TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+30.09 oC

ԱՇԽԱՐՀ

Հարավային Կարոլինայի լողափում երկգլխանի կրիա են հայտնաբերել

09:07 31.08.2019

Հարավային Կարոլինայի Հիլթոն Հեդ Այլենդ քաղաքի լողափում երկգլխանի կրիա են հայտնաբերել: Այդ մասին հայտնել է կրիաների պաշտպանությամբ զբաղվող Sea Turtle Patrol Hilton Head Island կազմակերպությունը։ «Այս մուտացիան սողունների շրջանում ավելի հաճախ է հանդիպում, բայց, այդուհանդերձ, այն եզակի է։ Կրիային բաց թողեցինք օվկիանոս»,- նշված է հաղորդագրության մեջ: Կրիայի լուսանկարը հազարավոր հավանումներ և մեկնաբանություններ է ստացել։

̰
Եվրապատգամավորը պահանջում է ավելացնել Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության բյուջեն

20:17 30.08.2019

Եվրախորհրդարանի անդամ, լեհ օրենսդիր Աննա Ֆոտիգան պահանջում է ավելացնել Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության բյուջեն: Այս մասին եվրապատգամավորը գրում է թվիթերյան իր միկրոբլոգում: «Ռուսական օկուպացնող ուժերի և օսական կազմավորումների կենտրոնացումը վրացական Չորչանա գյուղի մոտ պարունակում է սադրանքի և էսկալացիայի վտանգ: Անհրաժեշտ է միջազգային հստակ պատասխան: Դրան է միտված իմ նախաձեռնած ուղղումը Եվրամիության 2020 թվականի բյուջեի համար, […]

̰
Անմեղ կինը բանտում անցկացրել է 35 տարի

19:45 30.08.2019

Ամերիկուհի Քեթի Վուդսը սխալմամբ դատապարտվել է 35 տարվա ազատազրկման, որի համար նրան կվճարեն միլիոնավոր դոլարների փոխհատուցում: Այս մասին հայտնում է People-ը: Դեռևս 1980-ին 29-ամյա Քեթի Վուդսը դատապարտվել էր 35 տարվա ազատազրկման 19-ամյա Միշել Միտչելի սպանության մեղադրանքով: Հանցագործությունը տեղի էր ունեցել Ռենոյի բարերից մեկում, որտեղ աշխատում էր Վուդսը: Նևադայի Գերագույն դատարանը դատավճիռը փոխել էր, բայց 1984 […]

̰
Մեծ խնդիր, որին կբախվի աշխարհն առաջիկա 20 տարում

19:30 30.08.2019

Ժողովրդագրական ճգնաժամը ամենամեծ խնդիրն է, որին առաջիկա 20 տարիներին կբախվի աշխարհը: Այդպես կարծում են  Չինաստանում առցանց գնումների ոլորտում ամենախոշոր ընկերություններից մեկի՝ Alibaba ընկերության հիմնադիր Ջեք Ման և տիեզերական տեխնիկա արտադրող SpaceX ամերիկյան ընկերության ղեկավար Իլոն Մասկը: Շանհայում արհեստական ինտելեկտին նվիրված համաշխարհային կոնֆերանսի ժամանակ Մասկը հայտարարել է. «Ես մտահոգված եմ ծնելիության խնդրով: Հակակշռելով շատերի կարծիքին այն […]

̰
Google-ը հայտնաբերել է iPhone-ի օգտատերերի անձնական տվյալների զանգվածային արտահոսք

18:30 30.08.2019

Google-ը հայտնաբերել է կայքեր, որոնք վարակում են iOS սարքերը: Այդ մասին հայտնում է BBC-ն: Անվտանգության հետազոտողները հայտնաբերել են iPhone-ում հաքերության փորձերի ապացույցներ, որոնք առնվազն գոյություն ունեն երկու տարի: Հարձակումներն իրականացվել են այն կայքերի միջոցով, որոնք գաղտնի տեղադրում են վնասակար ծրագրեր կոնտակտներ, նկարներ և այլ տվյալներ հավաքելու համար: Վտանգվել են նաև Instagram-ի, WhatsApp-ի և Telegram-ի օգտատերերի […]

