19:14 06.09.2019
«Ֆեյսբուք» ընկերության ղեկավարությունը համաձայնության է հասել ՄԱԿ-ի կազմում գործող առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ և այսուհետև օգնելու է պատվաստանյութերի մասին իրական, ճշմարիտ տեղեկությունների տարածմանը։ Այս մասին ասվում է ՄԱԿ պաշտոնական կայքում։ Մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում ընկերության ղեկավարների հետ համաձայնեցվել է մեխանիզմ, որով պատվաստանյութերի մասին սոցցանցային հարցումներն ուղղվելու են առողջապահության համաշխարհային կազմակերպության էջերին։ Այդ մեխանիզմը […]
19:07 06.09.2019
Իրանի կողմից հնչող հայտարարություններին, որ իրենք պատրաստվում են ավելի նվազեցնել Միջուկային գործարքով իրենց ստանձնած պարտականությունների կատարման ծավալը, Եվրամիությունը պատասխանել է զսպվածության կոչով։ ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչն ասել է․ «Մենք մեծ մտահոգությամբ ընդունեցինք Իրանի կողմից պարտավորությունները նվազեցնելու երրորդ փուլի մասին հայտարարությունը։ Մենք մշտապես հայտարարել ենք, որ Միջուկային համաձայնագրին մեր հավատարմությունը կախված է Իրանի կողմից […]
19:00 06.09.2019
2019թ. սահմանվել է Չեռնոբիլի ԱԷԿ հաճախությունների նոր ռեկորդ: Աղետի գոտու կառավարման պետական գործակալության տվյալների համաձայն՝ վերջին 8 ամսվա ընթացքում ԱԷԿ-ի գոտի է այցելել գրեթե 75 հազար զբոսաշրջիկ: Այս մասին ասվում է գործակալության ֆեյսբուքյան էջում: «Այս տարի սահմանվել է Չեռնոբիլ հաճախությունների նոր ռեկորդ՝ 74 հազար 671 զբոսաշրջիկ 8 ամսվա ընթացքում: Միայն 2019-ի օգոստոսին այցելությունների թիվը կազմել […]
18:50 06.09.2019
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի հերպեսաբանները (սողուններ ուսումնասիրող գիտնականներ) հայտնաբերել են հազվագյուտ երկգլխանի օձ: Այդ մասին հայտնում է ABC-ն: Հազվագյուտ 20 սանտիմետր երկարությամբ օձը, որն ունի երկու գլուխ, երկու լեզու, չորս աչք և մեկ մարմին, անտառում հայտնաբերել են Դեյվ Շնայդերը և նրա գործընկերը (անունը նշված չէ): Ըստ Շնայդերի` սողունը դժվարանում է գոյատևել վայրի բնության պայմաններում: Նրանք […]
18:44 06.09.2019
Sony Pictures ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Թոնի Վինչիկերան հաստատել է Marvel ընկերության հետ համագործակցության դադարեցումը, հայտնում է Variety-ն: Նրա խոսքերով՝ Սարդ-մարդու և Marvel-ի հետ համագործակցության հարցը որոշված է, և «դուռը հիմա փակ է»: Կողմերը չեն կարողացել ֆինանսական համաձայնության գալ, բայց Sony և Marvel ընկերությունների միջև, Վինչիկերայի խոսքերով, թշնամանք չկա: Հնարավոր է, որ համագործակցությունը վերականգնվի […]
18:35 06.09.2019
Սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին՝ Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցության խորացմանը միտված գործունեության համար՝ կարևորելով կանոնավոր ռազմաքաղաքական քննարկումների անցկացումը, ռազմավարական տարբեր ոլորտներում մասնագիտական խորհրդատվական աջակցությունը, տարբեր կրթական և վերապատրաստման […]
18:29 06.09.2019
Samsung ընկերությունը ստեղծել է շեֆ խոհարար ռոբոտ, որը կարողանում է ուտեստներ պատրաստել: Ռոբոտի աշխատանքի տեսանյութը հրապարակվել է Digital Trends-ի թվիթերյան էջում: Իհարկե, այս պահին ռոբոտները պատրաստ չեն շեֆ խոհարարներին փոխարինել խոհանոցում, սակայն դրանք կարող են լավ օգնական լինել: Checkout this robot chef cooking at IFA 2019. pic.twitter.com/LArxVaIzpe — Digital Trends (@DigitalTrends) September 6, 2019
