Սիրիայի հյուսիսարևելյան մասում ստեղծված հումանիտար վիճակը: Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով վատթարանում է մարդասիրական վիճակը: Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Ուրսուլա Մյուլերը, գրում է Интерфакс-ը: «Ռազմական գործողությունը լուրջ ազդեցություն է ունեցել հումանիտար վիճակի վրա»,- ասել է նա: «Մարտերը հանգեցրել […]

̰
Ստոլտենբերգը դաշնակիցներին կոչ է արել ավելացնել պաշտպանական ծախսերը

13:30 25.10.2019

«Դաշնակիցներն արդեն 5 տարի անընդմեջ ապահովել են պաշտպանական բյուջեների իրական աճը: Սա նշանակում է մինչև հաջորդ տարվա ավարտը ազգային պաշտպանության համար կպահանջվի լրացուցիչ 100 միլիարդ դոլար: Բայց մենք պետք է շարունակենք մեր ջանքերը»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Այս մասին հայտնում է RT-ն: Նրա խոսքերով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի դաշինքը «պատրաստ լինի դիմակայել […]

̰
Կալիֆոռնիային դարձյալ պատուհասել են անտառային հրդեհները

13:20 25.10.2019

Առնվազն 50 հազար մարդ ստացել է տարհանվելու հրահանգ Կալիֆոռնիայում բռնկված անտառային հրդեհների հետևանքով, գրում է NBC-ն: Հրդեհները տարածվում են մեծ արագությամբ` զբաղեցնելով մեծաթիվ տարածքներ: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 200 մարտական հաշվարկ: Brush fire broke out Thursday, Sepulveda Basin •Patrick T Fallon Kincade fire near Geyserville, CA •Josh Edelson •Kent Porter •Justin Sullivan Fires explode across […]

̰
Ռեփեր Էմինեմը հարցաքննվել է Թրամփի հասցեին հնչեցրած սպառնալիքների համար

13:14 25.10.2019

Ամերիկացի ռեփեր Էմինեմին հարցաքննել է ԱՄՆ գաղտնի ծառայությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին հնչած սպառնալիքների համար, գրում է Buzzfeed-ը: Նշվում է, որ Framed երգում Էմինեմը Թրամփին անվանում է Դոնալդ Դաք և անպարկեշտ արտահայտություններ է անում նրա դստեր` Իվանկայի հասցեին: Հատուկ ծառայությունները նշում են, որ հաղորդում են ստացել լրագրողից, որն անհանգստացել է Թրամփի համար: Տեղեկություններ կան, […]

̰
Սիրիայից դուրս բերվող ԱՄՆ զորքն ուղարկել Ախալքալաք. Լյուք Քոֆիի առաջարկը

12:22 25.10.2019

Heritage foundation հիմնադրամի վերլուծաբան Լյուք Քոֆին Twitter-ի իր էջում հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Սիրիայից դուրս բերվող ամերիկյան զորախումբը տեղակայել Վրաստանում, ավելի կոնկրետ Ախալքալաքի նախկին ռուսական ռազմաբազայում: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Նրա հայտարարությամբ՝ «Իսլամական պետության» վերականգնման դեպքում սա հնարավորություն կտա արագ արձագանքել: «ԱՄՆ-ի զինված ուժերը, որ լքում են Սիրիան, կարող են ուղարկվել Վրաստան՝ դառնալով «հորիզոնից […]

̰
Հայ-չինական բարեկամական կապերը խորը պատմական արմատներ ունեն. Ավինյան

11:56 25.10.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Չինաստանի կառավարության Եվրասիայի հարցերով հատուկ բանագնաց Լի Հուեյի հետ հանդիպմանը նշել է, որ հայ-չինական բարեկամական կապերը խորը պատմական արմատներ ունեն և առանձնացել են փոխադարձ հարգանքով և վստահությամբ. «Հավելել եմ, որ Հայաստանը դիտարկում է Չինաստանի հետ իր հարաբերությունների զարգացումը որպես արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Շնորհակալություն հայտնելով […]

̰
BACK_TO_TOP