13:39 25.10.2019
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Սիրիայի հյուսիսարևելյան մասում ստեղծված հումանիտար վիճակը: Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով վատթարանում է մարդասիրական վիճակը: Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Ուրսուլա Մյուլերը, գրում է Интерфакс-ը: «Ռազմական գործողությունը լուրջ ազդեցություն է ունեցել հումանիտար վիճակի վրա»,- ասել է նա: «Մարտերը հանգեցրել […]
13:30 25.10.2019
«Դաշնակիցներն արդեն 5 տարի անընդմեջ ապահովել են պաշտպանական բյուջեների իրական աճը: Սա նշանակում է մինչև հաջորդ տարվա ավարտը ազգային պաշտպանության համար կպահանջվի լրացուցիչ 100 միլիարդ դոլար: Բայց մենք պետք է շարունակենք մեր ջանքերը»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Այս մասին հայտնում է RT-ն: Նրա խոսքերով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի դաշինքը «պատրաստ լինի դիմակայել […]
13:20 25.10.2019
Առնվազն 50 հազար մարդ ստացել է տարհանվելու հրահանգ Կալիֆոռնիայում բռնկված անտառային հրդեհների հետևանքով, գրում է NBC-ն: Հրդեհները տարածվում են մեծ արագությամբ` զբաղեցնելով մեծաթիվ տարածքներ: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 200 մարտական հաշվարկ: Brush fire broke out Thursday, Sepulveda Basin •Patrick T Fallon Kincade fire near Geyserville, CA •Josh Edelson •Kent Porter •Justin Sullivan Fires explode across […]
13:14 25.10.2019
Ամերիկացի ռեփեր Էմինեմին հարցաքննել է ԱՄՆ գաղտնի ծառայությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին հնչած սպառնալիքների համար, գրում է Buzzfeed-ը: Նշվում է, որ Framed երգում Էմինեմը Թրամփին անվանում է Դոնալդ Դաք և անպարկեշտ արտահայտություններ է անում նրա դստեր` Իվանկայի հասցեին: Հատուկ ծառայությունները նշում են, որ հաղորդում են ստացել լրագրողից, որն անհանգստացել է Թրամփի համար: Տեղեկություններ կան, […]
12:22 25.10.2019
Heritage foundation հիմնադրամի վերլուծաբան Լյուք Քոֆին Twitter-ի իր էջում հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Սիրիայից դուրս բերվող ամերիկյան զորախումբը տեղակայել Վրաստանում, ավելի կոնկրետ Ախալքալաքի նախկին ռուսական ռազմաբազայում: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Նրա հայտարարությամբ՝ «Իսլամական պետության» վերականգնման դեպքում սա հնարավորություն կտա արագ արձագանքել: «ԱՄՆ-ի զինված ուժերը, որ լքում են Սիրիան, կարող են ուղարկվել Վրաստան՝ դառնալով «հորիզոնից […]
11:56 25.10.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Չինաստանի կառավարության Եվրասիայի հարցերով հատուկ բանագնաց Լի Հուեյի հետ հանդիպմանը նշել է, որ հայ-չինական բարեկամական կապերը խորը պատմական արմատներ ունեն և առանձնացել են փոխադարձ հարգանքով և վստահությամբ. «Հավելել եմ, որ Հայաստանը դիտարկում է Չինաստանի հետ իր հարաբերությունների զարգացումը որպես արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Շնորհակալություն հայտնելով […]
11:42 25.10.2019
Գերմանիայի ձախակողմյան կուսակցության պատգամավորները գրություն են ուղարկել կառավարություն և պահանջել երկրից ԱՄՆ զորքերի դուրսբերում, գրում է RT-ն: Նրանց խոսքով՝ այս պահին Գերմանիայում կա 35 հազար ամերիկացի զինվոր, որոնց օգտագործում են ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար: «ԱՄՆ զորքերը շարասյուներով անցնում են ամերիկյան մի բազայից մյուսը՝ մոտենալով ՌԴ-ի հետ արևմտյան սահմանին»,- ասված է հաղորդագրության մեջ: Պատգամավորների խոսքով՝ […]
11:36 25.10.2019
