20:59 24.10.2019
Ռուսաստանում՝ Ռոստովի շրջանում, ոստիկանությունը փնտրում է փոխհրաձգության մասնակիցներին և վեց ավտոմեքենաները, որոնցով կարող էին իրավապահներից փախչել Դաքիշվիլի ընտանիքի անդամները: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: «Կա ևս մեկ մեքենա, որ հետախուզման մեջ է, դա կարմիր Hyundai Solaris է՝ Հայաստանի Հանրապետության պետհամարանիշներով: Կա հավանականություն, որ նրանք կարող էին սահմանակից որևէ երկրում թաքնվել կամ փախչել ավելի հեռու, ասենք՝ […]
20:55 24.10.2019
Ռուսական կայքերն այսօր տեղեկացնում էին՝ Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ կապված զենքի գնման մրցույթի խափանման հետ, որին մասնակցում էր ռուսական ՕՐՍԻՍ ընկերությունը: Այս տեղեկությունը պաշտոնական հաստատում չստացավ, սակայն ավելի ուշ եղավ նոր հրապարակում, որտեղ, հղում անելով «մոտ կանգնած աղբյուրներին», նշվեց, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Այս առթիվ մեկնաբանություն ստանալու համար SHANTNEWS.am-ը դիմեց ՀՀ ԱԳՆ […]
19:58 24.10.2019
«Սիրիական ժողովրդավարական ուժերի» արաբա-քրդական ջոկատները պատրաստ են քննարկել սիրիական բանակին միանալու հարցն այն բանից հետո, երբ հասած կլինեն սիրիական ճգնաժամի քաղաքական լուծմանը, РИА Новости-ին հայտնել է «Սիրիական ժողովրդավարական ուժերի» պաշտոնական ներկայացուցիչ Մուստաֆա Բալին: «Առաջարկ եղել է, թե ոչ, խնդիրը անունների մեջ չէ, այլ Սիրիայի քաղաքական ճգնաժամի, որը պետք է լուծել: Բոլոր կողմերը պետք է խոստովանեն, […]
19:25 24.10.2019
Հայտնի են «Օսկար» մրցանակի համար առաջադրված դերասանների անունները, գրում է Indiewire-ը: «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում Sony ընկերությունն առաջադրել է դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի թեկնածությունը Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում խաղալու համար: Բրեթ Փիթին ևս առաջադրել են «Օսկար»-ի նույն ֆիլմի համար՝ «Երկրորդ պլանի լավագույն դեր» անվանակարգում: Դրանից բացի՝ ընկերությունն առաջադրել է Մեթյու Ռիզին «Հարևանությամբ անցկացրած մեկ […]
19:15 24.10.2019
Թաթարստանի թիվ 10 գաղութի աշխատակիցները նախօրեին «ձերբակալել են» թմրանյութեր տեղափոխող կատվի, հայտնում է Вести.Ru-ն: Պարզվել է՝ կատուն «լուրջ» հանցագործ է: Նրա վզկապի մեջ հայտնաբերվել է դարչնագույն նյութ` հաշիշ: Թմրանյութն ու կենդանին փոխանցվել են ոստիկանությանը հետաքննության համար: https://twitter.com/vesti_news/status/1187340112591577089
19:03 24.10.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն հաստատել է Վրաստանին աջակցող երկկուսակցական արձանագրությունը: Երկկուսակցական օրինագիծն ընդգծում է Վրաստանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ ԱՄՆ-ի կայուն աջակցությունը և հանդես գալիս Վրաստանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքները խախտող անձանց դեմ պատժամիջոցների սահմանման նախաձեռնությամբ: Օրինագիծն առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում ԱՄՆ-Վրաստան պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցությանը, Վրաստանի պաշտպանունակության կայունացմանը և պետական քարտուղարին […]
19:00 24.10.2019
Հնդկաստանը և Պակիստանը հոկտեմբերի 24-ին ստորագրել են Քաշմիրի վիճելի շրջանի սահմանի վերաբերյալ պատմական պայմանագիր, հայտնում է DND-ն: «Կարտապուրի սահմանին Հնդկաստանը և Պակիստանը ստորագրել են պատմական սահմանային պայմանագիր, որը ենթադրում է Կարտապուրյան միջանցքի բացում: Դա մի կողմից թույլ կտա հնդիկներին ուխտագնացություններ կատարել դեպի իրենց հոգևոր առաջնորդ Բաբա Գուրու Նանակի ծննդավայր, մյուս կողմից՝ Քաշմիրի վիճելի սահմանային շրջանում […]
18:56 24.10.2019
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն այսօր ընդունել է այլ միջոցառման համար Բաքու ժամանած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերին և նրա հետ քննարկել Հայաստանի հետ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման ծրագիրը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Խոսքը այն մասին է, որ ադրբեջանական կողմն առաջարկում է միմյանց տարածքներում պահվող միմյանց քաղաքացիներին փոխանակել՝ բոլորին բոլորի դիմաց։ Սակայն […]
