08:47 29.08.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է վերանայել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով պետության ղեկավարի վարչակազմի աղբյուրին։ Նշվում է, որ Սպիտակ տան առաջնորդը ցանկանում է համոզվել, որ հատկացվող միջոցներն օգտագործվում են Վաշինգտոնի շահերի տեսանկյունից լավագույն ձևով։ Վերանայման գործընթացի ժամանակ գումարները կսառեցվեն։ Վերանայումը կիրականացնեն պաշտպանության նախարար Մարկ Էսպերն ու ազգային անվտանգության […]
08:34 29.08.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի բացառում ռուսական Су-35 և Су-57 կործանիչների գնման հնարավորությունը՝ ամերիկյան F-35 ինքնաթիռների փոխարեն։ Այս մասին հայտնում է CNN Turk-ը։ «Իսկ ինչու՞ ոչ։ Մենք իզուր չէ, որ եկել ենք այստեղ (МАКС-2019 ավիասրահ-խմբ․)»,-ասել է Թուրքիայի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե ռուսական կործանիչները դիտարկվու՞մ են որպես այլընտրանք F-35-երին։ […]
08:21 29.08.2019
ԱՄՆ ԶՈւ կիբերհրամանատարությունն ընթացիկ տարվա հունիսին ցանցահենային հարձակման ժամանակ ոչնչացրել է Իրանի համար կարևոր տվյալների բազան։ Այս մասին հրապարակմամբ է հանդես եկել The New York Times –ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Բազայում եղել է հետախուզական տեղեկատվություն։ Նշվում է, որ այն կարևոր է եղել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համար՝ Պարսից ծոցի շրջանով անցնող նավերի վրա հարձակումների […]
23:59 28.08.2019
Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը հայտարարել է, որ քաղցկեղ ունի։ Այս մասին տեղեկացնում է «Интерфакс»-ը։ Նրա խոսքերով՝ հիվանդությունը առաջին փուլում է, և նա հույս ունի հաղթահարել այն։ Վարչապետը նշել է, որ բուժման առաջին կուրսը երեկ է անցել, և այսօր իրեն հրաշալի է զգում։ Վարչապետի խոսքերով՝ հիվանդությունն ախտորոշվել է 2019-ի մայիսի նախագահական ընտրություններից հետո։
22:41 28.08.2019
Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը հայտարարել է, որ հեռանում է բեմից։ Այս մասին տեղեկացնում է The Mirror-ը։ Երգիչը նշել է, որ 2 տարի տևած Divide համաշխարհային շրջագայության ավարտից հետո որոշել է 1.5 տարով դադարեցնել համերգային գործունեությունը։ Շիրանի խոսքերով՝ պատճառն այն է, որ նա ուզում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր տիկնոջ՝ Չերրի Սիբորնի հետ։ «Այսօր ավարտվում […]
19:44 28.08.2019
Երկրագնդին են մոտենում երկու մեծ երկնաքարեր: Այս մասին հաղորդել են NASA տիեզերական գործակալությունից: Նշվում է նաև, որ երկնաքարերը մոլորակին առավելագույն չափով կմոտենան սեպտեմբերի 14-ին: Առաջին երկնաքարի անվանումը «2000QW7» է, նրա տրամագիծը ամենալայն հատվածում հասնում է 650 մետրի, ինչն ավելին է «Օստանկինո» հեռուստաաշտարակի բարձրությունից (540 մետր): Երկնաքարը կմոտենա մոլորակին մինչև 5,3 միլիոն կիլոմետր: Նույն օրն առավելագույն […]
19:00 28.08.2019
Հոկտեմբերի 2-ին հանդիսատեսին կներկայացվի «Le regard de Charles» («Շառլի հայացքը») ֆիլմը: Սա մեծանուն շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի ինքնակենսագրական ֆիլմն է: Այն կյանքի է կոչվել ռեժիսոր Մարկ դի Դոմենիկոյի շնորհիվ: 1948թ. Շառլ Ազնավուրն Էդիթ Պիաֆից նվեր է ստանում իր առաջին տեսախցիկը, որը դառնում է շանսոնյեի կյանքի անբաժան ուղեկիցը: Մինչև 1982թ. Ազնավուրը նկարում է իր կյանքի ու գործունեության […]
18:55 28.08.2019
ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2019 թ. պլանի համաձայն անցկացվող «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը մասնակցող ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումը ժամանել է ՌԴ ԶՈՒ «Աշուլուկ» զորավարժարան: Հայկական ստորաբաժանումը տեղակայվել է զորավարժարանի տարածքում և իրականացնում է զորավարժության նախապատրաստման աշխատանքներ՝ տեխնիկայի ընդունում, Ս-300 համալիրների գործարկման ճշգրտում, սարքավորումների ստուգում, հնարավոր բարդությունների հայտնաբերում […]
18:53 28.08.2019
Սևաստոպոլի բնակչուհի Լյուդմիլա Բելովան տեսանյութ է նկարահանել այն մասին թե ինչպես են քաղաքի № 4 հիվանդանոցի բուժաշխատողները հրաժարվել օգնություն ցուցաբերել թոշակառու տարեց մի կնոջ, որը ժամեր անց հենց հիվանդանոցի բակում էլ մահացել է: Տարեց կինը որոշ ժամանակ առաջ ոտքերի վիրահատության է ենթարկվել այլ հիվանդանոցում: Դուրս գրվելուց հետո նա բառացիորեն դրսում է հայտնվել, քանի որ անտուն […]
18:50 28.08.2019
Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում: Լուսանկարչական սրահներից մեկը շիրմաքարերի նկարների գովազդում օգտագործել է կենդանի մարդու լուսանկար: 25-ամյա Եկատերինա Կոլբասինայի շիրմաքարի լուսանկարն առաջինը հայտնաբերել է նրա քույրը: Լուսանկարչական սրահի աշխատակիցները զարմացել են, որ Եկատերինան ողջ է, բայց անմիջապես հանել են նրա նկարը գովազդից: Եկատերինան նշել է, որ 2011 թվականին է այցելել այս լուսանկարչական […]
18:17 28.08.2019
Հոկտեմբերի 1-ից Շվեյցարիան Վրաստանը կներառի անվտանգ երկրների շարքում: Այս մասին ասված է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի կայքում տեղադրված հայտարարության մեջ: Հայտարարության համաձայն` Վրաստանը` որպես անվտանգ երկիր ճանաչվելուց հետո, ողջամիտ կլինի ապաստան հայցողներին վերադարձնել hայրենիք` Վրաստան: Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը նշում է, որ անվտանգ երկիր ճանաչելու հիմնական չափանիշներն են` մարդու իրավունքների հարգումը, քաղաքական կայունությունը, առողջապահական համակարգը, ինչպես նաև […]
18:09 28.08.2019
Իսպանիայի Բունյոլ քաղաքում մեկնարկել է լոլիկներով պայքարը՝ «Լա Տոմատինան»: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Լա Տոմատինան» իսպանական ազգային և մշակութային տոն է, որն ամեն տարի նշվում է օգոստոսի վերջին շաբաթում: Տոնի նախօրեին բեռնատար մեքենաները հարակից Էստրեմադուրա քաղաքից լոլիկներ են տեղափոխում Վալենսիայի Պլազա դել Պուեբլա կենտրոնական հրապարակ։ Համաձայն փառատոնի կանոնների՝ տոնը կարող է սկսվել միայն […]
17:24 28.08.2019
Աֆրիկյան մի շարք երկրներ` Զիմբաբվեն, Բոտսվանան, Նամիբիան, ՀԱՀ-ը, արգելվել են փղերի վաճառքը և արտահանումը այլ երկրներ: Որոշումն ընդունվել է Ժնևում՝ բնապահպանական հարցերով համաժողովի ժամանակ: Հատկապես արգելվում է փղերի արտահանումը Չինաստան, իսկ արտահանմանը կողմ երկրներից է Զիմբաբվեն: Pro Wildlife ընկերության տվյալներով՝ Զիմբաբվեն 2012-2017 թվականներին Չինաստանին վաճառել է 108 փղի ձագ: Կենդանապաշտպանները ողջունել են այս որոշումը՝ նշելով, […]
17:00 28.08.2019
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը հնարավոր կլինի, եթե Մոսկվան փոխի իր դիրքորոշումը: Այս մասին հայտնել է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը: «Կարևոր է տեսնել, որ Ռուսաստանը փոխում է իր վերաբերմունքը «փոքր հարևան»-ի հանդեպ: Նաև պետք է ընդունել, որ հարաբերությունները չեն կարող կառուցվել ստիպողաբար: Եթե մենք տեսնենք Ռուսաստանի կողմից դրական ազդակներ, ապա […]
16:10 28.08.2019