18:11 06.09.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ արտաքին քաղաքականության մեջ իր երկիրը շարունակելու է կիրառել բազմավեկտորության սկզբունքը՝ աշխատելով և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի հետ։ Այս մասին նա հայտարարել է Լեհաստանի հետ սահմանին գտնվող Բրեստ քաղաք այցի ժամանակ։ «Ես ամենուր և ամեն ժամ ասել եմ, և հակառակում ինձ դժվար է մեղադրել, որ արտաքին քաղաքականության մեջ մենք պահում […]
17:17 06.09.2019
Մոսկվայում ոստիկանները փնտրում են տղամարդու, որն անցորդին ստիպել է «Մակդոնալդսում» իր համար սնունդ գնել՝ սպառնալով ծեծի ենթարկել նրան: Գնումներից հետո նա անհետացել է: Այս մասին ТАСС-ին հաղորդել է Մոսկվայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: «Ոստիկանություն է դիմել 1983թ. ծնված մի տղամարդ, որը հաղորդել է, որ իրեն է մոտեցել մի մարդ և պահանջել իր համար սնունդ […]
17:07 06.09.2019
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի կինը` Բրիջիթ Մակրոնը, կրկին դարձել է բրազիլացի քաղաքական գործչի «կատակի թիրախը»: Այս անգամ նրա արտաքինի վերաբերյալ հեգնական մեկնաբանություններ է արել Բրազիլիայի էկոնոմիկայի նախարար Պաուլո Գեդեսը, ով, սակայն, շտապել է ներողություն խնդրել իր արարքի համար: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Նախագահը չի ստում, նա իսկապես տգեղ է, սա ճշմարիտ է»,- ասել […]
16:47 06.09.2019
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ Tesla էլեկտրական մեքենա չի նվիրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այս մասին ասված է նրա Twitter-ի իր էջում: Ինչպես նշվում է, սեպտեմբերի 4-ին Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել էր, որ Մասկը իրեն նվիրել է Tesla էլեկտրական մեքենա: Երկու օր անց միլիարդատերը հերքել է Բելառուսի նախագահի հայտարարությունը` Белорусский партизан-ի հոդվածի տակ թողնելով […]
16:34 06.09.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքում է այն մեղադրանքները, թե ներքաղաքական հարցերում Բելառուսը թեքվել է դեպի Արևմուտք, հաղորդում է «БелТА»-ն: Նա ընդգծել է Ռուսաստանի հետ եղբայրական մոտեցումը, ընդ որում, Ռուսաստանին անվանել է «մեծ եղբայր». «Ինչո՞ւ մենք պետք է նրանց վատ վերաբերվենք, շրջվենք ինչ-որ մեկի կողմը, դավաճանենք նրանց, ինչպես ոմանք են ասում… Բելառուսները թույլ չեն տա դավաճանել […]
16:30 06.09.2019
Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում հասարակության հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատակել է: Ֆորումի մասնակիցներից մեկը պատմել է կառուցվող Վլադիմիրի շրջանի Դոբրոգրադ քաղաք ամբողջ ընտանիքով տեղափոխվելու ծրագրերի մասին: Նա ասել է, որ նաև զոքանչին են ուզում վերցնել իրենց հետ: «Նաև զոքանչի՞ն եք ուզում վերցնել: Դուք լավ ընտանիք ունեք»,- կատակել է նախագահը: Արևելյան հինգերորդ տնտեսական […]
16:26 06.09.2019
Ակտիվիստները մեղադրվում են ապօրինի հանրահավաքներ անցկացնելու, ոստիկանության սպաների վրա հարձակման, անկարգությունների և նույնիսկ խռովությունների մեջ: Ձերբակալվածներին սպառնում է ազատազրկում՝ 2-10 տարի: Ցուցարարները պահանջում են, որ իշխանությունները ազատեն բոլոր ձերբակալվածներին: Բայց Հոնկոնգի վարչակազմն արդեն հասկացրել է, որ համաներում չի լինի: Բողոքի ցույցերն արդեն 3 ամիս է՝ չեն դադարում: Եվ հիմա նույնիսկ երեխաներն են մասնակցում դրանց: Աշակերտներն […]
16:24 06.09.2019
Ֆրանսիական 20minutes.fr կայքը պատմել է զբոսաշրջային Հայաստանի գրավչությունների մասին: Հոդվածի հեղինակը նշում է՝ Հայաստանը ոչ շատ ճանաչված, պահպանողական երկիր է՝ իր հրաշալի բնապատկերներով ու լեգենդար հյուրընկալությամբ: «Այս ամենը մեզ ստիպեց ճամպրուկները հավաքել ու ուղևորվել դեպի Հայաստան: Մեր ուղևորությունը սկսվում է գիշերը, մայրաքաղաք Երևանում: Ժամանելու հաջորդ օրը մենք էքսկուրսիա անցկացրինք քաղաքով մեկ: Այսպիսով՝ մենք հնարավորություն ունենք […]