Հայրենական Մեծ պատերազմի վետերան՝ 97-ամյա հայուհի Ռոզալյա Աբգարյանն առաջին տեղն է զբաղեցրել «Մոսկվա, ես սիրում եմ քեզ» տեսահոլովակների մրցույթում: Այս մասին հաղորդում է Sputnik Armenia-ն: Մրցույթը հայտարարել էր «Մոսկվայի տունը», այն նվիրված էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի 872-ամյակին:
11:00 25.10.2019
Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում նշանակված է քվեարկություն՝ 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը որպես փաստ ճանաչելու մասին բանաձևի վերաբերյալ։ Այս մասին սոցցանցերում հայտնում են հայամետ դիրքորոշում ունեցող կոնգրեսականները։ Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն, մասնավորապես, գրել է, որ Միացյալ Նահանգները պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և դեմ արտահայտվի մարդկության դեմ հանցագործություններին, երբ Թուրքիան նոր էթնիկ զտումներով է սպառնում Հյուսիսային […]
10:42 25.10.2019
Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային վարչության տեղեկություններով` կանցլեր Անգելա Մերկելի նկատմամբ մահափորձ է նախապատրաստվել: Իրավապահների կարծիքով` մահափորձը նախապատրաստել է Անիս Ամրին, այն նույն անձը, ով 2016 թվականին հարձակում իրականացրեց Բեռլինի տոնավաճառի վրա: Հետաքննության տվյալներով`Բեռլինի ահաբեկչությունից մոտ երկու ամիս առաջ Թունիսի քաղաքացի Անիս Ամրին սելֆիներ է արել Մերկելի նստավայրի շրջակայքում: Եվ նկարներից մեկում հատուկ նշվել է […]
09:49 25.10.2019
Հունաստանի Արիստոտելի համալսարանի գիտնականները երկար ուսումնասիրություններից հետո բացահայտել են զորավար Ալեքսանդր Մակեդոնացու մահվան իրական պատճառները: Այդ մասին գրել է հունական Greek Reporter հրատարակչությունը: Մանրակրկիտ ուսումնասիրվել են Մակեդոնացու կյանքի ու հատկապես վերջին շրջանի վերաբերյալ բոլոր արխիվային նյութերը, նրա առողջական վիճակի, կենսակերպի, սննդակարգի և հիվանդությունների վերաբերյալ նկարագրությունները: Ի վերջո, մասնագետները եկել են այն եզրակացության, որ Մակեդոնացին մահացել […]
08:47 25.10.2019
Amazon-ի հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը 1 օրում մոտ 7 մլրդ դոլար է կորցրել՝ ընկերության եռամսյակային հաշվետվությունների հետ կապված ներդրողների դժգոհության պատճառով։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը։ Հոկտեմբերի 24-ին Amazon-ը հաշվետվություն էր ներկայացրել երրորդ եռամսյակում ունեցած շահույթի մասին, սակայն ցուցանիշները զիջել են կանխատեսումները։ Այդ ֆոնին ընկերության արժեթղթերի գինն ընել է 9 տոկոսով։ Դրա հետևանքով […]
08:35 25.10.2019
Սիրիան կոշտ ձևով պահանջել է ԱՄՆ-ից լքել Դեր Զոր նահանգի նավթային դաշտերը։ Այս մասին հայտնել է Սիրիայի խորհրդարանի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Ամար ալ-Ասադը, փոխանցում է «Известия»-ն։ «Նավթային բոլոր դաշտերն առաջիկայում կվերադարձվեն սիրիական պետության հսկողության տակ, բացառված չէ՝ ռազմական օպերացիայի շրջանակում»,-ասել է քաղաքական գործիչը։ Նա նշել է, որ տարածաշրջանում իշխանությունն ու կայունությոնը կապահովի ոչ թե […]
08:15 25.10.2019
Հոկտեմբերի 22-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ սիրիական ճգնաժամի վերաբերյալ բանակցությունների ժամանակ Էրդողանի սեղանին քարտեզ է դրված եղել, հայտնում է haberler.com-ը։ Նկատելով տեսախցիկները՝ Պուտինը ձեռքի ժեստով հասկացրել է Էրդողանին, որ փակի սեղանին դրված քարտեզը: «Թող տեսնեն՝ որքան ենք աշխատել»,-ասել է Էրդողանը, սակայն փակել քարտեզը:
23:48 24.10.2019
