TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+24.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ինչպես է օրը սկսում 70 000 հետևորդ ունեցող բլոգեր շնիկը

13:25 06.10.2019

Вести.ru-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես Instagram-յան շնիկն իր իր օրը սկսում։ Ի դեպ, շունիկը ներկայում 70 հազար հետևորդ ունի: https://twitter.com/vesti_news/status/1180437476650827776

̰
Վերջին 80 տարում առաջին անգամ ձկնորսը մահացել է ծովային օձի խայթոցից

11:17 06.10.2019

Ավստրալիայում ձկնորսը մահացել է ծովային օձի խայթոցից: Ըստ The Mirror- ի տեղեկությունների՝ այդպիսի դեպք տեղի չէր ունցել վերջին 80 տարվա ընթացքում: Անգլիայի Դորսեթ նահանգի Պուլե քաղաքից 23-ամյա Հարի Էվանսը 2018 թվականի հոկտեմբերին աշխատել է Ավստրալիայի ափերի ուռկանակիր նավի վրա: Տղամարդը նայելիս է եղել, թե ինչ է ընկել ձկնորսական ցանցի մեջ, երբ նրան կծել է 1,5 […]

̰
Հղի կանանց սրտխառնոցը և երեխայի աուտիզմը փոխկապակցված են․ գիտնականներ

10:48 06.10.2019

Հաճախ հղի կանայք բողոքում են տոքսիկոզից, որն արտահայտվում է սրտխառնոցով: Այնուամենայնիվ, գիտնականները համոզված են, որ առավոտյան ուժեղ սրտխառնոցը մեծացնում է հղի կնոջ ապագա երեխայի մոտ աուտիզմի զարգացման վտանգն ավելի քան 50%-ով: Նրանք այդ եզրահանգմանն են եկել՝ ուսումնասիրելով գրեթե 500,000 կանանց: Որոշ կանայք ունեցել են խանգարում, որը հայտնի է որպես hyperemesis gravidarum (հղիների ուժգին փսխում), գրում […]

̰
Գնում ենք Հայաստան․ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել

10:17 06.10.2019

Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել քրոջ` Քորթնի Քարդաշյանի հետ և կից գրել. «Գնում ենք Հայաստան»: Հայաստան են ժամանել Սերժ Թանկյանն ու Էրիկ Իսրայելյանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետի հրավերով Հայաստան են ժամանելու Քիմ Քարդաշյանը, Էրիկ Իսրայելյանը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը և ուրիշներ: Նրանք մասնակցելու  են Տեղեկատվական […]

̰
Կուբանում երեխային փակել են առևտրային կենտրոնի պահոցում

00:05 06.10.2019

ՌԴ Կուբան քաղաքում տղային փակել են «Пятая авеню» առևտրային կենտրոնի պահոցում, գրում է   РЕН ТВ–ն: Նշվում է, որ կենտրոնի աշխատակիցները պահոցից տղայի ձայներն են լսել և փորձել նրան հանել՝ գտնելով բանալին: Աշխատակիցները չեն կարողացել բացել պահոցը և կոտրել են փականը, որպեսզի տղային դուրս հանեն: Այս պահին դեռևս հայտնի չէ, թե ինչքան ժամանակ է տղան անցկացրել […]

̰
Քիմ Քարդաշյանը ներքնազգեստով լուսանկար է հրապարակել

00:00 06.10.2019

«Քարդաշյան ընտանիք» ռեալիթի-շոուի մասնակից և գործարար Քիմ Քարդաշյան-Ուեսթը լուսանկարվել է իրեն պատկանող Skims ապրանքանիշի շտկող ներքնազգեստով: Հրապարակումը հայտնվել է Քարդաշյանի Instagram-ի էջում: Գովազդային լուսանկարում Քիմ Քարդաշյանը ֆոտոխցիկին դեմքով կանգնած ներկայանում է սև տոպով և Fits Everyone հավաքածուի անդրավարտիքով: Հեռուստաաստղի երկրպագուներին ուրախացրել է Քարդաշյանի ֆոտոշարքը: «Որքան գեղեցիկ ես, Քիմ: Ես քեզ շատ եմ սիրում», «Իսկական թագուհի», […]

̰
Էլթոն Ջոնը պատմել է՝ քաղցկեղի բուժումից հետո ստացած վարակի հետևանքով կարող էր մահանալ

