17:30 24.08.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է, որ կբարձրացնի Ֆրանսիայից ներկրվող գինու մաքսատուրքերը` ի պատասխան հուլիսին Ֆրանսիայի կողմից ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ սահմանված թվային հարկի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Թրամփը նշել է, որ չի ցանկանում, որպեսզի մյուս երկրներն իրենց ընկերությունների դեմ անարդար հարկեր կիրառեն: Սպիտակ տան առաջնորդը հայտարարել է, որ […]
16:17 24.08.2019
20-ամյա Ջեննել Էլիանա Լոնգը դարձել է YouTube-ի սենսացիան: Իր ալիքի գործարկման պահից մեկ ամսվա ընթացքում աղջիկը հավաքել է 1,5 միլիոն բաժանորդ: Նա տեղադրել է ընդամենը 4 տեսանյութ, բայց մարդիկ արդեն նրան ճանաչում են փողոցում, ինչին աղջիկն այնքան էլ ուրախ չէ: Ջեննելն ապրում է մինիվենում: Նա ճանապարհորդում է Կալիֆոռնիայում և իր բլոգում պատմում, թե ինչպիսին է […]
15:44 24.08.2019
Օգոստոսի 24-ին Ֆրանսիայի հարավարևմտյան Բիարից քաղաքում մեկնարկում է G-7 գագաթնաժողովը: Ըստ գագաթնաժողովի ծրագրի` շաբաթ երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպելու և ողջունելու է G7- ի պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ապա առաջնորդները կհավաքվեն ոչ պաշտոնական ընթրիքի: Կիրակի օրը բարձր մակարդակի հանդիպումը կսկսվի անվտանգության և պաշտպանության, համաշխարհային տնտեսության, տնտեսական աճի և առևտրի հարցերին վերաբերող աշխատանքային նստաշրջանով: Առաջնորդները […]
15:25 24.08.2019
Օգոստոսի 23-ին, ժամը 22:28-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ տեղական ժամանակով ժամը 18։21-ին Կրասնոդարի երկրամասի դաշնային Ռ-217 ավտոճանապարհին՝ Զավետնի ավանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Բախվել են «Opel Zafira» և «Nissan Qashqai» մակնիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 4 հոգի (3-ը՝ ՀՀ քաղաքացի. Վաղինակ Ն., ծնված 1984 թ․, Աննա Ա., ծնված […]
15:00 24.08.2019
Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ դիմում են ներկայացրել խորհրդարան և պահանջել պատասխան տալ տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունմանը։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը: Խորհրդարանից պահանջվել է «գործի անցնել, քանի որ թուրք քաղաքացիները «անպաշտպան են մնացել՝ ենթարկվելով ֆիզիկական և հոգեբանական ճնշումների»: Ըստ թուրքական աղբյուրի՝ խորհրդարան ներկայացված դիմումի մեջ ներառված են մի քանի կետեր։ Կետերից […]
14:24 24.08.2019
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի հրամանով Բրազիլիայի արևադարձային անտառներում շարունակվող անտառային հրդեհների մարման աշխատանքների ներգրավել են նաև բանակային ուժերը: Այս մասին հայտնել է BBC-ն: Այս քայլին Բրազիլիայի նախագահը գնացել է Եվրոպական մի շարք երկրների առաջնորդների ճնշման ներքո: Վերջիններս սպառնացել էին կասեցնել Բրազիլիայի հետ կնքված առևտրային պայմանագիրը: Բոլսոնարոն քննադատել է այլ երկրների արձագանքը՝ նշելով, որ «անտառային հրդեհները […]
14:20 24.08.2019
ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը կոչ է արել հասարակությանը ուշադրություն դարձնել Ամազոնի անտառային հրդեհներին: «Ծրագիրն այն էր, որ երբեք չվառենք, այլ միշտ հոգ տանենք: Մոլորակի ամենամեծ արժեքներից մեկը պահպանելու այս պայքարը պետք է անդադար լինի: Մենք չենք կարող հանգիստ նստել, երբ հրդեհները տարեցտարի կրկնվում են»,- գրել է Նեյմարը Instagram-ի իր էջում: Բրազիլիայի ամազոնյան […]
