TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+22.09 oC

ԱՇԽԱՐՀ

«Դորիան» մրրիկը մոտենում է ԱՄՆ-ի ափերին

10:10 04.09.2019

Ֆլորիդայում պատրաստվում են «Դորիան» մրրիկի հարվածին, անգամ մի խումբ մարդիկ հավաքվել են առափնյա շրջանում՝ հեռվից հետևելով մրրկի տեղաշարժին: Արդեն տեղատարափ անձրևներ են սկսվել։ Հիշեցնենք, որ մինչ այս «Դորիան» մրրիկը հարվածել էր Բահամյան կղզիներին՝ խլելով 7 մարդու կյանք։ Բազմաթիվ տներ են ավերվել: ԱՄՆ-ում կարծում են, որ «Դորիանը» կարող է դառնալ երկրի պատմության ամենաուժեղ ու ավերիչ մրրիկը:

̰
Պենտագոնի նախկին ղեկավարը հայտնել է, թե որն է ամենավտանգավոր երկիրը

08:51 04.09.2019

Պակիստանն աշխարհի ամենավտանգավոր երկիրն է՝ հասարակության արմատակացված լինելու և միջուկային ներուժի զգալի աճի պատճառով։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի նախկին ղեկավար Ջեյմս Մետիսը։ Hindustan Times-ի փոխանցմամբ՝ Մետիսն ասել է, որ Պակիստանն ամենավտանգավոր երկիրն է, որի հետ ինքը գործ է ունեցել իր երկարատև կարիերայի ընթացքում։ Նման հայտարարություն է պարունակում Մետիսի «Call Sign Chaos: Learning to Lead» […]

̰
ԱՄՆ-ն արգելել է գիտնականներին համագործակցել Իրանի տիեզերական գործակալության հետ

08:37 04.09.2019

Վաշինգտոնը նախազգուշացում է արել օտարերկրացի գիտնականներին Թեհրանի հետ համագործակցության վերաբերյալ, որը, ըստ ամերիկյան կողմի, օգտագործում է իր տիեզերական ծրագիրը՝ հրթիռների մշակումը քողարկելու համար։ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել կազմակերպությունների դեմ, որոնք մասնակցում են Իրանի տիեզերական ծրագրին։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։ Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանվել Իրանի Աերոտիեզերական հետազոտական ինստիտուտի, Տիեզերական գործակալության և Տիեզերական հետազոտությունների […]

̰
Ջոնսոնը բրիտանական խորհրդարանում զրկվել է մեծամասնությունից

08:25 04.09.2019

Բրիտանական կառավարության ղեկավար և պահպանողականների առաջնորդ Բորիս Ջոնսոնը Համայնքների պալատում զրկվել է մեծամասնությունից այն բանից հետո, երբ պատգամավոր Ֆիլիպ Լին հայտարարել է Պահպանողական կուսակցությունից դուրս գալու մասին։ Այս մասին հայտնում է Bloоmberg-ը։ Նիստի ժամանակ Լին պահպանողականներից անցել է լիբերալ-դեմոկրատների շարքերը։ Դա նշանակում է, որ այսուհետ Մեծ Բրիտանիայում կառավարությունը կլինի փոքրամասնության կաբինետ։ Լիի հայտարարության մեջ ասվում […]

̰
Սինդի Քրոուֆորդի դուստրը կիսամերկ լուսանկարվել է Vogue-ի համար

23:59 03.09.2019

Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի 18-ամյա դուստրը՝ Կայա Գերբերը, կիսամերկ լուսանկարվել է Vogue-ի բրիտանական տարբերակի համար, գրում է korrespondent-ը: Լուսանկարներն աղջիկը հրապարակել է իր ինստագրամյան էջում: Մոդելը լուսանկարվել է ամսագրի հոկտեմբերյան համարում: Լուսանկարներում Քրոուֆորդի սև ցանցավոր զգեստով է և հետաքրքիր սանրվածքով:

̰
Հայաստանն օտարերկրացիների ներգնա տուրիստական ուղևորությունների քանակով 8-րդ հորիզոնականում է