Forbes ամսագրի ռուսական խմբագրությունը հրապարակել է 2019 թ. Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշային ցուցակը: Դրանում գնահատվում է խոշոր բիզնեսով զբաղվող առանձին ընտանիքների անդամների կարողությունը: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, նշված ցուցակում է հայտնվել հայկական ծագմամբ երկու գործարարների՝ եղբայրներ Սերգեյ ու Նիկոլայ Սարկիսովների ընտանիքը: «Սարկիսովները ՌԵՍՈ խմբի սեփականատերն են: Երկու եղբայրը «Ռեսո-Գարանտիա» ապահովագրական ընկերության 60,6 տոկոսի բաժնետերերից են: […]
16:00 28.08.2019
Ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջեններն իր փոքրիկ դստեր՝ Սթորմիի հետ, նախօրեին ներկա է գտնվել իր ընկերոջ` ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթի «Նայի՛ր, մամ, ես կարող եմ թռչել» վավերագրական ֆիլմի պրեմիերային, տեղեկացնում է Daily Mail-ը: 84 րոպեանոց ֆիլմի ռեժիսորը Թրեշ Թեյլորն է: Ֆիլմը մեծ էկրան է բարձրացել չորեքշաբթի:
14:44 28.08.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ խորհրդարանի աշխատանքը կընդհատվի մինչև հոկտեմբերի 14-ը: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն: Վարչապետը զրուցել է թագուհու հետ և խնդրել նրան սեպտեմբերի կեսին դադարեցնել խորհրդարանական ընթացիկ նստաշրջանը: Կուսակցական համաժողովների ավանդական ժամանակահատվածի ավարտից հետո ներկայիս խորհրդարանի աշխատանքի երկրորդ նստաշրջանը կմեկնարկի երկուշաբթի՝ հոկտեմբերի 14-ին: Հաշվի առնելով այն փաստը, որ խորհրդարանականներն արձակուրդից […]
14:03 28.08.2019
Ամերիկյան Ուեսթ Հելեն քաղաքում զինված տղամարդը փակվել է տանը և կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ: Այս մասին հաղորդել է Fox News -ը՝ հղում անելով ոստիկանական աղբյուրներին: Ոստիկանները փորձում են համոզել տղամարդուն, որ նա հանձնվի: Տան մոտ, որտեղ փակվել է զինված տղամարդը, 2 դիակ կա: Ոստիկանների ենթադրություններով՝ տանը միայն զինված տղամարդը չէ, նաև պատանդառված մարդ կա: […]
13:40 28.08.2019
Նովոսիբիրսկում շենքի պատերի ու ծածկերի փլուզման հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Korrespondent-ը: Լրատվամիջոցը հաղորդում է, որ կան զոհեր, սակայն վերջիններիս թիվը դեռ հնարավոր չէ հստակ նշել: Պարզ է միայն, որ առնվազն երկու մարդ մահացել է: Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել: Փլուզման մակերեսը կազմել է 350 քմ: Փլատակների տակ […]
13:00 28.08.2019
Չինաստանն արգելել է ԱՄՆ-ի ռազմական նավի մուտքը չինական Ցինդաո նավահանգիստ: Այդ մասին հայտնել է «Ռոյթերը»՝ հղում անելով Պենտագոնի իր աղբյուրին: Պենտագոնի ներկայացուցչի խոսքերով՝ ամերիկյան ռազմանավը պետք է նավահանգիստ մուտք գործեր, սակայն մինչ այդ արդեն Չինաստանը մերժել էր: Մինչ այս ամերիկյան ռազմանավերը մեկ անգամ չէ, որ մուտք են գործել Չինաստանի նավահանգիստներ: Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին ԱՄՆ-ն […]
12:43 28.08.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հողակտոր է հատկացրել ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեին: Հողատարածքը գտնվում է Մինսկից 15 կիլոմետր հեռավորության վրա՝ Լապորովիչ գյուղում, գրում է belsat.eu-ն: 0,15 հա տարածքը դերասանին տրամադրվել է բնակելի շենքի կառուցման նպատակոց և 99 տարի վարձակալական ժամկետով։ Վարձակալության տարեկան արժեքը Դեպարդիեի համար կազմելու է 132,9 բելառուսական ռուբլի։ Դեպարդիեն Լապորովիչ է այցելում արդեն […]
12:35 28.08.2019
ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, որը հոկտեմբերի 25-ին տեղի կունենա Մոսկվայում, կքննարկվի պետությունների միջեւ տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող առաջարկությունների փաթեթը: Այդ մասին օգոստոսի 28-ին լրագրողներին հայտնել Է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Գումինսկին: «Ենթադրվում Է, որ Մոսկվայի հանդիպմանը կառավարությունների ղեկավարները կքննարկեն Համագործակցության շրջանակում տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերը: Մասնավորապես, կարծարծվի թվային տնտեսության ոլորտի զարգացումը»,-նշել […]
10:52 28.08.2019
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը մեկնել է Լյուքսեմբուրգ: Այդ մասին ակումբը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Մեկնում ենք Լյուքսեմբուրգ: Մաղթեք մեզ հաջողություն այս կարևոր խաղում»,- գրված է էջում: Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» օգոստոսի 22-ին սեփական հարկի տակ ընդունել էր Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»: Հանդիպումն ավարտվեց Հայաստանի գործող չեմպիոնի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Վարդան Մինասյանի սաներից գոլի հեղինակ […]
09:27 28.08.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամները կոչ են արել նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական զենիթահրթիռային С-400 համակարգերի գնման համար։ Կոնգրեսականներն ընդգծել են, որ Անկարայի շահերից առավելապես բխում է գործընկերությունը Սպիտակ տան, քան Կրեմլի հետ։ С-400-ների առաջին մատակարարումները Թուրքիա սկսվել են հուլիսի 12-ին, առաջին փուլն ավարտվել է հուլիսի 25-ին։ Այդ ընթացքում Թուրքիա […]
09:18 28.08.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում ՌԴ-ի հետ հարաբերությունները վերանայելը՝ նոր սառը պատերազմի թավուտում հայտնվելուց խուսափելու համար։ Այս մասին Մակրոնն ասել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական հարցերին նվիրված ելույթի ժամանակ, փոխանցում է The New York Times-ը։ Նա չի հստակեցրել՝ ցանկանո՞ւմ է է արդյոք չեղարկել ԵՄ պատժամիջոցները, որոնք սահմանվել են ՌԴ-ի դեմ Ղրիմի բռնակցման պատճառով, սակայն […]
09:09 28.08.2019
Ներքին Սաքսոնիայի Սերենգետի ազգային պարկում ռնգեղջյուրը հարձակվել է կին զբոսաշրջիկի մեքենայի վրա և շրջել այն։ Մեքենան հարվածից 3 պտույտ է կատարել։ Կինը ստացել է ուղեղի ցնցում, վնասվածքներ։ Այս մասին գրում է Bild պարբերականը։ Ռնգեղջյուր Կուզինին 30 տարեկան է, այգում ապրում է արդեն 1․5 տարի, սակայն դեռևս չի կարողանում հարմարվել տեղանքին։ Այն կարող է տեղափոխվել կենդանաբանական […]
21:29 27.08.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաղպաղակ է հյուրասիրել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին, երբ նրանք շրջում էին մերձմոսկովյան Ժուկովսկ քաղաքի միջազգային օդանավակայանի MAKS 2019 միջազգային ավիացիոն և տիեզերական սրահում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մոտենալով պաղպաղակի վաճառքի կետին՝ երկու երկրների առաջնորդներն ընտրել են իրենց սիրելի համը: Այնուհետև Թուրքիայի նախագահը հարցրել է Պուտինին. «Կվճարե՞ք իմ […]
20:00 27.08.2019
Եվրոպական տիեզերական գործակալության իտալացի տիեզերագնաց Լուկա Պարմիտանոն Ամազոնի մասշտաբային հրդեհը պատկերող լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներն արված են տիեզերքից: Պարմիտանոն դրանք հրապարակել է Twitter-ի իր էջում: «Ծուխ, որը երևում է հազարավոր կիլոմետրեր հեռավորությունից, տասնյակ վառվող օջախներ կան Ամազոնի անտառներում»,- գրել է նա: Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ խոշոր հրդեհ է բռնկվել Ամազոնի անտառներում, որոնք […]