Ամերիկացի մարմնամարզուհի Սիմոնա Բայլզը բեյսբոլի գլխավոր լիգայի եզրափակիչ փուլի մեկնարկից առաջ իր ցուցադրած թռիչքով զարմացրել է համացանցի օգտատերերին: Տեսանյութը հայտնվել է Twitter սոցիալական ցանցում: Մարմնամարզուհին դարձել է հանդիպման պատվավոր հյուրը և պետք է առաջին նետումն իրականացներ: Դրանից առաջ մարմնամարզուհին սալտո է իրականացրել: Սոցկայքերում այս թռիչքն «անհավանական և տպավորիչ» են անվանել: «Հրաշալի մարմնամարզուհի է: Նա պետք […]
23:28 24.10.2019
Երգչուհի Սելենա Գոմեսը տեսահոլովակ է թողարկել Lose You To Love Me երգի համար, որտեղ ակնարկել է իր և Ջասթին Բիբերի սիրավեպի մասին, գրում է Mirror-ը: Դրանից հետո Ջասթին Բիբերի կինն իր ինստագրամյան սթորիում տեղադրել է I’ll Kill You երգը, որը թարգմանաբար նշանակում է՝ ես կսպանեմ քեզ: Համացանցի օգտատերերից ոմանք կարծել են, որ դա ուղղված է […]
23:03 24.10.2019
Google ընկերության աշխատակիցները մեղադրում են ղեկավարությանը՝ բրաուզերի համար «հետախույզ» ծրագրի մշակման մեջ: Աշխատակիցները համոզված են՝ այդ ծրագրով փորձ է արվում վերահսկել աշխատակիցներին, կանխել բողոքի ակցիաների կազմակերպումն ու աշխատանքային իրավունքների քննարկումը: Ընկերության աշխատակիցները հայտնել են, որ իրենց ղեկավարները փորձում են նոր ծրագիրը բեռնել բոլոր աշխատակիցների համակարգիչների մեջ, և այն արդեն ավտոմատ կերպով ղեկավարությանը կհաղորդի 100-ից ավելի […]
22:50 24.10.2019
ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը գաղտնազերծել է ֆիննական համակենտրոնացման ճամբարների մասին փաստաթղթերը: Դրանք գործել են Պետրոզավոդսկում Հայրենական Մեծ պատերազմի տարիներին: Դրանցից առաջինը սկսել է գործել 1941 թվականի հոկտեմբերի 24-ից, իսկ ընդհանուր առմամբ կառուցվել է 6 այդպիսի ճամբար, որոնցում պահվել է մոտ 25 հազար գերի: Փաստաթղթերում նշվում են ճամբարների ղեկավարների անունները, նրանց հանցագործությունների մասին տվյալներ, նաև բոլոր […]
22:47 24.10.2019
41-ամյա Բալ Գիլը նայել է Էդինբուրգում «Կամերա աբսկուրա և պատրանքների աշխարհում» թանգարանից ջերմային տեսախցիկով արված իր լուսանկարները, երբ կրծքի վրա նկատել է վառ գույնի հատված, հայտնում է CNN-ը: Նա դիմել է բժշկի: Վերջինս Գիլի մոտ ախտորոշել է վաղ փուլում գտնվող կրծքագեղձի քաղցկեղ: Մասնագետները նշել են, որ Գիլը շատ հաջողակ է, քանի որ ջերմային տեսախցիկները հիմնականում […]
22:10 24.10.2019
Առնետները փոքրիկ մեքենաները վարել են լաբորատորիայում և ժամանակ առ ժամանակ կանգ են առել, որպեսզի վերցնեն իրենց պարգև-ուտելիքը:
21:23 24.10.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է հրապարակել Ստրասբուրգում ունեցած հանդիպումներից: «Ստրասբուրգում հանդիպեցի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ Բուրիչը նշեց, որ Եվրոպայի խորհուրդը մեծ ուշադրությամբ և ոգևորությամբ հետեւում է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին հատկապես դատաիրավական ոլորտում՝ այս ենթատեքստում ընդգծելով ԱԺ կարևոր դերակատարությունը։ Հորդորելով շարունակել բարեփոխումները՝ ԵԽ գլխավոր քարտուղարը պատրաստակամություն հայտնեց […]
21:21 24.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հատուկ խորհրդական Դեզիրե Նյարուհիրիրային: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Վերջինս վարչապետին է փոխանցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ջերմ ողջույններն ու նշել, որ տիկին Մուշիկիվաբոն նախատեսում է գալիք տարեսկզբին այցելել Երևան՝ հանդիպելու կազմակերպությունում նախագահող երկրի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկելու կազմակերպության գործունեությանը վերաբերող մի […]
21:07 24.10.2019