23:29 03.09.2019

ТурСтат տուրիստական պորտալը ներկայացրել է Ռուսաստան ներգնա տուրիզմի երկրների վարկանշային աղյուսակը՝ 2019 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում: Ըստ այդ ցուցակի՝ Հայաստանը տասնյակի մեջ է: Այս մասին հայտնել է Rusarminfo.ru-ն: Համաձայն ТурСтат-ի տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանը օտարերկրյա քաղաքացիների ներգնա տուրիստական ուղևորությունների քանակով՝ 260 հազար ուղևորությամբ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Հայաստանից Ռուսաստան թռիչքների քանակը չի […]

̰
Տղամարդը աղմկոտ երեխային սեղմել է մեքենայի նստարանին և սպանել

23:20 03.09.2019

Մեծ Բրիտանիայի բնակիչը մեքենայի նստատեղով սեղմել է փոքր երեխային միայն նրա համար, որ երեխան չափազանց շատ է աղմկել, գրում է Daily mail-ը: Բրիտանիայի նախարարներից մեկի որդին ընկերուհու և երեխայի հետ Լոնդոնում զբոսանքի է դուրս եկել: Նրանք հանդիպել են իրենց ծանոթ մի մարդու, որն առաջարկել է մեքենայով տեղ հասցնել իրենց: Քանի որ տղամարդը վարում էր 4 […]

̰
Մահացել է թուրքական ակվապարկում վնասվածք ստացած ռուս աղջիկը

23:04 03.09.2019

Թուրքական ակվապարկում վնասվածք ստացած 19-ամյա մոսկվացին մահացել է: Այս մասին գրում է «Московский комсомолец»-ը: Հայտնի է, որ աղջիկը կոմայի մեջ էր հայտնվել լողավազանում լողալուց հետո: Օգոստոսի 30-ին նրան տեղափոխել էին Մոսկվա, սակայն տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էր: Աղջիկը մահացել է սեպտեմբերի 2-ի գիշերը: Հաղորդվում է, որ աղջիկը Թուրքիա էր մեկնել հանգստի նպատակով:

̰
Լուկաշենկոն Զելենսկու պատճառով հեծանվով չի գնում աշխատանքի

22:38 03.09.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի գնում աշխատանքի հեծանվով, քանի որ այդպիսի խոստում է տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Լուկաշենկոն այս մասին հայտարարել է Մինսկի դպրոցներից մեկում այցի ժամանակ: «Միշտ ցանկացել եմ նստել էլեկտրական մոտոցիկլ կամ հեծանիվ և գնալ աշխատանքի: Բայց ամեն ինչ Զելենսկին փչացրեց: Ուկրաինայի նախագահ […]

̰
NASA-ն ցուցադրել է «Դորիան» փոթորկի ամբողջական ու ահասարսուռ չափսերը

20:48 03.09.2019

Ամերիկյան NASA ընկերությունը պատկերել է2019 թվականին ԱՄՆ-ում գրանցված ամենաուժգին՝ «Դորիան» փոթորկի կադրերը՝ արված տիեզերքից: Ինչպես հայտնում է Korrespondent-ը՝ լուսանկարն արվել է Երկրից գրեթե 420 կմ հեռավորությունից: Լուսանկարում փոթորկի տրամագիծը մի քանի հարյուր կիլոմետր է: Պատկերն արձանագրվել է այն ժամանակ, երբ փոթորիկը գտնվել է Բահամյան կղզիների հատվածում: Մասնագետները կազմակերպության Instagram-ի պաշտոնական էջում հրապարակման ներքո հայտնել են […]

̰
«Շերեմետևո»-ում ինքնաթիռներ են բախվել

20:35 03.09.2019

«Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել։ Ուղևորները տեսանյութեր են հրապարակել օդանավակայանից։ Այս մասին հաղորդում է РЕН ТВ-ն։ Կադրերում երևում է, որ «Աերոֆլոտի» ինքնաթիռի թևը պատահարի հետևանքով վնասվել է։ Ռուսական ավիաընկերության ինքնաթիռը պատրաստվելիս է եղել Շերեմետևո-Պեկին թռիչքին, երբ դրա մեջ է մխրճվել Royal Flight-ի ինքնաթիռը։ «Աերոֆլոտի» ուղևորներին տարհանել են ինքնաթիռից, տուժածներ չկան։ Երկրորդ ինքնաթիռում ուղևորներ չեն եղել։ […]

