13:00 24.08.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է CNN-ին ՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին աշխատակից Էնդրյու Մաքեյբին վարձելու համար: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում: ԱՄՆ նախագահը Մաքեյբի նշանակումը որակել է «տգեղ»: Նշվում է, որ Թրամփը իր էջում նաև կիսվել է CNN-ին քննադատող մի քանի օգտատերերի գրառումներով: Մաքեյբին աշխատանքից հեռացրել են ՀԴԲ-ից և մեղադրում […]
12:50 24.08.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Էնթոնի Սքարամուչին ասել է, որ ԱՄՆ առաջնորդը հոգեկան խնդիրներ ունի: Ըստ Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյայի` հենց հոգեկան խնդիրներն են, որ թույլ չեն տա նրան վերընտրվել երկրորդ ժամկետով: «Թրամփը 73 տարեկան է, հինգ տարի հետո նա կդառնա 78 տարեկան: Նրա վրա հարձակվում են բոլոր կողմերից, նա կորցնում է իր մտավոր […]
12:30 24.08.2019
Բելառուսն ավարտում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու աշխատանքները: Այս մասին ասել է վարչապետ Սերգեյ Ռումասը: «Մնացել են շատ քիչ չկարգավորված հարցեր»,-այդ մասին վարչապետը հայտնել է Belarus 1 հեռուստաալիքի եթերում: Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ Եվրասիական ինտեգրման հարցով Մինսկի չորս գործընկեր պետություններն արդեն ԱՀԿ անդամ են: Ռումասը նաև վստահություն է հայտնել, որ կազմակերպությանն անդամակցելը իր […]
12:12 24.08.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդած նոր տվյալների համաձայն` Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաև Opel ավտոմեքենայում գտնված երեք մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա և 81-ամյա ուղևորուհիները Վթարի հետևանքով տուժել է նաև մինիվենի 9-ամյա ուղևորուհին, որը ևս Հայաստանի քաղաքացի է: Նա տեղափոխվել է Արմավիրի […]
12:00 24.08.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանից ներկրվող 300 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը սեպտեմբեր ամսին կբարձրանան ոչ թե նախատեսված 10, այլ 15 տոկոսի չափով, իսկ հոկտեմբերից 250 միլիարդ դոլար արժողությամբ մեկ այլ ապրանքների մաքսատուրքերի աճը կլինի ոչ թե 25 տոկոս, այլ 30 տոկոս: Թրամփի այս քայլը կապված է ավելի վաղ Չինաստանի […]
11:45 24.08.2019
Մարի և Վիլհելմ Շպիքերները Հայոց ցեղասպանության գերմանացի հումանիստ ականատեսներից են, ովքեր ձեռնամուխ են լինում մարդասիրական աշխատանքների՝ փորձելով օգնել հայ աքսորյալներին, որոշ դեպքերում՝ նաև փրկել նրանց։ Շպիքեր ամուսիններն Օսմանյան կայսրության հայերի շրջանում իրենց գործունեությունը ծավալել են դեռևս 19-րդ դարի վերջից, նախ՝ Կ.Պոլսում, ապա՝ Մարաշում։ Առաջին աշխարհամարտի ու Հայոց ցեղասպանության տարիներին ամուսինները Հալեպում էին։ «2500 հոգուց բաղկացած […]
10:51 24.08.2019
Հյուսիսային Կորեան հերթական անգամ երկու հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Դրանք անցել են մոտ 380կմ, թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 97 կմ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Առայժ չի նշվում, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը, սակայն Հարավային Կորեայում ենթադրում են, որ Փհենյանը փորձարկել է կարճ հեռահարության նոր հրթիռներ: Իր հերթին […]
09:15 24.08.2019
Հոնկոնգում տասնյակ հազարավոր ցուցարարներ կենդանի շղթա են ստեղծել՝ 1989 թվականի «Բալթյան ուղի» հակախորհրդային ակցիայի օրինակով, հայտնում է The Guardian-ը։ Շղթան ձգվել է հոնկոնգյան նավահանգստի երկու կողմերով։ Ակցիան տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Շատերը միացրել են սմարթֆոնների լուսարձակները՝ գործողությունը «լուսավորելու» համար։ Կենդանի շղթայի ընդհանուր երկարությունը կազմել է մոտ 45 կմ։ Ինչպես հայտնի է, 1989 թվականի օգոստոսի […]
08:41 24.08.2019
Առնվազն 122 պաղեստինցիներ վնասվածքներ են ստացել ուրբաթ Գազայի հատվածում իսրայելական բանակի հետ բախումների հետևանքով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կիդրին։ Բախումները տեղի են ունեցել անկլավի արևելյան սահմանների մոտ։ Տուժածներից 50-ի մոտ առկա են հրազենային վնասվածքներ։ Վիրավորներից 3-ի վիճակը ծանր է։ Գազայի հատվածում պաղեստինցիների բողոքի ուրբաթօրյա ցույցերը շարունակվում […]
08:29 24.08.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է մաքսատուրքերը բարձրացնելու որոշման մասին, որոնք ամերիկյան իշխանությունները ծրագրում են ի կատար ածել աշնանն՝ ընդդեմ Չինաստանից ներկրվող ապրանքների։ Դա արվելու է պատասխան միջոցառումմների շրջանակում՝ ընդդեմ Պեկինի կողմից ամերիկյան ավտոմեքենաների և պահեստամասերի մաքսատուրքերի բարձրացման։ Համապատասխան հաղորդագրությունը Սպիտակ տան ղեկավարը զետեղել է իր թվիթերյան միկրոբլոգում։ «Չինաստանը չպետք է նոր մաքսատուրքեր սահմաներ 75 […]
23:35 23.08.2019
Կրասնոդարի երկրամասի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաև Opel ավտոմեքենայում գտնված երեք մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա և 81-ամյա ուղևորուհիները, հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով «Կուբանսկիե նովոստի»-ին: Գործակալությունը մանրամասնում է, որ մինիվենի 9-ամյա ուղևորուհին, որը ևս Հայաստանի քաղաքացի է, տեղափոխվել է Արմավիրի քաղաքային հիվանդանոց: Ոստիկանության […]
23:31 23.08.2019
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև հեռախոսազրույց է կայացել։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am կայքը: Վերջին 10 օրվա ընթացքում Սիրիայի կառավարական ուժերը Իդլիբում ահաբեկիչների դեմ պայքարում Ռուսաստանի աջակցությամբ հաջողություններ են գրանցել՝ իրենց վերահսկողության տակ առնելով մի քանի շրջաններ։ Այս ամենը մեծապես անհանգստացրել է […]
22:50 23.08.2019
Գերմանական Զոեստ քաղաքում մեկ շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ 8-ամյա տղան առևանգել է ծնողների մեքենան և վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները: Նշվում է, որ տղան կեսգիշերին թաքուն վերցրել է Volkswagen Golf-ի բանալիները, նստել է ղեկին և վարել դեպի Դորտմունդ: Կարգազանց վարորդին նկատել են մյուս վարորդները, քանի որ տղան ուշադրություն չի դարձրել երթևեկության […]
22:09 23.08.2019
Հյուսիսային Կալիֆոռնիայի ափերի մոտ Beechcraft Bonanza մեկշարժիչանի ինքնաթիռը վթարվել է: Ինքնաթիռում եղել են օդաչուն՝ Դեյվիդ Լեշը և նրա ընկերուհին: Երկուսն էլ ողջ են մնացել, քանի որ ինքնաթիռն ընկել է ջուրը: Ինքնաթիռն անսարք է եղել, և օդաչուն արել է հնարավորը, որպեսզի գոնե վթարային վայրէջք կատարի Խաղաղ օվկիանոսի վրա: «Ջրին հարվածը չափազանց թեթև է եղել, և մենք […]
21:41 23.08.2019
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամազոնի այրվող անտառներին ու կատարել հետևյալ գրառումը. «Ամազոնի անտառների այս կատաստրոֆիկ հրդեհների հետևանքը զգալու է ողջ երկրագունդը»:
21:30 23.08.2019
17 տարեկանում Հայաստանի ԱՄՆ տեղափոխված Կալիֆոռնիայի քաղաքացի, 31-ամյա Տաթևը ԱՄՆ քաղաքացիություն է ստացել է անսովոր կերպով: Տաթևը սպասում էր իր երկրորդ երեխային և նրա ցավերը սկսվել են հենց Լոս Անջելեսի քաղաքացիների ընդունելության կենտրոնում, որտեղ այդ պահին քաղաքացիության երդում էին տալիս 3200 փախստականներ: «Նա հրաժարվել է գնալ հիվանդանոց, քանի դեռ ԱՄՆ քաղաքացու երդումը չի տվել»,- հայտնում […]
20:50 23.08.2019
Հնդկաստանի հյուսիս-արևելքում եկեղեցիներից մեկի պատի փլուզվել է, նվազագույնը 4 անձ մահացել է, իսկ 27-ն ստացել վնասվածքներ: Այս մասին հայտնում է ANI գործակալությունը: Տվյալների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Ջանմաշտամիի տոնակատարությունների ժամանակ: Հայտնի է, որ փլուզվելու ժամանակ եկեղեցում բազմաթիվ հավատացյալներ են եղել, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Փլուզվելու պատճառը դեռևս հայտնի չէ: Ներկա պահին տուժածները տեղափոխվել […]
19:32 23.08.2019
Այս պահին Գերմանիայի կառավարությունը մշակում է ավելի խիստ կանոններ՝ Գերմանիայում անօրինական բնակվող անձանց ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ միգրացիոն ծառայության ֆեյսբուքյան էջը: Այդ կանոները դեռևս օրենքի ուժ չեն ստացել, բայց այդ գործընթացը մեկնարկել է։ BAMF-ը խոստանում է տեղեկացնել այդ մասով նորությունների մասին #rumoursaboutgermany թեմատիկ կայքում:
18:51 23.08.2019
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հարցազրույց է տվել News.am լրատվական գործակալությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, Նաղդալյանը, անդրադառնալով ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության վիճակագրական տվյալներին, ասել է. «Մենք բազմիցս ենք նշել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հայաստանակենտրոն, հայակենտրոն է, ուստի նաև զարմանալի չի լինի մի հիմնական պատասխանն այս հարցին, որ ՀՀ-ն միջազգային կառույցներում քվեարկում է՝ ելնելով իր ազգային […]
18:00 23.08.2019
Օրեր առաջ SHANTNEWS.am-ի հայտնել էր, որ հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի, սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը տանն են. նրանց նկատմամբ կիրառվում է «որոշակի գործողությունների արգելքի» տեսքով խափանման միջոցը: Այսօր փաստաբան Ալեքսեյ Պարշինը SHANTNEWS.am-ին որոշ մանրամասներ է հայտնել: Փաստաբանի հետ զրուցելուց զատ, մենք զրուցել ենք նաև Միխայիլ Խատատուրյանի եղբորորդու հետ. «Շատ սուտ բաներ են ասում հանգուցյալի մասին, ում […]
16:45 23.08.2019
Թուրքական կայքերը շարունակում են ցավագին ընդունել աշխարհի տարբեր երկրնում Հայոց ցեղասպանությունն ապացուցող գրքերի հրատարակությունները։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը: Իսրայելցի պատմաբաններ Նեննի Մորիսի և Դրոր Զեևիի համահեղինակությամբ 2019թ. ապրիլի 24-ին լույս է տեսել «30 տարվա ցեղասպանություն. Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնությունների ոչնչացումը (1894-1924թթ)» վերնագրով գիտահետազոտական գիրքը, որին անդրադարձել է նաև թուրքական մամուլը։ Գրքի հրատարակմամբ զբաղվել է ամերիկյան […]
12:57 23.08.2019