23:53 05.10.2019

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը պատմել է, որ նա քաղցկեղի բուժումից հետո ստացած վարակի հետևանքով կարող էր մահանալ, գրում է  The Guardian–ը: Նշվում է, որ 72-ամյա դերասանի մոտ 2017-ին ախտորոշել են շագանակագեղձի քաղցկեղ: Դերասանը քիմիոթերապիայի փոխարեն նախընտրել էր վիրահատությունը: Նա լոնդոնյան հիվանդանոցում անցկացրել էր 11 օր։ Այդ ժամանակ երգիչը չեղարկել էր համերգները և սկսել էր ժամանակ […]

̰
Թուրքիայում հանգստացող զբոսաշրջիկն օդանավակայանում կոմայի մեջ է ընկել

23:51 05.10.2019

Մեծ Բրիտանիայից Թուրքիա մեկնած զբոսաշրջիկն օդանավակայանում կորցրել է գիտակցությունն ու կոմայի մեջ ընկել։ Այս մասին հայտնում է The Sun-ը: 36-ամյա կինն իր ամուսնու և 2 երեխաների հետ Թուրքիա էր մեկնել՝ հանգստանալու: Հանգստյան վերջին օրը, վերադարձի թռիչքից րոպեներ առաջ, նա կորցրել է գիտակցությունն ու ընկել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այնտեղ գտնվող քաղաքացիներն օգնել են նրան շտապօգնություն կանչել, ինչից […]

̰
Կատալոնիայի հանգստյան տներից մեկում զբոսաշրջիկները քիմիական նյութերից թունավորվել են

23:45 05.10.2019

Իսպանիայի Կատալոնիա քաղաքի Կամբրիլս հանգստավայրում 14 զբոսաշրջիկ է թունավորվել քիմիական նյութերից: Նրանցից 6-ը հոսպիտալացվել են: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել բեռնատարի վարորդի պատճառով, որը հյուրանոցի մարզասրահի և սպա սրահի մոտակայքում պահեստային բաքը սխալմամբ լցրել էր սպիտակեցնող և աղաթթվի խառնուրդով: Դրանից հետո քիմիական ռեակցիա է տեղի ունեցել, որի հետևանքով հանգստացողները […]

̰
Արքայազն Հարրին դատի է տվել 2 լրատվամիջոցի՝ ձայնային հաղորդագրությունները գաղտնալսելու համար

23:40 05.10.2019

Արքայազն  Հարրին դատի է տվել Тhe Sun և Daily Mirror կայքերին, գրում է The Guardian-ը: Նա մեղադրում է լրատվամիջոցներին  ձայնային հաղորդագրությունները գաղտնալսելու մեջ: Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը հաստատել է դատական հայցի առկայությունը, սակայն չի մանրամասնել՝ խոսքը վերաբերում է արքայազն Հարրիի, Մեգան Մարքլի, թե նրանց մոտիկ շրջապատից մեկի հեռախոսազանգերը լսելուն: Երկու հայցերը դատարան են ներկայացվել սեպտեմբերի […]

̰
ՌԴ Պետդումայի անդամը գնահատել է ավիահաղորդագրությունը վերականգնելու վերաբերյալ Վրաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը

23:18 05.10.2019

ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Անտոն Մորոզովը շատ կարևոր է համարում Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության վերականգնմանն աջակցող հայտարարությունը: Այդ մասին հայտնում է RT-ն: Պատգամավորը հիշեցրել է, որ երկու երկրների ժողովուրդները պատմականորեն սերտորեն կապված են մշակութային ավանդույթներով և բարիդրացիական հարաբերություններով: «Ցավոք, ներկայումս գործող Վրաստանի ղեկավարությունը չի նպաստում մեր […]

̰
Քաղաք, որտեղ բոլորը բոլորին բարևում են, բոլորը բոլորին զիջում են, բայց չեն սպասարկում` ահա ջուրը, ահա տոպրակը՝ վերցրու ինքդ դիր տոպրակի մեջ. Հռոմը՝ հավերժական քաղաքը

21:38 05.10.2019

Հայկական Հռոմը Հռոմը եվրոպական առաջին քաղաքն էր, որ ես տեսա: Իսկ դա նշանակում է, որ եվրոպական որ քաղաքն էլ այսուհետ տեսնեմ` առաջինը Հռոմի հետ եմ համեմատելու: Հռոմի հետ առաջին ծանոթությունս սկսվեց, բնականաբար, օդանավակայանում: Վայրէջքից հետո 1:45 ժամ հերթ և հետո` կորած իրեր: Հերթը հայկական հերթերին նման չէր` հերթ առաջ գցողներ չկային, բայց կորած իրերը գտնելու […]

̰
Հայտնի է, թե որ կղզիներն են հանգստի համար առավել նախընտրելի

21:03 05.10.2019

Big 7 Travel առցանց ճանապարհորդական ծառայությունը կազմել է ճանապարհորդության համար աշխարհի լավագույն կղզիների վարկանիշային ցուցակ՝ հիմնվելով այցելուների արձագանքների վրա: Առաջին տեղը գրավել է իսլանդական փոքրիկ Ֆլատեյ կղզին, որը գտնվում է Իսլանդիայից հյուսիս-արևմուտք: Այդ կղզու վրա, որի երկարությունը չի գերազանցում 19 կիլոմետրը, ապրում է ընդամենը վեց մարդ: Երկրորդ տեղը գրավել է Հարավչինական ծովում գտնվող ֆիլիպինյան Պալավան […]

̰
Մարդը կարող է արբել՝ առանց ալկոհոլ օգտագործելու

20:27 05.10.2019

Պարզվում է, որ հազվադեպ հանդիպող դեպքերում մարդը կարող է հարբել՝ առանց անգամ մի գրամ ալկոհոլ ընդունելու: Այս փաստի մասին հայտարարել են գիտնականները՝ կատարված հատուկ հետազոտություններից հետո: Սա, ըստ մասնագետների, ստամոքսում որոշ մանր մարմինների՝ Klebsiella pneumonia-ների առկայությունն է: Դրանք ունակ են մարդու արյան մեջ ալկոհոլի առկայության չափը հասցնել առավելագույնի: «Մենք զարմացել էինք, որ մանրէները կարող են […]

̰
ՀՀ-ում կա ակտիվ բանավեճ բնապահպանական խնդիրների և տնտեսական հնարավորությունների վերանայման շուրջ. Անի Սամսոնյան

20:00 05.10.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նիստին` կլիմայի փոփոխությունների, մարդու իրավունքների և Հաաստանի դերի մասին: «Հայաստանը՝ որպես առաջադեմ և համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու իր ներդրումն ունենալու պատրաստակամ երկիր, այսօր ևս կրում է կլիմայական փոփոխությունների ազդեցությունը։ Վերջին տասը տարիների ընթացքում հայաստանում ջերմաստիճանը բարձրացել 0,4 աստիճանով, ինչը համարվում է միջին ցուցանիշ, սակայն իր […]

̰
Ո՞րն է աթերոսկլերոզի առաջացման իրական պատճառը

19:44 05.10.2019

Հաննովերի բժշկական դպրոցի կարդիովիրաբույժ, պրոֆեսոր Աքսել Հավերիխը պարզել է, որ աթերոսկլերոզն առաջանում է այն դեպքում, երբ զարկերակների արտաքին պատերին արյան մատակարարումը վատթարանում է, ինչը զարգանում է բորբոքային պրոցեսների, ներառյալ գրիպի պատճառով: Այդ մասին հաղորդել է Медикфорум պորտալը: Ըստ բժշկի` խոլեստերինը, որը նախկինում համարվում էր աթերոսկլերոզի առաջացման հիմնական պատճառը, իրականում որոշիչ դեր չի խաղում: «Աթերոսկլերոզը պետք […]

̰
Ես երկար կարող եմ խոսել Հայաստանի և Սերբիայի պատմության մասին, սակայն ավելի հետաքրքիր է այսօրվա աշխարհի մասին խոսելը. նախագահ

19:31 05.10.2019

Հայաստանը և Սերբիան շատ ընդհանրություններ ունեն, եղել են մեկ կայսրության` Օսմանյան կայսրության մեջ: Ես երկար կարող եմ պատմել հայ-սերբական ընդհանրությունների մասին` սկսած Հռոմեական կայսրությունից, մինչև այն ժամանակները, երբ սերբերն այցելել են Կիլիկիա: Ես երկար կարող եմ խոսել երկու երկրների պատմության մասին, սակայն ավելի հետաքրքիր է այսօրվա աշխարհի մասին խոսելը: Այս մասին Սերբիայում` հայ համայնքի անդամների […]

̰
Լյուկ Բեսոնը մեղադրվում է բռնաբարության մեջ

19:00 05.10.2019

Հայտնի ռեժիսոր Լյուկ Բեսոնին բռնաբարության մեղադրանք է առաջադրվել: Այս մասին գրում է Le Parisien-ը: Ընթացիկ տարվա մայիսին Փարիզի դատախազությունը չեղարկել է դերասանուհի Սանդ Վան Ռոյի համապատասխան հայցը, քանի որ Բեսոնի մեղավորության վերաբերյալ բավարար ապացույցներ չէր ներկայացրել: Սակայն օրերս նրա փաստաբանը տեղեկացրել է, որ գործը կրկին բացվել է: Սանդ Վան Ռոյը նկարահանվել է Բեսոնի «Տաքսի 5» և […]

