TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+35.09 oC

ԱՇԽԱՐՀ

Հյուսիսկորեացի նախարարը Պոմպեոյին անվանել է «թունավոր բույս»

08:45 23.08.2019

Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Լի Յոն Հոն քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին Փհենյան հանդեպ պատժամիջոցների մասին խոսքերի համար և անվանել նրան «թունավոր բույս»։ Այս մասին ասվում է ԱԳՆ ղեկավարի տարածած հայտարարության մեջ։ «Պոմպեոն մնում է ամերիկացի դիվանագետների շրջանում միակ թունավոր բույսը։ Եթե Պոմպեոն խեղաթյուրի փաստերն ու վերականգնի հին պատժամիջոցները, պարզ կդառնա, որ նա զուրկ է […]

̰
Ավստրալիայում առաստաղի տակ հսկա փեթակ է հայտնաբերվել

23:34 22.08.2019

Վերջին օրերին այս տեսանյութը սոցիալական ցանցերում բավական լայն տարածում է ստացել:

̰
Էմանուել Մակրոնն ու Բորիս Ջոնսոնը քննարկել են Brexit-ի հարցը

23:23 22.08.2019

Բրիտանացի քաղաքական գործիչները մտավախություն ունեն, որ բրեքսիթից հետո Հյուսիսային Իռլանդիա-Իռլանդիայի Հանրապետություն սահմանը կվերականգնվի:

̰
Գրենլանդիան գնելու ԱՄՆ մտադրությունը նման է միջազգային շոփինգի. Պեսկով

22:38 22.08.2019

ՌԴ  նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ցանկանում միջամտել Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակին: Կղզին գնելու ԱՄՆ-ի մտադրությունը Պեսկովն անվանել է «միջազգային շոփինգ»։ «Դա մեր գործը չէ, միջազգային շոփինգով չենք զբաղվում»,-ասել է նա։ Պեսկովը հավելել է, որ Գրենլանդիայի շուրջ քննարկումներն առնչվում են ԱՄՆ-Դանիա հարաբերություններին։

̰
ԱՄՆ-ն մտահոգված է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության որոշմամբ

22:10 22.08.2019

Թուրքիայում շարունակում է աղմկահարույց մնալ Վանի, Մարդինի և Դիարբեքիրի քաղաքապետների պաշտոնանկությունը և վերջիններիս փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումը։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, այս անգամ թեմային արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը։ «Ընտրված քաղաքապետերին պաշտոնանկ անելը և նրանց փոխարեն չընտրված պաշտոնյաներին նշանակելը մտահոգիչ է։ Մենք մշտապես խրախուսում ենք Թուրքիայի հանդուրժողական դիրքորոշումը քուրդ փոքրամասնության հետ հարաբերություններում։ Մենք […]

̰
«Հայաստանի ձայն» մրցույթի եզրափակչի մասնակցին «քցել» են Ռուսաստանում

22:00 22.08.2019

Լենինգրադի մարզի իրավապահները ձերբակալել են 56-ամյա մի քաղաքացու՝ ավտոսերվիսի սեփականատիրոջ, ով կասկածվում է «Հայաստանի ձայն» մրցույթի եզրափակչի մասնակից, հայկական արմատներով ռուսաստանցի երգիչ Մարտ Բաբայանից մեծ չափի գումար շորթելու մեջ: 2017 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի դեկտեմբեր երգիչն ավտոսերվիսի հաշվին 2 694 000 ռուբլի է փոխանցել, որպեսզի դրա դիմաց նրան օգնեն բարձրորակ, թանկարժեք մեքենա ձեռք բերել: […]

̰
BBC-ի անդրադարձը Խաչատուրյան քույրերի աղմկահարույց գործին

21:10 22.08.2019

Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ Ռուսաստանում ընտանեկան բռնության զոհերին պաշտպանող օրենքներ չկան:

