13:05 19.10.2019
Կրասնոյարսկում ամբարտակի փլուզումը տեղի է ունեցել այն պատճառով, որ կառուցվել էր բազմաթիվ խախտումներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչական շրջանի ղեկավար Յուրի Լապշինը: «Աշխատանքներն արվել են թերի, ենթադրվում է՝ բոլոր նորմերի կանխատեսելի ու անկանխատեսելի խախտումներով»,-ասել է նա: Նրա խոսքով՝ 13 տուժածները գտնվում են բժշկական հսկողության ներքո: 3-ի վիճակը ծանր է, մյուսների առողջական վիճակը […]
12:57 19.10.2019
Հեռուստահաղորդավար, պրոդյուսեր Դին Քեյնը իր թվիթերյան էջում Հայաստանին շնորհակալություն է հայտնել: «Շնորհակալություն Հայաստան, կտեսնվենք հաջորդ անգամ»: Հիշեցնենք, որ նա հայկական կինոարտադրության, Հայաստանի և իրենց գործունեության մասին օրեր առաջ պատմել էր նաև «Հեռանկարի» տաղավարում: pic.twitter.com/FSktL00UjI — Dean Cain (@RealDeanCain) October 18, 2019
12:53 19.10.2019
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է միջազգային տիեզերակայան, որպեսզի շնորհավորի ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Քրիստինա Կուկին և Ջեսիկա Մեյրին՝ «բաց տիեզերք կանանց առաջին ելքի կապակցությամբ»: Թրամփը սկզբում հետաքրքրվել է տիեզերագնացների առողջությամբ, ապա շնորհավորել նրանց: Նախագահը ասել է, որ նրանց կատարած աշխատանքը անհավանական է: “You’re doing an incredible job,” says @POTUS to @Astro_Christina and @Astro_Jessica during […]
12:46 19.10.2019
Հայկական լավաշը աշխարհի 50 լավագույն հացերի թվում երկրորդն է: CNN-ը հոդված է հրապարակել, որում ներկայացվում են աշխարհում լավագույնը ճանաչված 50 հացատեսակները: Հոդվածի հեղինակը նշում է, որ հացը վկայում է տվյալ ժողովրդի մշակույթի մասին: Հացը շատ բան է պատմում մարդու ծագման և ազգի պատմության մասին: «Գերմանական Վեսթֆալիայում 24 ժամվա ընթացքում հացթուխները մի քանի հաց են թխում, […]
12:40 19.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է CNN-ի դեմ դատական հայց հարուցելու պլանների մասին: Այդ մասին տեղեկացնում է Fox News-ը` վկայակոչելով ամերիկացի առաջնորդի նամակը՝ ուղղված CNN-ի գործադիր տնօրեն Ջեֆ Ցուկերին: ԱՄՆ նախագահի դժգոհության պատճառը հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսանյութն է, որում, ըստ Թրամփի, լրագրողները «ցուցաբերել են կողմնակալություն»` ստանդարտների խախտմամբ: Նամակի մեջ գրված է եղել. «Դա նախագահության վարկաբեկման փորձ […]
12:34 19.10.2019
Կիևում ադրբեջանցի հայտնի կոմպոզիտոր Թելման Հաջիևի թոռին` Ջավիդին, կացնահարել են: Այս մասին հայտնում է «Известия»–ն: Ինչպես նշվում է, Ադրբեջանի քաղաքացուն սպանել է նրա ընկերը` Ալի Աբդուլլաևը: Հարձակվողը նախկինում ուսանել էր իր զոհի հետ նույն համալսարանում: Հայտնի է, որ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը խոստացել է հետաքննել տեղի ունեցածը:
12:20 19.10.2019
Աֆղանստանում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ահաբեկիչները պայթուցիկ սարք են գործի գցել։ Զոհվել է 62, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Միջադեպը տեղի է ունեցել Նանգանհար նահանգի մզկիթներից մեկում: Համաձայն տեղի լրատվամիջոցների՝ պայթյունի ժամանակ մզկիթում եղել է մոտ 300 մարդ: Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
11:58 19.10.2019
Բեյրութում բողոքի ցույցերի ընթացքում տուժել են անվտանգության ուժերի առնվազն 52 անդամ: Այդ մասին հայտնում է Լիբանանի ներքին անվտանգության ուժերի մամուլի ծառայությունը Twitter-ի իր պաշտոնական էջում: «Ներքին անվտանգության ուժերում տուժածների թիվը աճել է՝ հասնելով մինչև 52-ի: Նաև 70 մարդ ձերբակալվել է այն պահին, երբ Բեյրութի կենտրոնում զբաղվել են հրկիզմամբ, կողոպուտով և թալանով»,- ասված է հաղորդագրության մեջ: […]
