16:00 21.10.2019
Մեկնարկել է «Կրթություն բոլորի համար» եռօրյա համաժողովը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Համաժողովի 500-ից ավելի մասնակիցները վաղը մեկնելու են Հայաստանի համայնքներ՝ ծանոթանալու կրթական մեթոդներին, պայմաններին և փոփոխություններին՝ կատարելով փորձի փոխանակում: Օրինակ` Քենիայի դպրոցներից մեկում սովորող աղջիկը պատմում է, որ կարողացել են բույսերից ու կովի մեզից էներգիա ստանալ: Իսկ թե ինչ գյուտեր են անում հայ […]
15:52 21.10.2019
Вести Дагестан հաղորդաշարը պատմել է Դաղստանի քաղաքների փողոցներում մեծ թվով հայկական համարանիշներով ավտոմեքենաների հայտնվելու մասին: Նշվում է, որ Դաղստանում Հայաստանից ձեռք բերված ավտոմեքենաների բումի հիմնական պատճառը էժան գինն է: Հայաստանում մեքենա գնելիս դաղստանցիները ստիպված չեն վճարել մաքսազերծման համար, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը գտնվում են Եվրասիական տնտեսական միությունում: Դաղստանցի Ամիրը, որը Հայաստանում գնել է միկրոավտոբուս, […]
15:49 21.10.2019
Նոյեմբերի 12-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Ավստրիա, երկար դադարից հետո սա կլինի նրա առաջին ուղևորությունը դեպի ԵՄ, հայտնում է РИА Новости-ն: Նախատեսվում է, որ Լուկաշենկոն կհանդիպի Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: 2016-ի մայիսին Լուկաշենկոն պաշտոնական այցով մեկնել էր Հռոմ և Վատիկան: Դրանից առաջ Լուկաշենկոն երկար ժամանակ ԵՄ-ում չէր եղել իր և բելառուսական […]
15:42 21.10.2019
Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Ազեր Խուդիևը ուկրաինական UATV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հետաքրքիր հայտարարություն է արել: Խոսելով պատմությունից` Խուդիևը նշել է, որ Ադրբեջանը առևտրային կապեր է ունեցել դեռ Կիևյան Ռուսիայի հետ: «Վոլգա-Դոնի ջրանցքով Ադրբեջանից զանազան համեմունքներ ու այլ ապրանքներ էին տեղափոխվում Կիևյան Ռուսիա»,- ասել է Խուդիևը: Խուդիևը նաև նշել է, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցով ՄԱԿ-ում 5 […]
15:24 21.10.2019
RT լրատվամիջոցն ուղիղ հեռարձակմամբ ցույց է տալիս Լոնդոնի գլխավոր դատարանի մոտ տեղի ունեցող իրավիճակը: Թագավորական դատարանը վճռում է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման հարցը: Համաձայն նրա դեմ ներկայացված մեղադրանքների՝ ԱՄՆ-ում նա կարող է դատապարտվել մինչև 170 տարի ժամկետով: Դատարանի շենքի մոտ են հավաքվել Ասանժի կողմնակիցներն ու պահանջում են նրան ազատ արձակել:
15:16 21.10.2019
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան գրառումով կատակել է ԱՄՆ նախագահի այն խոսքերի վերաբերյալ, թե Միացյալ Նահանգները և Իտալիան համատեղ պատմություն ունեն դեռ անտիկ Հռոմի ժամանակներից։ «Քանի որ Երևանը նշում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը, ժամանակն է հիշեցնել, որ Ֆրանսիան և Հայաստանը 3 հազարամյակի բարեկամական հարաբերություններ ունեն դեռևս Ուրարտուի կայսրության ժամանակներից սկսած»,- գրել է Լաքոթը։ Հիշեցնենք, […]
15:14 21.10.2019
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 21-ից 23-ը Պեկինում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 9-րդ համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
15:05 21.10.2019
Չինաստանը գերազանցել է ԱՄՆ-ին ամենահարուստ մարդկանց թվով: Այդ մասին են վկայում Credit Suisse բանկի ուսումնասիրության տվյալները: Նրանց տվյալներով՝ Չինաստանի քաղաքացիների թիվը, որոնք աշխարհի 10% ամենահարուստ մարդկանց շարքում են, հասել է 100 միլիոնի, մինչդեռ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կազմում է 99 միլիոն: Ուսումնասիրության համաձայն՝ դոլարային միլիոնատերերի ընդհանուր թիվն աճել է 1,1 միլիոնով և դարձել 46.8 միլիոն. նրանք […]
