TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

ԱՇԽԱՐՀ

Nouvelles d’Arménie-ի գրասենյակը հարձակման է ենթարկվել

20:21 20.10.2019

Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խստորեն դատապարտում է Nouvelles d’Arménie-ի գրասենյակի վրա այս հարձակումը։ Սա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ։ Այս մասին ասված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ: Ամսագրի գրասենյակը հարձակման է ենթարկվել հոկտեմբերի 19-ի, 20-ի լույս գիշերը: Չարագործները գողացել են համակարգիչներ և տեսախցիկ: L’Ambassade d’Arménie condamne avec la plus grande […]

̰
Գիտնականները հայտնել են ինֆարկտի և ուղեղի կաթվածի զարգացումը կանխող հեշտ միջոցի մասին

20:14 20.10.2019

Գիտնականները հայտնել են ինֆարկտների և ուղեղի կաթվածների զարգացումը կանխող միջոցների մասին: Այս մասին գրում է British Medicine Journals-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ շաբաթվա ընթացքում մեկ կամ երկու անգամ կարճ ցերեկային քունը նվազեցնում է այս հիվանդությունների զարգացումը: Լրատվամիջոցը նաև մանրամասնում է, որ առողջության համար օգտակար է շուրջ 30 րոպե տևողությամբ քունը:

̰
Ինչի համար է ամաչում Լավրովը

20:00 20.10.2019

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատմել է Ռուսաստանի պատմության այն դրվագների մասին, որոնց համար ինքն անհարմար է զգացել: Այս մասին հայտնում է ТАСС-ը: ՌԴ ԱԳՆ ղեկավարի հարցազրույցը նվիրված է եղել Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի 75-ամյակին: Լավրովի խոսքով՝ լինելով մարդ, որն ունի այնպիսի հատկություններ, ինչպիսիք են ազնվությունն ու կարգապահությունը, երբեմն անհարմար է զգացել երկրում կատարվող դեպքերից: […]

̰
Ձախորդ գողը վնասել է իրեն և ծաղրի առարկա դարձել

19:40 20.10.2019

Անգլիական Բրենդոն գյուղակում գողը ցանկացել է աղյուսով կոտրել մեքենայի ապակին և վնասել է իրեն, գրում է Metro-ն: Տեսանյութը արդեն լայն տարածում է գտել: Այդ պահը ֆիքսել են տեսանկարահանման սարքերը: Ականատեսները նկատել են, թե ինչպես է գողը ցանկացել կոտրել կայանված մեքենայի ապակին: Գողը աղյուսը գցել է ապակու ուղղությամբ, սակայն այն հետ է թռել և վնասել է […]

̰
Տղամարդը մեծ ճանաչում է ձեռք բերել՝ աշխատելով գազարով թխվածքների խանութում

19:20 20.10.2019

Մալայզիայից 31-ամյա Ուոլթեր Տոյն այնքան գեղեցիկ է, որ կարծես ամսագրի շապիկից դուրս եկած լինի: Նա, սակայն, ամենևին էլ մոդելային գործունեություն չի վարում: Այս գեղեցիկ տղամարդը իր մարմինը հասցրել է կատարելության մարզադահլիճում: Նա նույնիսկ ֆիթնես-մրցումներ է կազմակերպել: Բայց դա միակ ոլորտը չէ, որտեղ Ուոլթերը փորձել է իր ուժերը: Նախկինում նա աշխատել է որպես Սինգապուրյան ավիաուղիների թռիչքի […]

̰
Հայտնի է ռուսական նավատորմի ամենազորեղ նավը

19:09 20.10.2019

Անգլալեզու Military Watch հանդեսը ռուսական ռազմածովային ուժերի ամենազորեղ նավի տիտղոսը տվել է «Ծովակալ Նախիմով» հրթիռային նավին։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Նշվում է, որ այս ռազմանավը դեռ նորոգման փուլում է և սպառազինություն կվերադառնա 2021 թվականին։ Եվ հենց այդ ժամանակ այն կլինի ամենաշատ զինվածը ռուսական բոլոր ռազմանավերի թվում։ Հատկապես անգլալեզու հանդեսը ուշադրություն է հրավիրում, որ […]

̰
Հայաստանը ճիշտ ուղու վրա է. Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ

19:00 20.10.2019

Տնտեսական բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանը ճիշտ ուղու վրա է, «Ամերիկայի ձայն»-ին ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը: Հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրի խոսքով՝ «Թավշյա հեղափոխությունից» ի վեր երկրի նոր կառավարությունը կարևոր առաջընթաց է արձանագրել. «Հայաստանում առաջընթացը ճիշտ ուղու վրա է, և մենք կոչ ենք անում կառավարությանը շարունակել բարեփոխումները, որոնք թույլ […]

̰
Երազանքի հարսանեկան զգեստը կրելու համար աղջիկը նիհարեց 50 կգ-ով

18:42 20.10.2019

Անգլիայի Նյուքասլ քաղաքի բնակչուհի Ջեմմա Դոբբինգի քաշը 110 կիլոգրամ էր, ինչը հարսանեկան զգեստի որոնումն անհնարին էր դարձրել: Աղջկան դուր եկած հարսանեկան բոլոր զգեստները փոքր էին: Երբ 2018թ-ի հոկտեմբերից Ջեմման ու փեսացուն սկսեցին պլանավորել հարսանեկան արարողությունը, 32-ամյա աղջիկն իր առջև խնդիր դրեց՝ անպայման «տեղավորվել»  երազանքների հարսանեկան զգեստում: Այս տարվա օգոստոսին նա կարողացավ հենց այդ զգեստով ամուսնանալ, […]

̰
Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցին ռուս կնոջ է սպանել

18:25 20.10.2019

Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցին ռուս կնոջ է սպանել:  Հաղորդվում է, որ 34-ամյա ադրբեջանցին Մարշալ Նովիկովի փողոցի բնակարաններից մեկում դանակահարել է երկու կնոջ՝ նրանցից մեկը տեղում մահացել է, մյուսը  գտնվում է հիվանդանոցում, ծանր վիճակում: Կնոջ մոր տվյալներով՝ ադրբեջանցին իր աղջկա սիրեկանն էր,  նրանք բաժանվել էին  մի քանի ամիս առաջ:  Կինը պատմել է, որ նախկինում էլ ադրբեջանցին միշտ […]

̰
Համացանցում 90-ամյա կամրջի պայթեցման կադրերն են հայտնվել

17:49 20.10.2019

Ամերիկյան Միսսուրի նահանգում պայթեցրել են «Չամպ Կլարկ» (Champ Clark) կամուրջը, որը անցնում է Միսսիսիպի գետի վրայով և միացնում այս նահանգը Իլլինոյսի հետ: Այս կամուրջը կառուցված է եղել 1928 թվականին: Կամուրջը պայթեցվել է հոկտեմբերի 18-ին, այնուհետ 48 ժամվա ընթացքում ջրից դուրս են բերվել մետաղական կոնստրուկցիաները: Կամուրջը պայթեցվել է այն պատճառով, որ այլևս չի դիմացել ծանրաբեռնված երթևեկությանը: […]

̰
Մինսկում Բելառուսը ֆաշիզմից պաշտպանած հայերի մասին գիրք է լույս տեսել

17:48 20.10.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է «Հայ մարտիկները Բելառուսի համար մղվող մարտերում (1941-1944թթ.)» պատմագիտական ​ հրապարակման շնորհանդեսը: «Գրքում առանցքային տեղն առաջին անգամ զբաղեցնում են Բելառուսի տարածքում զոհված և հողին հանձնված, անհայտ կորած 3429 հայ զինվորների ի մի բերված կենսագրական տվյալները: Առանձնացված է Բրեստ ամրոցի պաշտպան հայերի ցուցակը: Այդ ցուցակում 101 մարդու անուն է զետեղված: Գրքում ներառված […]

̰
Նոր Զելանդիայի զինվորականներին թույլատրվել է կոսմետիկ միջոցներ օգտագործել և թարթիչներ աճեցնել

17:35 20.10.2019

Նոր Զելանդիայի զինվորականներին թույլատրվել է կոսմետիկ միջոցներ օգտագործել և թարթիչներ աճեցնել: Երկրում փոխվել են զինվորականների՝ արտաքին տեսքին հետևելու կանոնները:   Այս մասին հայտնում է Daily Mail. պարբերականը: Այդ նոր կանոններով զինվորականները, անկախ սեռից,  կարող են կոսմետիկ ցանկացած միջոց օգտագործել: Թարթիչներ աճեցնելուց բացի, թույլատրվում է նաև մանիկյուր օգտագործել: Երկրի Զինված ուժերում նշել են, որ արտաքին տեսքին հետևելու […]

̰
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է իր հուղարկավորության ժամանակ

17:30 20.10.2019

Հնդկաստանում տղամարդը կենդանացել է իր հուղարկավորության արարողության ժամանակ, գրում է AsiaOne–ը: Երբ 55-ամյա տղամարդուն ցանկացել են հողին հանձնել, նա սկսել է շարժել իր գլուխը: Բարեկամներից մեկը կռացել է, որպեսզի հրաժեշտ տա մահացածին և տեսել է, որ վերջինս սկսել է շարժել գլուխը: Թաղման մասնակիցները մեծ զարմանք են ապրել: Դրանից հետո տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել, որտեղ բժիշկները […]

̰
Աղջիկը 6 ամիս շարունակ ընկերոջից թաքցրել է իր ճաղատությունը

17:26 20.10.2019

Աղջիկը 6 ամսվա ընթացքում ընկերոջից թաքցրել է, որ ինքը ճաղատ է. նա քնում էր կեղծամով: Այդ մասին հայտնում է Mirror-ը: Ամերիկյան Նյու Յորք նահանգի բնակիչ 24-ամյա Աբբի Էնդրյուն 2 տարեկանում սկսեց մազերը կորցնել՝ հազվադեպ հիվանդության պատճառով: Օջախային մազաթափության պատճառով ամերիկուհին կորցրեց գլխի գրեթե բոլոր մազերը: Էնդրյուն երկար ժամանակ ամաչում էր տնից դուրս գալ և, ի […]

̰
ԵՄ-ն դատապարտել է Բաքվում խաղաղ ցույցի ցրումը բիրտ ուժի գործադրմամբ

17:15 20.10.2019

Հոկտեմբերի 19-ին Բաքվում տեղի ունեցած խաղաղ ցույցը ցրվել է անհամաչափ, բիրտ ուժով, ինչը պետք է հետաքննության առիթ լինի իշխանությունների համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը։ «Մենք նաև կոչ ենք անում իշխանություններին ազատել խաղաղ ցուցարարներին»,- ասվում է Մայա Կոսյանչիչի տարածած հաղորդագրության մեջ։ Նա Ադրբեջանի իշխանություններին հիշեցրել […]

̰
ՀՌՇ կապավորները Հայաստանում տոնել են ՌԴ ԶՈՒ կապի զորքերի 100-ամյակը

17:13 20.10.2019

Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Գյումրու ռազմական կայազորում անցկացվել են ՌԴ զինված ուժերի կապի զորքերի կազմավորման 100-ամյակին նվիրված տոնական միջոցառում։ Դրան մասնակցել են Ռուսաստանի և Հայաստանի կապի զորքերի  մասնագետներ, զորամիավորման հրամանատարությունը, դիվանագիտական կորպուսի, ՌԴ և ՀՀ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատանի բանակայիններ և զինծառայողների ընտանիքների անդամներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՇ մամուլի ծառայությունից, կապավորները ներկայացրել են ժամանակակից տեխնիկա […]

̰
Սիրիայի հյուսիսում քրդերը հարձակվել են թուրքական շարասյան վրա․ կա զոհ

17:09 20.10.2019

Թուրքական պաշտոնական աղբյուրները հայտարարում են, որ չնայած Սիրիայի հյուսիսում իրենք հայտարարել են հրադադարի մասին, սակայն քրդերը օրվա ընթացքում 20 անգամ խախտել են այդ պայմանավորվածությունը։ Ավելին, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ սիրիական Թալ-Աբյադ քաղաքում քրդերը հարձակվել են թուրքական զինվորական շարասյան վրա։ Թուրքերը այդ ժամանակ պարեկություն կատարելիս են եղել։ Հարձակման արդյունքում թուրք զինծառայողներից մեկը սպանվել […]

̰
Մեծ Բրիտանիան «Պլան Բ» է մշակում ԵՄ հետ համաձայնության չհասնելու սցենարով

16:40 20.10.2019

Բրիտանական կառավարությունը արտակարգ նիստ է հրավիրել՝ ԵՄ կազմից թագավորության դուրս գալու հարցով։ Հիմնական օրակարգը վերաբերում է նրան, թե ինչ է անում Լոնդոնը, եթե Բրյուսելի հետ ի վերջո պայմանավորվածություն ձեռք չբերվի Brexit-ի հարցում։ Բանն այն է, որ Եվրոպական միության ղեկավարների երեկվա հանդիպումի պարզ է դարձել, որ քիչ հավանական է, որ ԵՄ-ն համաձայնի ևս մեկ անգամ հետաձգել […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը

16:25 20.10.2019

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը և վստահություն հայտնում, որ ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ուկրաինա 16 անդամ ունեցող բարեկամական խումբը և ուկրաինացի գործընկերները կգործադրեն առավելագույն ջանքերը ոչ միայն միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու, այլև երկու երկրների և ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերը և գործակցությունը զարգացնելու ուղղությամբ։  Այս մասին, «Արմենպրես»-ի հարցին ի […]

̰
Հակառուսական ցույց Քութայիսում՝ ընդդեմ ռուսական ներկայացման

16:22 20.10.2019

Վրաստանի Քութայիս քաղաքում փոքրաթիվ մարդկանց կողմից անցկացվել է բողոքի ցույց ընդդեմ քաղաքի՝ Մեսխիշվիլիի անվան թատրոնում ռուսական ներկայացման բեմադրման։ Այս մասին լուրերը հասել են ռուսական մամուլի ուշադրությանը։ Մոտ 20 մարդ է դուրս եկել ցույցին՝ դեմ հանդես գալու այդ թատրոնում ռուսական թատերախմբի կողմից բեմադրված «У Никитских ворот» ներկայացմանը։ Նրանք բողոքել են առհասարակ ռուսական թատերախմբի՝ Վրաստանում և մասնավորապես […]

̰
Գերծանր քաշ ունեցող մարդկանց նույնիսկ թոքերը կարող են ճարպակալել. ուսումնասիրություն

16:10 20.10.2019

Գերծանր քաշ ունեցող մարդկանց մոտ անգամ թոքերում կարող է ճարպակալում զարգանալ: Ինչպես հայտնում է European Respiratory Journal-ը, այս մասին հայտարարել են Արևմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ թոքերի ճարպակալումը կարող է խանգարել մարդուն բնականոն ձևով շնչել: Սա էլ տվյալ մարդու մահվան պատճառ կարող է դառնալ: Աղբյուրը փոխանցում է, որ գիտնականներն ուսումնասիրության ընթացքում հետազոտել են 52 մահացած […]

̰
Մայրը 30 տարի անց գտել է իր երեխային, սակայն սեռափոխ եղած

15:30 20.10.2019

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի բնակչուհի Թինա Բեհարանոն ընդամենը 17 տարեկան էր, երբ երկրորդ երեխան ծնվեց: Անպատմելի հրաշքով երեխան մոր մոտ վերադարձավ միայն 30 տարի անց: Երբ Թինան երկրորդ երեխային էր սպասում, նրա մայրը խստորեն ասաց, որ դուստրը կարող է թողնել երեխաներից միայն մեկին: Երբ փոքրիկ Կրիստինը ծնվեց, Թինային անգամ թույլ չտվեցին տեսնել երեխային: Կարճ ժամանակ անց […]

̰
Ամերիկացի հայտնի ֆուտբոլիստի որդին հայերեն է սովորում անվանել գույները

15:00 20.10.2019

Ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Ռեջի Բուշի կինը՝ հայուհի Ավագյան-Բուշը, Instagram-ի իր միկրոբլոգում որդու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում նա որդուն սովորեցնում է հայերենով անվանել գույները: «Ասա դեղին, կանաչ, կարմիր, կապույտ, շագանակագույն»,- ասում է Լիլիթը, որի խոսքերը կրկնում է փոքրիկ որդին: Նրա հետևորդներին դուր է եկել տեսանյութը:     View this post on Instagram   ?? […]

̰
Անորեքսիայով տառապող աղջիկն իրեն սարսափելի վիճակի է հասցրել

14:50 20.10.2019

Անգլիական Նորիջ քաղաքի 22-ամյա բնակչուհի Ջեմայմա Հեփբերնը միշտ չափազանց նիհար է եղել և նյութափոխանակության խանգարումներ չի ունեցել: Նա սննդից չի հրաժարվել նիհարելու նպատակով: Սակայն աղջիկը չի էլ հասցրել նկատել, թե ինչպես է այդ պարզ որոշումն իրեն գրեթե մահվան հասցրել: 15 տարեկանից Ջեմայման համառորեն իրեն հասցրել է անորեքսիայի և ուժասպառության: Միայն այն ժամանակ, երբ հազիվ հաջողվել […]

̰
Կրասնոյարսկում ամբարտակի փլուզման գործով 3 մարդ է ձերբակալվել

14:29 20.10.2019

3 մարդ է ձերբակալվել Կրասնոյարսկում ամբարտակի փլուզման գործի շրջանակում, հայտնում է ТАСС-ը: ՌԴ Քննչական կոմիտեում հաստատել են, որ նրանց թվում է ոսկի արդյունահանող «Сисимс» ԲԲԸ տնօրենը, ինչպես նաև տեղամասի պետը և ձեռնարկության լեռնային հատվածի վարպետը: Երեքն էլ տեղափոխվել են Կրասնոյարսկ՝ հարցաքննության: Հիշեցնենք, որ փլուզման հետևանքով զոհվել է 15 մարդ:  

̰
ՆԱՍԱ-ն ցույց է տվել Երկրի գունագեղ ինֆրակարմիր պատկերները

14:20 20.10.2019

ՆԱՍԱ-ի և ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության մասնագետները ցույց են տվել, թե ինչ տեսք ունի Երկիրը ինֆրակարմիր գույներով:  Նկարներն արվել են Landsat արբանյակի և անօդաչու սարքերի վրա տեղադրված ցուցիչների միջոցով: Գիտնականները նշում են, որ բացի Եթովպիայի սովորական լանդշաֆտներից, Սահարայի անապատից, Անտարկտիդայից, Պալմիրայի օղակակղզուց՝ Խաղաղ օվկիանոսում, նաև Իսլանդիայի սառցադաշտերից բացի, մնացածը էլեկտրամագնիսական ալիքներ են: Ապշեցուցիչ նկարներում դժվար է […]

̰
Օրական երկու բաժակ սուրճը հղիության ընթացքում կարող է վիժման պատճառ դառնալ

13:22 20.10.2019

ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականները պնդում են, որ հղիության ընթացքում սուրճ խմելը կարող է վիժման պատճառ դառնալ: Այս մասին հայտնում է Fertility and Sterility-ն: Մասնագետները պատմել են Ֆիլադելֆիայում կայացած համագումարի ընթացքում իրենց անցկացրած հետազոտության արդյունքների մասին: Նրանք հարցեր են ուղղել ավելի քան 1200 կանանց, ովքեր պլանավորում էին երեխա լույս աշխարհ բերել: Կանանցից նաև արյուն են […]

̰
Նիկոտինից կախվածության և 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման միջև սերտ կապ կա

12:36 20.10.2019

Ծխելը մեծացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման վտանգը: Այս եզրակացությանն են հանգել Նյու Յորքի Բժշկական դպրոցի մի խումբ գիտնականներ, հայտնում է Nature-ը: Մասնագետները փորձարարական առնետների վրա փորձ են անցկացրել և նկատել են կապը նիկոտինի ու շաքարախտի միջև: Պարզվել է, որ նիկոտինը ենթաստամոքսային գեղձին ստիպում է «արտադրել» ավելի քիչ ինսուլին, ինչի հետևանքով արյան մեջ գլյուկոզայի […]

̰
Մարգարիտա Սիմոնյանը դստերն անվանել է Թումանյանի հերոսուհու անունով

12:00 20.10.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, RT  գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը երրորդ զաավակն է պարգևել իր ամուսնուն՝  հայտնի ռեժիսոր Տիգրան Քեոսայանին: Ամուսնական հայտնի զույգի ընտանիքում երկրորդ դուստրն է լույս աշխարհ եկել: «Թանկագի՛ն աշխարհ, խնդրո՛ւմ եմ, բարի գտնվիր Մարո Տիգրանի Քեոսայանի նկատմամբ»,- գրել է Սիմոնյանը Facebook-ում հրապարակված լուսանկարին կից արված գրառման մեջ: Մարո Քեոսայանը լույս աշխարհ է […]

̰
Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ կուտակումներից և մարդաշատ վայրերից

00:00 20.10.2019

Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է ժամանակավորապես Լիբանան այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ կուտակումներից և մարդաշատ վայրերից։ Այս մասին հայտարարություն է տարածել Լիբանանում ՀՀ դեսպանությունը։

̰
BACK_TO_TOP