̰
Ուկրաինայում Լենինի արձանը վաճառվել է որպես մետաղի ջարդոն

18:18 30.08.2019

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի շրջանում Լենինի արձանը վաճառվել է որպես մետաղի ջարդոն. այս մասին լրատվությունը տարածում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական բյուրոն: Հուշարձանը կանգնած էր Ժոլտիե-Վոդի քաղաքում և այն ապամոնտաժվել էր 2014 թվականին: Բրոնզե 6 մետրանոց արձանը վաճառվել է աճուրդում ՝ 500 հազար գրիվնայով: Աճուրդին մասնակցել է չորս մարդ:

̰
Կանադայի նախկին վարչապետը ցանկանում է, որ «Դորիան» մրրիկը «ուղիղ հարվածի» Թրամփի ակումբին

18:00 30.08.2019

Կանադայի նախկին վարչապետ Քիմ Քեմփբելը ցանկանում է, որ «Դորիան» մրրիկը «ուղիղ հարված» հասցնի Թրամփի ակումբին: Այս մասին քաղաքական գործիչը գրել է Twitter-ի իր էջում: «Ես կուզեի` այն ուղիղ հարված հասցնի «Մար-ա-Լագո»-ին»,- գրել է Քեմփբելը: Հայտնի է, որ ամերիկյան առաջնորդը հաճախ է այցելում «Մար-ա-Լագոն»: Այն տարածքը, որտեղ գտնվում է ակումբը, կարող է հարվածել մոտալուտ փոթորկը:

̰
Մոգերինին հայտարարել է՝ ԵՄ անդամ երկրները պետք է Կոսովոյի համար վիզային ռեժիմը չեղարկեն

17:40 30.08.2019

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կարծում է, որ Եվրամիության երկրների կողմից Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության համար վիզային ռեժիմը չեղարկելու ժամանակն է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Մոգերինին նման կարծիք է հայտնել Հելսինկիում՝ ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ: Նա հավելել է, որ վիզային ռեժիմի չեղարկման համար եղած բոլոր պահանջներն […]

̰
Ռուսաստանն ամենօրյա սադրանքներով փորձում է մեզ ծնկի բերել. Զուրաբիշվիլի

17:25 30.08.2019

«Ամենօրյա սադրանքներով Ռուսաստանը փորձում է մեզ իրեն ենթարկել, նա խաղում է մեր նյարդերի վրա»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայում կայացած միջազգային ֆորումի ժամանակ` հավելելով, որ ոչինչ չի կարող փոխել Վրաստանի` Եվրոպա վերադառնալու ցանկությունը: Այս համատեքստում նա հիշատակել է Ռուսաստանի պատժամիջոցները: «Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցները նպատակ ունեին փոխել մեր ընտրած ուղին, բայց դրան չհասան: 2008-ի […]

̰
Լավրովն ու Յագլանդը քննարկել են ՌԴ ու Եվրոպայի խորհրդի համագործակցության հեռանկարները

17:24 30.08.2019

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդն օգոստոսի 30-ին հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես հաղորդում է RT-ն՝ նրանք քննարկել են ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունների վերականգնումից հետո ՌԴ և ԵԽ փոխգործակցության հեռանկարները: Հաղորդվում է, որ կողմերը նաև քննարկել են նաև ԵԽԽՎ բյուջե 2017-2018թթ. համար ամբողջ ծավալով անհրաժեշտ գումարի մուտքագրում անելու հարցը: Քննարկվել […]

̰
Բելառուսի նախագահը կազմակերպել է իր իսկ աճեցրած ձմերուկի բերքահավաքը

16:57 30.08.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության պալատում տոնական միջոցառումների ավարտից հետո մեկնել է իր հողամաս: Ինչպես հաղորդում է Belta-ն, Լուկաշենկոն ավանդաբար այստեղ իր թիմի հետ բերքահավաք է կազմակերպում: Այս անգամ Բելառուսի նախագահը ձմերուկի բերքահավաք է անցկացրել: Նախագահական հողամասում արդեն մի քանի տարի շարունակ հաջողությամբ ձմերուկ է աճեցվում: Երկրի ղեկավարը մեկ անգամ չէ, որ ասել է՝ Բելառուսում […]

̰
Ամազոնի հրդեհների հետևանքով օգոստոսին մթնոլորտ է լցվել 255 մլն տոննա CO2

16:55 30.08.2019

Ամազոնում հրդեհների հետևանքով օգոստոսի առաջին 25 օրվա ընթացքում մթնոլորտ է լցվել 255 մլն տոննա ածխածնի երկօքսիդ: Այս մասին Ժնևում հայտնել է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը: Ըստ ՕՀԿ-ի՝ Ամազոնում գրանցվել է գրեթե 4 հազար հրդեհ, որոնք օգոստոսի 1-25-ը հանգեցրել են 255 մեգատոննա ածխածնի երկօքսիդի, ինչպես նաև ածխածնի օքսիդի արտանետման: «Ամազոնում հրդեհները հաջորդեցին Սիբիրում և Արկտիկայի, Գրենլանդիայի և […]

̰
Լոնդոնը 3 մլն ֆունտ սթեռլինգ կտրամադրի Brexit-ից հետո բրիտանացիներին օգնելու համար

16:52 30.08.2019

Լոնդոնը 3 մլն ֆունտ սթեռլինգ կհատկացնի որպես օգնություն այն բրիտանացիների փաստաթղթերը ձևակերպելու համար, որոնք Brexit-ից հետո կապրեն ԵՄ տարածքում: Մեծ Բրիտանիան ԵՄ տարածքից դուրս կգա հոկտեմբերի 31-ին: Դրանից հետո Մեծ Բրիտանիայում ապրող ԵՄ քաղաքացիները, և ԵՄ-ում ապրող բրիտանացիները պետք է հաշվառվեն և կացության իարվունք ստանան: Դրա համար նրանք պետք է դիմում ներկայացնեն միգրացիոն ծառայություններ և, […]

̰
Հայտնի է «Եվրատեսիլի» անցկացման վայրը

16:44 30.08.2019

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները փակագծեր են բացել և գաղտնազերծել հաջորդ մրցույթի անցկացման վայրը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Մրցույթի կազմակերպիչները նշել են, որ հաջորդ «Եվրատեսիլը» կանցկացվի Ռոտերդամում: «Մենք ընտրել ենք «Ահոյ» համերգասրահը, որը, մեր հաշվարկներով, ամենից հարմար հարթակն է»,- ասել են նրանք: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերն անցնելու են 2020թ. մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը՝ […]

̰
Սերբիայում 66 կգ-անոց բուրգեր է պատրաստվել

16:36 30.08.2019

66 կգ-ից մի քիչ էլ ավելի՝ 66 կգ 25 գրամանոց բուրգերը պատրաստվել է սերբական Լեսկովաց քաղաքում: Ամեն ինչ ձեռքով է պատրաստվել: Եվ դա արել են աշխատանքին հետևող բազմաթիվ մարդկանց աչքի առջև: Ամբողջ գործընթացը տևել է 90 րոպե: Այն պատրաստել են երեք խոհարարներ: Հիշեցնենք, որ մեծ բուրգեր պատրաստելու վերջին փորձը եղել էր 2017-ին, երբ գերմանացի երեք […]

̰
Ռուսաստանն առաջին անգամ Սև ծովում փորձարկել է «Կալիբր» տեսակի հրթիռ

15:41 30.08.2019

Ռուսական Սևծովյան նավատորմը Սև ծովում հրթիռային արձակումներ է իրականացրել՝ օգտագործելով «Կալիբր» տեսակի հրթիռ: Տեսանյութը հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից: «Հրթիռն արձակվել է մեծ թիրախի վրա` դա պայմանական համարելով թշնամու նավը, որը տեղակայված էր կրակակետից 40 ծովային մղոն հեռավորության վրա (ավելի քան 74 կմ հեռավորության վրա): Հաջող հարվածը արձանագրվել է անօդաչու թռչող սարքերի կողմից»,- նշվում […]

̰
ԱՄՆ-ում ազատ է արձակվել 50 դոլար գողանալու համար ցմահ ազատազրկվածը

15:40 30.08.2019

Միացյալ Նահանգներում ազատ է արձակվել ընդամենը 50 դոլար 75 ցենտ գողանալու համար ցմահ դատապարտված անձը: Խոսքը 58-ամյա տղամարդու մասին է, որը Ալաբամայի բանտում անցկացրել է արդեն 36 տարի: Նրան ազատ արձակելու որոշում է կայացրել դատավորն այն բանից հետո, երբ պատահաբար նրա ձեռքն է ընկել դատապարտյալի գործը: Նա դատապարտվել է 22 տարեկանում: Այդքան նախատեսված է եղել […]