̰
Ռուսաստանի և Թուրքիայի հակամարտությունը շատ հարցերում ակնհայտ է. թուրքագետ

19:43 22.08.2019

Թուրքիան և Ռուսաստանն այսօր ի՞նչ հարցերում են հակասության մեջ: SHANTNEWS.am-ի տաղավարում թեմային անդրադարձել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Կան հարցեր, որոնցում երկու երկրների միջև համագործակցությունը շահավետ է, բայց կան հարցեր, որոնցում չկա փոխշահավետություն, և առկա է բացահայտ հակամարտություն»,- ասում է թուրքագետը: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Սեքս-սկանդալ, որի կենտրոնում օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն է

19:30 22.08.2019

Աշխարհահռչակ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին մի քանի կին մեղադրել են նախկինում սեռական ոտնձգությունների մեջ: Los Angeles Times-ի հաղորդած տեղեկությունների համաձայն` Լոս Անջելեսի օպերայի ադմինիստրացիան սկսել է հրատապ, բազմակողմանի և անկախ հետաքննություն երգչի նկատմամբ։ Այդ հետաքննությանը ներգրավվել է փաստաբան Դեբրա Վոնգ Յանը, որը ավելի վաղ դաշնային դատախազ էր Կալիֆոռնիայի կենտրոնական օկրուգում։ Ի դեպ, Լոս Անջելեսի […]

̰
Հայաստանը վերահաստատել է ԵԱՏՄ-Եգիպտոս ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններին աջակցությունը

19:12 22.08.2019

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը օգոստոսի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Երկու երկրների արտգործնախարարները կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացման, փոխադարձ բարձրաստիճան այցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական […]

̰
Իսրայելցի զինվորականները սխալմամբ կրակել են իրենց ինքնաթիռի վրա

19:00 22.08.2019

Իսրայելի բանակը սխալմամբ կրակ է արձակել իսրայելական քաղաքացիական ինքնաթիռի ուղղությամբ: Այս մասին հայտնում է  ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Գոլանի բարձունքի տարածքում: Նշվում է, որ զինվորակաները թռչող սարք են նկատել Սիրիայի հետ սահմանի կողմից և կարծել են, որ դա վտանգ կարող է ներկայացնել իրենց համար: Կրակահերթը դադարեցրել են այն պահին, երբ […]

̰
ԱՄՆ-ի հայազգի քաղաքացիները դատի են տվել Թուրքիային

18:45 22.08.2019

ԱՄՆ հայազգի քաղաքացիներ 88-ամյա Պարգև Ղազարյանն ու նրա որդին` Կարո Ղազարյանը, Թուրքիայի դեմ դատական հայց են ներկայացրել մուտքի վիզա չտրամադրելու համար: Ղազարյանները ցանկացել են պատմական հայրենիքում այցելել իրենց պապերի գյուղը: Պարգև Ղազարյանը ծնվել է 1931-ին Թուրքիայի Կալադուրան գյուղում: 2017-ին որոշել է մեկնել Թուրքիա և իր հայրենի գյուղ  այցելել: «Պարգև Ղազարյանը դիմել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն, […]

̰
Մոսկվայի քաղաքապետարանը չի արտոնել օգոստոսի 31-ին ծրագրվող բողոքի ակցիաները

18:25 22.08.2019

Մոսկվայի քաղաքապետարանը չի արտոնել բուլվարներով և Տվերսյակա փողոցով երթերը, Խաղաղության պողոտայում կամ Սախարովի հրապարակում հանրահավաքը:

̰
Քիմ Քարդաշյանը երեխաների հետ նոր լուսանկարներ է հրապարակել

18:14 22.08.2019

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել իր երեխաների հետ: Նա ու երկու դուստրերը նույն գույնի լողազգեստներ են կրում, իսկ տղաները` նույն ոճի շորտեր: Լուսանկարն արվել է Բահամյան կղզիներում:   View this post on Instagram   ‪Bahamas ?? Pics Coming Up! I thought taking a pic with three kids was hard […]

̰
Զախարովան արձագանքել է Զելենսկու գրառմանը՝ կապված G8 ՌԴ վերադարձի հետ

18:02 22.08.2019

Մեջբերելով Ուկրաինայի նախագահի խոսքերը՝ Զախարովան Facebook-ի իր էջում գրել է, որ Զելենսկիին «իմաստ չարտահայտող տառակույտ են դեմ տվել»:

̰
Ամազոնը կրակի մեջ է, մեր ապագան վառվում է. Պաուլո Դիբալա

18:00 22.08.2019

Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալան իր մտահոգությունն է հայտնել Ամազոնի անտառների հրդեհների պատճառով: «Ամազոնը կրակի մեջ է: Ամազոնը միայն Հարավային Ամերիկային չի պատկանում, այն պատկանում է մեզ բոլորիս: Նրա անտառները «Երկրի թոքերն» են, նրանք տալիս են Երկրագնդի թթվածնի 20 %-ը: Ամազոնը մեզնից յուրաքանչյուրի անտառն է, և մեր ապագան վառվում է: Ամազոնն արժանի չէ դրան, մեր […]

̰
Հայ պատգամավորն Ուկրաինայում վթարի է ենթարկվել

17:44 22.08.2019

Խարկովի շրջանային խորհրդի պատգամավոր, ազգությամբ հայ Արամայիս Հովհաննիսյանը դարձել է ՃՏՊ մասնակից: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, պատահարը տեղի է ունեցել Չուգուևի շրջանում, երբ նա ճանապարհին մեքենայից դուրս է եկել՝ անիվը փոխելու: «54-ամյա վարորդը կայանել է Կիև-Խարկով-Դոլժանսկի մայրուղում մեքենայի անիվը փոխելու համար: Այդ պահին նրան հարվածել է Chevrolet Lacetti-ն»,- տեղեկացրել են լրատվամիջոցին: Հովհաննիսյանը տեղի ունեցածից հետո […]

̰
Կրակոտ կովկասյան պար Մարիա Զախարովայի կատարմամբ

17:35 22.08.2019

ՌԴ ԱԳՆ թվիթերյան էջը տեսանյութ է տարածել, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պարում: «Մարիա Զախարովան մասնակցում է կովկասյան պարի դասընթացի»,- ասված է ՌԴ ԱԳՆ թվիթերյան էջում:   ?? М.Захарова посетила на «Машуке» секцию обучения кавказским танцам. pic.twitter.com/iqviQZwq74 — МИД России ?? (@MID_RF) August 22, 2019

̰
Հայ խաղաղապահները մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին

16:36 22.08.2019

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում մասնակցել են «Միացյալ որոշում» բազմազգ զորավարժության առաջին փուլին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հայ խաղաղապահները զորավարժության ընթացքում ցուցաբերել են պատրաստվածության և փոխգործակցության բարձր մակարդակ`հաջողությամբ կատարելով առաջադրված խնդիրները:

̰
Նոր Զելանդիայի խորհրդարանի խոսնակը նիստի ժամանակը կերակրել է պատգամավորներից մեկի երեխային

16:34 22.08.2019

Սոցցանցերում Մալարդի քայլը բավականին դրական արձագանք է ստացել:

̰
Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի հիշատակած Բինգհամի կիրճի հանքի մասին. VOA

16:00 22.08.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերի ընթացքում նշեց ամերիկյան Սոլթ Լեյք Սիթի քաղաքի հարևանությամբ մեկ դարից ավելի գործող Բինգհամի կիրճի հանքը՝  որպես հաջողված օրինակ: Հանքի մասին մանրամասներ ներկայացրել է «Ամերիկայի ձայն»-ը: Ամեն տարի Սոլթ Լեյք Սիթի այցելող զբոսաշրջիկները այնտեղ թողնում են ավելի քան 9 մլրդ դոլար: Բինգհամի կիրճի հանքը ևս տուրիստական ոլորտի մաս է […]

̰
Մոսկվայում մահացել է հայտնի շինարար և բարերար Վարդգես Արծրունին

15:11 22.08.2019

Մոսկվայում 77 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայտնի շինարար և բարերար Վարդգես Արծրունին: Վարդգես Արծրունին ծնվել է 1941թ. հոկտեմբերի 31-ին Կիսլովոդսկում: Ծառայությունից հետո նա ընդունվել է Մոսկվայի շինարարական ինստիտուտը: Արդեն 1979-ից նա ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում շինարարական ոլորտում: 1988-ին Վարդգես Արծրունին մասնակցել է նաև Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին: 1991 թվականից […]