11:52 19.10.2019
«Երեկոյան Ուրգանտ» ծրագրի հերթական հաղորդման հյուրը եղել է ռուսաստանաբնակ հայ շոումեն և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը: Ուրգանտի խնդրանքով Մարտիրոսյանը մեկնաբանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և իր համատեղ լուսանկարը, որ արվել է ՀՀ նախագահական նստավայրում: «Թող քեզ չթվա, թե հենց ես ժամանում եմ Երևան, ինձ դիմավորում է Հայաստանի նախագահը: Բանն այն է, որ ես պարոն Սարգսյանի […]
10:59 19.10.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ կատարած այցի շրջանակում նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 18-ին Փարիզում հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի և կրթության հարցերով տեղակալ տիկին Ստեֆանիա Ջիաննինիի հետ։ Էռնեստո Օտտոնեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում Հայաստանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի միջև ընթացող ծրագրերը և համագործակցության […]
10:21 19.10.2019
Երկրագնդին հսկա երկնաքար է մոտենում: ՆԱՍԱ-ի մասնագետների հավաստումներով՝ երկնաքարի չափսերը տատանվում են 400-1000 մետրի սահմաներում: Երկնաքարը մեր մոլորակին առավելագույնս կմոտենա հոկտեմբերի 25-ին: Սակայն ՆԱՍԱ-ի մասնագետների խոսքերով՝ այն Երկիր մոլորակի համար վտանգ չի ներկայացնի: Տիեզերական չափորոշիչներով՝ մեր մոլորակին առավելագույն մոտենալու այդ տարածությունը 16 անգամ մեծ է Երկրից Լուսին ընկած տարածությունից: Երկնաքարը դասվում է Ապոլլոն խմբին, որում […]
10:02 19.10.2019
Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի միջանցքներից մեկում կզաքիս է նկատվել։ Պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի կողմից Facebook-ում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վախեցած գիշատիչն աջ ու ձախ վազում, թաքնվում մարդկանցից, փորձում բացել դուռը։ Հայտնի չէ, թե ինչպես է կենդանուն հաջողվել ներխուժել շենք։ Արդյունքում նրան բռնել են և տեղափոխել անվտանգ տարածք։
09:20 19.10.2019
Forbes հանդեսը կազմել է աշխարհի լավագույն գործատուների վարկանշային աղյուսակը։ Ընդհանուր առմամբ ցուցակում, որը կազմվել է հարցումների արդյունքների հիման վրա, ընդգրկվել է 500 ընկերություն։ Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են ամերիկյան ընկերությունները։ Առաջին տեղում Alphabet հոլդինգն է, որի մի մասն է հանդիսանում Google կորպորացիան, այնուհետև Microsoft-ն է, իսկ երրորդ հորիզոնականում «ամպային» ծրագրային ապահովման մշակող Red Hat-ը։ Apple […]
09:08 19.10.2019
Գերմանիայում սկսվել են ՆԱՏՕ-ի գաղտնի զորավարժությունները, որոնց ժամանակ հաշվի կառնվեն ատոմային պատերազմի սցենարները։ Այս մասին հայտնում է Kronen Zeitung պարբերականը։ «Steadfast Noon» անվանումը ստացած մանևրումների ժամանակ զինվորականները կիրականացնեն ինքնաթիռներով միջուկային զենքի անվտանգ տեղափոխություն։ Գերմանիայի ինքնաթիռների կողքին նկատվել են նաև Իտալիայի օդուժի ինքնաթիռներ։ Գերմանիայի ռազմաօդային ուժերը զորավարժություններին մասնակցում են Panavia Tornado կործանիչ-ռմբակոծիչների ավիաջոկատով։ Դրանք տեղակայված են […]
08:55 19.10.2019
Կրասնոյարսկի երկրամասում՝ Սեյբա գետի ամբարտակի փլուզման հետևանքով 12 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին։ 15 մարդու ճակատագիր մնում է անհայտ։ Նահանգապետ Ալեքսանդր Ուսը Կուրագինի շրջանում ստեղծված իրավիճակը վերցրել է անձնական հսկողության տակ։ Նշվում է, որ ջուրը հեղեղել է 2 հանրակացարան։ Դեպքի վայրում աշխատում է 270 մարդ և մոտ […]
