10:48 30.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայում G20-ի գագաթնաժողովի ժամանակ կատակել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի հետ։ ԶԼՄ-ների տեսախցիկներն արձանագրել են այդ պահը։ Կադրերում երևում է, թե ինչպես է ԱՄՆ առաջնորդը, մոտենալով նիստերի դահլիճում իր տեղին, ձեռքով դիպչում արքայազնի ուսին։ Շրջվելով՝ բեն Սալմանը ոչ ոքի չի տեսել, քանի որ Թրամփն արագ քայլերով առաջ է […]
09:59 30.06.2019
Պեկինում ավարտվել է աշխարհի ամենամեծ՝ «Դասին» օդանավակայանի շինարարությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով քաղաքային իշխանություններին։ Նախագծի ղեկավար Լի Ցզյանհուայի խոսքով՝ դա կլինի ոչ միայն օդանավակայան, այլև խոշորագույն տրանսպորտային հանգույց։ Դրա շինարարության համար ներդրվել է մոտ 400 մլրդ յուան (ավելի քան 5 մլն դոլար)։ «Դասինը» կունենա 4 թռիչքա-վայրէջքային ուղի։ Մեկ տարում այն կարող […]
09:29 30.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինը պատմության մեջ առաջին անգամ կհանդիպեն երկու Կորեաների սահմանին՝ Փհանմունջոմ ապառազմականացված գոտում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ Սեուլում Հարավային Կորեայի նախագահ Մոն Չժե Ինի հետ բանակցությունների արդյունքներով։ «Կուղևորվենք սահման՝ ապառազմականացված գոտի, ես կհանդիպեմ նախագահ Կիմին։ Սպասում եմ մեր հանդիպմանը, մեզ մոտ լավ հարաբերություններ են […]
23:00 29.06.2019
Օզոնային շերտի քայքայումը և գլոբալ տաքացումը ամեն տարի փոխում են Երկիր մոլորակի բնակլիմայական պայմանները: Վերջին օրերի ընթացքում աշխարհի տարբեր վայրերում անոմալ եղանակ է գրանցվել: Օրինակ՝ ԱՄՆ Կոլորադո նահանգում վերջին 90 տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել: Սովորաբար Կոլորադոյում ամառը լինում է տաք եղանակ: Անոմալ եղանակ է նաև ՌԴ-ում, այնտեղ հունիս ամսին ձյուն է տեղացել […]
22:14 29.06.2019
Ամերիկուհին դարձել է տարօրինակ անունների գծով գիտությունների դոկտոր: Այս մասին հաղորդում է Life.ru-ն: Հետաքրքիր է նաև հենց իր՝ ամերիկուհու անունը: Կինը, որ հրաժարվել է փոխել իր, մեղմ ասած, անսովոր անունը, պատասխանել է իր անունը ծաղրողներին: Այժմ նա տարօրինակ անունների գծով գիտությունների դոկտոր է: Դոկտոր Մարիխուանա Պեպսի Վանդիկը հասկացել է, որ իր անունը «տարօրինակ է», երբ […]
22:00 29.06.2019
Հնդկաստանում 16 մարդ է զոհվել 23-մետրանոց պատի փլուզման հետևանքով: Ինչպես հայտնում է News24 India-ն, պատը փլվել է մոտակայքում գտնվող բարաքների վրա, որտեղ բնակվում էին բանվորներ: Աղբյուրը հայտնում է նաև մի քանի տուժածների մասին: Լրագրողները հաղորդում են, որ 23-մետրանոց պատի գրունտը թուլացել է հորդառատ անձրևների հետևանքով: Կոնստրուկցիան թուլացել է ու փլուզվել: Որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են: […]
20:57 29.06.2019
Երեկ Սիրիայում կրկին հարվածների թիրախ է դարձել թուրքական բանակին պատկանող մի հենակետ։ ԶԼՄ-ները հաղորդում են, որ տասն օրվա ընթացքում սա երրորդ դեպքն է։ Այս և վերջին օրերի զարգացումների մասին SHANTNEWS.am-ին պատմել է Սիրիայի Ալ Բաբ քաղաքի և մերձակայքի զինվորական խորհրդի գլխավոր հրամանատար, ազգությամբ քուրդ Ժամալ Աբու Ժուման: Նա, SHANTNEWS.am-ին ներկայացնելով քաղաքի և տարածքի իրավիճակը, մասնավորապես […]
20:42 29.06.2019
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ՌԴ կառավարությունը պարտավորվում է օգնել Իրկուտսկում ջրհեղեղից տուժածներին և զոհերի ընտանիքներին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Զոհերի ընտանիքներին կվճարեն 1 միլիոն ռուբլի միանվագ նպաստ և գումար կհատկացնեն հարազատներին հողին հանձնելու համար: Դրամական՝ 200 և 400 հազարական ռուբլի փոխհատուցումներ կստանան նաև վիրավոր քաղաքացիները՝ կախված վնասվածքների աստիճանից: Այն քաղաքացիները, […]
20:00 29.06.2019
Արքայադուստր Հայային, նրա որդուն ու դստերն այս տարվա փետրվարից չեն նկատել հանրության մեջ: Life.ru-ն հաղորդում է, որ երկար ժամանակ նրանց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէր: Արքայադուստր Հայա բինտ ալ-Հուսեյնը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետի, Դուբայի շեյխ Մոհամմեդ իբն Ռաշիդ Ալ Մակտումի կինը, փախել է Գերմանիա՝ իր հետ տանելով 40 միլիոն դոլար: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա իր հետ […]
19:51 29.06.2019
ՌԴ Իրկուտսկի նահանգում տեղի ունեցած հեղեղումների և անձրևների հետևանքով արտակարգ դրություն է հայտարարվել, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Վերջին տվյալների համաձայն՝ ջրածածկ է եղել 3735 բնակելի տուն, որոնցում բնակվում է 9063 մարդ: Նշվում է, որ նրանցից մոտ 2 հազարը երեխաներ են: Ջրածածկ շինություններում կա 32 պետական նշանակության օբյեկտ: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը փորձում է վերացնել […]
19:22 29.06.2019
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի հետ C-400-ների գործարքի իրականացումը ենթադրում է նաև արտադրական տեխնոլոգիաների մասնակի փոխանցում, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: «Գործարքը ենթադրում է արտադրական տեխնոլոգիաների մասնակի փոխանցում Թուրքիային»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է նա: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ C-400-ների գործարքն ընթանում է […]
19:10 29.06.2019
17-ամյա Մեյրի Ասախինան, որը երգում է, պարում, զբաղվում դերասանական վարպետությամբ և համարվում է ճապոնացի դեռահասների կուռքը, «Թվիթերում» հետաքրքիր լուսանկար է հրապարակել: Աղջիկը «Թվիթերում» ունի 28,5 հազար հետևորդ: Մեյրին տեղադրել է 2 լուսանկար, որտեղ նկարի վրա ուրվականի նմանությամբ ֆիգուր է պատկերված: Դրանից հետո աղջիկը բացատրել է, որ դա ուրվական չէ, այլ հենց ինքն է: Աղջկա խոսքով՝ […]
18:43 29.06.2019
«Վրաստանի իշխանությունները մշակել են հակաճգնաժամային ծրագիր, որպեսզի հաղթահարեն ՌԴ կողմից սահմանված զբոսաշրջային պատժամիջոցները»,- այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Նաթիա Թուրնավան: Հիշեցնենք՝ ՌԴ-ն արգելել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիափոխադրումները հուլիսի 8-ից, մնչդեռ անցած տարի Վրաստան էր այցելել մոտ մեկուկես միլիոն զբոսաշրջիկ: Վրաստանի ազգային բանկի հաշվարկով՝ այդքան զբոսաշրջիկի պակասը […]
18:42 29.06.2019
Ջրի տակ է հայտնվել 31 բնակավայր, ավելի քան 3500 տուն, որտեղ շուրջ 10 հազար մարդ է ապրում:
18:30 29.06.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ լավ ինքնազգացողություն ունի՝ չնայած վերջին շրջանում պաշտոնական հանդիպումների ժամանակ գրանցված ցնցումներին: Այս մասին հայտնում է Das Bild պարբերականը: «Համոզված եմ, որ ինչպես հանկարծակի այն հայտնվել է, այնպես հանկարծակի էլ կվերանա: Հատուկ որևէ բան չեմ կարող ասել: Ինձ մոտ ամեն ինչ կարգին»,- հայտարարել է նա: Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլերն […]
18:17 29.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ակնածանքի խոսքեր է հնչեցրել: Ինչպես հայտնում է Известия-ն, նա Պուտինին «հրաշալի տղա» է անվանել: «Կարծում եմ, որ նա հրաշալի տղա է: Իմ կարծիքով՝ մենք հրաշալի խոսակցություն ունեցանք»,- ասել է Թրամփը հարցազրույցի ժամանակ: Նա նաև հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը մասնավորապես երկկողմ առևտրային կապերին վերաբերող հարցեր […]
17:44 29.06.2019
Շվեդիայի արտաքին գործերի նախկին նախարար Կառլ Բիլդտը գնահատում է Ռուսաստանի կողմից Վրաստանի հետ կապված որոշումները և Եվրամիությանն արձագանքելու կոչ անում: «Ռուսաստանը լրջորեն ուժեղացնում է ճնշումը Վրաստանի վրա»,- գրում է Բիլդտը «Թվիթեր» միկրոբլոգի իր էջում և որպես դրա օրինակ բերում կասեցված ավիաչվերթները: EU should react! Russia is seriously putting up pressure on Georgia. Air travel has […]
17:43 29.06.2019
«Սիստեմա» ԲՖԿ հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը հայտարարել է, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը կալանքի տակ է, շարունակում է մնալ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի կազմում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ-Նովոստին»: «Մենք հարմար գտանք նրան ներառել տնօրենների խորհրդի նոր կազմում, առավել ևս՝ նա համաձայնություն է տվել դրան այս ընթացքում, երբ ազատության մեջ էր, այդ պատճառով […]