Ալժիրի մայրաքաղաքում տեղի ունեցած ռեփ համերգի ժամանակ սկսված հրմշտոցի հետևանքով զոհվել է 5 մարդ: Հաղորդվում է ավելի քան 20 վիրավորի մասին։ Այս մասին հայտնում է տեղական Tout sur l’Algérie (TSA) պորտալը: Ռեփեր Soolking-ի համերգը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին, քաղաքային մարզադաշտում: Մուտքերից մեկի մոտ մեծ հերթ ու հրմշտոց է եղել, ինչն էլ հանգեցրել է ողբերգական […]
12:25 23.08.2019
Ամերիկյան «Patriot» ՀՕՊ համակարգերի գնման առաջարկի ժամկետը Թուրքիայի համար սպառվել է: Այս մասին գրում է «The Hill»-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտին: «Մենք հետևողականորեն նախազգուշացրել էինք Թուրքիային, որ «Patriot»-ի գնման վերջին առաջարկը կորցնում է ուժը»,-ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Ավելի վաղ Միացյալ նահանգները Թուրքիային հեռացրել էր F-35 կործանիչների արտադրական ծրագրից՝ Անկարայի կողմից ռուսական С-400-ի ձեռքբերման պատճառով:
12:10 23.08.2019
Կամչատկայում մի քանի արջ դուրս են եկել փողոց՝ վախեցնելով բնակիչներին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Կենդանիները սկսել են վազվզել Ելիզովո քաղաքի փողոցներով, անցել ավտոկայանի ու խանութների կողքով։ Իրավապահները հատուկ ազդանշանների միջոցով կարողացել են արջերին տանել Ավաչի գետի ուղղությամբ: Նշենք, որ տարվա ընթացքում թերակղզուց չեզոքացրել են մարդկանց համար վտանգավոր ավելի քան 60 արջ:
11:48 23.08.2019
Ամերիկյան Փլաթսբուրգ քաղաքում ապրող ամուսինները ձկնորսության ժամանակ որսացել են արտասովոր՝ երկբերան ձուկ: Այս մասին գրում է Daily Mail-ը: Դեբի Գեդեսը պատմել է, որ Ադամի հետ ձուկ է որսացել Շապլեյն լճում: Որսն ուսումնասիրելիս հայտնաբերել են, որ ձուկն ունի 2 բերան: Զույգը որոշել է չպահել ձկանը: Մի քանի լուսանկար անելուց հետո Դեբին ձկանը բաց է թողել: Նա […]
11:39 23.08.2019
Ավելի քան 1 մլն դոլար ընդհանուր արժեքով կոկաին է հայտնաբերվել Վաշինգտոն նահանգի Safeway 3 ցանցի մթերային խանութներում: Կոկաինը եղել է բանանների մեջ: Այս մասին հաղորդել է AP-ն: Ոստիկանության տվյալներով՝ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 23 կգ կոկաին: Այն հայտնաբերվել է բանանի խմբաքանակի բեռնաթափման ժամանակ: Իրավապահներն առգրավել են թմրանյութը:
10:23 23.08.2019
Ամերիկուհի Միրանդա Հոլլինգսհեդն ընտանիքի անդամների հետ այցելել է «Ադամանդների խառնարան» ազգային պարկը: Շրջելու ընթացքում Միրանդան որոշել է youtube-ի միջոցով ադամանդների մասին իր գիտելիքները հարստացնել: Միրանդան նստել է ստվերում և մի քանի ուսանելի տեսանյութեր դիտել իր սմարթֆոնով: Հենց այդ ժամանակ էլ քիչ հեռու փոքր քարակույտերի մեջ շողացող քար է նկատել: Աղջկա մտքով չի անցել, որ դա […]
09:07 23.08.2019
Hawaiian Airlines ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Հավայի նահանգի մայրաքաղաք Հոնոլուլուում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Վթարային վայրէջքի պատճառ է հանդիսացել ինքնաթիռի սրահում և բեռերի հատվածում լցված ծուխը։ Ինքնաթիռը թռիչքը սկսել էր Կալիֆորնիայից։ Ժամանումից 20 րոպե առաջ ծխարձակում է սկսվել։ Վայրէջքից անմիջապես հետո 184 ուղևորները տարհանվել են։ Ծխից տուժել է 7 […]
08:53 23.08.2019
Ելիսեյան պալատում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ոտքը դրել է սեղանի վրա, հայտնում է Business Insider-ը։ Սոցցանցերում նրա արարքը քննադատությունների է արժանացել։ Բազմաթիվ օգտատերեր նրա այդ քայլն անվանել են դիվանագետին ոչ հարիր և ամոթալի։ Պարբերականը նշում է, որ դա հավանաբար կատակ է եղել։ Համացանցում հրապարակված տեսանյությում լսվում է […]