08:15 19.11.2024
Աբխազիայում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ, հայտարարել է խորհրդարանի նախագահ Լաշա Աշուբան իշխանությունների և ընդդիմության միջև բանակցություններից հետո։ «Իրականում, դրանք Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրություններ են լինելու»,- ասել է Աշուբան։ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարականի դիմում է ներկայացրել, լրագրողներին հայտնել է փոխնախագահ Բադրա Գյունբան։
08:00 19.11.2024
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարականի դիմում է ներկայացրել, լրագրողներին հայտնել է փոխնախագահ Բադրա Գյունբան։ Ինչպես նշվում է նախագահի մամուլի ծառայության կողմից փոխանցված Բժանիայի հայտարարության մեջ, նա հրաժարական է տալիս «երկրում կայունությունն ու սահմանադրական կարգը պահպանելու համար»։ «Աբխազիայի Հանրապետության նախագահ Ասլան Բժանիան հրաժարականի դիմում է ներկայացրել 2024 թվականի նոյեմբերի 19-ին կառավարական շենքերի տարածքում և ներսում հավաքված […]
23:57 18.11.2024
Իրանը պատրաստ է բանակցությունների ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, բայց չի գնա զիջումների, եթե պատժամիջոցների հետագա ճնշում գործադրվի, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ «Ինչ վերաբերում է բանակցություններին, մենք պետք է վերահսկենք ԱՄՆ-ի ապագա քաղաքականությունը և համապատասխանաբար գործենք: Այժմ առանցքային խնդիրն այն է, թե ինչպիսի մոտեցում կցուցաբերի նոր վարչակազմը Իրանին, միջուկային խնդրին, տարածաշրջանում […]
23:52 18.11.2024
Նոյեմբերի 18-ին Ռուսաստանը Միջազգային դատարան նյութեր է ներկայացրել Դոնբասում Ուկրաինայի կողմից ցեղասպանություն իրականացնելու վերաբերյալ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Դա արվել է Ուկրաինայի կողմից 2022 թվականի փետրվարին հարուցված Ռուսաստանին մեղադրելու՝ 1948 թվականի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան «չարաշահելու» և հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելու համար միջպետական վարույթի շրջանակներում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության […]
23:47 18.11.2024
Բրիտանական Rolls-Royce ինժեներական կոնցեռնը բանակցություններ է սկսել պոտենցիալ առևտրային հաճախորդների հետ միջուկային միկրոռեակտորների ներդրման շուրջ, որոնք նույնպես ակնկալում է մատակարարել՝ տիեզերքում օգտագործելու համար, գրում է Financial Times-ը։ Ըստ Rolls-Royce-ի նորարարական միջուկային և հատուկ նախագծերի տնօրեն Ջեյք Թոմփսոնի, ընկերությունը ուսումնասիրում է նման ռեակտորների տեղակայման հնարավորությունը տվյալների կենտրոնների, հանքարդյունաբերության և հեռավոր համայնքների համար: Բացի քաղաքացիական ինքնաթիռների շարժիչներից, […]
23:37 18.11.2024
Աբխազիայի վարչապետ Ալեքսանդր Անկվաբն ասել է, որ իշխանություններին հաջողվել է կազմակերպել նախարարությունների և գերատեսչությունների աշխատանքը հանրապետությունում։ «Հիմա գրեթե բոլոր նախարարությունները և գերատեսչությունները կատարում են իրենց ծառայողական պարտականությունները, ինչը հնարավոր չէր առավոտյան, մինչդեռ անհրաժեշտ էր կարճ ժամանակում ապաշրջափակել՝ վճարումների, կենսաթոշակների, նպաստների և այլ գործողություններ կատարելու համար, որոնք շատ կարևոր են։ Իսկ երեկոյան այս առումով իրավիճակը կայունացել […]
23:32 18.11.2024
Իրանը երբեք չի մասնակցել ուկրաինական հակամարտությանը, երկուշաբթի ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Մենք երբեք ուկրաինական հակամարտության մաս չենք եղել։ Մեր հիմնական դիրքորոշումն այն է, որ հակամարտող կողմերը պետք է լուծեն ճգնաժամը խաղաղ երկխոսության միջոցով»,- Բաղայիի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը։ Բացի այդ, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ, ըստ Թեհրանի, «ուկրաինական ճգնաժամի […]