̰
ԱՄՆ-ին սպառնում է «Դորիան» հզոր մրրիկը

15:09 30.08.2019

«Դորիան» մրրիկը ձևավորվել է Ատլանտյան օվկիանոսում և շարժվում է դեպի Միացյալ Նահանգներ: Մինչ այդ, մրրիկը հարվածել է Պուերտո Ռիկոյին: ԱՄՆ-ում առաջին հարվածը կարող է սպառնալ Ֆլորիդային: Մասնագետները հաշվարկել են, որ մրրիկը կարող է հզորանալ՝ հասնելով 4-րդ աստիճանի: Այն այժմ 2-րդ աստիճանի ուժգնության է: Քամու արագությունը հասնում է ժամում 105 մղոնի, սակայն երբ 4-րդ աստիճանի հասնի, […]

̰
Թուրքիայում լողավազանում լողալուց հետո ռուս աղջիկն ընկել է կոմայի մեջ

14:34 30.08.2019

Թուրքիայի հյուրանոցներից մեկի լողավազանում լողանալուց հետո Մոսկվայից մի ուսանող ընկել է կոմայի մեջ: Այդ մասին հայտնում է РЕН ТВ-ն: 19-ամյա աղջիկը դիմակով էր լողանում լողավազանում, երբ սկսում է խեղդվել: Մայրը ենթադրել է, որ աղջիկը պարզապես լողում է, բայց ավելի ուշ նրան անգիտակից դուրս են հանել ջրից: Դժբախտ դեպքից հետո աղջկանը տեղափոխել են Ռուսաստան: Այժմ նա […]

̰
Հոնկոնգում սկսվել են ձերբակալություններ

14:07 30.08.2019

Հոնկոնգում ձերբակալվել են «Դեմոսիստո» կուսակցության ակտիվիստներ Ջոշուա Վոնգը և Ագնես Չոուն, որոնք մեղադրվում են ապօրինի հավաքներ կազմակերպելու, մասնակցելու համար: Այդ մասին հայտնում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը: Երկուսին առաջադրված մեղադրանքները վերաբերում են հունիսի 21-ին հազարավոր մարդկանց կողմից ոստիկանության բաժանմունքի պաշարմանը: Նշվում է, որ երկու ակտիվիստները եղել են 2014-ի «Օկուպացված բողոքի ցույցերի» առաջնորդների շարքում: […]

̰
Օղի, կոնֆետ, դաշույն … Լուկաշենկոյի նվերներն ԱՄՆ նախագահին և առաջին տիկնոջը

14:00 30.08.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնին նվիրել է բելառուսական օղի: «Պրեզիդենտ» օղին, Լուկաշենկոյի խոսքերով, արտադրվում է քիչ քանակությամբ՝ միայն որպես հուշանվեր նվիրելու համար: Օղին լայն սպառման համար նախատեսված չէ, այն արտադրվում է աղբյուրի մաքուր ջրից: «Միայն որպես նվեր ես այն տալիս եմ պետությունների ղեկավարներին: Ուտելուց հետո մի բաժակ խմեք, […]

̰
Ուկրաինան և Ռուսաստանը պատրաստվում են գերիների փոխանակման

13:42 30.08.2019

Այս գիշեր տեղեկություններ սկսեցին տարածվել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև գերիների հնարավոր փոխանակման մասին: Սակայն առավոտյան և´ Մոսկվայում, և´ Կիևում հայտարարել են, որ բանակցային գործընթացը շարունակվում է: Այդուհանդերձ, մինչ այդ արդեն Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Աննա Իսլամովան հայտարարել է, որ ուկրաինացի մի խումբ գերիներ են արձակվել: https://www.facebook.com/anna.islamova.71/posts/10219817477817318 Այդ տեղեկությունը վերահրապարակել է Ուկրաինայի գլխավոր նոր դատախազը, որից […]

̰
Ուկրաինացի պատգամավորի ուկրաիներեն ելույթը ծիծաղ է առաջացրել խորհրդարանականների շարքերում

13:32 30.08.2019

Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Անտոն Կիսեն խորհրդարանի նիստի ընթացքում չի կարողացել խոսել ուկրաիներեն` ծիծաղ հարուցելով գործընկերների շրջանում: Սոցցանցերում հրապարակվել է Ռադայի հանդիպումից մի հատված: Խորհրդարանականը դիմել է Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նոր նախարար Տիմոֆեյ Միլովանովին` պատմելով նրան Օդեսայի մարզում գինեգործների խնդիրների մասին: Իր ելույթի ընթացքում Կիսեն փորձել է խոսել ուկրաիներեն` այն համեմելով ռուսերեն բառերով: Լեզվի […]