̰
Էլեկտրական մեքենաների վաճառքը նվազել է

19:00 03.09.2019

Հուլիսին պատմության մեջ առաջին անգամ աշխարհում էլեկտրական մեքենաների վաճառքը նվազել է: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Չինաստանը կրճատեց իր գնումների համար սուբսիդավորումը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ամերիկյան Sanford C. Bernstein ամերիկյան ներդրումային ընկերության զեկույցին: Նշվում է, որ էլեկտրական շարժիչով մեքենաների վաճառքը նվազել է 14%-ով` հասնելով մոտ 128 հազար միավորի: […]

̰
Տղան կորցրել է լսողությունն ու տեսողությունը 10 տարի միայն ֆասթֆուդով սնվելու հետևանքով

18:45 03.09.2019

Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքի 19-ամյա բնակիչը կորցրել է տեսողությունն ու լսողությունը՝ 10 տարի շարունակ միայն չիփսերով, կիսաֆաբրիկատներով ու արագ սննդով սնվելու հետևանքով: Այդ մասին հաղորդում է Independent-ը: Անգլիացին տառապում է սելեկտիվ սնման խանգարումից (AFRID): Այս խանգարումն ունեցող մարդիկ հաճախ սահմանափակվում են սնունդ ընտրելու հարցում, խուսափում են որոշակի հյուսվածքի, գույնի, հոտի սնունդ ուտելուց: Երիտասարդը 11 տարեկանից […]

̰
Ռուսաստան այցելող քաղաքացիների թվով Հայաստանն առաջին տասնյակում է

18:41 03.09.2019

2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը դեպի Ռուսաստան այցելող քաղաքացիների թվով առաջին տասնյակում է հայտնվել: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով ТурСтат կազմակերպության կատարած ուսումնասիրության արդյունքները: Այսպիսով, կազմակերպության հրապարակած՝ օտարերկրացի զբոսաշրջիկների այցելությունների վարկանշային աղյուսակում Հայաստանը 8-րդ հորիզոնականում է: Ընդ որում, նշվում է, որ այս տարբերակով ՌԴ մեկնողների թիվը նախորդ տարվա համեմատ չի փոխվել: Առաջատարների ցուցակում ընդգրկվել […]

̰
Երկրագնդին պատուհասել է հզորագույն մագնիսական փոթորիկ

18:30 03.09.2019

Արեգակի ֆիզիկական ինստիտուտի գիտությունների ակադեմիայի  ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի գիտնականներն արձանագրել են 2019-ի երկրորդ հզորագույն մագնիսական փոթորիկը: Այս մասին հաղորդվել է լաբորատորիայի կայքում: «Սկսված մագնիսական փոթորիկը շարունակվեց գրեթե ամբողջ կիրակի և երկուշաբթի առավոտյան: Կիրակի երեկոյան փոթորկի մակարդակը կրկին բարձրացավ երկու կետի: Ինչպես կանխատեսել էինք, երկուշաբթի օրը` սեպտեմբերի 2-ի կեսօրին, դաշտային տատանումների ընդգրկունությունը թուլացավ և երեքշաբթի առավոտյան […]

̰
ԱՄՆ-ում դեռահասը սպանել է իր ընտանիքի անդամներին

18:27 03.09.2019

ԱՄՆ Ալաբամա նահանգում բնակվող 14-ամյա դեռահասը սպանել է իր ընտանիքի 5 անդամներին, գրում է CNN-ը՝ հղում անելով իրավապահներին: Իրավապահներն ասում են, որ դեռահասն արդեն բերման է ենթարկվել և խոստովանել իր հանցանքը: Նրա արարքի դրդապատճառը դեռևս հայտնի չէ:  

̰
ՀՀ ԶՈՒ անձնակազմը ՌԴ-ում մասնակցել է երկաթուղային զորքերի հատուկ զորավարժությանը

18:21 03.09.2019

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանի գլխավորությամբ օգոստոսի 27-31-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա և Սիզրան քաղաքներում մասնակցել է Կենտրոնական շրջանի նյութատեխնիկական ապահովման ուժերի հետ անցկացված երկաթուղային զորքերի հատուկ զորավարժությանը։

̰
Մեգան Մարքլը PR մասնագետների է վարձել իր վարկանիշը բարձրացնելու համար

18:18 03.09.2019

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը` Մեգան Մարքլը, պայմանագիր է կնքել ամերիկյան խոշոր PR ընկերության հետ՝ իր վարկանիշը բարձրացնելու համար: Այս մասին գրում է Daily Mail-ը:  Վերջին 1 տարվա ընթացքում Մարքլը հարաբերությունները խզել է հոր հետ, նաև վիճել արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հետ: Վերջին շրջանում քննադատության մեծ ալիք է բարձրացել այն բանի համար, որ Մարքլը […]

̰
Ինչպես է սագը փողոցի մեջտեղում «դաս տալիս» տղամարդուն

18:08 03.09.2019

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ սագը փողոցի մեջտեղում «դաս է տալիս» տղամարդուն և հասկացնում, որ հեռու մնա իր ճուտիկներից: Տեսանյութը նկարահանվել է մեկ այլ ավտոմեքենայից: Տեսանյութի վերջում տղամարդը մի կերպ վեր է կենում և փախչում:

̰
Ձկնորսներն արտասովոր ծովաստղ են որսացել

18:00 03.09.2019

Ձկնորս Սառա Վասեր-Ալֆորդը ընկերների հետ սարսափելի կենդանի է որսացել, որը հիշեցնում է սարսափ ֆիլմերից ինչ-որ արարածի: Այս մասին հայտնում է Daily Star-ը: Կինը և նրա ընկերները ձկնոսությամբ էին զբաղվում Ուելսի արքայազնի կղզում՝ Ալյասկայում: Այնտեղ նրանք անհասկանալի կենդանի էին որսացել, որը նման էր «կենդանի մարջանի»: Համացանցի օգտատերերը տեսանյութը տեսնելով՝ նկատել են, որ այն իսկապես սարսափելի է, […]

̰
Իրանը և ԱՄՆ-ն ավելի շատ համագործակցության կետեր ունեն, քան թշնամանքի․ Ահմադինեժադ

17:54 03.09.2019

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը քննադատել է Իրանի և գերտերությունների Միջուկային համաձայնագիրը։ Թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ այդ համաձայնագիրը վերածվել է միայն մի կողմի համար պարտադիր փաստաթղթի՝ ակնարկելով, որ մյուս կողմը (գերտերությունները) չեն կատարում իրենց պարտավորությունները։ Ըստ այդմ, ըստ Ահմադինեժադի, այդ գործարքը որևէ կողմի համար չի կարող հաջողություն համարվել։ Ինչ վերաբերում […]

̰
Ոստիկանները ծնողական խնամքից զուրկ հայ անչափահասին ՌԴ-ից տեղափոխել են Հայաստան

17:40 03.09.2019

Ոստիկանությունը շարունակում է իր իրավասության սահմաններում միջոցառումներ ձեռնարկել ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, անչափահասներին ընտանիք վերադարձնելու ուղղությամբ: Օրերս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Սմոլենսկի մարզի սոցիալ-վերականգնողական կենտրոններից մեկում ապաստանել է ծնողական խնամքից զուրկ ՀՀ անչափահաս քաղաքացի: Տեղեկությունն անմիջապես արձագանք է գտել ՀՀ ոստիկանությունում, և ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվեց անչափահասի մայրը, […]

̰
ԱԳՆ-ն հերքում է զորախումբը հանելու վերաբերյալ ՀՀ-ին ներկայացված պահանջի մասին լուրը

17:30 03.09.2019

ՀՀ ԱԳ նախարարությունը Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկությանն, ըստ որի՝ «ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից»։ Դիտարկմանը՝ տեղեկություն է հայտնվում նաև, որ համապատասխան քննարկում է տեղի ունեցել ՀՀ գերատեսչությունների միջև այդ թեմայով, ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է. «Մենք արդեն բազմիցս հերքել ենք այդ տեղեկատվությունը: Ներկայումս […]

̰
Հրաշալի կլինի յուրացնել իտալական ֆուտբոլային փորձը. Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը

17:20 03.09.2019

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ից տեղափոխվել է իտալական «Ռոմա»: Մխիթարյանը երեկ ժամանել է Հռոմ և բուժզննում անցել, որից հետո մինչև 2020-ի հունիսի 30-ը նոր ակումբում վարձակալությամբ հանդես գալու պայմանագիր ստորագրել: Հայ ֆուտբոլիստը «Ռոմա» ակումբի կազմում կխաղա 77 համարի մարզաշապիկով: Ակումբի պաշտոնական էջը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի առաջին հարցազրույցը իտալական ակումբի ֆուտբոլիստի կարգավիճակում։ «Սա նոր […]