̰
«Իսրայելի թագավոր» Թրամփն ասել է, որ ինքն ընտրյալ է

14:50 22.08.2019

Քննադատները համարում են, որ Թրամփն ունի «աստծո բարդույթ» և «մեսիայի բարդույթ»:

̰
Երկրագնդի «թոքերն» այրվում են ռեկորդային արագությամբ

14:12 22.08.2019

Ամազոնյան անտառների ծուխը հասել է ավելի քան 2700կմ հեռավորության վրա գտնվող Սան Պաոլո:

̰
Այս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր. Սուրենյանը` Ամազոնի այրվող անտառների մասին

13:41 22.08.2019

ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ այրվում է Երկրագնդի ամենախիտ ու ընդարձակ անտառներից մեկը` Ամազոնը։ «Հրդեհների տեսանկյունից այս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր»,- գրել է Սուրենյանը` լուսանկարներ հրապարակելով Ամազոնի այրվող անտառներից:

̰
Մխիթար Հերացու արձանը կտեղադրվի Թեհրանի բժշկագիտության պուրակում

13:32 22.08.2019

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Մխիթար Հերացու արձանը կտեղադրվի Թեհրանի բժշկագիտության պուրակում: «Մայիսին կայացավ Թեհրանի պետական բժշկական համալսարանի պատվիրակության պաշտոնական այցը ԵՊԲՀ, որի ընթացքում ձեռք բերվեց երկարաժամկետ և բազմակողմանի համագործակցության պայմանավորվածություն։ Նոր ուսումնական տարում նախատեսվում են փոխայցեր, փորձի փոխանակում, նոր հնարավորություններ երկու համալսարանների ուսանողների և կլինիկական օրդինատորների համար։ […]

̰
Թրամփի ու Պոմպեոյի հետ հանդիպում չենք ունեցել, դրանից մեր երկխոսությունը չի նվազել. Զոհրաբ Մնացականյան

13:27 22.08.2019

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից այսօր հետաքրքրվեցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ օրակարգով է մեկնում ԱՄՆ: «Ամենը հայտարարվելու է, երբ վերջնական ծրագիրը լինի: Բնական է՝ հիմա նախապատրաստվում է ամբողջ ծրագիրը»,- ասաց նա: Անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ երկխոսության՝ անհրաժեշտ մակարդակը չունենալու մասին քննադատություններին՝ Մնացականյանն ասաց. «Եղել են շփումներ, մի հատ գնահատեք՝ ինչպես, ինչ մակարդակի շփումներ են եղել […]

̰
Բորիս Ջոնսոնը «Բրեքսիթի» հարցով բանակցություններ է վարում

13:22 22.08.2019

Մինչև հանդիպումը Մակրոնը հայտարարել է, որ բրեքսիթի հարցով նոր բանակցություններն ընդունելի չեն:

̰
«Տիտանիկի» վիճակի վատթարացումը «ցնցող է». 4K որակով լուսանկարները կհրապարակվեն ֆիլմի տեսքով

13:20 22.08.2019

Հետազոտողները, որոնք 14 տարվա մեջ առաջին նավարկություն են կատարել դեպի «Տիտանիկի» կործանման վայր, հայտնել են, որ հայտնաբերել են նավի մասնակի փլուզում: Ատլանտյան օվկիանոսում գրեթե 4000 մ խորության վրա աղային քայքայումը և մետաղական  բակտերիաները մաշում են նավի բեկորները: Ջրասուզակների խումբը նշել է, որ նավի աջ կողմում գտնվող սպաների խցիկի մոտ գտնվող կեռը սկսել է փլուզվել: Պատմաբան […]

̰
Հույս կա, որ գործը կարող է փակվել, բայց կանխատեսումները մշուշոտ են. Խաչատուրյան քույրերի փաստաբանը՝ քրգործի մասին

12:55 22.08.2019

Հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի, սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը տանն են. նրանց նկատմամբ կիրառվում է «որոշակի գործողությունների արգելքի» տեսքով խափանման միջոցը: Անգելինա Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Պարշինը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գործը դեռ քննության փուլում է: Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ Խաչատուրյան քույրերը կարդարացվեն և ազատ կարձակվեն, փաստաբանը պատասխանեց, որ նրանք ազատ են արձակվել, սակայն դատի […]

̰
BACK_TO_TOP