̰
Տիեզերքը ապագայում կդառնա ռազմական գործողությունների վայր. Թրամփ

13:00 30.08.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ տիեզերական հրամանատարության գործունեության մեկնարկի մասին և ասել է, որ առաջիկայում ռազմական գործողությունների վայր կարող է դառնալ նաև տիեզերքը: Նրա կարծիքով` տիեզերական տարածքը, ինչպես ծովը, օդը և վիրտուալ տարածքը, կարող է դառնալ պատերազմական գործողությունների վայր: «Տիեզերական հրամանատարությունը պետք է պաշտպանի ԱՄՆ շահերը տիեզերքում: Ես կարծում եմ` դա ակնհայտ է […]

̰
Արսեն Ավակովը վերանշանակվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնում

12:40 30.08.2019

Ազգությամբ հայ Արսեն Ավակովը Ուկրաինայի խորհրդարանի կողմից կրկին նշանակվել է երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնում: Համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել 281 պատգամավոր, մինչդեռ նվազագույն անհրաժեշտ ձայների քանակը 226-ն է եղել: Ուկրաինայի նախարարների նոր կաբինետի կազմն առաջարկվել է նորանշանակ վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի կողմից: Ի դեպ, մայրաքաղաք Կիևում Ավակովին իր պաշտոնում թողնելու դեմ ուղղված բողոքի ակցիա է […]

̰
Ասես շանը կանչի. Թրամփի վերաբերմունքը կնոջ հանդեպ զայրացրել է սոցկայքերի օգտատերերին

11:18 30.08.2019

Սոցկայքերում հայտնվել է կարճ տեսանյութ, որն արվել է օգոստոսի սկզբին՝ Դոնալդ Թրամփի և տիկնոջ՝ Մելանյայի այցերից մեկի ժամանակ: Վերջիններս գնացել էին հիվանդանոց՝ Էլ-Պասոյի հրաձգությունից տուժածներին այցելության: Տեսանյութը բուռն դժգոհություն է առաջացրել: Օգտատերերից շատերին հունից հանել է ԱՄՆ նախագահի վերաբերմունքը կնոջ հանդեպ: Տեսանյութում մեքենայի մոտ կանգնած Թրամփը ոտքին է թփթփացնում, ինչից հետո կինը մոտենում է նրան։ […]

̰
Վերջին 20 տարում առաջին անգամ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան այցելել է Բելառուս

10:32 30.08.2019

ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնն այցելել է Բելառուս: Նա ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ով 21-րդ դարում Բելառուս է այցելել, նշում են լրատվամիջոցները: Բոլթոնը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Լուկաշենկոն հայտարարել է, որ իրենք պատրաստ են ԱՄՆ -ի հետ նոր հարաբերություններ սկսել մաքուր էջից: Բելառուսի և անձամբ նախագահ Լուկաշենկոյի նկատմամբ պատժամիջոցները դեռ պահպանվում են: […]

̰
Իրանում արձակման պահին հրթիռակիրը պայթել է

08:33 30.08.2019

Իրանը խոստովանել է արբանյակի արձակման անհաջողությունը։ Հրթիռակիրը պայթել է հենց արձակման պահին։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսային Սեմնան նահանգում՝ Իմամ Խոմեյնիի անվան տիեզերակայանում։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով իրանցի և ամերիկացի պաշտոնյաներին։ Անհաջող արձակման մասին առաջինը գրել են ամերիկյան ԶԼՄ-ները՝ վերլուծելով Planet Labs Inc ընկերության արբանյակային լուսանկարները։ Նշվում է, որ սա ընթացիկ […]

̰
Անչափահասը դանակահարել է ծնողներին և ժայռից նետվել 15 մետր խորությամբ ձորը

23:52 29.08.2019

Իսպանական Տեներիֆե քաղաքում 15 տարեկան անչափահասը զբոսաշրջիկների աչքի առաջ դանակահարել է իր ծնողներին և ժայռից թռել մոտ 15 մետր խորությամբ ձորը: Ծնողներին և տղային ծանր վիճակում հոսպիտալացրել են: Տղայի արաքի հստակ պատճառը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ նա հոգեկան խնդիրներ և անկայուն հոգեվիճակ ունի: Հիվանդանոցում վերահսկողություն է սահմանված: Տղան գտնվում է ոստիկանների հսկողության տակ:

̰
Տեսախցիկները ֆիքսել են արջերի հարձակումն ամերիկացի զույգի վրա

23:46 29.08.2019

Արջը նորից է փորձել մտնել ներս, սակայն տանտերերը թույլ չեն տվել:

̰
BACK_TO_TOP