14:53 21.10.2019
Չիլիի իշխանությունները մայրաքաղաք Սանտյագոյում արտակարգ իրավիճակի ռեժիմ և պարետային ժամ են սահմանել:
14:10 21.10.2019
Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման հետևանքով զոհվածների հիշատակին սուգ է հայտարարվել, հայտնում է մարզային կառավարության մամուլի ծառայությունը: Մարզպետ Ալեքսանդր Ուսը ստորագրել է հրամանագիր, որով հոկտեմբերի 21-ը Սգո օր է հայտարարվում Կուրագինի շրջանում ամբարտակի փլուզման հետևանքով զոհվածների հիշատակին: Այսօր Կրասնոյարսկի երկրամասի բոլոր քաղաքներում և շրջաններում դրոշները իջեցվելու են, ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, […]
14:04 21.10.2019
Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հաղորդագրություն է տարածել ու նշել, որ «Nouvelles d’Arménie»-ի խմբագրություն մուտք գործած ու գողություն կատարած անձինք թուրքեր են: Գողությունը նրանք որակում են որպես հարձակում: Պարբերականը հայտնի է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու կոչերով, Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների քննադատությամբ, ինչպես նաև մշտապես անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Ըստ ենթադրության՝ դա է պատճառը, որ […]
13:55 21.10.2019
ԱՄՆ-ի արևմտյան ափին՝ Նոր Շոտլանդիայում, հայտնաբերել են սպանված սպիտակ, մեծ շնաձուկ: Բայց բոլորին մեկ այլ բան է սարսափեցրել. կծածի հետքերը շատ անգամ ավելի մեծ են եղել, քան հենց իր՝ գիշատչի չափսերը: Օվկիանոսի հետազոտման և տվյալների հավաքագրման OCEARCH ընկերության աշխատակիցները գտել են մեծ, սպիտակ շնաձկան մարմինը: Ի դեպ, ձուկը, որն իրենք անվանում էին Վիմ, հսկաներից մեկն […]
13:50 21.10.2019
Դոնի Ռոստովում կայացած խառը մենամարտերի BYE 10 մրցաշարում հայ մարտիկ Սևակ Առաքելյանը նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի Կամրան Մամեդովին: Սևակին դրա համար պահանջվել է ընդամենը 27 վայրկյան։ Սևակ Առաքելյանի ուժգին հարվածից հետո ադրբեջանցին ընկել է, իսկ ստուգողական հարվածից հետո դադարեցրել է դիմադրությունը: Մրցավարը անմիջապես դադարեցրել է մենամարտը:
13:40 21.10.2019
Եվրամիությունը պատրաստ է անսալ Մեծ Բրիտանիայի խնդրանքին ու ևս մեկ անգամ՝ մինչև փետրվար, հետաձգել Brexit-ը, եթե Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը չկարողանա պայմանավորվածության հասնել կառույցի կազմից Բրիտանիայի դուրս գալու հարցում։ Այս մասին հայտնի է դարձել բրիտանական մամուլին՝ չբացահայտվող աղբյուրներից։ Ավելին, նույնիսկ եթե Ջոնսոնը չկարողանա բրիտանական խորհրդարանում համաձայնության հասնել ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ, ու որոշվի […]
13:39 21.10.2019
Սասեքսի դուքսն արձագանքել է արքայազն Ուիլյամի հետ տարաձայնությունների վերաբերյալ հանրային շահարկումներին, որը տեղ էր գտել ITV վավերագրական ֆիլմում, հայտնում է BBC- ն: «Մենք եղբայրներ ենք, միշտ եղբայրներ ենք լինելու: Այժմ մենք ունենք տարբեր ուղիներ, բայց ես միշտ կաջակցեմ նրան, և ես գիտեմ, որ նա միշտ կաջակցի ինձ»,- մեկնաբանել է արքայազն Հարրին: Նա նաև նշել է, […]
13:23 21.10.2019
Փարիզում անհայտ անձինք ներխուժել են ֆրանսալեզու «Nouvelles d’Arménie» պարբերականի խմբագրություն և տարել 3 համակարգիչ ու 1 ֆոտոխցիկ: SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է «Nouvelles d’Arménie» պարբերականի գլխավոր խմբագիր Արա Թորանյանի հետ: Թորանյանը հայտնել է, որ մշտապես անդրադառնում են Լեռնային Ղարաբաղի ու Հայոց ցեղասպանության թեմաներին: Վերջին շրջանում էլ կոշտ քննադատության են ենթարկել թուրքական ռազմական գործողությունները Սիրիայում: Ըստ նրա՝ […]