13:50 24.08.2019
Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է ՀՀ 3 քաղաքացի։ Ինչպես SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, վթարի հետևանքով տուժած 6-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է։ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է հիվանդանոցի և տեղի իշխանությունների հետ։ Քայլեր են ձեռնարկվում երեխային Կրասնոդարի հիվանդանոց տեղափոխելու ուղղությամբ։
13:45 24.08.2019
«Ուրալյան ավիաուղիներ» ընկերության Airbus А321 ինքնաթիռը, որ վթարային վայրէջք է կատարել եգիպտացորենի դաշտում, սկսել են մասնատել: Այս մասին հաղորդում է BBC-ն: Ավիաընկերությունում որոշել են, որ ինքնաթիռը վերականգնման ենթակա չէ: Այն մասնատում են հիդրավլիկ մկրատներով, որպեսզի մաս-մաս տանեն ոչնչացնելու: Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Մերձմոսկովյան շրջանի «Ժուկովսկի» օդանավակայանում կոշտ վայրէջք է կատարել «Ուրալյան ավիաուղիներին» պատկանող A-321 ուղևորատար […]
13:25 24.08.2019
ԱՄՆ նախկին փոխնախագահ և 2020 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Ջո Բայդենն իր ընտրողներին պատմել է, թե ինչ կլիներ, եթե սպանվեր երկրի նախկին ղեկավար Բարաք Օբաման: Այս մասին գրում է Fox news-ը: Հստակեցվում է, որ Բայդենը հիշել է Օբամային և նշել նրա մասին, երբ խոսել է 1968 թվականի ապրիլի 4-ին սպանված ամերիկացի ակտիվիստ Մարտին Լյութեր Քինգի […]
13:00 24.08.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է CNN-ին ՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին աշխատակից Էնդրյու Մաքեյբին վարձելու համար: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում: ԱՄՆ նախագահը Մաքեյբի նշանակումը որակել է «տգեղ»: Նշվում է, որ Թրամփը իր էջում նաև կիսվել է CNN-ին քննադատող մի քանի օգտատերերի գրառումներով: Մաքեյբին աշխատանքից հեռացրել են ՀԴԲ-ից և մեղադրում […]
12:50 24.08.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Էնթոնի Սքարամուչին ասել է, որ ԱՄՆ առաջնորդը հոգեկան խնդիրներ ունի: Ըստ Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյայի` հենց հոգեկան խնդիրներն են, որ թույլ չեն տա նրան վերընտրվել երկրորդ ժամկետով: «Թրամփը 73 տարեկան է, հինգ տարի հետո նա կդառնա 78 տարեկան: Նրա վրա հարձակվում են բոլոր կողմերից, նա կորցնում է իր մտավոր […]
12:38 24.08.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահի շնորհավորական ուղերձը հրապարակել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:
12:30 24.08.2019
Բելառուսն ավարտում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու աշխատանքները: Այս մասին ասել է վարչապետ Սերգեյ Ռումասը: «Մնացել են շատ քիչ չկարգավորված հարցեր»,-այդ մասին վարչապետը հայտնել է Belarus 1 հեռուստաալիքի եթերում: Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ Եվրասիական ինտեգրման հարցով Մինսկի չորս գործընկեր պետություններն արդեն ԱՀԿ անդամ են: Ռումասը նաև վստահություն է հայտնել, որ կազմակերպությանն անդամակցելը իր […]
12:12 24.08.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդած նոր տվյալների համաձայն` Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաև Opel ավտոմեքենայում գտնված երեք մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա և 81-ամյա ուղևորուհիները Վթարի հետևանքով տուժել է նաև մինիվենի 9-ամյա ուղևորուհին, որը ևս Հայաստանի քաղաքացի է: Նա տեղափոխվել է Արմավիրի […]