23:22 18.11.2024
ԵՄ խորհուրդը որոշել է ընդլայնել ԵՄ պատժամիջոցները՝ կապված Իրանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության և Մերձավոր Արևելքի և Կարմիր ծովի տարածաշրջանում զինված խմբերին ու կազմակերպություններին աջակցելու հետ: «Այս լրացուցիչ միջոցառումն ուղղված է նավերով ու նավահանգիստներով իրանական անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման դեմ։ Այսօրվա որոշումն արգելում է ԵՄ-ից Իրան հրթիռների և […]
23:17 18.11.2024
Ֆինլանդիայում հայտնում են, որ Գերմանիայի հետ ստորջրյա կապի մալուխը կտրվել է, ճեղքի պատճառները հետաքննվում են։ «Սանտահամինից (Ֆինլանդիա) դեպի Ռոստոկ (Գերմանիա) ձգվող C-Lion1 մալուխում անսարքություն է հայտնաբերվել: Խափանման հետևանքով ծովային մալուխով անցնող կապի միացումներն ընդհատվել են»,- երկուշաբթի գրել է Ilta-Sanomat թերթը: C-Lion1 ստորջրյա մալուխը օպտիկամանրաթելային Cinia պետական ընկերության ցանցի մի մասն է: «Հաճախորդները տեղեկացվել են և […]
23:07 18.11.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վստահեցրել է, որ չի պատրաստվում թույլտվություն տալ Taurus հրթիռները Ուկրաինային փոխանցելու համար։ «Կանցլերը նշել է որոշակի սահմաններ, որոնք նա չի ցանկանում անցնել՝ հստակ նշելով, որ մտադիր չէ փոխել այս դիրքորոշումը»,- Շոլցի խոսնակ Վոլֆգանգ Բյուխների խոսքերն է մեջբերում EFE գործակալությունը։ Նա հիշեցրել է, որ Շոլցը հայտարարել է «օգնություն Ուկրաինային, ներառյալ ռազմական օգնություն […]
23:00 18.11.2024
ԵՄ արտաքին գործերի նախարարության պաշտոնյաները ընդհանուր որոշում չեն կայացրել Ռուսաստանի Դաշնության տարածքում արևմտյան զենքի կիրառման սահմանափակումների վերացման վերաբերյալ, յուրաքանչյուր երկիր ինքը կորոշի: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը` ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք դա քննարկել ենք, այսօր դրա վերաբերյալ ընդհանուր որոշում չկար, յուրաքանչյուր երկիր կվարվի այնպես, ինչպես […]
22:48 18.11.2024
Դելիի իշխանությունները օդի խիստ աղտոտվածության պատճառով փակել են դպրոցները, դադարեցրել շինարարական աշխատանքները և սահմանափակել բեռնատարների մուտքը Հնդկաստանի մայրաքաղաք, երկուշաբթի հաղորդել է Associated Press-ը: Այսպիսով, քաղաք մուտք կգործեն միայն կենսական նշանակություն ունեցող ապրանքներ տեղափոխող բեռնատարները։ Հաշվի առնելով օդում մարդու առողջության համար վնասակար մասնիկների մեծ պարունակությունը՝ իշխանությունները երեխաներին, տարեցներին և շնչառական քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց կոչ են […]
22:43 18.11.2024
Հոկտեմբերի 26-ին Իսրայելի հարվածն Իրանին ուղղված էր, ի թիվս այլ բաների, իրանական միջուկային ծրագրի տարրերից մեկի դեմ, երկուշաբթի օրը Քնեսեթում ելույթ ունենալիս ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Սա գաղտնիք չէ։ Հարվածից մեկը եղել է նրանց միջուկային ծրագրի կոնկրետ բաղադրիչներից մեկի վրա»,-մեջբերում է նրա խոսքերը The Times of Israel-ը: Նա, սակայն, չի պարզաբանել, թե կեմկրռտ […]
22:24 18.11.2024
Թայվանի վարչակազմը մտադիր է 2025 թվականին ծախսել 2,2 միլիարդ դոլար՝ ԱՄՆ-ից ռազմական տեխնիկա գնելու համար, հայտնում է South China Morning Post (SCMP) թերթը։ «Հաջորդ տարի 2,2 միլիարդ դոլարի միջոցները նույնպես կծախսվեն փոքր հեռահարության շարժական հակաօդային պաշտպանության համակարգերի (MANPADS) և ռադարների արդիականացման վրա»,-նշում է SCMP-ը: Թայվանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ ընդհանուր առմամբ 22 մլրդ դոլարի […]