̰
Հզոր պայթյունը 3 շինություն է փլուզել Բելգիայում

17:15 03.09.2019

Բելգիայի Անտվերպեն քաղաքի բնակելի թաղամասերից մեկում տեղի ունեցած հզոր պայթյունի պատճառով 3 ցածրահարկ շինություն է փլուզվել։ Փրկարարներին արդեն հաջողվել է մեկ մարդու դուրս բերել փլատակներից։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ հայտնի չէ, թե որքան մարդ է եղել շինություններում փլուզման պահին։ Նախնական վարկածների համաձայն` պայթյունի պատճառը եղել է կա՛մ […]

̰
Հայաստանը Վիտալի Շիշկինին քաղաքական ապաստան չի տրամադրել

16:37 03.09.2019

Վիտալի Շիշկինի փախստականի կարգավիճակ շնորհելու-չշնորհելու և առհասարակ նրա՝ ապաստան հայցող հանդիսանալու-չհանդիսանալու հարցը որևէ կերպ հաստատելը կամ ժխտելը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի խախտում կլինի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը: «Միաժամանակ, հայտնում ենք, որ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապաստանի շնորհումը […]

̰
Վրաստանի ապագա վարչապետը կունենա բավականաչափ քաջություն ՌԴ-ի հետ բաց բանակցություններ վարելու համար. Գավրիլով

16:00 03.09.2019

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի կարծիքով` Վրաստանի ապագա վարչապետը կունենա բավականաչափ քաջություն Ռուսաստանի հետ բաց բանակցություններ վարելու համար: Պատգամավորն անդրադարձել է Վրաստանի վարչապետի փոփոխությունը և նշել, որ հունիսին ակցիան ցրելու ժամանակ Գիորգի Գախարիան խիստ դիրքորոշում է ունեցել: «Վրաստանի նախագահից անկախ, Վրաստանի կառավարության նոր ղեկավարը կունենա բավական քաջություն, որպեսզի դուրս գա Ռուսաստանի հետ բաց բանակցությունների համագործակցության […]

̰
ՌԴ-ն չի մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնումը. Վարդան Տողանյան

15:32 03.09.2019

«Արտահանձնման գործընթացները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին և երկրի ներքին օրենսդրությանը: Նախ` ՌԴ-ն չի մերժել արտահանձնումը, այնտեղ գրված է, որ դիմել են Հայաստանի դատախազությանը լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ ստանալու համար: Չկա արտահանձնման վերջնական որոշում: Դա գործընթաց է, որը պետք է լինի, ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանին, այդ մասին ևս եղել է պարզաբանում: Նա ՌԴ քաղաքացի է […]

̰
Facebook-ը մտադիր է թաքցնել like-երի թիվը

15:11 03.09.2019

Facebook սոցցանցը դիտարկում է գրառումների տակ հավանությունների հաշվիչը թաքցնելու հնարավորությունը: Այս փոփոխության պատճառն այն օգտատերերն են, որոնք հեռացնում են բավարար քանակության լայքեր չհավաքած հաղորդագրությունները: Այդ մասին հաղորդում է TechCrunch-ը: Օգտատեր Ջեյն Մանչուն Վոնգը նկատել և հրապարակել է Twitter-ում Android-ի համար Facebook-ի հավելվածների սքրինշոթերը, որտեղ լայքերի թիվն արդեն թաքցված է: Ի դեպ, ավելի վաղ նման գործառույթ  սկսել էր […]

̰
Ուկրաինայի խորհրդարանը պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշում է ընդունել

14:47 03.09.2019

Ուկրաինայի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է 2020 թվականի հունվարի 1-ից պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնելու մասին օրինագիծը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Անհրաժեշտ նվազագույն 300 ձայնից որոշմանը կողմ է քվեարկել 373 պատգամավոր: Փաստաթուղթը ուժի մեջ մտնելու համար այն պետք է ստորագրի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այսօր Ուկրաինայի Սահմանադրությանը անձեռնմխելիություն է ապահովում պատգամավորների և դատավորների […]

̰
BACK_TO_TOP