12:00 24.08.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանից ներկրվող 300 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը սեպտեմբեր ամսին կբարձրանան ոչ թե նախատեսված 10, այլ 15 տոկոսի չափով, իսկ հոկտեմբերից 250 միլիարդ դոլար արժողությամբ մեկ այլ ապրանքների մաքսատուրքերի աճը կլինի ոչ թե 25 տոկոս, այլ 30 տոկոս: Թրամփի այս քայլը կապված է ավելի վաղ Չինաստանի […]
11:45 24.08.2019
Մարի և Վիլհելմ Շպիքերները Հայոց ցեղասպանության գերմանացի հումանիստ ականատեսներից են, ովքեր ձեռնամուխ են լինում մարդասիրական աշխատանքների՝ փորձելով օգնել հայ աքսորյալներին, որոշ դեպքերում՝ նաև փրկել նրանց։ Շպիքեր ամուսիններն Օսմանյան կայսրության հայերի շրջանում իրենց գործունեությունը ծավալել են դեռևս 19-րդ դարի վերջից, նախ՝ Կ.Պոլսում, ապա՝ Մարաշում։ Առաջին աշխարհամարտի ու Հայոց ցեղասպանության տարիներին ամուսինները Հալեպում էին։ «2500 հոգուց բաղկացած […]
10:51 24.08.2019
Հյուսիսային Կորեան հերթական անգամ երկու հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Դրանք անցել են մոտ 380կմ, թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 97 կմ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Առայժ չի նշվում, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը, սակայն Հարավային Կորեայում ենթադրում են, որ Փհենյանը փորձարկել է կարճ հեռահարության նոր հրթիռներ: Իր հերթին […]
09:15 24.08.2019
Հոնկոնգում տասնյակ հազարավոր ցուցարարներ կենդանի շղթա են ստեղծել՝ 1989 թվականի «Բալթյան ուղի» հակախորհրդային ակցիայի օրինակով, հայտնում է The Guardian-ը։ Շղթան ձգվել է հոնկոնգյան նավահանգստի երկու կողմերով։ Ակցիան տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Շատերը միացրել են սմարթֆոնների լուսարձակները՝ գործողությունը «լուսավորելու» համար։ Կենդանի շղթայի ընդհանուր երկարությունը կազմել է մոտ 45 կմ։ Ինչպես հայտնի է, 1989 թվականի օգոստոսի […]
08:41 24.08.2019
Առնվազն 122 պաղեստինցիներ վնասվածքներ են ստացել ուրբաթ Գազայի հատվածում իսրայելական բանակի հետ բախումների հետևանքով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կիդրին։ Բախումները տեղի են ունեցել անկլավի արևելյան սահմանների մոտ։ Տուժածներից 50-ի մոտ առկա են հրազենային վնասվածքներ։ Վիրավորներից 3-ի վիճակը ծանր է։ Գազայի հատվածում պաղեստինցիների բողոքի ուրբաթօրյա ցույցերը շարունակվում […]
08:29 24.08.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է մաքսատուրքերը բարձրացնելու որոշման մասին, որոնք ամերիկյան իշխանությունները ծրագրում են ի կատար ածել աշնանն՝ ընդդեմ Չինաստանից ներկրվող ապրանքների։ Դա արվելու է պատասխան միջոցառումմների շրջանակում՝ ընդդեմ Պեկինի կողմից ամերիկյան ավտոմեքենաների և պահեստամասերի մաքսատուրքերի բարձրացման։ Համապատասխան հաղորդագրությունը Սպիտակ տան ղեկավարը զետեղել է իր թվիթերյան միկրոբլոգում։ «Չինաստանը չպետք է նոր մաքսատուրքեր սահմաներ 75 […]
23:35 23.08.2019
Կրասնոդարի երկրամասի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաև Opel ավտոմեքենայում գտնված երեք մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա և 81-ամյա ուղևորուհիները, հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով «Կուբանսկիե նովոստի»-ին: Գործակալությունը մանրամասնում է, որ մինիվենի 9-ամյա ուղևորուհին, որը ևս Հայաստանի քաղաքացի է, տեղափոխվել է Արմավիրի քաղաքային հիվանդանոց: Ոստիկանության […]
23:31 23.08.2019