23:57 18.10.2019
Սկանդալային Լեդի Գագան Լաս Վեգասում Ջեք անունով մի երկրպագուի հետ համերգի ժամանակ պարելիս սայթաքել և ընկել է բեմից՝ նրա հետ գրկախառնված: Այդ ֆանտաստիկ թռիչքը նկարահանել են հանդիսատեսները և տարածել սոցցանցերում: «Մենք մտածեցինք՝ նա կմեռնի»,- գրել էր օգտատերերից մեկը: Մինչդեռ Գագան շրջվել է դեպի միլիոնավոր հանդիսատեսները և ասել. «Սա զարմանալի է: Մենք այնքան ենք իրար սիրում, […]
23:14 18.10.2019
Լոնդոնի Կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար, դոկտոր Ջուլիան դե Սիլվան իդեալական արտաքին ունեցող կանանց ցուցակ է կազմել: Վարկանիշը գլխավորում է պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը: Այդ մասին հայտնում է բրիտանական The Sun պարբերականը: Իր հետազոտության համար բժիշկը համեմատել է հայտնիների դեմքերի համամասնությունները՝ չափելով նրանց շուրթերի, քթի, կզակի, ճակատի և ծնոտի տեղադրությունը։ Պարզվել է, […]
23:00 18.10.2019
Անգլիայի Տենտերդեն քաղաքում վարորդին վրաերթի է ենթարկել իր սեփական մեքենան: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը դուրս գալիս մեքենայից ու մոտենում ճանապարհին կից տեղադրված ցուցանակից, որի վրա ձվեր են դրված եղել: Այդ ընթացքում կնոջ մեքենան սկսում է ինքն իրեն շարժվել և թափ հավաքելով թիկունքից գալիս ու հարվածում է կնոջը: Բրիտանուհին ցուցանակի հետ վայր է […]
22:21 18.10.2019
Ուկրաինայի Վոլինսկի շրջանի Խոպնև գյուղում տղամարդը որսորդական զենքով պատահաբար սպանել է զոքանչին: Դա տեղի է ունեցել, երբ տղամարդը փորձել է կարգավորել հրացանի նշանոցը: Պարզվել է, որ տղամարդը անտառապահ է: Երբ զոքանչն իրենց տուն է այցելել, նա զենքի նորոգման գործով է զբաղված եղել, իսկ կրակոցը պատահական է ստացվել: 78-ամյա զոքանչը հյուր է եկել իրենց տուն: «Իրավապահներն […]
22:00 18.10.2019
Դերասան Ջորջ Քլունիի իրավաբան կնոջ՝ Ամալ Քլունիի 47-ամյա ավագ քույրը Սինգապուրում բանտ է ընկել, հայտնում է The Times-ը: Տեսուչը կանգնեցրել է ձեռներեց Տալու Ալամուդդին Լե Թալեքին ամուսնու մեքենան վարելիս: Պարզվել է, որ նա վարել է հարբած վիճակում և առանց վարորդական վկայականի: Չորս երեխաների մայրը ստիպված կլինի երեք ամիս անցկացնել Սինգապուրի բանտում: Նախկինում կինն արդեն մեղավոր […]
21:50 18.10.2019
Ուղևորներից մեկը տեսանյութ է նկարահանել, որում RAF Voyager ինքնաթիռը, որտեղ գտնվել են նաև Քեմբրիջի դուքսն ու դքսուհին, հայտնվել է փոթորիկի մեջ Լահորից Իսլամաբադ թռիչքի ժամանակ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Արդյունքում, RAF Voyager-ը ավելի քան մեկ ժամ օդում պտտվել է, որից հետո օդաչուն ինքնաթիռը վայրէջք կատարելու երկու փորձ է կատարել Իսլամաբադի գլխավոր օդանավակայանում և […]
21:20 18.10.2019
Ճապոնական կղզիների վրա «հարձակված» փոթորկի պատճառով երկրի գյուղատնտեսությունը կրել է շուրջ 350 միլիոն դոլարի վնաս։ «Հագիբիս» փոթորկի հասցրած բոլորը վնասները Ճապոնիայի իշխանությունները դեռ չեն էլ հասցրել լիարժեք հավաքել։ Այս վնասները կապված են հատկապես փոթորկին ուղեկցած հորդառատ անձրևների, գետերի վարարումների, սողանքների և այլ աղետների հետ։ Քանի դեռ դրանք շարունակվում են, գյուղատնտեսությանը հասցված վնասների ծավալը կարող է […]
21:12 18.10.2019