16:06 06.09.2019
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ ամերիկյան կողմը մտադիր չէ հետապնդել ու կալանքի տակ վերցնել իրանական «Adrian Darya 1» նավթատար նավը։ Խոսքը Ջիբրալթարում կալանքից ազատված տանկերի մասին է։ Մինչ այս, իրանական այդ նավը կալանքի տակ էր վերցվել Ջիբրալթարում՝ Սիրիա նավթ տեղափոխելու, ինչպես նաև Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցները խախտելու համար։ Ավելի ուշ, Իրանի […]
15:00 06.09.2019
Ռուսաստանի մայրաքաղաքի մոտ գտնվող Իստրա բնակավայրում՝ սեփական տան տարածքում, հարձակման է ենթարկվել Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳ նախարարությունը։ Դեպքը եղել է կեսգիշերն անց՝ 1։30-ի հատվածում։ Անհայտ անձը ցատկել է տան պարսպի վրայով ու պատուհանով ներս մտել տուն։ Այնտեղ նա մի քանի անգամ էլեկտրաշոկերով հոսանքահարել է Պամֆիլովային ու […]
13:39 06.09.2019
Ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականը 2019թ․ սեպտեմբերի 5-ի թողարկման երկրորդ էջում հոդված է տպագրել Հայաստանի մասին, որը ներկայացվում է ստորև․ Հայաստան` տնտեսական հեղափոխության առաջին նշանները 2018-ի համազգային ընդվզումից ծնված իշխանությունը փորձում է խորապես վերափոխել շրջափակման մեջ գտնվող այս փոքրիկ երկիրը: Պիեր Ավրիլ Կովկաս՝ ԽՍՀՄ-ի փլուզումից քսանութ տարի անց, որը երկիրը հասցրեց ծայրահեղ վիճակի և հատկապես իր […]
13:15 06.09.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անսովոր բնորոշումը տվել ԽՍՀՄ երկարամյա առաջնորդ Իոսիֆ Ստալինին, երբ խոսել է Կուրիլյան կղզիների վիճարկվող պատկանելիությանը Ճապոնիայի հետ։ Նա Ստալինին «պապաշա» է անվանել։ «Եկեք սրա վրա հիմնվենք որպես մեկնարկային կետ… Պապաշան լրիվ վերցրեց ու վերջ։ Ժողովուրդների հայրը»,- ասել է Պուտինը՝ նկատի ունենալով Երկրորդ աշխարհամարտի ավարտին՝ 1945 թվականին տեղի ունեցած իրադարձությունները։ Երկու երկրների […]
13:04 06.09.2019
Վորոնեժից հյուսիս՝ ռուսական Լիպեցկ քաղաքի մոտակայքում, միմյանց են բախվել Ռուսաստանի զինված ուժերի «Սու-34» կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռներ։ Միջադեպը եղել է ուսումնական թռիչքի ժամանակ։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ RenTV հեռուստաալիքի աղբյուրի համաձայն՝ ինքնաթիռները իրար են բախվել տեսանելիության սահմանափակության պատճառով (ենթադրաբար՝ մառախուղի կամ ամպամածության)։ Սկզբում ինքնաթիռներից մեկը դիպել է մյուսին, սակայն երբ երկու օդաչուները որոշել են փոխել […]
12:50 06.09.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱՄՆ սպասվող այցի մասին: «Վարչապետը լինելու է Նյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում: Մենք հետևողականորեն օգտագործում ենք այդ կարևոր հարթակը, կլինի վարչապետի ելույթը, կլինեն երկկողմ հանդիպումներ, այլ ելույթներ, կհստակեցվեն պայմանավորվածություններ»,- ասել է նախարարը: Զոհրաբ Մնացականյանը միաժամանակ ասել է` հասկանում է, որ լրագրողներին […]
12:29 06.09.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հեռավոր Արևելքի զարգացմանը նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է, որ աշխարհում չկա ավելի գեղեցիկ վայր, քան Կամչատկան: «Կամչատկան մեր ադամանդն է, բնության արգելոց է, այնտեղ ամեն բան նվիրական է: Ես աշխարհում ավելի գեղեցիկ բան չեմ տեսել, քան Կամչատկան է»,- ասել է Պուտինը: Պուտինը գովել է Կամչատկայում թանգարան բացելու գաղափարը և քննարկման մասնակիցներին […]
12:00 06.09.2019