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև հեռախոսազրույց է կայացել։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am կայքը: Վերջին 10 օրվա ընթացքում Սիրիայի կառավարական ուժերը Իդլիբում ահաբեկիչների դեմ պայքարում Ռուսաստանի աջակցությամբ հաջողություններ են գրանցել՝ իրենց վերահսկողության տակ առնելով մի քանի շրջաններ։ Այս ամենը մեծապես անհանգստացրել է […]
22:50 23.08.2019
Գերմանական Զոեստ քաղաքում մեկ շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ 8-ամյա տղան առևանգել է ծնողների մեքենան և վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները: Նշվում է, որ տղան կեսգիշերին թաքուն վերցրել է Volkswagen Golf-ի բանալիները, նստել է ղեկին և վարել դեպի Դորտմունդ: Կարգազանց վարորդին նկատել են մյուս վարորդները, քանի որ տղան ուշադրություն չի դարձրել երթևեկության […]
22:09 23.08.2019
Հյուսիսային Կալիֆոռնիայի ափերի մոտ Beechcraft Bonanza մեկշարժիչանի ինքնաթիռը վթարվել է: Ինքնաթիռում եղել են օդաչուն՝ Դեյվիդ Լեշը և նրա ընկերուհին: Երկուսն էլ ողջ են մնացել, քանի որ ինքնաթիռն ընկել է ջուրը: Ինքնաթիռն անսարք է եղել, և օդաչուն արել է հնարավորը, որպեսզի գոնե վթարային վայրէջք կատարի Խաղաղ օվկիանոսի վրա: «Ջրին հարվածը չափազանց թեթև է եղել, և մենք […]
21:41 23.08.2019
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամազոնի այրվող անտառներին ու կատարել հետևյալ գրառումը. «Ամազոնի անտառների այս կատաստրոֆիկ հրդեհների հետևանքը զգալու է ողջ երկրագունդը»:
21:30 23.08.2019
17 տարեկանում Հայաստանի ԱՄՆ տեղափոխված Կալիֆոռնիայի քաղաքացի, 31-ամյա Տաթևը ԱՄՆ քաղաքացիություն է ստացել է անսովոր կերպով: Տաթևը սպասում էր իր երկրորդ երեխային և նրա ցավերը սկսվել են հենց Լոս Անջելեսի քաղաքացիների ընդունելության կենտրոնում, որտեղ այդ պահին քաղաքացիության երդում էին տալիս 3200 փախստականներ: «Նա հրաժարվել է գնալ հիվանդանոց, քանի դեռ ԱՄՆ քաղաքացու երդումը չի տվել»,- հայտնում […]
20:50 23.08.2019
Հնդկաստանի հյուսիս-արևելքում եկեղեցիներից մեկի պատի փլուզվել է, նվազագույնը 4 անձ մահացել է, իսկ 27-ն ստացել վնասվածքներ: Այս մասին հայտնում է ANI գործակալությունը: Տվյալների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Ջանմաշտամիի տոնակատարությունների ժամանակ: Հայտնի է, որ փլուզվելու ժամանակ եկեղեցում բազմաթիվ հավատացյալներ են եղել, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Փլուզվելու պատճառը դեռևս հայտնի չէ: Ներկա պահին տուժածները տեղափոխվել […]
19:32 23.08.2019
Այս պահին Գերմանիայի կառավարությունը մշակում է ավելի խիստ կանոններ՝ Գերմանիայում անօրինական բնակվող անձանց ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ միգրացիոն ծառայության ֆեյսբուքյան էջը: Այդ կանոները դեռևս օրենքի ուժ չեն ստացել, բայց այդ գործընթացը մեկնարկել է։ BAMF-ը խոստանում է տեղեկացնել այդ մասով նորությունների մասին #rumoursaboutgermany թեմատիկ կայքում:
18:51 23.08.2019
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հարցազրույց է տվել News.am լրատվական գործակալությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, Նաղդալյանը, անդրադառնալով ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության վիճակագրական տվյալներին, ասել է. «Մենք բազմիցս ենք նշել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հայաստանակենտրոն, հայակենտրոն է, ուստի նաև զարմանալի չի լինի մի հիմնական պատասխանն այս հարցին, որ ՀՀ-ն միջազգային կառույցներում քվեարկում է՝ ելնելով իր ազգային […]