Արգենտինական մետրոյում մի տղամարդ ուշագնաց է եղել և ընկել քայլող կնոջ ուղղությամբ: Հարվածի հետևանքով կինն ընկել է գնացքի ռելսերի վրա: Մետրոյի կայարանում գտնվող մարդիկ փորձել են զգուշացնել մոտեցող գնացքի մեքենավարին, որպեսզի վերջինս արգելակի և կինը չհայտնվի գնացքի տակ: Բարեբախտաբար, մեքենավարը հասցրել է ժամանակին կանգնեցնել գնացքը: Метрофобам лучше не смотреть видос. Мужик грохнулся в обморок в […]
21:00 18.10.2019
«Շատ տարօրինակ գործեր» սերիալի երրորդ սեզոնը Netflix-ում նոր ռեկորդ է սահմանել: Այս մասին ասվում է Twitter-ի պաշտոնական էջում: Գիտաֆանտաստիկ սերիալի նոր սեզոնը թողարկվել է 2019 թվականի հուլիսի 4-ին: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում այն դիտել է 64 միլիոն մարդ: #StrangerThings Season 3 was the most watched season to date, with 64 million member households watching in […]
20:55 18.10.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լատվիա կատարած պաշտոնական այցի ժամանակ ֆեյսբուքյան օգտատերերին տպավորել է իր մանկական պահվածքով: Վերջինս, Լատվիայի խորհրդարան այցելելով, զբաղեցրել է նիստը նախագահողի տեղը և սկսել խաղալ մուրճով: «Ասես երեխա լինի»,- Զելենսկու «խաղի» տարածված տեսանյութին այսպես են արձագանքել ֆեյսբուքյան օգտատերերը: «Как ребёнок!» — пишут в сети в ответ на это видео: Владимир Зеленский во […]
20:49 18.10.2019
Խաչատուրյան քույրերը կարող էին հորը սպանած լինել գումարի պատճառով: Այս մասին, հղում անելով մահացած Միխայիլ Խաչատուրյանի փաստաբանին, տեղեկացնում է РБК-ն: Փաստաբանը պնդում է, թե աղջիկները վախեցել են, որ հայրը իրենց կպատժի գումար ծախսելու համար, նաև ասում՝ քրեական գործի նյութերում կա նամակագրություն, որից պարզ է դառնում, որ Միխայիլ Խաչատուրյանը պատրաստվում էր ստուգել՝ որքան գումար են ծախսել […]
20:41 18.10.2019
Սիրիայի հյուսիսում երեկ երեկոյան հրադադար հաստատվեց: Այսօր արդեն տեղեկություններ կային, որ Թուրքիան հավատարիմ չի մնում պայմանավորվածությանը, և կրակոցները շարունակվում են: Իրականում ի՞նչ է կատարվում, ի՞նչ է հստակ այդ պայմանավորվածոթւյունից, մասնավորապես՝ անվտանգության գոտուց: Այս և այլ հարցերի շուրջ է արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ զրույցը SHANTNEWS.am-ի տաղավարում:
20:24 18.10.2019
«Լիբանանը դժվար պահեր է ապրում և երկրի արտաքին պարտքը սկսել է ծանր բեռ դառնալ մեր պետության վրա»: Ինչպես հաղորդում է LBCI-ն, քիչ առաջ այս խոսքով հանդես եկավ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին: Նա տեղեկացրեց՝ 72 ժամ ժամանակ է տվել գործընկերներին՝ վերանայելու իրենց մոտեցումները և իր բարեփոխումների ծրագրին ընթացք տալու համար: Հարիրին, անուններ չտալով հանդերձ, նշեց, որ […]
20:15 18.10.2019
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի և Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOIKA) միջև կնքված պայմանագրի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովին անվճար տրամադրվել են 320 000 ԱՄՆ դոլարին համարժեք սարքավորումներ (ներառյալ մոնտաժման աշխատանքները և մասնագետների պատրաստումը)։ Այս սարքավորումները նախատեսված են դահլիճների թարգմանչական, քվեարկության, ձայնագրության և […]
20:07 18.10.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուսանողների հետ հանդիպման ժամանակ անկեղծացել է՝ խոսելով այն մասին, թե իբրև նախագահ պաշտոնավարման ավարտից հետո որտեղ կցանկանար աշխատել: Այս մասին պատմում է «Բելտա»-ն: Երկրի ղեկավարը, ուսանողների հարցին պատասխանելով, նշել է, որ նախագահական աթոռը լքելուց հետո կցանկանար «ինչ-որ հաստատության» ռեկտոր դառնալ: Լուկաշենկոն, սակայն, նշել է՝ չի կարող «հեռանալուց առաջ ինքն իրեն ռեկտոր […]