ՆԱՏՕ-ն Սիրիայի հյուսիսում իրավիճակի բարելավում է նկատում, հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Ինձ ոգևորում է այն, որ վերջին օրերին մենք նկատել ենք ճնշումների, կռիվների էական նվազում: Այս հիմքի վրա մենք պետք է աշխատենք Սիրիայում ճգնաժամի կայուն քաղաքական լուծման համար: Իրավիճակը դեռ կայուն չէ, բայց, համենայնդեպս, մենք տեսանք որոշ առաջընթաց»,-ասաց նա ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում նախարարների […]
20:59 24.10.2019
Ռուսաստանում՝ Ռոստովի շրջանում, ոստիկանությունը փնտրում է փոխհրաձգության մասնակիցներին և վեց ավտոմեքենաները, որոնցով կարող էին իրավապահներից փախչել Դաքիշվիլի ընտանիքի անդամները: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: «Կա ևս մեկ մեքենա, որ հետախուզման մեջ է, դա կարմիր Hyundai Solaris է՝ Հայաստանի Հանրապետության պետհամարանիշներով: Կա հավանականություն, որ նրանք կարող էին սահմանակից որևէ երկրում թաքնվել կամ փախչել ավելի հեռու, ասենք՝ […]
20:55 24.10.2019
Ռուսական կայքերն այսօր տեղեկացնում էին՝ Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ կապված զենքի գնման մրցույթի խափանման հետ, որին մասնակցում էր ռուսական ՕՐՍԻՍ ընկերությունը: Այս տեղեկությունը պաշտոնական հաստատում չստացավ, սակայն ավելի ուշ եղավ նոր հրապարակում, որտեղ, հղում անելով «մոտ կանգնած աղբյուրներին», նշվեց, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Այս առթիվ մեկնաբանություն ստանալու համար SHANTNEWS.am-ը դիմեց ՀՀ ԱԳՆ […]
19:58 24.10.2019
«Սիրիական ժողովրդավարական ուժերի» արաբա-քրդական ջոկատները պատրաստ են քննարկել սիրիական բանակին միանալու հարցն այն բանից հետո, երբ հասած կլինեն սիրիական ճգնաժամի քաղաքական լուծմանը, РИА Новости-ին հայտնել է «Սիրիական ժողովրդավարական ուժերի» պաշտոնական ներկայացուցիչ Մուստաֆա Բալին: «Առաջարկ եղել է, թե ոչ, խնդիրը անունների մեջ չէ, այլ Սիրիայի քաղաքական ճգնաժամի, որը պետք է լուծել: Բոլոր կողմերը պետք է խոստովանեն, […]
19:25 24.10.2019
Հայտնի են «Օսկար» մրցանակի համար առաջադրված դերասանների անունները, գրում է Indiewire-ը: «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում Sony ընկերությունն առաջադրել է դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի թեկնածությունը Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում խաղալու համար: Բրեթ Փիթին ևս առաջադրել են «Օսկար»-ի նույն ֆիլմի համար՝ «Երկրորդ պլանի լավագույն դեր» անվանակարգում: Դրանից բացի՝ ընկերությունն առաջադրել է Մեթյու Ռիզին «Հարևանությամբ անցկացրած մեկ […]
19:15 24.10.2019
Թաթարստանի թիվ 10 գաղութի աշխատակիցները նախօրեին «ձերբակալել են» թմրանյութեր տեղափոխող կատվի, հայտնում է Вести.Ru-ն: Պարզվել է՝ կատուն «լուրջ» հանցագործ է: Նրա վզկապի մեջ հայտնաբերվել է դարչնագույն նյութ` հաշիշ: Թմրանյութն ու կենդանին փոխանցվել են ոստիկանությանը հետաքննության համար: https://twitter.com/vesti_news/status/1187340112591577089
19:03 24.10.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն հաստատել է Վրաստանին աջակցող երկկուսակցական արձանագրությունը: Երկկուսակցական օրինագիծն ընդգծում է Վրաստանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ ԱՄՆ-ի կայուն աջակցությունը և հանդես գալիս Վրաստանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքները խախտող անձանց դեմ պատժամիջոցների սահմանման նախաձեռնությամբ: Օրինագիծն առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում ԱՄՆ-Վրաստան պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցությանը, Վրաստանի պաշտպանունակության կայունացմանը և պետական քարտուղարին […]