«Դորիան» փոթորկից ԱՄՆ Ֆլորիդա նահանգը շատ թեթև վնասներ է կրել: Կյանքն այստեղ վերադառնում է բնականոն հուն։ Փոթորիկն այժմ գտնվում է Հյուսիսային Կարոլինայից մոտ 60 կմ հեռավարության վրա և շարժվում է դեպի հյուսիս-արևելք՝ վայրկյանում մոտ 6 մետր արագությամբ: Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ-ում այս ընթացքում 5 մարդ է զոհվել, սակայն նրանից ոչ մեկի մահը կապված […]
11:58 06.09.2019
Օրեր առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ ընկերությունն այս պահին փորձարկում է անում և մտադրություն ունի հանել լայքի կոճակը: Ավելի պարզ ասած՝ մարդիկ այսուհետ չեն կարողանա տեսնել, թե տվյալ ֆեյսբուքյան էջը կամ գրառումը քանի լայք ունի: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, ով նշել է, […]
11:30 06.09.2019
Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգի 74-ամյա բնակչուհին, ով հղիացել է արհեստական բեղմնավորման մեթոդով, 2 աղջիկ է լույս աշխարհ բերել, գրում է Hindustan Times-ը: Հիվանդանոցում նշում են, որ կինը երեխաներին լույս աշխարհ է բերել կեսարյան հատման միջոցով: Մոր և երեխաների վիճակը գնահատվում է դրական, սակայն կինը երեխաներին կաթով չի կերակրի. նրանք կաթ կստանան դոնորական բանկից: Կինը և նրա […]
11:24 06.09.2019
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել է Բորնեո կղզու ջունգլիներում նոր մայրաքաղաք կառուցելու մտադրության մասին, գրում է Lonely Planet-ը: Ջակարտայի էկոլոգիական և տնտեսական խնդիրների պատճառով իշխանությունները որոշել են մայրաքաղաքը տեղափոխել մեկ այլ վայր: Ջակարտայում տարեկան գրանցվում է 10 սմ-ով իջվածք․ կա ջրհեղեղի ռիսկ: Հավանականությունը փոքր է, որ նոր մայրաքաղաքում երկրաշարժ, ցունամի, սողանք, հրաբխային ժայթքում և այլ բնական […]
11:03 06.09.2019
Բահամյան կղզիներով անցած «Դորիան» փոթորկի զոհերի թիվն այդ երկրում հասել է 30-ի։ Բայց իշխանությունները վստահ են, որ զոհերի թիվը դեռ կավելանա։ Այդ մասին հայտարարել է Բահամների վարչապետ Հյուբերտ Միննիսը։ Վարչապետը հայտարարել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Տեղական ավիաընկերություններն էլ որոշ դեպքերում տրամադրում են անվճար տոմսեր՝ տուժածների տեղափոխությունը կազմակերպելու համար։ Որոնողափրկարարական աշխատանքներին միացել են ԱՄՆ-ից […]
10:57 06.09.2019
Գիտնականների խումբը մեկ տարի շարունակ ուսումնասիրել է Շոտլանդիայում գտնվող Լոխ Նեսս լճի ջրի փորձանմուշները՝ հասկանալու համար՝ Լոխ Նեսսի հրեշի մասին պատմություններն իրակա՞ն են, թե՞ ոչ։ Լեգենդն ասում է, որ այնտեղ ապրել է մեծ հրեշ, սակայն ժամանակակիցները պնդում են, որ հրեշի մասին պատմությունները հորինվածք են։ Գիտնականների արշավախումբն այս անգամ լճի տարբեր մասերից ու տարբեր խորություններից վերցրել […]
10:43 06.09.2019
95 տարեկանում մահացել է Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն, որը երկիրը կառավարել է 37 տարի։ Նրա մահը վրա է հասել Սինգապուրում, որտեղ նախկին նախագահը բուժում էր ստանում ծանր հիվանդությունից։ Մուգաբեն երկրի ղեկին կանգնել էր 1980 թվականին, երբ Զիմբաբվեն հասել էր անկախության։ 7 տարի վարչապետի պաշտոնում անցկացնելուց հետո նա վերացրել էր այդ պաշտոնն ու ինքն իրեն […]
10:39 06.09.2019
Facebook-ը գործարկել է ծանոթությունների առցանց ծառայություն: Dating կոչվող ծառայությունը սկսել է գործել ԱՄՆ-ում: Դրա մասին հայտարարվել էր դեռևս 2018 թ-ի մայիսին: Ծառայությունն այժմ գործում է 19 երկրում, այդ թվում Կանադայում, Արգենտինայում, Վիետնամում, Կոլումբիայում: Facebook ընկերությունում կարծում են, որ այս ծառայության պահանջարկը շատ մեծ կլինի, քանի որ սոցցանցի մոտ 200 մլն օգտատերեր իրենց կարգավիճակի տողում նշել […]