13:21 21.10.2019
Հոկտեմբերի 21-22-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց է կատարելու Միացյալ Թագավորություն, որի շրջանակներում հանդիպումներ է անցկացնելու բրիտանացի գործընկերների հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նշվում է, որ նախատեսված է հանդիպում նաև բրիտանական առաջատար ԶԼՄ ներկայացուցիչների հետ։
13:20 21.10.2019
Թեհրանը հույս ունի, որ իրավիճակը հյուսիսային Սիրիայում կկարգավորվի և դեմ է երկրում Թուրքիայի ռազմական ներկայությանը, հայտարարել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Աբբաս Մուսավին: «Մենք հույս ունենք, որ կարգավորումը հնարավորինս արագ կլինի»,- ասել է նա ճեպազրույցում՝ հավելելով, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը անհրաժեշտ է հարգել: Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ Թեհրանը հասկանում է Թուրքիայի անհանգստությունը […]
13:00 21.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի արևելքում հատուկջոկատայինների մոտ 200 հոգանոց զորախումբ է թողել: Նշվում է, որ այս զորախումբը մնացել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու համար: Ավելի վաղ Associated Press գործակալությունը տեղեկություն էր տարածել, որ Սիրիայում մնացող ամերիկյան զորախումբը չի գերազանցի 200 հոգին: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Թուրքիան համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում ռազմական գործողությունները […]
12:40 21.10.2019
Այսօր ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է: Քիմը իր մոր տանը նախապես խնջույք էր կազմակերպել: Քիմի խնջույքին ներկա են եղել նրա ամենամտերիմ հարազատները, բացի նրա մորից, ով հրավիրված է եղել դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի հարսանեկան արարողությանը: Քիմ Քարդաշյանը դարձավ 39 տարեկան:
12:00 21.10.2019
«Քաղաքական պատասխանատուները հրապարակային խոստում պէտք է տան ժողովուրդին՝ բարեկարգումներու գործընթացքին շուտով սկսելու»: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի խոսքերն է մեջբերում Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքյան էջը: «Լիբանանի ժողովուրդը փողոց իջած է։ Լիբանանի պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով ողջ ժողովուրդը, առանց կրօնական, համայնքային ու քաղաքական տարբերութեան, իր պահանջները յստակօրէն կը պարզէ պետական իշխանութեան։ Ըսած ենք ու կը […]
11:55 21.10.2019
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ հանրապետությունը պատրաստ է արժանի հակահարված տալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներին, եթե վերջիններս Սիրիայից գան Հյուսիսային Կովկաս: «Մենք հաճույքով նրանց կընդունենք: Կլինեն թատրոնի տոմսեր, թե գերեզմանատան տեղեր, դեռ հայտնի չէ»,-կատակել է Կադիրովը: Կադիրովը շեշտել է, որ Չեչնիան կարող է դիմագրավել նրանց, դրա համար հատուկ ջոկատներ կան: Նա նաև […]
11:40 21.10.2019
Լիոնի նախկին քաղաքապետը՝ Ժորժ Կեպենեկյանը, կմասնակցի Լիոնի ՏԻՄ ընտրություններին՝ քաղաքապետի պաշտոնին վերադառնալու համար: Այս մասին հայտնում է lepoint.fr-ն: Նշենք, որ այս պահին այդ պաշտոնը զբաղեցնում է Ֆրանսիայի ներքին գործերի նախկին նախարար Ժերար Կոլոմբը: «Ես շատ եմ խորհրդակցել մշակութային գործիչների, տնտեսագետների, ակադեմիկոսների հետ, հանդիպել եմ շատ մարդկանց, և ես համոզվեցի, որ Լիոնի քաղաքացիներին պետք են իրական […]