22:16 18.11.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի բողոքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խաթարել է Ուկրաինայի հարցում եվրոպական երկրների միասնությունը։ Նման կարծիք է հայտնել Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։ «Դա պարզապես թուլացրեց մեր միասնությունը և մեր դիրքերը»,- ասել է նա Reuters-ին տված հարցազրույցում։ Ըստ ԱԳՆ ղեկավարի, չնայած այն բանին, որ Կիևի դաշնակիցները նախկինում պայմանավորվել էին «Ռուսաստանի մեկուսացման» մասին, այս խոսակցությունը […]
21:47 18.11.2024
Սլովակիայի կառավարության ղեկավար Ռոբերտ Ֆիցոն չի կիսում Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որը, ըստ լրատվամիջոցների, Կիևին թույլ է տվել օգտագործել ամերիկյան զենք՝ Ռուսաստանի խորքին հարվածներ հասցնելու համար։ «Վարչապետը հանձնարարել է արտգործնախարար Ռոբերտ Կալինյակին և պաշտպանության նախարար Յուրայա Բլանարին չաջակցել այս որոշմանը»,-երկուշաբթի նշել է Aktuality սլովակյան լրատվական պորտալը։ Միաժամանակ Ֆիցոն հույս է հայտնել, որ արտաքին քաղաքականության և պաշտպանության […]
21:40 18.11.2024
Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները սառեցնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը, որը, ըստ որոշ տեղեկությունների, նա կհնչեցնի G20-ի գագաթնաժողովում, անընդունելի է Մոսկվայի համար։ «Մարտական գծի երկայնքով սառեցնելու տարբերակը ռուսական կողմի համար ի սկզբանե անընդունելի է։ Այս դեպքում նախագահ Պուտինի կողմից ձևակերպված հունիսյան պայմանները լիովին պահպանում են իրենց արդիականությունը՝ ինչ է պետք անել […]
21:30 18.11.2024
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի առաջին տեղակալ Ջոն Ֆայները երկուշաբթի օրը չի հաստատել տեղեկությունն այն մասին, որ նախագահ Ջո Բայդենը, իբր, լիազորել է ուկրաինացի զինվորականներին օգտագործել ATACMS հրթիռներ՝ ռուսական տարածքի խորքը հարվածելու համար, գրում է The New York Times-ը: Ըստ թեթի՝ Ջոն Ֆայները հրաժարվել է հաստատել հեռահար հրթիռների կիրառման թույլտվությունը: Սակայն նա նշել է, […]
21:00 18.11.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել երկրում կրկին խորհրդարանական ընտրություններ անցկացնել, քանի որ կարծում է, որ հոկտեմբերի 26-ին կայացած քվեարկությունը չի կարելի վավեր անվանել։ «Երբ երկրում ընտրություններ չեն կայացել, հրամայական է, որ դրանք նորից անցկացվեն որքան հնարավոր է շուտ», – ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ ընտրությունների պատճառով երկիրը գտնվում է «ապակայունացման և […]
20:57 18.11.2024
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը առաջարկել է «1 միլիարդ եվրո ներդնել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության մեջ», և նա նաև կրկին կոչ է արել օտարել ռուսական բոլոր սառեցված ակտիվները և դրանք ծախսել ռազմական կարիքների համար: Այս մասին Բորելը գրել է ԵՄ արտաքին ծառայության պաշտոնական կայքում հրապարակված իր բլոգում։ Նկարագրելով նոյեմբերի 9-11-ը Ուկրաինա կատարած իր վերջին և […]
20:40 18.11.2024
Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին և Հայաստանին ժամանակ է տվել մինչև 2025 թվականի նոյեմբերի 12-ը՝ ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար։ Այս մասին ասվում է մամուլի հաղորդագրությունում։ Ինչպես նշել են դատարանում, խոսքն այն փաստաթղթերի մասին է, որոնցում կողմերը հերքում են գործի էության վերաբերյալ հակառակ կողմի փաստարկները։ Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Միջազգային դատարանում դատական գործընթաց […]
