23:47 18.11.2024
Բրիտանական Rolls-Royce ինժեներական կոնցեռնը բանակցություններ է սկսել պոտենցիալ առևտրային հաճախորդների հետ միջուկային միկրոռեակտորների ներդրման շուրջ, որոնք նույնպես ակնկալում է մատակարարել՝ տիեզերքում օգտագործելու համար, գրում է Financial Times-ը։
Ըստ Rolls-Royce-ի նորարարական միջուկային և հատուկ նախագծերի տնօրեն Ջեյք Թոմփսոնի, ընկերությունը ուսումնասիրում է նման ռեակտորների տեղակայման հնարավորությունը տվյալների կենտրոնների, հանքարդյունաբերության և հեռավոր համայնքների համար:
Բացի քաղաքացիական ինքնաթիռների շարժիչներից, կոնցեռնը շուրջ 60 տարի է, ինչ սուզանավերի ռեակտորներ է մատակարարում Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմին։
«Էներգիայի կարիքները արագորեն աճելու են, ըստ էության, աշխարհին անհրաժեշտ կլինի այն ամենը, ինչ կարող է օգտագործել»,-ասել է Թոմփսոնը:
Rolls-Royce-ի միկրոռեակտորները մշակվել են Բրիստոլում 100 հոգուց բաղկացած թիմի կողմից: Ի տարբերություն ճնշված ջրով դասական միջուկային ռեակտորների, այդ ռեակտորները կսառեցվեն գազի միջոցով, ինչը զգալիորեն կբարձրացնի ջերմաստիճանի ռեժիմը։
Ջեռուցվող գազը կօգտագործվի որպես վառելիք էլեկտրաէներգիա արտադրող տուրբինների համար։
Rolls-Royce միկրոռեակտորները կաշխատեն հարստացված ուրանի վրա։ Երկրի վրա վառելիքը կարելի է փոխել, բայց տիեզերքում դա քիչ հավանական է: Թոմփսոնի խոսքով՝ ընկերությունը բրիտանական իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ կաշխատի վառելիքի անվտանգ պահեստավորման և ոչնչացման սխեմաների վրա։
Նախատեսվում է միկրոռեակտորի երկու տարբերակ, որոնք տարբերվում են չափերով և հզորությամբ։ Նման ռեակտորի միջուկի սպասարկող ժամկետը մոտ տասը տարի է։
23:22 26.07.2025
Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...
23:14 26.07.2025
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...
23:07 26.07.2025
Կրեմլը հարվածում է ադրբեջանական լոբբիին․ Միշուստինն աշխատանքից ազատել է Բաքվի ազդեցության գործակալինԱդրբեջանի ազդեցության գործակալի համբավ ունեցող հայտնի ռուս լրագրող Միխայիլ Գուսմանն ազատվել է Ռուսաստանի պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության առաջին փոխտնօրենի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Ինչի՞ հետ է կապված այս որոշումը, արդյո՞ք ճիշտ են ռուսական մամուլում ու տելեգրամ-ալիքներում տարածվող տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները սպասարկում են Ուկրաինայի հատուկ ծառայություններին: Իսկ […] ...
22:55 26.07.2025
Երևանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտոբուսները. կա 9 վիրավորՀուլիսի 26-ին, արտառոց ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Քոչար, Կիևյան և Վազգեն Առաջին փողոցների խաչմերուկում՝ Բարեկամության մետրոյի հարևանությամբ` էստակադայի մոտ, բախվել են «Zhong Tong» և «MAN» մակնիշի 2 ավտոբուսները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար […] ...
22:48 26.07.2025
«Միլանը» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»«Միլանը» Հոնգ Կոնգում ընկերական հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» հետ և հաղթել 4-2 հաշվով։ Դուբլ է գրանցել Նոա Օկաֆորը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Ռաֆայել Լեաուն ու Ռուբեն Լոֆտուս-Չիկը, անգլիական ակումբից գոլերը խփել են Դոմինիկ Սոբոսլայն ու Կոդի Գակպոն։ «Լիվերպուլը» հաջորդ ընկերական խաղում հուլիսի 30-ին Ճապոնիայում կմրցի «Յոկոհամայի» դեմ։ «Միլանն» էլ հուլիսի 31-ին կհանդիպի ավստրալական […] ...
22:39 26.07.2025
Դեսպան Աֆյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջխաղացման գործումՀուլիսի 26-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի Փենջաբի և Հարիանայի նահանգային կենտրոնական Չանդիգար քաղաքում, մասնակցելով բնապահպանական նշանակության արարողությանը, կարևորել է Հայաստանում կայանալիք COP17-ի անցկացումը: Այս մասին հայտնել են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից: Դեսպան Վ. Աֆյանն իր խոսքում, մասնավորապես, նշելով շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված համընդհանուր գործելու հրատապության մասին, ընդգծել է հաջորդ տարի Երևանի համաշխարհային կենսաբազմազանության քննարկումների կենտրոնում […] ...