17:17 05.09.2019
Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատության է ենթարկվել երկրի խորհրդարանականների կողմից Հայաստանում վիճահարույց Ամուլսարի հանքավայրի շահագործմանն աջակցելու համար: Այս մասին հաղորդում է Aravot.am-ը՝ հղում անելով Open Democracy-ին: Պարբերականը, համաձայն տեղեկատվության ազատության մասին արձանագրության, հրապարակել է տեղեկատվություն, որոնք ցույց են տալիս հաճախակի շփումները Բրիտանիայի ԱԳՆ-ի և Lydian International ընկերության միջև: Այս տեղեկատվությունը լույս է սփռում ավելի վաղ […]
17:15 05.09.2019
Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնի եղբայր Ջո Ջոնսոնն այսօր հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին։ Նա թողելու է և՛ խորհրդարանում, և՛ կառավարությունում ունեցած պաշտոնները։ Այս մասին նա հայտնել է թվիթերյան գրառումով։ «Վերջին շաբաթներին ես երկու քարի արանքում էի՝ սեփական ընտանիքին հավատարիմ լինելու և պետական շահերը պաշտպանելու միջև։ Սա անլուծելի խնդիր է, և ժամանակն է, որ այլ […]
16:44 05.09.2019
Հոնդուրասի բնակիչները տարիներ շարունակ տարօրինակ երևույթի են ականատես լինում: Այս մասին հայտնում է Cont.ws-ն: Բանն այն է, որ այստեղ յուրաքանչյուր տարվա մայիս-հունիս ամիսներին եղանակը վատանում է, սկսվում են ամպրոպներ, 2-3 ժամ անդադար անձրև է տեղում: Անձրևից հետո մարդիկ դուրս են գալիս փողոց՝ հավաքելու գետնին թափված ձկները ու տուն տանում: Տեղի բնակիչները, այս երևույթի հետ կապված, […]
16:11 05.09.2019
Հայազգի ռուսաստանցի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինա-Մարտիրոսյանը, Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել: «Սա ձեռագործ գործվածք է, որի վրա մեկ ամբողջ տարվա աշխատանք է տարվել: Լուսանկարն արվել է Գարիկի մայրիկի ոսկե ձեռքերով: Ժասմին Սուրենովնան ինձ անակնկալ է մատուցել, ինչն ինձ արտասվելու չափ հուզել է»,- գրել է շոումենի կինը: Նա նաև ասել է, որ համոզված […]
15:39 05.09.2019
Արքայադուստր Շարլոտը «շատ ոգևորված է» դպրոցը սկսելու կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Քեմբրիջի դուքսը, տեղեկացնում է BBC-ն: Արքայադուստր Շարլոտը, որը ծնողների և եղբոր հետ միասին շրջել է խաղահրապարակով, ժպտացել է, երբ հանդիպել է տարրական դպրոցի ղեկավարին՝ Թոմասի Բաթերսիին: Արքայազն Ջորջը Լոնդոնի հարավ-արևմուտքում գտնվող մասնավոր դպրոց է հաճախում 2017 թվականից: Վերջինիս համար սա տարրական դպրոցում վերջին […]
15:24 05.09.2019
Հոնդուրասի նախկին նախագահի տիկին Ռոսա Էլենա Բոնիլյա դե Լոբոն 58 տարվա ազատազրկման է դատապարտվել մի քանի դրվագով յուրացումների և խարդախությունների համար։ 10+48 տարվա երկու պատիժներից բացի, նախկին 1-ին տիկինը նաև նյութական պատժի կարժանանա՝ յուրացումների ամբողջ չափը և 10 տոկոս տուգանք։ Նրա ամբողջ ունեցվածքը կալանքի տակ կդրվի։ Այս բոլոր պատիժները սահմանվել են երեք խումբ հանցագործությունների համար․ […]
14:44 05.09.2019
Ֆինլանդիան ճանաչվել է զբոսաշրջիկների համար աշխարհում ամենապահով երկիրը, գրված է The Travel and Tourism Competitiveness Report 2019-ի զեկույցում: Զեկույցը ներկայացվել է Համաշխարհային տնտեսական ֆորումում: Նշվում է, որ վարկանշային աղյուսակը կազմվել է միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վիճակագրական տվյալների հիման վրա: Եռյակում ընդգրկվել են նաև Իսլանդիան և Օմանը: Առաջին տասնյակում եղել են Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը, ԱՄԷ-ն, Հոնկոնգը, Նոր […]
14:40 05.09.2019
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյան այսօր հանդիպել է ցեղասպանագետ Արա Քեթիբյանի հետ: Այդ մասին նա տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում: «Խմբակցությունում հյուրընկալեցի ցեղասպանագետ Արա Քեթիբյանին, որը կատարել է հսկայածավալ աշխատանք` այս պահի դրությամբ անգլերեն լեզվով լույս է ընծայել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 5 հատորյակը, որտեղ ամփոփված է միջազգային մամուլի անդրադարձը Հայաստանում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած […]
14:11 05.09.2019
Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետները կազմել են զբոսաշրջային ոլորտում The Travel and Tourism Competitiveness Index 2019-ի երկրների ցանկը, գրում է Rusarminfo-ն: Հայաստանը զբաղեցրել է 70-րդ հորիզոնականը՝ հանգրվանելով Ուկրաինայի և Ղազախստանի միջև: Վրաստանը և Ադրբեջանը զբաղեցրել են 68-րդ և 71-րդ հորիզոնականները, Ռուսաստանը 39-րդ հորիզոնականում է: Աղյուսակի առաջին հորիզոնականում Իսպանիան է, նրան հաջորդում են Ֆրանսիան և Գերմանիան: Տասնյակում […]
13:57 05.09.2019
Որտե՞ղ է «Դորիան» փոթորիկը և ի՞նչ արագությամբ է շարժվում: SHANTNEWS.am-ի տաղավարում այս հարցերին է պատասխանել ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը: Նա նաև խոսել է այս փոթորկի առանձնահատկության մասին: «Այս փոթորիկը համեմատվում է 1992թ. դիտված՝ պատմության ամենահզոր «Էնդրյու» փոթորկի հետ, որում քամու արագությունը հասավ 300 կմ/ժամի: Կարելի է ասել՝ գրեթե նույն ուժի արևադարձային ցիկլոն է»,- […]
13:49 05.09.2019
Ռուսաստանը և Հնդկաստանը Արևելյան տնտեսական ֆորումի ընթացքում ստորագրել են մոտ 50 համաձայնագիր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 5 միլիարդ դոլար, հայտնում է TASS-ը: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ երկրները համաձայնության են եկել գրեթե 50 հարցի վերաբերյալ: Հնդկաստանի վարչապետը համաձայնագրերի մասին մանրամասն տեղեկություններ չի հաղորդել:
13:16 05.09.2019
Համացանցում է հայտնվել «Ֆեյսբուքի» օգտատերերի հեռախոսահամարների մի քանի հարյուր միլիոնանոց տվյալների բազա: Այս մասին հայտնել է TechCrunch-ը: Նշվում է, որ ավելի քան 419 մլն հեռախոսահամարներ, կցված սոցցանցերի օգտահաշիվներին և այդ օգտահաշիվների նույնականացման տվյալները հայտնվել են հասանելի տիրույթում: Նրանցից 133 մլն-ը ԱՄՆ բնակիչների են պատկանում, 50 մլն-ը՝ Վիետնամի, 18 մլն-ը՝ Մեծ Բրիտանիայի: TechCrunch-ում նկատել են, որ […]
11:57 05.09.2019
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի որդի Աբդալլան մահացել է 24 տարեկանում, հայտնում է Мasrawy-ը: Բժիշկների խոսքով՝ երիտասարդի մահվան պատճառը սրտի կաթվածն է, ինչպես իր 67-ամյա հոր մոտ, ով մահկանացուն կնքեց դատավարության ընթացքում: Նշվում է՝ Աբդալլա Մուրսին կաթվածի պահին եղել է մեքենայի ղեկին, մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
11:50 05.09.2019
Հնդկաստանի հյուսիսում տեղակայված հրավառելիքի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ, ևս 27-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, գրում է NDTV-ն: Դեպքի վայրում իրականացվում են փրկարարա-որոնողական աշխատանքներ։ Պայթյունը մեծ վնաս է հասցրել շրջակայքի շենքներին:
11:42 05.09.2019
Մեծ Բրիտանիայում EasyJet ավիաընկերության ուղևորը ղեկը վերցրել է իր ձեռքը՝ փոխարինելով աշխատանքի չներկայացած օդաչուին։ Այդ մասին հայտնում է The Mirror– ը: Երբ Մանչեսթեր – Ալիկանտե չվերթի ուղևորներին տեղեկացվել է, որ թռիչքը անորոշ ժամանակով հետաձգվում է, նրանցից մեկը, ով ներկայացել է որպես Մայքլ Բրեդլի, հայտնել է, որ ինքն ունի օդաչուի լիցենզիա և պատրաստ է նստել ղեկին: […]
11:30 05.09.2019
«Իվանիշվիլիի համար այսօրվա Գախարիան դեռևս անհրաժեշտ մարդ է, և միևնույն ժամանակ այլևս վտանգավոր մարդ չէ» – կարծում է «Կառուցման շարժում» կուսակցության հիմնադիր Դավիթ Ուսուպաշվիլին՝ մեկնաբանելով կառավարական փոփոխությունները, փոխանցում է «Գրուզիա օնլայն» կայքը: Նրա խոսքերով՝ Բիձինա Իվանիշվիլին ստեղծել է ուժայինների վրա հենված կառավարություն: Ուսուպաշվիլին կարծում է, որ «Վրացական երազանքն» ուժի փաստարկներից բացի,հասարակության հետ երկխոսելու այլ փաստարկներ […]
11:20 05.09.2019
Կաբարդինո-Բալկարիայի Պրոխլադնի քաղաքում արտակարգ պատահար է գրանցվել. տեղի բնակիչներից մեկը կրակել է «Չիկի» ֆիլմի նկարահանող անձնակազմի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Ֆիլմի ռեժիսորն Էդուարդ Հովհաննիսյանն է: Նա պատմել է, որ իրենց վրա հարձակվողը նախապես վիրավորական բառեր է ասել իրենց հասցեին, հետո ձմերուկ նետել, ապա արդեն սկսել կրակել: «Մենք հանգիստ աշխատում էինք, նկարահանում իրականացնում, ու […]
10:58 05.09.2019
«Ջոկեր» ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի և գլխավոր դերակատար Հոակին Ֆենիքսի մասնակցությամբ ֆիլմը համարվել է պատմության մեջ լավագույն կինոկատակերգությունը: Այս մասին հաղորդվում է International Movie Database (IMDb) կայքում: Հարկ է նշել, որ ֆիլմը գնահատման 10 հնարավորից ստացվել է 9,7 միավոր: Այսպիսով, ֆիլմը գերազանցել է Քրիստոֆեր Նոլանի «Մութ ասպետի» վարկանիշը: Ֆիլմի հիմքում Ջոկերի պատմությունն է: Նա փորձում […]
10:40 05.09.2019
Ճապոնիայի Յոկոհամա քաղաքի մոտ տեղի է ունեցել խոշոր տրանսպորտային վթար՝ ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար մեքենայի։ Բախումից հետո գնացքը դուրս է ընկել ռելսերից, իսկ բեռնատարը հրդեհվել է։ Տուժել է առնվազն 30 մարդ։ Տուժածների առողջական վիճակի մասին հավելյալ տեղեկություններ չեն հաղորդվում։ Վթարի պատճառն առայժմ հայտնի չէ։ 京急線神奈川新町駅の大事故映像。複数の怪我人が出ている模様。#京急線 #事故 #動画 #神奈川新町 #京浜急行本線 #踏切 #横浜市 #神奈川区 #東神奈川https://t.co/44NQsHc7ib — […]
09:07 05.09.2019
ԱՄՆ-ն ու Չինաստանը պայմանավորվել են վերսկսել բանակցությունները կողմերի միջև առկա առևտրային խնդիրների շուրջ։ Բանակցությունները կկայանան հոկտեմբերի սկզբին, Վաշինգտոնում։ Այս մասին հայտնել է Չինաստանի Առևտրի նախարարությունը։ Մինչ այդ, կողմերը շփման մեջ կլինեն։ Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դա կլինի բարձր մակարդակով բանակցությունների 13-րդ ռաունդը։ Աշխատանքային մակարդակով խորհրդակցությունները սկսվեն սեպտեմբերի կեսերին։ Օգոստոսի 23-ին Թրամփը հայտարարել […]
08:54 05.09.2019
Սեպտեմբերի 6-ից Իրանը կվերսկսի գիտահետազոտական գործունեությունը՝ ուղղված ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների մշակմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Reuters-ը։ Այդպիսով՝ Իսլամական հանրապետությունը կանցնի միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլին։ Իրանի առաջնորդը վստահեցրել էր, որ ողջ գործունեությունը կկրի խաղաղ բնույթ և կանցկացվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո։ Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ […]
08:46 05.09.2019
Բահամյան կղզիներում «Դորիան» մրրկի հարվածի հետևանքով զոհվածների ու տուժածների թիվն ավելանում է փլատակների հավաքմանը զուգահեռ։ Հաղորդվում է առնվազն 20 զոհի մասին։ Այս մասին հայտնում է Miami Herald-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարին։ Ավելի վաղ հաղորդվել էր 7 զոհի մասին։ Հիշեցնենք, որ մրրիկը սեպտեմբերի 2-ին հարվածել էր Բահամյան կղզիների հյուսիսային հատվածին, պոկել էր բազմաթիվ տների տանիքներ, […]
08:38 05.09.2019
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը մերժել է հոկտեմբերի 15-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Առաջարկը կընդունվեր, եթե դրան հավանություն տար խորհրդարանականների 2/3-ը։ Սակայն նախաձեռնությանն աջակցել է միայն 298 պատգամավոր՝ ընդդեմ 56-ի։ Վարչապետի խոսքով՝ ինքն առաջարկել է ընդդիմության առաջնորդ Ջերեմի Կորբինին վերանայել դիրքորոշումը։ Նշենք, որ վարչապետը համընդհանուր […]
23:59 04.09.2019
Մադրիդի «Ռեալի», «Շալկե 04»-ի և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Քրիստոֆ Մետցելդերը մեղադրվում է մանկական պոռնկագրական նյութեր տարածելու մեջ: Այս մասին հայտնում է լրագրող Տանկրեդի Պալմերին՝ վկայակոչելով Bild-ին: «Մետցելդերը մեղադրվում է մանկական պոռնկագրական նյութեր տարածելու մեջ: Գերմանիայի ոստիկանությունը խուզարկության թույլտվություն է ստացել և առգրավել նրա համակարգիչը և բջջային հեռախոսը: Ոստիկանությանն այս մասին հայտնել է Մետցելդերի հարսնացուն, […]
23:48 04.09.2019
Կոլումբացի մոդել Լինա Դանիելա Դասի հետ հագուստի ցուցադրության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Ամենաանհարմար պահին բեմի վրա նրա կրծկալն ընկել է՝ մերկացնելով նրա կուրծքը։ Նման իրավիճակում շատերը կշփոթվեին, բայց ոչ Լինան, գրում է La Opinión-ը։ Նա վայրկյանների ընթացքում կրծքերը ձեռքերով ծածկել է և ժպիտը դեմքին շարունակել ցուցադրությունը։ ¡ups! ?? pic.twitter.com/gjphrZIzwZ — Ana (@PuraCensura) 1 сентября […]
23:30 04.09.2019
Լրագրողների տեսախցիկները ֆիքսել են Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ելենա Կրիվոռուչիկնայի սիրային երկխոսությունն իր սիրեցյալի հետ, երբ պատգամավորը մասնակցում էր հենց Գերագույն ռադայի նիստին։ Տեսախցիկները ֆիքսել են, որ «Սիրելի» անունով գրանցված օգտատերը սիրահետում է պատգամավորին։ Երկխոսությունը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի» – Ո՞ւր ես, այ Կանաչ կոճակ։ Հավանաբար, է՛լ ինձ չի սիրում, Լենա։ Պատգամավոր – Ես քեզ սիրում […]
23:14 04.09.2019
Հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է բաց լողազգեստով և ցուցադրել է գեղեցիկ կազմվածքը: Լուսանկարը Լոպեսը հրապարակել է իր ինստագրամյան էջում: Լողազգեստը ունի խորը կտրվածք և ընդգծում է դերասանուհու դեկոլտեն: Դերասանուհու լողազգեստի վրա գրված է՝ Forever Young, ինչը նշանակում է միշտ երիտասարդ: https://www.instagram.com/p/B19Ook9gsU4/?utm_source=ig_web_copy_link
22:39 04.09.2019
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը կարող են բնակություն հաստատել ԱՄՆ-ում: The Sun-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են զույգին մոտ կանգնած աղբյուրները: Նրանց ընկերները մտավախություն են հայտնել, որ արքայազն Հարրին պարզապես ցանկություն ունի տեսափոխվել Լոս Անջելես, որտեղ ապրում է Սասեքսի դքսուհու մայրը: Նշվում է, որ հեռանալու մտադրության պատճառներից մեկը կարող է լինել […]