20:32 18.11.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստվում է հայց ներկայացնել Սահմանադրական դատարան հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կեղծման գործով։ «Վաղն առավոտյան ես հայց կներկայացնեմ Սահմանադրական դատարան՝ կապված այն երկու սահմանադրական սկզբունքների խախտման հետ, որոնք վերաբերում են քվեարկության գաղտնիությանը և համընդհանրությանը», – ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցում։
19:43 18.11.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումներին առնչվող զեկույցով է հանդես եկել նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողովում: Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ինչպես բովանդակային, այնպես էլ ենթակառուցվածքային բարեփոխումներին: Անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող գործընթացներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ շարունակվում է նոր չափորոշչի ներդրումը. […]
19:39 18.11.2024
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է իրականացնել անօրինական միգրանտների զանգվածային արտաքսման ծրագիր, որը ենթադրում է արտակարգ դրության հաստատում և ռազմական ռեսուրսների օգտագործում։ «Ճիշտ է…», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում՝ հաստատելով Judicial Watch պահպանողական կազմակերպության ղեկավար Թոմ Ֆիթոնի խոսքը։ Ֆիթոնն ավելի վաղ ասել էր, որ Թրամփի […]
19:28 18.11.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G20-ում ելույթ ունենալուց հետո անմիջապես շրջվել է և քայլել դեպի արևադարձային անտառ, գրում է Telegraph-ը։ «Ջո Բայդենը թափառել է Ամազոնի անտառներում այն բանից հետո, երբ ելույթ է ունեցել՝ նախազգուշացնելով կլիմայի փոփոխության վտանգի մասին», – ասվում է հաղորդագրությունում: Տեսանյութում երևում է, որ 81-ամյա նախագահը հագել է կապույտ բաց վզով վերնաշապիկ, մուգ տաբատ […]
19:06 18.11.2024
ԱՄՆ Կոնգրեսի սենատորներ Էդվարդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը Բաքվում COP29-ի շրջանակներում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ իրենց սատարումն են հայտնել Հայաստանին և պաշտպանել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնավորապես սենատոր Էդվարդ Մարքին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալներին և հաստատել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը: «Մենք կարծում ենք, որ քաղբանտարկյալները […]
18:38 18.11.2024
Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում` ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Վարչապետը և տիկին Հակոբյանը եղել են նաև Սուրբ Պետրոսի տաճարում: Շրջայցի ընթացքում վարչապետը տիկնոջ հետ ծաղիկներ է խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ:
18:27 18.11.2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակել […]
18:06 18.11.2024
Նոյեմբերի 18-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը: Բացման խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը միջխորհրդարանական երկխոսության ամրապնդման հարցում: ԱԺ փոխնախագահը փաստել է, որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարեւոր նշանակություն ունեն, եւ հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել […]
17:54 18.11.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ Բին Տարեկ Բին Թայմուր Ալ Սաիդին Ազգային տոնի կապակցությամբ: «Հավատացած եմ, որ Հայաստանի և Օմանի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական կապերը և համագործակցությունը համատեղ ջանքերի շնորհիվ առավել կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում: