12:52 01.09.2019
Պատմության մեջ առաջին անգամ տրանսգենդերը դարձել է Chanel ապրանքանիշի մոդել: Նա փոխել է սեռը 16 տարեկանում: Այս մասին գրում է The Independent-ը: Թեդի Քվինլիվան հայտնվել է Summer Look ապրանքանիշի կոսմետիկ գովազդային արշավում: Նորաձևության 25-ամյա մոդելը դարձել է առաջին տրանսգենդերը, որը ներկայացնում է նորաձևության տունը: Միևնույն ժամանակ, տեղեկություններ կան, որ սա նրա առաջին մասնակցությունը չէ Chanel-ի […]
12:19 01.09.2019
Համացանցում է հայտնվել դեռևս օգոստոսի 26-ին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում տեղի ունեցած ողբերգական վրաերթի տեսանյութը: Արագընթաց մեքենան հարվածել ու մի քանի մետր այն կողմ է նետել 58-ամյա ամուսիններին: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տարեց զույգը, ձեռք-ձեռքի բռնած, փորձում անցնել հետիոտնային անցումը՝ լուսացույց կարմիր արգելող լույսի վառվելու ընթացքում: Նրանց թվում է, թե ճանապարհն ազատ է: Սակայն […]
23:55 31.08.2019
Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում կապիկը իր սրած քարով կոտրել է վանդակի ապակե պատնեշը: Այս մասին հայտնել է The Independent-ը: Կենդանաբանական այգու աշխատողների խոսքերով՝ այս կապիկը յուրահատուկ է: Նա խելացի է և գիտի՝ ինչպես օգտագործել գործիքները: Միջադեպից հետո կենդանաբանական այգու աշխատակիցները տարածքից հեռացրել են բոլոր քարերը: Monkey smashes glass barrier in its enclosure using a rock […]
22:24 31.08.2019
Telegram-ը մի քանի օրից կթարմացվի, որից հետո արդեն հնարավորություն կտա օգտատերերին թաքցնել իրենց հեռախոսահամարները բոլորից, այդ թվում՝ նրանցից, որոնք հեռախոսահամարները գրանցել են իրենց կոնտակտների մեջ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Նշված որոշումը կապված է Հոնկոնգում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ. ակցիայի մասնակիցները մտավախություն ունեն, որ կարող են հսկվել և հետապնդվել տեղի իշխանությունների և իրավապահների կողմից, […]
21:44 31.08.2019
Մեծ Բրիտանիայում շարունակվում են բողոքի ցույցերը: Վարչապետ Բորիս Ջոնսոնի խորհրդարանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը դարձյալ ոտքի է հանել Լոնդոնի, Մանչեստրի, Լիդսի և մի շարք քաղաքների բնակիչներին: Այս մասին հայտնել է Guardian News-ը: Մարդիկ պաստառներով և դրոշներով դուրս են եկել փողոց ցույցի՝ քննադատելով Ջոնսոնին և Brexit-ը: Նրանք նաև վանկարկում են. «Ամոթ քեզ, Բորիս Ջոնսոն»: Ավելի վաղ […]
21:30 31.08.2019
Մոսկվայում առաջիկա օրերին մառախուղը կարող է դառնալ ավիաչվերթների հետաձգման կամ չեղարկման պատճառ: Այս մասին RIA Novosti լրատվականին հայտնել էր “Фобос” եղանակային կանխատեսման աշխատակից Եվգենի Տիշկովեցը: «Օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին գիշերը և լուսաբացին՝ ժամը 3-6-ը, թանձր մառախուղ կլինի, տեսանելիությունը՝ մեկ կիլոմետրից պակաս: Այնպես որ, թռիչքները կարող է դարձյալ չեղարկվեն»,- ասել է Տիշկովեցը: Ավելի վաղ աղբյուրը […]
21:18 31.08.2019
Աֆղանստանի Կունդուզ քաղաքում պայթյունի հետևանքով տասը մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է RT-ն: TOLO News հեռուստաալիքը թվիթերյան իր էջում հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով. «Կունդուզ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տասը մարդ է զոհվել»: Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով տուժողների թիվը 11 է: Հեռուստաալիքի աղբյուրը հաղորդել է, որ տուժածների թվում է նաև քաղաքի ոստիկանապետը:
20:00 31.08.2019
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսին սրտի վիրահատությունից հետո դուրս են գրել հիվանդանոցից: Այս մասին հաղորդում է RT-ն: Հաղորդվում է, որ նա վիրահատության է ենթարկվել Պոսուալո-դե-Ալարկոն քաղաքի կլինիկայում: Բժիշկները հայտնել են, որ ներկայում 81-ամյա թագավորի վիճակը գնահատվում է որպես կայուն: Ներկա դրությամբ Իսպանիայի գործող թագավորը և երկրի ղեկավարը Կառլոսի որդին է՝ Ֆիլիպ 6-րդը: Միևնույն ժամանակ, Կառլոսը պահպանել […]
19:31 31.08.2019
Սիրիայում ձերբակալել են «Իսլամական պետության» անդամի, որը մեղադրվում է 100 մարդու սպանության մեջ: Այս մասին հայտնում են բելգիական լրատվամիջոցները: Ձերբակալված 35-ամյա բելգիացի Անվար Հադուշը հայտնի է «դահիճ» մականվամբ: 2009 թվականից նա կնոջ հետ բնակվել է Մեծ Բրիտանիայում: 2014-ին զույգը տեղափոխվել է Մերձավոր Արևելք և միացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Սիրիայում բնակվելու ընթացքում նա կեղծ փաստաթղթերի […]
19:10 31.08.2019
Պատմական Հայաստանի Անի քաղաքում զբոսաշրջիկների թիվն ավելացել է: Այցելողների թիվը զգալի աճել է: Վիճակագրությունը հրապարակել է «Թայմթուրք» պարբերականը: Նշվում է, որ Անի այցելողների թիվը հատկապես աճել է այն բանից հետո, երբ քաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Այս տարի արդեն իսկ քաղաք է այցելել 70 հազար 603 այցելու: Նախորդ տարվա համեմատությամբ՝ այդ թիվը […]
19:05 31.08.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթղթեր է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն արել. «Ես գիտեմ, որ երբ չարն անպատիժ է մնում, այն վերադառնում է ավելի հրեշային կերպով։ Վստահ եմ, որ եթե աշխարհը ժամանակին դատապարտեր և պատժեր Հայոց ցեղասպանության մեղավորներին, ապա Հոլոքոստը տեղի չէր ունենա… Հանրայնացվել է 1939 թվականի օգոստոսի 22-ին Օբերզալցբերգում […]
18:30 31.08.2019
Մոսկվայում Սախարովի պողոտայում անցկացվում է երաժշտական փառատոն, որը կազմակերպել են տեղի իշխանությունները: Այս մասին հաղորդում է Echo.msk.ru-ն: Այս փառատոնին մասնակցելու հրավերը մոսկվաբնակները ստացել են sms-հաղորդագրության միջոցով: Լրատվամիջոցներն այդ տոնական միջոցառման ժամանակ տեսել են պետական հիմնարկներից մեկի աշխատակիցներին: Վերջիններիցս ոմանք դժգոհել են, որ իրենց ստիպել են գալ ու մասնակցել այս փառատոնին: Վերջին մեկուկես ամսվա ընթացքում Մոսկվայի […]
17:23 31.08.2019
Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է, որ Պեկինի և Վաշինգտոնի միջև առևտրային բանակցությունների հաջորդ փուլը կկայանա սեպտեմբերին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Սպիտակ տան առաջնորդը նշել է, որ Չինաստանի դեմ սահմանված մաքսատուրքերն արդեն իսկ տալիս են հստակ արդյունքներ: Թրամփի խոսքով՝ Չինաստանը հիմա ապրում է վերջին 61 տարվա վատագույն ժամանակահատվածում: Վաղվանից բարձրանում են Չինաստանից ներկրվող […]
17:13 31.08.2019
Մոսկվայում այսօր ընդդիմությունը հերթական զանգվածային ակցիան է անցկացնում: Ակցիայի մասնակիցները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին անկախ թեկնածուների մասնակցություն, ակցիաներից մեկից հետո զանգվածային անկարգությունների հոդվածքով հարուցված քրեական գործի կարճում, անազատության մեջ գտնվող ակտիվիստների ազատ արձակում: Բողոքի ակցիայի ուղիղ հեռարձակումը՝ ստորև:
15:46 31.08.2019
Ըստ RTHK հեռուստառադիոընկերության՝ Հոնկոնգի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Ադմիրալթի շրջանում և օրենսդիր մարմնում հավաքված ցուցարարներին ցրելու համար: Կազմակերպիչները չեղյալ են հայտարարել շաբաթ օրը Հոնկոնգում նախատեսված ցույցն այն բանից հետո, երբ դրա արտոնման հայցը մերժվել է: Այնուամենայնիվ, շատ մարդիկ դուրս են եկել փողոց: Նրանք գրավել են Վանչայի, Ադմիրալթի և Սենթրալ փողոցները: Օրենսդիր մարմնում որոշ ցուցարարներ […]
15:08 31.08.2019
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում մի կին American Airlines ավիաընկերության ինքնաթիռում՝ Չիկագոյից մինչև Օմահա, եղել է պոնիի հետ: A passenger takes a small horse on an American Airlines flight to #Omaha Airport ? pic.twitter.com/Psw65Tq6FF — Aviationdaily✈️الطيران يوميآ (@Aviationdailyy) August 30, 2019 Ըստ Daily Mail-ի՝ տիկինն իր ընտանի կենդանուն օդանավ է բարձրացրել «բարոյական աջակցության համար»: […]
14:27 31.08.2019
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի քիմիական գործարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 43-ը: Այս մասին հայտնում է РИА Новости- ն: Ինչպես նշվում է, դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը ՝ օգոստոսի 31-ի առավոտյան: Պայթյունի պատճառը դեռ անհայտ է: Հայտնի է, որ գործարանի աշխատողը մաքրելիս է եղել քիմիական նյութերի ռեզերվուարը, սակայն այն արգելափակվել […]
14:24 31.08.2019
«Google»-ը համաձայնել է 200 միլիոն դոլարի չափով տուգանք վճարել YouTube-ում երեխաների կոնֆիդենցիալության խախտման հետ կապված: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Նշվում է, որ ընկերությանը մեղադրում են առանց ծնողների համաձայնության 13-ամյա երեխայի տվյալները հրապարակելու մեջ: 200 միլիոնի չափով տուգանքը համարվում է ամենամեծը, որը երբևէ գանձվել է երեխաների կոնֆիդենցիալության պաշտպանության մասին օրենքով:
14:20 31.08.2019
ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, սենատոր Ռոբերտ Քենեդուն սպանելու համար Կալիֆոռնիայի բանտերից մեկում ցմահ պատիժ կրող 75-ամյա Սերհան Սերհանը դանակահարվել է: Այս մասին հայտնում է TMZ-ը: Սերհանը վիրավորում է ստացել բանտի բակում: Նրան հայտնաբերել են բանտապահները: Կալանավորին շտապ տեղափոխել են հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է կայուն: Նշենք, որ սկզբում Սերհան Սերհանը մահապատժի էր դատապարտվել, սակայն ավելի […]
14:00 31.08.2019
Արթուր Աբրահամը շնորհավորական տեսաուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա առթիվ: Աշխարհահռչակ բռնցքամարտիկի շնորհավորանքը Ռոբերտ Քոչարյանի 65-ամյակի կապակցությամբ՝ տեսանյութում:
13:38 31.08.2019
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան ոչ պաշտոնական էջը, նամակում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի Ռոբերտ Սեդրակի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս 65-ամյակի կապակցությամբ։ Ձեր բազմամյա պետական գործունեությամբ Դուք արժանի հարգանք եք վաստակել ինչպես հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում, նշանակալի […]
13:20 31.08.2019
Կիպրոս աշխատանքային այցի վերջին օրը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց Մելգոնեան կրթական հաստատություն, շրջեց ու ծանոթացեց վարժարանի ներկայիս կարգավիճակին: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Ամբողջ շրջայցի ընթացքում տիրում էր այն զգացումը, որ որքան էլ վարժարանի տարածքն ու շինությունները տպավորիչ են իրենց չափերով և վեհությամբ, այնքան էլ տխուր են ու խորհրդավոր […]
13:00 31.08.2019
Իսպանիայում ավանդական ցլամարտի ժամանակ ցուլը մահացու վնաս է հասցրել տղամարդուն: Այս մասին հաղորդում է The Local-ը: «Զոհվել է տղամարդ, ում ցուլը պոզահարել է»,-ասվում է հաղորդագրության մեջ: Քաղաքապետի խոսքերով՝ կենդանին հարվածել է 61-ամյա տղամարդու կրծքին, պարանոցին: Վնասվածքները մահացու են դարձել: Տղամարդն ընդամենը հետևում էր ցլամարտին, երբ ցլերից մեկն ուշադրությունը շեղել է ամբոխից և հարձակվել նրա վրա: […]