̰
Քննարկեցինք Բիշքեկն ու Երևանը քույր քաղաքներ հռչակելու հարցը. Հայկ Մարության

18:44 05.10.2019

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան հերթական գրառման մեջ հայտնում է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի քաղաքապետի հետ ունեցած հանդիպման ու քննարկված հարցերի մասին: «Թբիլիսիում առիթ ունեցա հանդիպելու նաև Բիշքեկի քաղաքապետ Ազիզ Սուրակմաթովի հետ։ Մեր երկու քաղաքները շփման մեծ պոտենցիալ ունեն։ Քաղաքապետ Սուրակմաթովի հետ քննարկեցինք մեր քաղաքների միջեւ համագործակցությունը խորացնելու, մասնավորապես, Բիշքեկն ու Երևանը […]

̰
Շնորհիվ էկզոկմախքի նոր մոդելի` կաթվածահար տղամարդը սկսել է քայլել

18:41 05.10.2019

Ֆրանսիայում 28-ամյա մի տղամարդ սկսել է քայլել՝ շնորհիվ էկզոկմախքի նոր մոդելի, որը միանում է ուղեղին, հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ նա հիվանդ է տետրապլեգիայով՝ բոլոր չորս վերջույթների ամբողջական կաթվածով: Նոր սարքը միանում է հիվանդի ուղեղին և ազդանշաններ է ուղարկում մարմնին: «Սա այնպիսի իմպլանտ է, որն ակտիվացնում է բոլոր վերջույթները»,- ասում է ֆրանսիացի նյարդավիրաբույժ Ալիմ-Լուի […]

̰
Ինչպե՞ս Արցախի դրոշը հայտնվեց խաղադաշտում «Դյուդելանժ»-«Քարաբաղ» հանդիպման ժամանակ. զրույց SHANTNEWS.am-ի տաղավարում

18:30 05.10.2019

Օրեր առաջ «Եվրոպա լիգայի» խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի «Դուդելանժ»-«Քարաբաղ» խաղին ՖԱՖ-ի պատրաստած ակցիայի շրջանակում Արցախի դրոշը հայտնվել էր խաղադաշտում։ Ինչպե՞ս է Արցախի դրոշը հայտնվել խաղադաշտում. SHANTNEWS.am-ի տաղավարում այս թեմայի շուրջ է զրույցը ՖԱՖ շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Աթենքը ԱՄՆ-ին կոչ է արել արձագանքել Կիպրոսում թուրքական գործողություններին

18:21 05.10.2019

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպմանը ասել է, որ սպասում է Վաշինգտոնի արձագանքին Կիպրոսի տնտեսական գոտում Թուրքիայի ապօրինի գործողություններին վերաբերյալ: Հիշեցնենք, որ Պոմպեոն հոկտեմբերի 4-6-ը պաշտոնական այցով Հունաստանում է: Այցի ընթացքում կստորագրվի պաշտպանական համագործակցության մասին նորացված համաձայնագիր: «Հարևան Թուրքիայի գործողությունները հաճախ հակասում են բարեկամության և համագործակցության քաղաքականությանը, որին աջակցում է Հունաստանը: […]

̰
Եգիպտոսի իշխանությունները զբոսաշրջիկներին կարգելեն ձկներին կերակրել

18:15 05.10.2019

Եգիպտոսում զբոսաշրջիկներին կարգելեն ձկներին կերակրել ՄԱԿ-ի «Կանաչ լողակներ» նախաձեռնության շրջանակում՝ մարջանե խութերը դայվինգի բացասական հետևանքներից պաշտպանելու նպատակով: Ինչպես նշվել է, հանգստացողներին նաև կխնդրեն չկոտրել մարջանները, աղբը, պլաստիկ իրերը, սննդի թափոններն ու քիմիական նյութերը չնետել ծով: Նախաձեռնությունը սկսվել է Հարավային Սինայում, 2020 թվականի մարտից դա կվերաբերի երկրի այլ քաղաքներին:

̰
Վրաստանի ԱԳՆ-ն կողմ է Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության արագ վերականգնմանը