18:41 24.10.2019
ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական առաքելությունը դաշինքին խորհուրդ է տվել ձմեռային համազգեստի փոխարեն ձեռք բերել պատմության դասագրքեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դաշինքը կգնի 78 հազար ձմեռային հանդերձանք 40 աստիճան ցրտի պայմաններում գործողությունների համար: «Ըստ երևույթին, դա անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի պաշտպանական ռազմական պլանավորումը ապացուցելու համար: Գուցե ավելի լավ է պատմական գրքեր գնել, […]
18:32 24.10.2019
ԵՄ հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են, որ Հայաստանում ԵՄ դեսպանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Հոկտեմբերի 24-ին Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»:
18:30 24.10.2019
Հայկական հանցավոր խմբի 3-րդ անդամն է խոստովանել, որ զբաղվում էր հայաստանցիների ապօրինի միգրացիայով դեպի Միացյալ Նահանգներ։ 31-ամյա Հրաչյա Աթոյանը ճանաչել է իր մեղքը հանցավոր սխեմային մասնակից լինելու հարցում։ Խումբը կեղծ միջոցառումներ է կազմակերպել, որոնց իբր մասնակցելու համար իբր պարային խմբերի անվան տակ Միացյալ Նահանգներ է ապօրինի տեղափոխել հայ միգրանտների՝ 3-10 հազար դոլար վճարի դիմաց։ ԱՄՆ […]
18:21 24.10.2019
Յութուբյան բլոգեր Եվա զու Բեկը, որն ունի մի քանի տասնյակ հազար հետևորդներ, իր էջում անդրադարձել է Հայաստանին: Նա նշել է, որ Հայաստանը այն հրաշալի երկրներից է, որի մասին պետք է սկսել խոսել հենց հիմա: Բլոգերը ներկայացնում է 5 պատճառ, թե ինչու արժե այցելել Հայաստան: Առաջին պատճառը Երևանն է: Եվան պատմում է Երևանի բնակչության մասին, այցելում […]
18:14 24.10.2019
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը խոստացել է, որ կզբաղվի Ռուսաստանի Արմավիրում հայկական եկեղեցու բակից Գարեգին Նժդեհի վերաբերյալ ցուցանակի ապամոնտաժումով։ Հայկական RusArminfo կայքի հետ զրույցում պատգամավորը հաստատել է իր խոսքերն ու Նժդեհին անվանել «նացիոնալիստ»։ Ռուսական իշխանական շրջանակներում վերջին շրջանում կենտրոնացած են Նժդեհի դեմ, և դա […]
18:06 24.10.2019
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 24-25-ը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այցի շրջանակում Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանայի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Միրչա Ջեոանային նշանակման կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող […]
18:00 24.10.2019
Հարավկորեացի գիտնականները բացահայտել են տղամարդկանց մազաթափության հիմնական պատճառներից մեկը: Ամբողջ խնդիրը աշխատանքային գերբեռնվածության մեջ է: Ըստ կորեացի գիտնականների ուսումնասիրությունների` շաբաթական 52 ժամից շատ աշխատող տղամարդկանց շրջանում ճաղատների թիվը կրկնակի շատ է: Գիտնականները որպես աշխատանքային ծանրաբեռնվածության նորմա առաջարկում են շաբաթական 40 ժամը: Հետազոտությունն անցկացվել է 20-59 տարեկան 13 հազար տղամարդկանց շրջանում: Աշխատանքային ծանրաբեռնվածությունից բացի, հաշվի են […]
17:56 24.10.2019
Հինգշաբթի Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որով կոչ է արվում Սիրիայի հյուսիսում իրականացվող գործողությունների հետ կապված պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, ինչպես նաև ՄԱԿ-ի հովանու ներքո տարածաշրջանում անվտանգության գոտի ստեղծել: «Պատգամավորները խստորեն դատապարտել են Թուրքիայի միակողմանի ռազմական միջամտությունը Սիրիայի հյուսիս-արևելքում՝ հորդորելով Թուրքիային դուրս բերել բոլոր ուժերը Սիրիայի տարածքից»,- ասվում է որոշման մեջ: Բանաձևում նրանք նաև դատապարտել են […]
17:48 24.10.2019
«Վաղաժամ է խոսել Վրաստանի քաղաքացիների համար վիզաների չեղարկման մասին: Անհրաժեշտ է վերադառնալ հարաբերությունների նախաճգնաժամային իրավիճակին»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: Նա հայտարարել է, որ այս հարցն իրականում քննարկվել է Վրաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից առաջ. «Սահմանափակումները մեր կողմից ներդրվել են՝ ի պատասխան այս տարվա հունիսին Թբիլիսիում կազմակերպված կոշտ հակառուսական […]
17:35 24.10.2019
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը աշխատանքային այցով մեկնել է Հորդանանի Թագավորություն: Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է Հորդանանի զինված ուժերի շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Յուսեֆ Ահմադ ալ-Հունաիտիի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
17:28 24.10.2019
Եվրախորհրդարանը Սախարովի անվան մարդու իրավունքների մրցանակը շնորհել է ույղուր տնտեսագետ Իլհամ Թոհթիին, հաղորդել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը: Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլին դափնեկրի անունը հայտարարել է Ստրասբուրգում կայացած նիստում: «Շատ ուրախ եմ տեղեկացնել, որ Եվրախորհրդարանն Իլհամ Թոհթիին է ընտրել Սախարովի «Մտքերի ազատության համար» 2019-ի մրցանակի դափնեկիր: Թոհթին իր կյանքը նվիրել է Չինաստանում ույղուր փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը»,- […]
17:17 24.10.2019
Ռուսական ուժերի ներկայությունը Սիրիայում միայն մեկ նպատակ ունի. այն է՝ նպաստել Սիրիայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության հաստատմանը: Ռուսական ТАСС գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա մեկնաբանել է նաև ԱՄՆ-ի կողմից հնչած այն հայտարարությունը, որ Թուրքիան ու մյուս երկրները Ռուսաստանի հետ գործարքից առաջ պետք է զգուշանան: «Առաջին հերթին, դա գործարք […]
16:50 24.10.2019
Լոնդոնում Չինաստանի դեսպանատունը հայտարարել է, որ կապի մեջ է բրիտանական իշխանությունների հետ Էսսեքսում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ, որտեղ նախօրեին հայտնաբերվել էր 39 մարդկանց մարմիններով բեռնատար: Այսօր բրիտանական ոստիկանությունը հայտնել է, որ զոհերը Չինաստանի քաղաքացիներ են եղել: «Մենք ծանր սրտով կարդացինք Էսսեքսում 39 մարդու մահվան մասին լուրը: Սերտ կապի մեջ ենք բրիտանական իշխանությունների հետ և […]
16:20 24.10.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է «վազել գարեջրի ետևից»՝ աշխատելով Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Տեսանյութը հոկտեմբերի 23-ին հրապարակել է Хабар գործակալությունը: «Ես հանդիպեցի ակսակալների հետ: Ես 40 տարեկան էլ չկայի, երբ նախագահ դարձա: Իսկ շուրջս ակսակալներ՝ Նուրսուլթան, Բորիս Նիկոլաևիչ Ելցին, Քարիմով, Նիյազով: Եվ մենք՝ Էմոմալի Շարիպովիչ Ռաhմոնի հետ, բոլորովին դեղնակտուց […]
16:08 24.10.2019
Ռուսաստանը 276 ռազմական ոստիկան ու թվով 33 զինտեխնիկա կտեղակայի թուրք-սիրիական սահմանային հատվածում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրին: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս որոշումը պայմանավորված է Սիրիայի հյուսիսում նոր իրավիճակի առաջացմամբ: Հաղորդվում է, որ Սիրիայի հյուսիսում ներկայում ռազմական գործողություններ չեն ընթանում: Աղբյուրի խոսքերով՝ մինչ այդ ռուսական ռազմական ոստիկանական ուժեր են շարժվել թուրք-սիրիական […]
16:00 24.10.2019
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն համագործակցությունը հասարակության թվային զարգացման բնագավառում: «Նիստում կընդունվեն մի […]
15:51 24.10.2019
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել վավերագրական «ՄԳԻՄՕ. Աշխարհի բոլոր լեզուներով»-ի վավերագրական ֆիլմի համար՝ նվիրված Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի` ՄԳԻՄՕ-ի, 75-ամյակին, որտեղ սովորել է ինքը՝ Լավրովը: Ի թիվս այլ բաների, Սերգեյ Լավրովին հարցրել են ուսանողական տարիներին սովորած օտար լեզուների մասին: Նախարարի խոսքերով՝ ինքը ցանկացել է սովորել արաբերեն և ֆրանսերեն, սակայն իրեն բաժին են […]
15:37 24.10.2019
System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի անդամները վրդովված են հայկական որոշ լրատվամիջոցների նյութերից, որտեղ նշվում է, թե բենդը գումար է վաստակել 2015թ. Հայոց ցեղասպանության տարելիցին ունեցած համերգից: «Ցավալի է, թե ինչպես է ցանկացած բան քաղաքականացվում. ինչպես է քաղաքական նպատակներով արվեստն ապատեղեկատվության, այլ կերպ ասած` կեղծ լուրերի միջոցով վարկաբեկվում: Մենք վերջերս հայկական մամուլում նկատեցինք որոշ […]