12:27 31.08.2019
Օգոստոսի 30-ին Կիպրոսի Լառնակայի օդանավակայանից տասնյակ հայեր չէին կարողանում գալ Հայաստան, մնացել էին օդանավակայանում: Թեմայի վերաբերյալ SHANTNEWS.am-ը զրուցել է «Սպուտնիկ Թրավել» տուրիստական ընկերության ներկայացուցչի հետ: Տուրփաթեթները հենց այդ ընկերությունն էր տրամադրել: Ըստ տեղեկության՝ ՀՀ քաղաքացիներն արդեն բարեհաջող վերադարձել են Հայաստան: «Թռիչքը 8 ժամ հետաձգվել էր, տեխնիկական խնդիր է եղել, մեզ տեղեկացրել են «Արմենիա» ավիաընկերությունից: Մենք […]
12:20 31.08.2019
Վաղվանից Ադրբեջանը որոշել է չեղարկել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը: Որոշումն ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից: Այս մասին տեղեկացնում է Report-ը: Ըստ այդմ՝ վիզայի անհրաժեշտությունը վերացվում է այն քաղաքացիների համար, որոնք ունեն Թուրքիայի Հանրապետության արտասահմանյան անձնագիր և ցանկանում են Ադրբեջանում մնալ 30 օր: Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ Ադրբեջանի քաղաքացիները, որոնք կայցելեն երկիր 30 օր ժամկետով, […]
11:37 31.08.2019
Սիրիայի Իդլիբ նահանգում առաջիկայում նորից հրադադար կհաստատվի։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին, նշել է, որ Սիրիայի կառավարական ուժերը օգոստոսի 31-ի առավոտից միակողմանիորեն կդադարեցնեն կրակը ապառազմականացված գոտի համարվող Իդլիբում։ Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբից Սիրիայի կառավարական ուժերը վերսկսել է ռազմական գործողությունները Համա և Իդլիբ նահանգներում՝ զինյալներին […]
10:54 31.08.2019
Հաքերները կոտրել են ամերիկյան Twitter սոցիալական ցանցի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեք Դորսի թվիթերի էջը: Այս մասին հայտնել է BBC-ն: Ընկերությունից հավելել են որ փորձում են պարզել, թե ինչ է կատարվել: https://twitter.com/TwitterComms/status/1167528672523210752 Հաքերները մոտ 15 րոպե շարունակ Դորսիի էջում հրապարակել են ռասիստական բնույթի թվիթեր, ինչպես նաև պայթյունի սպառնալիքներ: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դորսիի էջը կոտրել է […]
10:40 31.08.2019
ԱՄՆ Ալաբամա նահանգի մարզադաշտերից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է 10 դեռահաս: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կրակոցները եղել են ավագ դպրոցի թիմերի ֆուտբոլային հանդիպումից հետո: Իրավապահ մարմինները հայտարարել են, որ դեպքի առնչությամբ ձերբակալել են 2 հոգի:
10:28 31.08.2019
ԱՄՆ Ֆլորիդա նահանգին սպառնում է «Դորիան» փոթորիկը: Միացյալ Նահանգների փոթորիկների ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ «Դորիան» փոթորիկը ստացել է վտանգավորության 4-րդ աստիճանը: Այս մասին հայտնել է BBC-ն: Նահանգում շարունակվում են նախապատրաստական աշխատանքները: Ֆլորիդայում հայտարարվել է արտակարգ դրություն: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «Դորիան» փոթորիկը կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ ուժեղագույններից մեկը: Այն […]
10:15 31.08.2019
Նախկին բանտարկյալ Ալիս Մարի Ջոնսոնը Քարդաշյան-Ուեստ զույգի հիմնած կազմվածքը շտկող Skims ապրանքանիշի ներքնազգեստի առաջին դեմքն է դարձել։ Այս մասին հայտնում է Vogue-ն։ 64-ամյա Ջոնսոնը նկարահանվել է գովազդում կազմվածքը ընդգծող սև ներքնազգեստով։ Քիմ Քարդաշյանը Instagram-ում հարցազրույց է հրապարակել, որում Ջոնսոնն իր պատմությունն է ներկայացնում և շնորհակալություն հայտնում Քիմին ազատություն շնորհելու համար։ Ջոնսոնը դատապարտված է եղել ցմահ […]