18:08 05.10.2019

Վրաստանը ցանկանում է, որ Ռուսաստանից ուղիղ չվերթները Վրաստան հնարավորինս շուտ վերսկսվեն: Այս մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին, հայտնում է РИА Новости-ն: Ըստ նրա` Թբիլիսին միայն ողջունում է այդ գործընթացի արագացումը, քանի որ ժողովուրդների միջև հարաբերությունները, ինչպես նաև զբոսաշրջությունը, օգնում են իրավիճակի ապաէսկալացիային: Հոկտեմբերի 1-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ Թբիլիսին կողմ […]

̰
Երգչուհի Սիան տառապում է անբուժելի հիվանդությամբ

18:00 05.10.2019

Երգչուհի Սիան նշել է, որ տառապում է նյարդաբանական հիվանդությամբ, հայտնում է CNN-ը: Երգչուհին թվիթերյան գրառում է կատարել՝ նշելով, որ տառապում է Էլերս-Դանլոսի համախտանիշով: Նա աջակցության խոսքեր է ուղղել բոլոր երկրպագուներին, ովքեր տառապում են ֆիզիկական կամ հուզական ցավից: Էլերս-Դանլոսը քրոնիկ և ցավոտ հիվանդություն է, որն ազդում է հոդերի, մաշկի և արյունատար անոթների վրա: Այդ հիվանդությամբ տառապող […]

̰
Դանիայում աղբի դիմաց անվճար նավակ է տրամադրվում

17:50 05.10.2019

DW-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ դանիացի ակտիվիստները գործարկել են նավակների անվճար վարձույթ: Բանն այն է, որ դրանք ոչ սովորական նավակներ են. դրանց վրա տեղադրված է աղբաման: Զբոսաշրջիկներին առաջարկվում է ճանապարհին հավաքել իրենց հանդիպող թափոնները: Այժմ նախագիծն արդեն դուրս է եկել  Դանիայի սահմաններից. նավակների անվճար վարձույթը գործում է նաև Գերմանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և Իռլանդիայում:

̰
ԱՄՆ-ը փորձարկել է NSM հականավային թևավոր հրթիռը

17:44 05.10.2019

Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզու մերձակայքում փորձարկել են նոր NSM (Naval Strike Missile) հականավային թևավոր հրթիռը: Այս մասին հաղորդել է CNN-ը: Փորձարկումները տեղի են ունեցել հոկտեմբերի 1-ին: Հրթիռն արձակվել է առափնյա գոտում գտնվող նավից և որպես թիրախ օգտագործվել է ամերիկյան USS Ford ռազմանավը, որը գտնվել է Խաղաղ օվկիանոսում: Նշվում է, որ NSM-ի […]

̰
Թրամփը հրամայել է կրճատել Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը

17:28 05.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է էականորեն կրճատել Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Ներկայումս Ամերիկայի Ազգային անվտանգության  խորհրդի անձնակազմը հասնում է 310 մարդու, աշխատողների թիվը զգալիորեն ավելացել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք: Սպիտակ տան ապարատի պետի ժամանակավոր պաշտոնակատար Օ`Բրայենը և Միկ Մուլվանեյը Ազգային անվտանգության անդամներին տեղեկացրել […]

̰
Յակուտիայում արջը սպանել է նախկին պաշտոնյային

17:00 05.10.2019

Յակուտիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեքսանդր Կրիլովը զոհվել է արջի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ կենդանին տղամարդու առջև հայտնվել է ճանապարհին, երբ Կրիլովը կվադրոցիկլով ուղևորվում էր Տոմտոր գյուղ: Կրիլովը, մոտենալով արջին, փորձել է շրջանցել կենդանուն, այդ պահին նրա վրա հարձակվել է մեկ ուրիշ արջ:

̰
Комсомольская правда-ն տեսանյութ է պատրաստել Gucci-ի հայ մոդելի մասին

16:56 05.10.2019

Комсомольская правда պարբերականը իր ինստագրամյան էջում անդրադարձել է Gucci-ի ցուցադրությանը մասնակցած հայ մոդել Արմինե Հարությունյանին: Պարբերականը ներկայացրել է աղջկա հաջողության պատմությունը՝ շեշտադրելով այն հանգամանքը, որ Արմինեն սովորական երևանցի աղջիկ է: Օգտատերը դրական մեկնաբանություններ են գրել  Արմինեի հասցեին՝ նշելով, որ նա ունի գեղեցիկ, ոչ երկրային արտաքին: Հիշեցնենք, որ Հայ մոդել Արմինե Հարությունյանը, որն այս տարի Միլանի […]

̰
BACK_TO_TOP