16:25 29.06.2019
Մեր պաշտպանական քաղաքականությունը, որը հիմնված է խաղաղ սկզբունքների վրա, միտված է սեփական ուժերով սպառնալիքներից փախչելուն. այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Բրյուսելում Վրաստանի «Առաջին ալիքին» տված հարցազրույցի ժամանակ՝ խոսելով ՌԴ տնտեսական պատժամիջոցների վտանգավորության աստիճանի մասին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Իզորիայի խոսքով՝ իրենց երկրի 20 տոկոսը օկուպացվել է ՌԴ-ի կողմից, և կա ՌԴ-ի […]
15:39 29.06.2019
«ՌԴ-ում հավասարակշռված և հանգիստ են վերաբերվում ԼԳԲՏ համայնքին»,- այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով աշխարահռչակ երգիչ Էլթոն Ջոնի քննադատությանը: -Էլթոնը հանճարեղ երգիչ է, բայց մոլորության մեջ է,- կարծում է ՌԴ նախագահը: Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանում գործում է անչափահասների շրջանում հոմոսեքսուալիզմի պրոպագանդայի արգելք: Այդ օրենքն, ի դեպ, սուր քննադատվում է մի […]
15:06 29.06.2019
Հոլանդացին շոգ եղանակի պատճառով աշխատանքի է գնացել շրջազգեստով, քանի որ դրես-կոդ է նախատեսված, այն է՝ տղամարդկանց արգելված է գրասենյակ գնալ շորտերով: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: 21-ամյա Պիմ Ստինբերգենը գնացել է կադրերի բաժին՝ պարզելու համար, թե ինչու չի կարող շորտեր կրել: Այնտեղ նրան պատասխանել են, որ շորտեր կրող աշխատակիցները բավարար չափով ներկայանալի չեն: Նույն զրույցի […]
14:47 29.06.2019
Նյու Յորքում փորձել են ռեկորդ սահմանել և մեծ հոթ դոգ են պատրաստել: Այս մասին հայտնում է news.mail.ru-ն: Նշվում է, որ հոթ դոգը կշռում է 30 կգ: Սկզբում խոհարարը տապակել է 1,5 մետրանոց նրբերշիկը, ապա 3 տղամարդ այն տեղափոխել է ջեռոցի վրա: Դրանից հետո այն փաթաթել են մեծ հացի մեջ: Հոթ դոգի պատրաստմանը հետևում էին բազմաթիվ […]
14:34 29.06.2019
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը «Բոլոր մեդալները մեր պատանիներինն են» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառման մեջ տեղեկացնում է հայ մարզիկների հերթական հաջողության մասին: «Լեհաստանում ընթացող ըմբշամարտի դպրոցականների Եվրոպայի առաջնության արդյունքները. Արեն Իսրայելյան Անդրանիկ Ավետիսյան Սարգիս Բեգոյան Շնորհավորում ենք մեր մարզիկներին»,- նշված է նախարարության էջում:
14:13 29.06.2019
Workout մարզիչներ, մարզիկներ Մանվել Մամոյանն ու Ահարոն Վիրաբյանը Ռուսաստանի Դաշնությունում նոր համաշխարհային ռեկորդներ սահմանեցին: Մանվել Մամոյանը իրականացրեց հետևյալ վարժությունները. մեկ րոպեի ընթացքում 60 ֆունտ կշռող պայուսակով 69 հենում-ծալում կատարեց (նախկինում այդ ռեկորդը 57 էր), View this post on Instagram #Рекорд Гиннесса: максимальное количество отжиманий от пола с весом 60 фунтов за одну #минуту […]
14:01 29.06.2019
Ռուսաստանի վրացական համայնքի ներկայացուցիչները դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկու երկրների միջև ավիահաղորդակցությունը վերականգնելու խնդրանքով: Այս մասին հաղորդում է RT-ն: Նշվում է, որ կան որոշակի ուժեր, որոնք հետաքրքրված են Մոսկվայի հետ կոնֆլիկտներ առաջացնելով և իրավիճակն ապակայունացնելով: Նամակում նշվում է, որ վրացական համայնքը տագնապով է հետևել փոխադարձ մեղադրանքներին, քանի որ «ամենածանր հետևանքներն իր վրա կրում […]
13:59 29.06.2019
Daily Mail պարբերականն անդրադարձել է ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի նամակագրությանը: Նշվում է, որ 1940-ականներին Ստալինն արդեն սկսել էր շատ քննադատել բրիտանացիների սպառազինությունը, պատրաստվածությունը, և զգալով, որ արդեն բավական հեռու է գնում՝ որոշել է Չերչիլի ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական հեռագիր ուղարկել: Հայտնի է, որ Ստալինը հեռագրեր ուղարկել չի սիրել, սակայն […]